Լրահոս
Հասարակական
23:00
20.02.25
308

Սպիտակ հարձակում՝ Երևանի վրա. ավտոբուսի վարորդները հրաժարվում են քշել առանց ձմեռային անվադողերի

Երևանի կենտրոնական փողոցները, Կենտրոնն այլ վարչական շրջաններին կապող հիմնական պողոտաները անանցանելի են: Փողոցները խցանված են: Ձյունն այս պահին էլ չի դադարում: Աստղաբաշխական գների են հասել Երևանում օնլայն տաքսիների մեկնարկային տարիֆները: Ավտոբուսներով երթևեկելը, գրեթե, անհնար է:

Ավտոբուսները կես ճանապարհին կանգնում են՝ վթարներից խուսափելու համար: Պատճառն այն է, որ քաղաքային տրանսպորտի մի մասը ձմեռային անվադողեր չունի: