Լրահոս

2025-02-20
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Խայտառակ վիճակ՝ Հայաստանում. ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ամբողջ երկրում
    Հայլուր 20։30 Խայտառակ վիճակ՝ Հայաստանում. ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ամբողջ երկրում
    20:30
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կոչ է անում անտեսել մեգաաղմուկն ու զմայլվել ձմռան սքանչելի տեսարաններով
    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարության շենքի իր աշխատասենյակի պատուհանից երևացող տեսարանից ոգեշնչված՝ գրառում է ու նկարահանում է արել․ «Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե ինչպես է փոխվում եղանակը, ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ: Բայց այդ աղմուկի նպատակներից մեկն էլ հենց բոլորիս անհաղորդ պահելն է այս գեղեցիկ պատկերներից»:
    20:19
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաեւ «Սոցիալական խարտիայի արդի մարտահրավերները» թեմայով քննարկման աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից: Արմեն Գևորգյանը Ֆրանսիա կգործուղվի մարտի 5-8-ը:
    20:15
    20.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Էլի՛ են գալու գաղափարի և համախմբման ժամանակներ. Ազգային-ազատագրական շարժման 37-ամյակը
    1988-ի այս օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդն արտահերթ նստաշրջանում որոշում ընդունեց՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից անջատվելու և Խորհրդային Հայաստանի հետ միավորվելու մասին: Պատմական այդ որոշումը դարձավ ազգային վերածննդի սկիզբը, դրան հաջորդած օրերին՝ Երևանի հրապարակներում մի պահանջ կար միայն՝ «Միացում»:
    20:08
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին, հայտնում են պաշտպանի գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Իր հերթին, Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
    20:00
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյումրիում վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը տրված է․ Մարտին Գրիգորյան
    Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտին Գրիգորյանը գրել է․ «Վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը Գյումրիում տրված է: Միսիան կատարված է, գովազդն ապահովված է, Շոուների ընտրված ձևաչափն էլ՝ դատապարտված է»: Թեև Մարտուն Գրիգորյանն անուն չի նշել, սակայն կարելի է ենթադրել, որ խոսքը՝ Վարդան Ղուկասյանի և իր թինապահի ձերբակալման մասին է։ Հիշեցնենք` Մարտուն Գրիգորյանը ևս մասնակցելու է մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին ՝ ընդգծելով, որ չի ներկայացնելու «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
    19:49
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ են քաղաքացիներն իջեցվում ավտոբուսներից. պարզաբանում․ Аuroranews
    Խոսվում է նաև, որ պատճառը ավտոբուսների ոչ ձմեռային անվադողներն են: Auroranews-ը կապ հաստատեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության բաժնի պետ տնօրեն Վարդգես Պապյանի հետ: Վերջինս նշեց, որ ավտոբուսները դադարեցնում են երթևեկությունը բացառապես քաղաքի նեղ փողոցներում, քանզի տեղացող առատ ձյան և ծանրաբեռնված երթևեկության պայմաններում ավտոբուսների ընթացքն վտանգավոր` նույնսիկ անհնարին է դառնում: 
    19:45
    20.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Մահաբեր է դարձել Ամերիկայի երկինքը. Թրամփը «ճիշտ» մարդկանց է փնտրում
    Վերջին մեկ ամսում Միացյալ Նահանգներում վեցերորդ ավիաաղետն է եղել: Երկու մարդ է զոհվել չորեքշաբթի Արիզոնայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Ամենամահաբեր ավիաաղետը ուղղաթիռի և ինքնաթիռի բախումն էր Պատոմակ գետի վրա: Հունվարի 29-ին 69 մարդ է զոհվել: Ի՞նչ է կատարվում ամերիկյան երկնքում։
    19:30
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան քաղաք, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի (բացի Վարդենիս և Մարտունի քաղաքներից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածի, Թալինի տարածաշրջաններում, Երևան-Սևան 25-40 կմ-ին, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    19:24
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատերազմի 44 օրերի ընթացքում, ավելի քիչ բան ենք կորցրել, քան նոյեմբերի 9-ից հետո․ գնդապետ
    Գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք մինչև նոյեմբերի 9-ը, պատերազմի 44 օրերի ընթացքում, ավելի քիչ բան ենք կորցրել, քան նոյեմբերի 9-ից հետո, երբ ստորագրվել է կապիտուլյացիոն պայմանագիրը: 44-օրյա պատերազմում դաժան էր ամեն ինչ, թանկագին զոհեր տվեցինք, տարածքներ կորցրեցինք, բայց կռվում էինք, մտածելով, որ ամեն ինչ հետ կբերենք, այնինչ վաղուց արդեն կանխորոշված էր մեր ճակատագիրը։ Երբ պայքարի ոգին կորչում է, համաձայնվում ես ամեն ինչի հետ։ Թշնամին ուզում է մենք բանակ չունենանք, մենք կործանում ենք բանակը, քանդում ենք, վարկաբեկում ենք, կադրային ջարդ ենք կազմակերպում, նշանակում ենք ոչ բանիմաց կադրեր։ Այստեղից հետևություն, որ սրանց համար ոչինչ կարևոր չէ, կարևորը տարծքներ զիջելն ու գեներալի ուսադիրներ ստանալն է։ Ադրբեջանն ու Թուրքիան նոր պայմաններ են առաջ քաշում՝ սահմանադրության փոփոխություն, միջանցք, հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչումից, Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում… Ախորժակը ուտելիս է բացվում, իսկ մերոնք անում են այն ամենը, ինչ պահանջվում է իրենցից, միայն թե մնան աթոռներին կառչած։ Սիրելի՛ հայ ժողովուրդ, ես պայքարս շարունակելու եմ, որովհետև վտանգված է մեր պետականությունն ու անկախությունը։ Ուստի կոչ եմ անում բոլոր այն ընկերներին, ովքեր պատրաստ են դուրս գալ փողոց և շարունակել պայքարն ինձ հետ, խնդրում եմ տարածե՛ք։ Եթե ո՛չ, դուք գիտեք՝ ինչ անել, որովհետև ավելի լավ է ունենալ հարյուր մաքուր ընկեր, քան երկու հազար ուղղակի ընկեր։ Ես միայն չեմ կարողանում հասկանալ այն անտարբեր մարդկանց, որոնք ուղղակի ոչինչ չեն նկատում կամ չեն ուզում նկատել։ Էլ ինչ պետք է արվի ազգակործան իշխանության կողմից, որպեսզի ուշքի գաք, հա’յ ժողովուրդ…»։
    19:15
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով
    Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավտոբուսերը կանգնած են, փողոցների չմաքրված լինելու և ձմեռային անվադող չունենալու պատճառով։ Բոյկոտը շարունակվում է»։
    19:08
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել, ճանապարհը երկկողմանի փակվել է. ՆԳՆ խոսնակ
    Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել ճանապարհներին։ Հարգելի´վարորդներ, կրկին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- գրել է նա:
    19:00
    20.02.25
    Ավելին
  • Իրավական
    Մարմինս կոտրեք, հոգիս չեք կարող․ ձերբակալել ու ազատ են արձակել Գյումրիի նախկին քաղաքապետ Ղուկասյանին
    Մարմինս կոտրեք, հոգիս չեք կարող․ ձերբակալել ու ազատ են արձակել Գյումրիի նախկին քաղաքապետ Ղուկասյանին
    18:49
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպումը չի կայանա. ՀՖՖ
    ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար»,- ասված է հաղորդագրությունում: Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին ֆեդերացիան լրացուցիչ կտեղեկացնի:
    18:45
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ճնշումներ՝ ընտրությունից առաջ. Վարդան Ղուկասյանին 2 ժամով ձերբակալել են
    Հայլուր 18։30 Ճնշումներ՝ ընտրությունից առաջ. Վարդան Ղուկասյանին 2 ժամով ձերբակալել են
    18:30
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիի նախկին քաղաքապետը ազատ է արձակվել
    Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու համար ձերբակալված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ազատ է արձակվել: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել են Ներքին գործերի նախարարությունից: Ղուկասյանի հետ ձերբակալված անձը նույնպես ազատ է արձակվել: Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր ժամեր առաջ և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն:
    18:26
    20.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հարձակում՝ մայր օրենքի վրա. ադրբեջանական ճնշումն ուժեղանո՞ւմ է, թե՞ «իրական» է դառնում Հայաստանը
    Արցախը՝ Հայաստանին վերամիավորելու պատմական իղձը կջնջվի Անկախության հռչակագրից, երբ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը: Փաշինյանի հայտարարությունը՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին Ադրբեջանի ու նաև Թուրքիայի պահանջների կատարում են համարում ընդդիմադիր պատգամավորները:
    18:15
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վառդո Գրուպ» ՍՊԸ-ին (Տավուշի մարզ, Հաղարծին վանական համալիրի տարածք) պատկանող հանրային սննդի կետում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ – սննդամթերքի հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքը և վերջնական արտադրանքը չեն պահվել ախտածին մանրէների բազմացում կամ թունավոր նյութերի առաջացումը բացառող ջերմաստիճանում, – ձեռքերի և հումքի լվացման լվացարանները չեն եղել առանձին ու իրարից պատշաճ հեռավորությամբ, – սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, – սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները չեն ենթարկվել պարբերական բժշկական զննությունների, – սննդի կառույցն ապպահոված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:
    18:15
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
    Փետրվարի 19-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գետահովիտ բնակավայրում շրջագայության ժամանակ, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, 30-ամյա երիտասարդի տան հարակից ավտոտնակի մոտ հայտնաբերել են բոխենի, հաճարենի և կաղնի տեսակի՝ ընդհանուր 14 խմ փայտանյութ, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Գետահովիտցի երիտասարդը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
    18:00
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոգանքի ընթացքում տաք ջրից վատացել է․ մանրամասներ՝ 22-ամյա կնոջ մահվան դեպքից․ Oragir.News
    «Սրտի հետ խնդիր ուներ, տաք ջրից վատացել է և տեղում մահացել։ Դին հայտնաբերել է ամուսինը։ Խելոք, աշխատող, շատ լավ ընտանիք էին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Աղձք գյուղի վարչական ղեկավար Արթուր Ավետիսյանը։ Վարչական ղեկավարը նաև պատմեց, որ մահացածն ապրում էր ամուսնու և որդու հետ։ Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի: Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմինե Ո.-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել էին հարազատները՝ մահացած վիճակում:
    17:45
    20.02.25
    Ավելին