Լրահոս
Հասարակական
20:45
20.02.25
1 834

Մերկասառույցի պատճառով «Nissan Pathfinder»-ով վթшրի է ենթարկվել դեսպանատան աշխատակից

Img default alt hy

Այսօր` փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկոլի գոտուց և գլխիվայր հայտնվել առվակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ով կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության է հասել Արմաշ գյուղի բնակիչ Առաքել Շահվերդյանը, ով մեծ դժվարությամբ կարողացել է ավտոմեքենայի միջից միայնակ դուրս բերել վարորդին։

Շտապօգնությունը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց: 
 
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում, տուժած վարորդն էլ դեսպանատան աշխատակից է: