Լրահոս
2025-02-21
-
Զինված ուժերԲանակում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները. պատճառը եղանակն է ու սուր շնչառական վարակներըԵղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը, այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Ավելին11:3921.02.25 -
ՔաղաքականՌուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները արձանագրում են, որ Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում Է ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու համար․ Տիգրան ԱբրահամյանՌուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ նաև այն, որ Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում Է ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Ավելին11:2721.02.25 -
ԱշխարհԱղոթք՝ ծանր թոքաբորբի դեմ. խաղաղ գիշեր է անցկացրել Հռոմի պապը6-րդ օրն է՝ բժիշկները պայքարում են Հռոմի պապի առողջության համար: Նա հիվանդանոց էր տեղափոխվել երկկողմանի թոքաբորբով: Կաթոլիկ եկեղեցին աշխարհի տարբեր վայրերում պատարագներ է մատուցում՝ հավատացյալներին աղոթքի կանչելով: Պաշտոնական Վատիկանն այսօր մի փոքր հույս է տվել կաթոլիկներին՝ պապը խաղաղ գիշեր է ունեցել, անգամ՝ Իտալիայի վարչապետին է ընդունել:Ավելին11:2221.02.25 -
ԻրավականՀանցավոր խումբը 30 անձից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարԱ.Ս.-ն հանցավոր խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն՝ 30 անձից հափշտակելով 22 մլն 36 հզր ՀՀ դրամ գումար և գույք:Ավելին11:1921.02.25 -
ՀասարակականՈրքա՞ն է կազմել տեղումների քանակըԻնչպես և կանխատեսվել էր, հզոր ցիկլոնով պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Դիտվել է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին՝ մերկասառույց։Ավելին11:1421.02.25 -
ՀասարակականՈրքա՞ն է կազմել տեղումների քանակըԻնչպես և կանխատեսվել էր, հզոր ցիկլոնով պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Դիտվել է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին՝ մերկասառույց։Ավելին11:1421.02.25 -
ՀասարակականՁյունը մետրոպոլիտենի աշխատանքի վրա չի ազդելԵրևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով։ «Նկատի ունենալով մեր թեժ գծին ձեր բազմաթիվ հեռախոսազանգերը՝ տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով», - հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։Ավելին11:0821.02.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևելյան 5-8մ/վ, փետրվարի 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին11:0021.02.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել` սևացնել Գյումրու համայնքապետի ընդդիմադիր թեկնածուներին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ չատում հրահանգ է իջեցվել ամեն գնով սեւացնել, վարկաբեկել Գյումրու համայնքապետի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին:Ավելին10:4521.02.25 -
ԱշխարհՍեղմիր կոճակը ու կհայտնվես բուժիչ ծխի մեջ. Զագրեբում բացվել է ծիծաղի թանգարանԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ծիծաղի թանգարան է բացվել: Հիմնադիրն ուզում է, որ մարդիկ մի լավ ծիծաղելով մոռանան բոլոր խնդիրներն ու ծանր հիշողությունները:Ավելին10:4021.02.25 -
ՀասարակականՁնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել․ Armlur.amԵրեկ գիշերն արտակարգ վիճակ է եղել Նորք Մարաշում։ Ժամը 23։07-ին սահմաններում Մարաշից Սուրբ Աստվածամայր հիվանդանոց 16 տարեկան անչափահաս երեխա են դանակահարված տեղափոխել։ Հիվանդանոց տեղափոխված երեխան Ս. Ա․-ն է եղել։Ավելին10:3421.02.25 -
ՀասարակականԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափովեղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»,-ասված է հայտարարության մեջ։Ավելին10:2521.02.25 -
Մամուլի տեսությունԴեսպանների փոփոխության հարց է քննարկվում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջին շաբաթներին ընդհատակ է անցել՝ պասիվացել, առաջ ամենօրյա ռեժիմով այցելում էր պետական տարբեր գերատեսչություններ՝ ՆԳ, արդարադատության նախարարություն եւ այլն, մասնակցում քննարկումների։Ավելին10:1821.02.25 -
Մամուլի տեսությունՍպիտակցի Հայկոյի որդու գործով Քննչական կոմիտեն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործով քննչական կոմիտեն հայտնվել է անորոշ վիճակում։ Բանն այն է, որ հայտնի երգչի որդու` Հրաչյա Ղեւոնդյանի քրեական հետապնդման ժամկետը լրանում է, քննչական կոմիտեն պետք է որոշում կայացնի. կա’մ գործը կարճի, կա’մ այն ուղարկի դատարան։Ավելին10:1421.02.25 -
Մամուլի տեսությունԳյումրին հատուկ ջոկատայիններով կլցնեն․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում երեկ տեղի ունեցածը, պարզվում է, առաջին ծիծեռնակն է․ ասֆալտին փռելով բերման էին ենթարկել քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին եւ նրա թիկնապահին։Ավելին10:1121.02.25 -
Մամուլի տեսությունՆոր սահմանադրության հարցը տևական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրության հարցը տեւական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում։ ՔՊ-ում գտել են, որ ԱԺ ընտրություններից առաջ անթույլատրելի է հանրաքվե անցկացնելը, մանավանդ՝ երբ մարդկանց մեծ մասը դա ընկալում է որպես Ալիեւի պահանջ։ Ռիսկային են համարել համապետական ընտրությունների հետ նույն օրը սահմանադրական հանրաքվե անելը։ Ճիշտ է` գործող օրենքը թույլ չի տալիս հանրաքվեն եւ ընտրությունները նույն օրն անցկացնել, սակայն օրենքը փոխելը ժամերի հարց է ՔՊ-ական մեծամասնության համար:Ավելին10:0821.02.25 -
Մամուլի տեսությունԱրեն Մկրտչյանը՝ փոխնախարա՞ր․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում կնշանակեն ՆԳ նախարարի տեղակալ: Մկրտչյանի մերձավոր շրջապատից մեզ փոխանցել են, որ այս պահին Մկրտչյանի նշանակման հարցն է քննարկվում կառավարությունում, ու առաջիկայում պետք է որոշում կայացվի:Ավելին10:0421.02.25 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել է մոտ 20 մեքենաՓետրվարի 20-ին, ժամը 15։15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։Ավելին10:0121.02.25 -
ՀասարակականԴժվարանցանելի ու փակ ճանապարհներ, ձյուն, մառախուղ, բուք. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Ավելին09:5321.02.25 -
ԻրավականԵրկու օրում հանձնվել է ապօրինի պահվող 91 միավոր զենք. ՆԳՆ-ն թվեր է ներկայացրելԱպօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից, և այս ուղղությամբ առավել ինտենսիվ են ինչպես հայտնաբերման և առգրավման, այնպես էլ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները, հայտնում են ՆԳՆ-ից: Նշվում է, որ հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները, ծանր հետևանքներից բացի, նաև ստանում են հանրային լայն հնչողություն` ձևավորելով իրավիճակը առավել խիստ միջոցներով վերահսկելու ընդհանրական պահանջ։ «Միայն փետրվարի 17-ին և 18-ին ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումներում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք, երկու օրում հանձնվել է ընդհանուր՝ 91 միավոր զենք, մասնավորապես՝ 2 գնդացիր, 30 ինքնաձիգ, 2 նռնականետ, 20 մարտական և 1 գազային ատրճանակ, 11 ակոսափող և 25 ողորկափող հրացան։ Քրեական ոստիկանության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի վարչություններում կամավոր հանձնվել են գնդացիրներ, ինքնաձիգներ, նռնականետ, ակոսափող և ողորկափող հրացաններ, ատրճանակներ, նռնակներ և տարբեր տեսակի զինամթերք։ Համայնքային ոստիկանության Սևանի, Ճամաբարակի, Տավուշի, Ախուրյանի, Կապանի, Արմավիրի, Նոյեմբերյանի բաժիններում էլ արձանագրվել են ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետ, ատրճանակներ, նռնակներ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։ Նշենք, որ միայն այս տարվա հունվարի 1-ից փետրվարի 18-ը ՆԳՆ Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության, ինչպես նաև Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել, առգրավվել, նաև՝ կամավոր հանձնվել է ընդհանուր 398 միավոր զենք, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 126-ով ավելի»,–ասվում է հաղորդագրությունում: Նախարարությունից վստահեցնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործընթացը հետևողականորեն շարունակվում է։ ՆԳՆ–ն հիշեցրել է, որ պօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մինչդեռ, երբ իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է, ընդհուպ՝ ազատազրկում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է՝ նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին։Ավելին09:4521.02.25