Լրահոս
Հասարակական
22:45
20.02.25
346

Թեժ կռիվ է Շենգավիթի թիվ 144 դպրոցում. 44 ծնող պահանջում է վերադարձնել աշխատանքից ազատված դասվարին

Երևանում չի հանդարտվում 144 դպրոցի շուրջ առաջացած աղմուկը: Դպրոցի տնօրենն աշխատանքից ազատել է դասվարներից մեկին, ծնողներն էլ պահանջում են չեղարկել այդ որոշումը: 

Դպրոցի նախկին տնօրենը «Հայլուրին» պատմել է, թե դասվարին աշխատանքից ազատելու պատճառը տնօրենի սպասվող ընտրություններն են: Այդ պաշտոնին հավակնող գործող տնօրենը նախապես ազատվել է Վարդուհի Խաչատրյանից՝ նրան խոչընդոտ համարելով: