Լրահոս
Քաղաքական
23:35
13.03.25
790

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում․ Փաշինյան

Img default alt hy

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարց է ծագում, թե որտեղ և ինչպես մենք պետք է կենտրոնանք Հյաաստանի պետական շահերի սպասարկման վրա և ինչպես և որտեղ պետք է կենտրոնանանք մեր իմացած պատմական ճշմարտությունների ընդգծման և այդ ճշմարտություններին հենվելու վրա, որովհետև այն ժամանակաշրջանը, երբ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված պետություն, և միջազգայնորեն ճանաչված այդ պետությունն ունի հնարավորություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ»,- ասաց Փաշինյանը։