Լրահոս
2025-03-13
-
ՀասարակականՍպիտակում հարգանքի տուրք մատուցվեց Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին (տեսանյութ)2011թ. մարտի 11-ին Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի 14-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ քաղաքում կազմակերպվել է հիշատակի միջոցառում։ Հանդիսավոր արարողության ընթացքում ծաղիկներ են խոնարհվել Ճապոնիայի ահեղ ցունամիի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներին։ Միջոցառմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալները, Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աոկի Յուտական, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) վրաստանյան գրասենյակի Հայաստանի պատվիրակ Սակոտադա Կոբուն, հայաստանյան ծրագրերի համակարգողը, Լոռու մարզպետի տեղակալը և մարզի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ճապոնիայի դեսպանատան աշխատակիցներ ու Սպիտակ համայնքի բնակիչներ։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը, Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Մատինյանը և Լոռու մարզպետի տեղակալը: Նրանք անդրադարձել են հայ-ճապոնական երկարամյա համագործակցության կարևորությանը՝ ընդգծելով, որ Ճապոնիան մշտապես Հայաստանի կողքին է աղետների ռիսկերի նվազեցման և արձագանքման ծրագրերում, ինչը վառ ապացույցն է երկու երկրների միջև երկարամյա բարեկամական և սերտ համագործակցության շարունակականության։ Ճապոնիայի դեսպանն իր ելույթում, ցավակցություն հայտնելով ցունամիի զոհերի ընտանիքներին և տուժածներին, շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը, Սպիտակի բնակիչներին և հայ ժողովրդին՝ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար՝ ևս մեկ անգամ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական կապը։ Միջոցառմանը Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության անունից Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական պատվոգիր է հանձնել Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանին՝ ի նշան նրա գործունեության՝ ուղղված Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնման խթանմանը։Ավելին23:0013.03.25 -
ՔաղաքականՍուտ պայմանագրի ստորագրումը իրավական նոր հետևանքներ է առաջացնելու մեր բոլորի համար. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախապայմաններին, Ադրբեջանից հնչող սպառնալիքներին․ «Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց այսօր։ Այս առիթով պետք է իմանալ առնվազն հետևյալը։ Ադրբեջանը չի կնքելու պայմանագիր դեռ շատ երկար ժամանակ, քանի որ «պայմանագիր» բառը պարունակող թուղթ մեզ նվիրելու դիմաց ունի պահանջների դեռ շատ մեծ ցանկ, որոնք ստանում է՝ երևակայական խաղաղության խոստման դիմաց։ Դա կարող է տևել տարիներ ու երբեք էլ չստորագրվել (եթե Հայաստանում ընտրություններում իշխող վարչախմբին աջակացելու կարիք չլինի)։ Իր էության մեջ պայմանագրում որևէ հայամետ, Հայաստանի շահերից բխող կետ չկա։ Այն ամբողջությամբ Ադրբեջանին արված զիջումների ամբոջություն է՝ գեղեցիկ փաթեթավորմամբ («կոնֆետի թղթի մեջ գտնվող ռումբ»)։ Հետևաբար այն ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ ու խաղաղության մասին չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է և Հայաստանը էլ ավելի թուլացնող, Ադրբեջանից լիարժեք կախված մարզ դարձնելու իրավական նախապատրաստությունն է։ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Դա ակնհայտ է, եթե հետևեք Ադրբեջանի նախապատրաստական աշխատանքներին՝ գրեթե ամենօրյա ռեժիմով նոր զինամթերքի գնումից մինչև ներքին հանրության շրջանում համապատասխան տեղեկատվական աշխատանք։ Չկա ոչ մի նպատակ՝ չպատերազմելու։ Չեմ բացառում, որ «խաղաղության համաձայնագիրը պատրաստ է»-ն ևս այդ պատերազմի նախապատրաստությունն է։ Սուտ պայմանագրի ստորագրումը իրավական նոր հետևանքներ է առաջացնելու մեր բոլորի համար, որի համեմատ այսօր Բաքվում դատվող մեր գերիների տանջանքները միայն նախերգանք են լինելու։ Այսպիսով, Հայաստանը փրկելու ժամանակը քիչ է, բայց կա։ «Խաղաղության պայմանագիր» կոչվող թակարդը այդ ժամանակը էլ ավելի է քչացնելու։ Լուծումը՝ նոր, ազգային իշխանության ձևավորում՝ առանց կապիտուլյանտների։ Այլ լուծում չկա»։Ավելին22:4813.03.25 -
ՀասարակականԻշխանական «ռազբոյ»՝ ընտրություններից առաջ. առևտրականները չգիտեն՝ ուր են տարել իրենց ապրանքըՆախընտրական կրքեր են բորբոքվել Աջափնյակ վարչական շրջանում, կարծում են փողոցային առևտուր անող մարդիկ, որ առանց ապրանքների են մնացել: Քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ գնացել ու Գազելն են բարձել իրենց ունեցած-չունեցածը: «Ռազբոյ» են անվանում առևտրականները այդ օրը տեղի ունեցածը, վստահ են, որ քաղաքային իշխանությունն ընդամենը ուզում է ցույց տալ, որ աշխատում է:Ավելին22:4513.03.25 -
Քաղաքական«ՀայաՔվե»-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը: «Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որը դատապարտում է հայ պատանդների հանդեպ իրականացվող շինծու դատավարությունը, նրանց հանդեպ կիրառվող ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումները, կոչ է անում միջազգային քրեական դատարանին՝ հետաքննելու արցախցիների բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերը, կոչ է անում Բաքվին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին, նշանակալի քայլ է Բաքվի բռնապետական ռեժիմի ցեղասպան էությունը ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու և պատասխանատվության գործընթաց իրականացնելու տեսանկյունից։ Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի՝ նշված բանաձևը հեղինակած և դրան կողմ քվեարկած պատգամավորներին, հայաստանյան և արտասահմանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու առանձին անհատների, ովքեր իրենց նպաստն են բերել բանաձևի ընդունման գործում։ Ողջունում ենք Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու որոշումը։ Ռուբեն Վարդանյանը դեռ մեծ ու կարևոր դեր է խաղալու Արցախի ժողովրդի ինքնորոշման համար պայքարի գործում։ Ռուբեն Վարդանյանի այս որոշմամբ մեզ առավել պարտավորված ենք զգում բազմապատկել մեր ջանքերը հանուն հայ ժողովրդի իրավունքների, հանուն արդարության և հանուն Արցախի»։Ավելին22:3013.03.25 -
ՔաղաքականԱդրբեջանին ճանապարհ տալու է. Փաշինյանն ասում է՝ որ 2 կետն է համաձայնեցրել Բաքվի հետՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը 100 տոկոս համաձայնեցվել է, ըստ էության, կրկին Հայաստանի հետքայլերի հաշվին: Պաշտոնական Երևանը համաձայնել է միջազգային ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը, ինչը պետք է անի նաև Ադրբեջանը. ու հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել երրորդ երկրների ներկայացուցիչներին:Ավելին22:2513.03.25 -
ՔաղաքականՁեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն. Սաղաթելյան«Փաշինյանն Ալիևի հետ խաղաղության մասին որևէ բանակցություն չի վարել և չի վարում, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն։Ավելին22:1513.03.25 -
Արտաքին քաղաքականությունԷստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնության ձեռքբերումըԷստոնիայի ԱԳ նախարար Մագնուս Ցահքնան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Նա X-ի իր միկրոբլոգում պատմական է համարել այդ հանգամանքը։ «Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը։ Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ճանապարհին, և մենք ակնկալում ենք խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,- նշել է էստոնիայի ԱԳ նախարարը։Ավելին22:0013.03.25 -
ՔաղաքականՓաստորեն, ՀՀԿ քաղաքական ակտիվը պաշտպանում է նշված բանկի սեփականատիրոջը և քննադատում է իմ մասնագիտական պայքարը վերջինիս դեմ․ ԿոչուբաևՄեկ օր սպասեցի, որպեսզի բոլորը կատարեն իրենց հանձնարարությունները։ Երբ բոլորը հրամանները կատարել են, ուզում եմ ամփոփել թեման։Ավելին21:4513.03.25 -
ՔաղաքականՃնշումները մեծացել են Հայաստանի վրա. Էրդողանն ու Ալիևը չեն սպասում ուկրաինական պատերազմի ավարտինՀայաստանի վարչապետը նոր արդարացում է գտել Սահմանադրությունը փոխելու համար. ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների, այլև ողջ տարածաշրջանի համար ընդունելի Մայր օրենք ենք ունենալու: «Կոստյում ենք կարում մեզ համար՝ ուրիշների չափսերով»,- «Հայլուր»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:Ավելին21:3513.03.25 -
ՀասարակականԲախվել են Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ը, «Mercedes»-ը և «Նիվա» մակնիշի ավտոմեքենան. վիրավոր կաԱյսօր՝ մարտի 13-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ը, «Mercedes»-ը և «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարկեները, ովքեր սահմանազատել են տարածքը:Ավելին21:3013.03.25 -
ՔաղաքականՀայ գյուղացուն սապոգներ պետք չեն գա. Փաշինյանի փրկօղակը՝ ցեխերի մեջՀայաստանի կառավարությունը հիմա արդեն պայքարում է նաև գյուղացու սապոգի դեմ: Փաշինյանի թիմը, հավանաբար, էլ ավելի շատ ոգևորված սպասվող ընտրություններով, խոստանում է գյուղացիների ոտքերի տակ ասֆալտ փռել, որ կես մետրանոց ռեզինե սապոգների կարիք չունենան:Ավելին21:1513.03.25 -
ՔաղաքականՓաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ ԹաթոյանԱյսպես կոչված «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում ՀՀ գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր, ընդգծում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպն Արման Թաթոյանը։ «ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն: Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը: Կառավարության ներկայիս ղեկավարն ինքն է հայտարարել. «Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել» (օրինակ` 05.02.2019թ. հարցազրույց): Առավել ևս, ՔՊ ղեկավարը չի կարող հարյուր հազարավոր մարդկանց զրկել իրենց համար ճակատագրական իրավունքներից: Նա չունի նաև ՀՀ քաղաքացիներին և Հայոց սփյուռքին իրենց իրավունքների՝ պատմական նշանակության զանգվածային խախտումների համար պաշտպանության հնարավորությունից զրկելու իրավասություն: Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք: Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն: Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք»,- գրել է Արման Թաթոյանը:Ավելին21:0013.03.25 -
ՔաղաքականՀայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին. Սուրենյանց«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ»,- ասել է նա:Ավելին20:4513.03.25 -
ՔաղաքականԱրցախի նամակը՝ Շվեյցարիային. լույսի շող՝ պատմության ամենամութ էջումԵվրոպայից իրենց ակնկալիքների մասին են հայտնել արցախցիները Երևանում: Շվեյցարիայի դեսպանատուն նամակ են փոխանցել ակցիայի մասնակիցները՝ հորդորելով ընդունել մարտի 18-ին Վերին պալատում քննարկվելիք բանաձևը՝ Արցախի հակամարտության խաղաղ կարգամավորման ու բռնի տեղահանված հայերի վերադարձը ապահովելու վերաբերյալ:Ավելին20:3513.03.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Չի հաջողվել ունենալ իդեալական ձևակերպումներ. նոր զիջումներ է արել ՀայաստանըՀայլուր 20։30 Չի հաջողվել ունենալ իդեալական ձևակերպումներ. նոր զիջումներ է արել ՀայաստանըԱվելին20:3013.03.25 -
ՔաղաքականԿարելի է որպես փաստ արձանագրել՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին․ ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Դե ինչ, այլևս կարելի է որպես փաստ արձանագրել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին, որն իշխանությունը ստանձնել է 2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։Ավելին20:1513.03.25 -
ՔաղաքականՄիջազգային ատյաններից հետ ենք կանչելու Ադրբեջանի դեմ հայցերը․ Նիկոլ ՓաշինյանԽաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների ու տեղի մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարևոր իրադարձություն է։ Բաքվի երկու առաջարկներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը` հայցերը միջազգային հարթակներից հետ վերցնելուն ու իրար նկատմամբ քայլեր չանելուն»։ Նա նշել է, որ տեքստի հրապարակման հետ կապված պրակտիկաներին պետք է նայել, թե ինչպիսին է: «Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և, ըստ էության, հոդված-հոդված առանձին, այսպես, թե այնպես հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ»,- ասել է նա։Ավելին20:0013.03.25 -
ՀասարակականՓրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը․ զոհ կաՄարտի 13-ին` ժամը 13:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկույթ և տան տանիք․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Անտառային փողոցի մոտակա ձորակում այրվում է տան տանիք և խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:18-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 գմ), խոտածածկույթ, եղեգներ և ծառեր։ Փրկարարները տանը հարակից խոտածածկույթում հայտնաբերել են քաղաքացու այրված դի։Ավելին19:4513.03.25 -
ՔաղաքականԱդրբեջանին «ծառայող» հայերը. ինչո՞ւ է Բաքուն վերադարձել հին մեթոդինԱյսօր ադրբեջանական ջրաղացին ջուր են լցնում Արցախում մնացած հայերը՝ ցուցմունք տալով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ: Բաքուն նրանց օգտագործում է իր սրտի ուզած ցուցմունքները կորզելու համար: Երկու օր առաջ Արցախում մնացած երկու հայ ցուցմունք տվեցին Ռուբեն Վարդանյանի դեմ՝ պնդելով, թե նա զինված ջոկատ է ֆինանսավորել:Ավելին19:3013.03.25 -
ՔաղաքականԵթե գերիների հարցը չի լուծվել, նշանակում է՝ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում է, որ ՀՀ-ն չի բարձրացնում հարցը․ ՓաշինյանՀայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում է, որ ՀՀ–ն չի բարձրացնում հարցը»,–ասաց Փաշինյանը:Ավելին19:2613.03.25