Լրահոս

2025-02-20
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնի է` ինչու են ձերբակալվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու իր թիկնապահը
    2 անձ ապօրինի զենք զինամթերք կրելու ու պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից: Tert.am-ը ՆԳՆ մամուլի քարտուղարին հարցրել էր, թե ինչու են ձերբակալվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Գյումրիում բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:
    17:37
    20.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Բռնապետ, միջակ կոմիկ է Զելենսկին՝ ըստ Թրամփի
    Միացյալ Նահանգների նախագահը դարձել է Ուկրաինայի նախագահի ամենասուր քննադատը: Նա Վլադիմիր Զելենսկիին բռնապետ է անվանել, քանի որ նա չի ուզում գնալ ընտրությունների՝ իր լեգիտիմությունը ապացուցելու համար: Նա Զելենսկիին հորդորել է արագ գործել, հակառակ դեպքում՝ պետություն է կորցնելու:
    17:30
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայտնի է Գյումրու ավագանու ընտրությունների օրը․ ե՞րբ կմեկնարկի քարոզարշավը
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչեւ 18։00-ն։ Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով պետք է հրապարակեն մինչեւ փետրվարի 25-ը ներառյալ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչեւ մարտի 2-ը։ Նշված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև կբաշխվի մարտի 11-ին՝ գրանցված կուսակցությունների և դաշինքների հայտերի հիման վրա, վիճակահանությամբ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ համապատասխան բանկերը պետք է տեղեկանք ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն մարտի 13-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։ Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կապված բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից՝ մարտի 30-ից։ Կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվում են մինչեւ մարտի 15-ը, դրանք ոչ ուշ քան եռօրյա ժամկետում պետք է հրապարակվեն ԿԸՀ կայքում։ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Նախընտրական բանավեճերի թեման, ձևաչափը և կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով։ Նախընտրական բանավեճի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
    17:20
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շրի Լանկայում վեց փիղ է անկել ուղևորատար գնացքին բախվելու հետևանքով
    Շրի Լանկայում՝ մայրաքաղաք Կոլոմբոյի արևելքում գտնվող Հաբարանա քաղաքում, ուղևորատար գնացքը վայրի բնության արգելոցի մոտ փղերի երամակին հարվածելուց հետո դուրս է եկել ռելսերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ին։ Թեև ուղևորներից ոչ ոք չի վնասվել, սակայն վթարի հետևանքով վեց փիղ է անկել։ Ոստիկանությունը հայտնել է, որ երկու վիրավոր փիղ բուժում է ստանում՝ նշելով, որ դա վայրի կենդանիների հետ կապված ամենասարսափելի վթարն է, որ տեղի է ունեցել երկրում։ Շրի Լանկայում նմանատիպ դեպքերը հազվադեպ չեն․ մարդկանց և փղերի բախման հետևանքով զոհերի ցուցանիշն ամենաբարձրն է աշխարհում։ Նախորդ տարի նման բախումների հետևանքով աշխարհում զոհվել է ավելի քան 170 մարդ և անկել մոտ 500 փիղ: Փղերը, որոնց բնական միջավայրերը տուժում են անտառահատումների և ռեսուրսների կրճատման հետևանքով, ավելի ու ավելի են մոտեցել մարդկային գործունեության վայրերին: Շրի Լանկայի լրատվամիջոցների տվյալներով՝ տարեկան գնացքների հետ բախման հետևանքով սպանվում է մոտ 20 փիղ։ Շրի Լանկայում մոտ 7000 վայրի փիղ կա. կենդանիները մեծ հարգանք են վայելում բուդդայականների կողմից, և պաշտպանված են օրենքով: Փղին սպանելը հանցագործություն է, որը պատժվում է ազատազրկմամբ կամ տուգանքով։
    17:15
    20.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Արցունքաբեր գազով, մահակներով ու վահաններով ճնշում են թոշակառուներին.թեժ բախումներ՝ Բուենոս Այրեսում
    Բուենոս Այրեսում բախումներ են եղել թոշակառուների ու ոստիկանների միջև: Թոշակները երկրում գնաճին համապատասխան բարձրացնելու բողոքի ցույցերը իրավապահները փորձել են ցրել արցունաքաբեր գազով, մահակներով ու վահաններով:
    17:00
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը
    Քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Այս մասին տեղեկանում ենք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից: «Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,-ասված է հայտարարության մեջ:
    16:45
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 2 վիրավոր․ Սյունիքում բեռնատարը բախվել է տան քարե պարսպին, փլուզել այն
    Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Կամո Խաչատուրովը իր վարած «Volkswagen» մակնիշի բեռնատարով Գորիս-Կապան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչին պատկանող այգու քարե պատին, փլուզել այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ 49-ամյա Նորայր Դանիելյանն ու 40-ամյա Դավիթ Միքայելյանը տեղում բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից: Փրկարարները մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
    16:30
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում կատարված ավազակությունը բացահայտվել է. չորս օտարերկրացի կալանավորված է (տեսանյութ)
    Փետրվարի 12-ին՝ ժամը 17.31-ին, հրազենային վնասվածքի վերաբերյալ կանչ է ստացվել շտապօգնություն: Խումբը մեկնել է մայրաքաղաքի Րաֆֆու փողոց, որտեղ հայտնաբերել է 61-ամյա տղամարդու` գլխուղեղի վնասվածքով: Ստանալով տեղեկությունը` դեպքի վայր են մեկնում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական ոստիկանության ու Մալաթիայի համայնքային բաժնի ղեկավարներ ու ծառայողներ` օպերատիվ խմբով: Տուժած տղամարդը Մալաթիայի շուկայում գտնվող արտարժույթի փոխանակման կետի սեփականատերն էր: Նա տալիս է հաղորդում, որ ժամը 17.30-ի սահմաններում Րաֆֆու փողոցում երկու անծանոթ տղամարդ մոտեցել են իրեն, դեմքին փչել արցունքաբեր գազ, գետնին գցել, հարվածներ հասցրել և ձեռքից հափշտակել երկու պայուսակ, որոնց մեջ եղել են տարադրամի փոխանակման կետի գումարները: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական ոստիկանության ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացվեցին ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ: Օպերատիվ աշխատանքի և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվեց, որ ավազակային հարձակումը կատարել են օտարերկրյա չորս քաղաքացի, որոնցից մեկը` ազգությամբ հայ: Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձինք դեպքի վայր ժամանել են «Հյունդայի Ակցենտ» մակնիշի մեքենայով, որի համարանիշները եղել են փոխված: Փետրվարի 13-ին Օհանովի փողոցում «Հյունդային» հայտնաբերվեց: Մեքենայի սրահում կային բժշկական դիմակ ու ձեռնոցներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավազակային հարձակում գործած անձինք կրել էին հանցագործության ժամանակ: Հետագա լայնածավալ միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ հանցավոր խմբի անդամներից երկուսը հանցագործությունն ավարտին հասցնելուց հետո գնացել են Երևանում նախօրոք վարձակալած տուն և երեկոյան մեկնել են օդանավակայան: «Տեղեկություններ են ստացվել նաև, որ ավազակային հարձակում կատարած անձանցից երկուսը «Զվարթնոց» օդանավակայանում են և ցանկանում են լքել Հայաստանի տարածքը: Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է օդանավակայան: Պարզվել է, որ նրանցից մեկն արդեն անցել է անձնագրային հսկման տարածքը»,- ներկայացնում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը: Փախուստը հաջողվեց կանխել: Գիշերը՝ ժամը 4.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանում երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Ազգությամբ հայ 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց իրեղեն ապացույց հանդիսացող 13 500 դոլար, ավելի քան 163 հազար ռուբլի ու 200 եվրո: Նրա 29-ամյա հանցակցի խուզարկությամբ հայտնաբերվեց 13 600 դոլար, 325 հազար ռուբլի և 200 եվրո: «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ստացվեցին օպերատիվ տվյալներ, որ ավազակային հարձակում կատարած մյուս երկու անձինք գտնվում են իրենց կողմից նախապես վարձակալած տանը: Հետագա միջոցառումներով նրանք նույնպես հայտնաբերվեցին, ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին»,- նշում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։ Փետրվարի 14-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին, Երևանի քրեական ոստիկանները նախ Երվանդ Քոչարի փողոցում ձերբակալեցին հանցավոր խմբի երրորդ` 30-ամյա անդամին: Այս օտարերկրացին արդեն իսկ հետախուզման մեջ էր անցած տարի Մասիսում և Մալաթիայի վարչական տարածքում կատարած ավազակությունների մեղադրանքով: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 70 հազար ռուբլի, 75 հազար դրամ, 150 եվրո և յոթ հազար դոլար: Սրանից էլ մեկ ժամ չանցած` Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաև խմբի չորրորդ անդամը՝ 38-ամյա տղամարդ, որն, ի դեպ, 2021 թվականի հունվարից Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 134 հազար ռուբլի և 266 հազար դրամ: «Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ տեղեկություն է ստացվել, որ հանցակիցներից մեկը իր մոտ եղած գումարի մի մասը փոխանցել է ծանոթին, որը բացատրական աշխատանքի արդյունքում հափշտակած գումարն ամբողջությամբ ներկայացրել է նախաքննական մարմին»,- նշում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը։ Այս ծանոթը` Արարատի մարզի բնակիչ 70-ամյա կինը, նախաքննական մարմին ներկայացրեց ավելի քան 3,5 միլիոն դրամ և 11 600 դոլար: Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հանցավոր խմբի երկու անդամների՝ Երևանում վարձակալած բնակարանում հայտնաբերվեց հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող մեկնարկային ատրճանակը: Բոլորն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:
    16:15
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Iveco» բեռնատարն ու «Volkswagen»-ը. կան վիրավորներ
    Փետրվարի 20-ին՝ ժամը 10։00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ո․, ծնված 1960 թ․) և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ղ․ Բ․, ծնված 1960 թ․)․ ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Բ․-ն (ծնված 1981 թ․), Լ․ Գ․-ն (ծնված 1983 թ․) և Վ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    16:00
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    650 չօգտագործված կամ նյարդայնացրած սարք և $250,000՝ երևանցիների բյուջեից
    Փաստենք, որ մետաղադրամների գնման այս ողջ գործընթացը տեղի է ունեցել քաղաքապետարանի՝ միասնական տոմսային համակարգի ներդրման ծրարգրերի քննարկմանը զուգահեռ: Այսինքն, քաղաքապետարանը, լավ իմանալով, որ ի վերջո անցնելու է միասնական տոմսային համակարգի ու էլեկտրոնային վճարման համակարգի, բյուջեից ծախսել է մոտ 250,000 դոլար, ձեռք բերել մետաղադրամներ ընդունող սարքեր: Դրանք մինչ 2024 թվականի նոյեմբերի 1-ը գրեթե չեն գործածվել քաղաքացիների կողմից, իսկ 2024 թվականի նոյեմբերի մեկից դեկտեմբերի 31-ն ընկած հատվածում, երբ հրահանգվեց վճարել միայն դրանցով և վարորդներին արգելվեց առձեռն ընդունել դրամը, քաղաքացիները դրանով միայն ստացան լրացուցիչ անհարմարություններ, նյարդային իրավիճակ ու բախում վարորդների հետ (հիշենք՝ սարքն ընդունում էր միայն 100 դրամանոցներ):
    15:45
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Կատաղի հարձակում՝ Սահմանադրության վրա. ի՞նչն են ջնջում «մայր օրենքից»
    Հայլուր 15։30 Կատաղի հարձակում՝ Սահմանադրության վրա. ի՞նչն են ջնջում «մայր օրենքից»
    15:30
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում խաղաղության հարցում Ֆրանսիան և նրա գործընկերները միասնական դիրքորոշում ունեն. Մակրոն
    Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և եվրոպական անվտանգության շուրջ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի խումբ երկրների խորհրդակցությունների երկրորդ փուլից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նախաձեռնել է այդ խորհրդակցությունները, նշել է դրանց մասնակիցների դիրքորոշման հստակությունն ու միասնականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ «Ես ևս մեկ անգամ երկար զրուցեցի Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի և Նորվեգիայի մի քանի գործընկերների հետ: Ֆրանսիայի ու նրա գործընկերների դիրքորոշումը հստակ է և միասնական: Մենք կայուն և հուսալի խաղաղություն ենք ցանկանում Ուկրաինայում: Մենք Ուկրաինայի կողքին ենք և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Դրանում է Ֆրանսիայի գլխավոր շահը, և ես դրա երաշխավորն եմ», - գրել է Ֆրանսիայի նախագահը։ Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ փարիզյան խորհրդակցությունների մասնակիցները կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու երեք տարի շարունակվող ռազմական գործողություններին։ Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացիների ջանքերը հանուն խաղաղության կշարունակվեն՝ հարգելով այն սկզբունքները, որոնք համապատասխանում են իրենց շահերին։ Որպես այդ սկզբունքներ նա թվարկել է Ուկրաինայի ներգրավվածությունը բանակցային գործընթացում և այդ երկրի իրավունքների հանդեպ հարգանքը, կայուն խաղաղությունը՝ հուսալի և վստահություն ներշնչող երաշխիքների հետ միասին, ինչպես նաև անվտանգության վերաբերյալ Եվրոպայի մտահոգությունները հաշվի առնելը: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իրենք հավատացած են, որ եվրոպական երկրները պետք է մեծացնեն անվտանգության և պաշտպանական ծախսերը։ Համապատասխան որոշումները կընդունվեն «առաջիկա օրերին ու շաբաթներին»։
    15:15
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց 25 մլն դրամի գրավով․ «Փաստինֆո»
    Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, գործի քննության ավարտական՝ ճառերի փուլում, որոշում է կայացրել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել գրավով՝ 25 մլն դրամի չափով՝ համակցված բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։
    15:10
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վթար՝ Գորիս-Կապան ճանապարհին. 35-ամյա վարորդը մահացել է
    Փետրվարի 20-ին, ժամը 1-ին, Գորիս-Կապան ճանապարհի 62-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այգու պատին։ Վարորդը՝ 35-ամյա Կամո Խ․-ն, մահացել Է, իսկ 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։
    15:00
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև նոր ընտրություններ. Սրբուհի Գալյան
    Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ նախորդ տարիների ընթացքում եղել են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգերի մշակման փորձեր, և այդ հայեցակարգերն, ըստ էության, արդեն մշակված են։ Հիմա խնդիրը Սահմանադրության նոր տեքստի մշակումն է, և այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սրբուհի Գալյանը լրագրողներին հայտնեց, որ Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները։ Նախարարը նշեց՝ այն հանձնառությունը, որ ստանձնել են, միտված է նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականը։ Դրանից հետո որոշում կկայացվի նաև հանրաքվեի վերաբերյալ։ Նախարարը նոր Սահմանադրության ընդունումը չկապեց Ադրբեջանի նախագահի պահանջի հետ, այլ հիշեցրեց, որ իշխանության օրակարգում նոր Սահմանադրություն ունենալը եղել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ «Սահմանադրության տեքստում փոփոխությունները տարբեր են։ Բարձրացվում են մարդու իրավունքների, սոցիալական պաշտպանվածության հետ կապված խնդիրներ։ Նոր տեսքում շեշտադրում կլինի նաև պետական մարմինների կազմակերպաիրավական ձևերի ու դերի մասին։ Եթե կան անփոփոխելի հոդվածներ, ուրեմն տրամաբանությունից շեղում չի լինի։ Մանրամասներ հայտնելու և մեկնաբանություններ տալու իրավասությունը վերապահված է միայն համապատասխան հանձնաժողովին։ Գործընթացի ներառականությունն ապահովելու համար նախատեսում ենք կազմակերպել բազմաթիվ քննարկումներ նաև քաղհասարակության հետ։ Բոլորը կունենան արտահայտվելու հնարավորություն»,- նշեց Գալյանը։ Նա հավելեց, որ ՀՀ նախագահի լիազորությունների հարցը կքննարկվի, իսկ կառավարման համակարգն այս պահի դրությամբ այնպիսին, ինչպիսին կա, ընդհանուր գծերով փոփոխության ենթակա չէ։ «Ընտրակարգի հետ կապված, գուցե, անենք որոշակի հստակեցումներ՝ հենվելով համամասնական ընտրակարգի վրա, որպեսզի բացառենք մեծամասնական շատ տարրերի առկայությունը, ինչը ենթադրում է ոչ միայն Սահմանադրության, այլ նաև ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններ։ Կան մոտեցումներ, որոնք այս պահին քննարկվում են, և երբ այդ մոտեցումները հանձնենք թղթին, միանշանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանրության հետ կհաղորդակցվենք»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարը։ Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փետրվարի 19-ին ժողովրդին ուղղված ուղերձում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է համոզված լինի, որ երկրում հաստատված իրավակարգը ինքն է հաստատել, ինքն է դրա օգտին քվեարկել։
    14:45
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    37 տարի առաջ սկիզբ դրվեց հայոց նորագույն պատմության փառահեղ էջերից մեկին՝ Արցախյան շարժմանը. Արցախի թեմ
    ՀԱՍԵ Արցախի թեմը հայտարարություն է տարածել Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ. «Սիրելի՛ հավատավոր զավակներ։ 37 տարի առաջ՝ փետրվարին, սկիզբ դրվեց հայոց նորագույն պատմության փառահեղ էջերից մեկին՝ Արցախյան շարժմանը։ Ժողովրդական կամքի և տոկունության, պայքարի ոգու և անձնվիրումի բացառիկ դրսևորում էր Արցախյան շարժումը։ Հիրավի, հերոսական էր Խորհրդային պետության ամբողջատիրական համակարգում, այն պետության, որը, անտեսելով արցախահայության կամքը, Արցախը վանդակել էր միանգամայն արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետության կազմում, իր ձայնը բարձրացնել և ազգովին զինվորագրվել՝ հանուն բաղձալի ազատության, արդարության և Մայր Հայրենիքին վերամիավորվելու երազանքի իրականացման։ Արդյունքը գիտենք բոլորս՝ Արցախի անկախ պետականության ստեղծումը և մաքառումների գնով դրա պահպանումն ու զորացումը։ Արցախյան շարժումը, բացի ազգային համախմբման ճանապարհով անկախության ու համազգային խնդիրների իրականացման գործում ունեցած անգնահատելի նշանակության, նաև իր կարևոր տեղն ունի հայի հոգևոր արժեքների հարթությունում։ «Արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ նա է նրանց օգնականը» (Սաղմ. 36։ 39), փոխանցում է սաղմոսերգուն։ Շարժումը, որի հաջողությանը շատ քչերն էին աշխարհում հավատում, և որը պատանի Դավիթի և հսկա Գողիաթի պայքար էր հիշեցնում, հայության՝ Աստծո հանդեպ խորը հավատքի և այդ հավատքից բխած արդարության ծարավի արտահայտումն է։ Հենց այս իրադարձությունները խթան հանդիսացան, որ 1989 թվականին Վազգեն Ա հայոց երջանկահիշատակ հայրապետի սրբատառ կոնդակով վերաբացվի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը։ Սիրելինե՛ր, մենք այսօր ճաշակում ենք հոգևորի ու ազգայինի անկումի, պարտության, Արցախի տարածքային կորստի ու հայության բռնագաղթի դառնությունը։ Միևնույն ժամանակ, մեզանից շատերը ականատեսն են եղել հոգևոր ու ազգային վերազարթոնքի այդ օրերին, շատերս ունեցել ենք վեհության զգացումի պահեր, տեսել ենք հայի ոգու վերելքը։ Հավաքական զոհողության պատրաստակամությունը և այդ զոհողության պտուղներին հավատալն է, որ 1988-ին հիմք հանդիսացավ Արցախի անկախության ձեռքբերման համար։ Դա նշանակում է, որ մեր հավաքական խնդիրների լուծումը պետք է մեր ներսում փնտրենք։ Մեր ժողովուրդն արդեն ապացուցել է, որ ունակ է քաջագործության հղացքի, և այսօրեական դժվարությունները չպետք է կոտրեն մեր մեջ ամենակարևորը՝ հավատն Աստծո արդարության զորության ու մեր ուժերի հանդեպ։ Եղեք վստահ, որ Տիրոջ օգնությունը չի ուշանա, ինչպես չուշացավ սրանից տասնամյակներ առաջ, եթե մենք կրկին վերագտնենք մեր արժեհամակարգը, միավորենք ժողովրդի ջանքերը՝ մշակութայինից մինչև քաղաքական գործիչներ, եկեղեցականից մինչև զինվորական, մշակից մինչև մտավորական։ Հոգևոր արժեքների շուրջ միավորումն է եղել մեր ազգային իղձերի իրականացման ուղին, և է այսօր, և լինելու է վաղը։ Այսօր մեզ մնում է ապրել և գործել դեպի Արցախ հավաքական վերադարձի հավատով ու սպասումով։ Վերադարձի սպասումով է մեր ժողովուրդը մնում միասնական ու տոկուն՝ անկախ արտաքին հանգամանքներից։ Այդ սպասումն է մղում մեզ բոլորիս՝ աղոթելու, որ գալիքն ավետաբեր լինի, և որ Քրիստոսով հաղթական վերադարձ ունենանք հայրենյաց երկիր։ Եվ չպետք է մոռանալ, որ թշնամական գերության մեջ են գտնվում Արցախի պետական այրերը՝ անկախության խորհուրդն իրենց մեջ կրող անձերը, և որ այդ նույն սպասումով բոլորս պարտավոր ենք ջանալ նրանց ազատության և վերադարձի համար։ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ 37 տարի անց ևս Արցախյան շարժման վեհ գաղափարները չդադարեն մեր գիտակցության մեջ, այլ շարունակեն լինել մեզ ուժ ու եռանդ տվող մղիչ ուժ, որպեսզի մենք՝ որպես սերունդ, արժանի լինենք կրկին փարվելու Արցախին, մեր հարազատ հողին ու ջրին, մեր սրբություններին ու հայրերի ավանդյալ արժեքներին»։
    14:30
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
    Քամին հարավարևելյան 5-8մ/վ, փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։
    14:15
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Խոսրովի անտառ»-ի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը
    «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը։ Հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Ընձառյուծներին հնարավոր է տարբերակել նրանց նախշերի շնորհիվ՝ յուրաքանչյուր ընձառյուծի նախշերը եզակի են, ինչպես մարդու մատնահետքերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
    14:00
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան ընկել է Աղստև գետը
    Փետրվարի 20-ին, ժամը 09:22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի հանգստի գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ տուժածներ չկան։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից։
    13:45
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվել է դեռևս 2020 թվականից․ այն միշտ եղել է ներքին գործընթաց․ Արմեն Գրիգորյան
    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների հարցը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց և չի կարող որևէ առնչություն ունենալ արտաքին գործընթացների հետ։ Գրիգորյանն այդ մասին ասել է՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության տողատակերում թաքնված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։ «Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվել է դեռևս 2020 թվականից։ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ։ Այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին ժողովրդին հղած ուղերձում խոսել է Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը շարունակում է շրջանառել կեղծ թեզը, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը որպես նախապայման է ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բազմիցս հերքել են Ադրբեջանից հնչող մեղադրանքները՝ հայտարարելով, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։
    13:40
    20.02.25
    Ավելին