Լրահոս

2025-03-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլին փոխելու հետ պետք է փոխել նաև ծրագիրը, որով բերվել է․ Բորիս Մուրազի
    «Ուկրաինայում 2014 թվականին ժամանակավոր իշխանության բերվեց Յացենյուկը, հետո լավ ապագայի համար Ուկրաինայի ժողովրդին ընտրել տվեցին Պոռոշենկոյին ու ռուսների դեմ սկսվեց պատերազմ, հետո ռուսների հետ լեզու գտնելու օրակարգով իշխանության բերվեց Զելենսկին, բայց պատերազմը անասելի թափ ստացավ։ Բոլոր դեպքերում ուկրաինացի ժողովրդին թվացել է, թե առաջին դեմքերին փոխելով լավացնելու է իր վիճակը։ Իսկ իրականում առաջին դեմքերը փոխվում էին, բայց նրանց բերողների ծրագիրը մնում էր նույնը։
    11:00
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 1 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ հայտնաբերվել են ճամպրուկներով խոշոր չափի գումարներ
    Մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և տուֆ քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով քարերը թափվել են։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու օպերատիվորեն ժամանած Մարալիկի շտապ օգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբարել, այնուհետև տեղափոխել «Մարալիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Քննիչները զննություն կատարելու ժամանակ ավտոմեքենային սրահում հայտնաբերեցին խոշոր չափի գումար, մի քանի ճամպրուկներ էլ, որտեղ նույնպես կար մեծ քանակի գումար՝ տարբեր երկրների արտարժույթներով, հայտնաբերվեց բեռնախցիկում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածն էլ Գյումրիում հայտնի տարադրամի փոխանակման կետի աշխատակից է։
    10:42
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:27
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից` գերիների հետ կապված․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ամերիկահայերը՝ մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքներն ու առաջնահերթությունները, միավորվելով փորձում են քայլեր ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս ջանքերը կրկնապատկվել են Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձից և առողջական վիճակի վատթարացումից հետո:
    10:10
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հրահանգվել է ռեալ ձայն տվողների ցուցակներ ներկայացնել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Գյումրիում տեղական իշխանությունները, ըստ լուրերի, օգտագործելով վարչական լծակները՝ տեռոր են անում համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարների նկատմամբ: Խոսքը մանկապարտեզների, բժշկական հաստատությունների եւ այլ հիմնարկների մասին է։
    10:02
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գրիգոր Մինասյանը գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կադրերն ակնհայտ դավանում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը, անգամ պետական բարձր պաշտոն զբաղեցրածները։ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, որը պետության քաղաքականությունն էր մշակում` արդարադատության ոլորտում, բարեփոխումներ անելով նպաստում էր դատարանում հաղթանակներին` ընդդեմ «բյուջեն թալանողների», վերադարձել է իր «AM» իրավաբանական ընկերություն, ղեկավարում է այն եւ պարծենում է պետության դեմ իր գրասենյակի տարած հաղթանակներով։
    09:59
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Խաղաղության համաձայնագիր» կոչված փաստաթղթի՝ ստորագրման պատրաստ լինելու մասին հայտարարությունները, որքան էլ տարօրինակ է, բայց շատ ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են ստեղծել:
    09:53
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բաքուն ածանցյալ պահանջներ ունի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը:
    09:50
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանին հասկացրել է, որ վեր-վեր չթռնի Ալեն Սիմոնյանի գլխից․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները վերջին շրջանում մի այլ կարգի ջերմացել են, սա նկատել են թիմակիցները:
    09:48
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հարցը կլուծվի մինչեւ մարտի 20-ը: Նիկոլ Փաշինյանը 10-օրյա ժամկետում պետք է ներկայացված 3 թեկնածուներից նշանակի մեկին:
    09:45
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որոշել է սրբագրել Հայոց պատմությունը եւ նորանկախ Հայաստանի առաջնորդների կողմից պետության անունից որպես պարգեւատրում հանձնված զենքերը ուզում է հետ հավաքել: Այս նախագիծը առաջացրել է լուրջ դժգոհություններ ոչ միայն շահառուների շրջանում, այլեւ հենց ՔՊ ներսում:
    09:42
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Վարդանյանի ուղերձը հույս է, որից սնվում է թշնամուն հաղթելու կամքը. իրանագետ
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող դատական ֆարսին․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղերձը շատ հուզիչ էր։ Բայց ամեն ինչից զատ, այն հույս էր՝ հույս, որից սնվում է դիմադրելու և, ի վերջո, թշնամուն հաղթելու կամքը, քանզի, եթե այդ սարսափելի պայմաններում չի կոտրվել նրա կամքը, ապա մեզանից և ոչ մեկն իրավունք չունի թուլամորթորեն հանձնվելու։ Ռւոբենն ուղերձի վերջում իրեն համեստորեն կոչում է «շարքային հայ», սակայն նա շարքային մարդ չէ, այլ այս պահին հայկական անկոտրում կամքի խորհրդանիշը, որը բարձր է պահում մեր համազգային պատիվն ու արժանապատվությունը»,- նշել է նա։
    09:30
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ:
    09:25
    14.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Այժմ ոչինչ չի խոչընդոտում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Մակրոն
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։ Մակրոնն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»- նշել է նախագահ Մակրոնը։
    00:05
    14.03.25
    Ավելին
2025-03-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել
    Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ-փրկարարները մարել են հայ-թուրքական սահմանի, միջանկյալ գոտու խոտածածկ տարածքում առաջացած հրդեհը, ինչի հետևանքով այրվել է նաև այնտեղ կայանված «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
    23:58
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանական կողմը միամիտ չի հիշատակում սահմանադրության փոփոխության պահանջը․ սա հերթական, բայց ոչ վերջին պահանջն է․ Էլիբեգովա
    Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական կողմը միամիտ չի հիշատակում սահմանադրության փոփոխության պահանջը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին խոսելուց զատ։ Սա հերթական, բայց ոչ վերջին պահանջն է։ Դեռ ավելանալու է ապառազմականացման պահանջը, իշխանությանն ընդդիմացող գործիչների արտահանձնումը, ՀՀ տարածքով ադրբեջանցիների սկզբից անխոչընդոտ ելումուտը, հետո Հայաստանում անվտանգ բնակեցումը։ Եվ այլն, և այլն… Ու ամեն նոր պահանջի հետ մեր և թշնամի պետության իշխանությունները սպառնալու են մեզ նոր պատերազմով, հուսալքեն, պառակտեն ու թուլացնեն դիմադրությունը։ Այնքան, մինչև մենք դառնանք անատամ, խղճուկ ու վերահսկելի՝ թշնամու համար։ Իրենց համազգային նպատակն է, որպեսզի Հայաստանը այլևս երբեք վտանգ չներկայացնի իրենց կենսական շահերի համար, և իրենք կանգ չեն առնելու։ Մեր կենսական շահն է կանգնեցնել այս ընթացքը։ Գոնե բնակչության 20%, որ շատ հստակ դա գիտակցի, իրավիճակը կփոխվի»։
    23:45
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա. Փաշինյան
    Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70 տոկոսը. Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում: Անդրադառնալով Բաքվի բարձրաձայնած՝ Ադրբեջանի իբր փախստականների վերադարձի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի հարց, որն անվանում է «արևմտյան Ադրբեջան»։ «Ադրբեջանը մեզ հրավիրում է քննարկել «արևմտյան Ադրբեջանի» հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի 60-70 տոկոսն անվանելով «արևմտյան Ադրբեջան»։ Մենք ասում ենք, որ Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա»,–ասել է Փաշինյանը: Նա հավելել է՝ եթե ցանկանում են արևմտյան Ադրբեջան փնտրել, ապա դա Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեյի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի շրջաններն են: Վարչապետը շեշտել է՝ քարտեզին նայելով՝ կարելի է ասել, թե որն է արևմտյան Ադրբեջանը։ Նա հավելել է՝ շատ ցանկանալու դեպքում նաև Նախջևանը կարելի է արևմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով։ «Նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա՝ մեզ կոչ անելով ինչ-որ հարց քննարկել: Կրկնում եմ՝ նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60 տոկոսն անվանում են «արևմտյան Ադրբեջան»։ Եվ հետևաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ: Որևէ երկրի համար չի կարող քննարկելի լինել»,–ասել է նա: Փախստականների թեմայի մասին խոսելիս վարչապետը հիշեցրել է նոյեմբերի 9–ի փաստաթղթի մասին, որում նշվում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում և Սփյուռքում կան փախստականներ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գյանջայից և այլն։ Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի ընկալմամբ՝ Բաքվի նման հայտարարությունները պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, և հետևաբար Հայաստանը չի կարող այդ հարցը քննարկել։
    23:40
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում․ Փաշինյան
    Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հարց է ծագում, թե որտեղ և ինչպես մենք պետք է կենտրոնանք Հյաաստանի պետական շահերի սպասարկման վրա և ինչպես և որտեղ պետք է կենտրոնանանք մեր իմացած պատմական ճշմարտությունների ընդգծման և այդ ճշմարտություններին հենվելու վրա, որովհետև այն ժամանակաշրջանը, երբ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված պետություն, և միջազգայնորեն ճանաչված այդ պետությունն ունի հնարավորություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ»,- ասաց Փաշինյանը։
    23:35
    13.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 15 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը
    Այսօր՝ մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Շիրակի փողոցի 84 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոբուսը տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
    23:30
    13.03.25
    Ավելին
  • Միջազգային
    ՌԴ-ի սրտով չէ Ուկրաինայում 30 օրով հրադադար հաստատելու ամերիկյան առաջարկը.ԱՄՆ բանագնացը Մոսկվայում է
    ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից երկու օր անց Մոսկվայում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: Ըստ լուրերի՝ նա ուզում է իր հետ Վաշինգտոն տանել Վլադիմիր Պուտինի՝ 30-օրյա հրադադարին տված գրավոր համաձայնությունը: Բայց մամուլում եղած լուրերից կարելի է ենթադրել, որ ամերիկյան առաջարկն այնքան էլ Մոսկվայի սրտով չէ: Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը երկարաժամկետ կարգավորում է ուզում:
    23:15
    13.03.25
    Ավելին