Լրահոս
Քաղաքական
22:15
20.02.25
370

Փորձում են ստեղծել վախի մթնոլորտ. ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է նման գործելաոճը

Img default alt hy

Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը, փորձելով Գյումրիում ստեղծել վախի մթնոլորտ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Գյումրու կոմիտեն՝ անդրադառնալով Գյումրիի նախկին քաղաքապետ,  այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի բերման ենթարկելուն:

«Ինչպես գիտեք, այսօր իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հայտարարել է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին։

Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ։

Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը, փորձելով Գյումրիում ստեղծել վախի մթնոլորտ:

ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է նման գործելաոճը:

Ցանկացած թեկնածուի նկատմամբ այսպիսի գործողությունները փաստում են գործող ռեժիմի ոչ լեգիտիմ լինելու և ժողովրդավարության հիմք հանդիսացող ընտրական գործընթացի նկատմամբ ունեցած խորը անարգանքի մասին»,- ասվում է հայտարարությունում։