Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
21.02.25
164

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ում գտել են, որ ԱԺ ընտրություններից առաջ անթույլատրելի է հանրաքվե անցկացնելը, մանավանդ՝ երբ մարդկանց մեծ մասը դա ընկալում է որպես Ալիեւի պահանջ։

«Ժողովուրդ»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին առաջիկայում կնշանակեն ՆԳ նախարարի տեղակալ:

«Հրապարակ»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջին շաբաթներին ընդհատակ է անցել՝ պասիվացել:

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ մարտի 30-ին, Գյումրիում կայանալիք ընտրությանը նախորդող օրերին ուժայինների ռեսուրսները կենտրոնացնել Գյումրիում՝ հատուկ ջոկատայիններից մինչեւ շարքային ոստիկաններ, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն եւ ուժի ցուցադրությամբ հասկացնեն մարդկանց, թե ինչ է իրենց սպասվելու, եթե իշխանության դեմ դուրս գան։

«Ժողովուրդ»

ՔՊ չատում հրահանգ է իջեցվել ամեն գնով սեւացնել, վարկաբեկել Գյումրու համայնքապետի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի կովկասագետ Կարեն Իգիթյանի հետ: