Լրահոս
Հասարակական
23:58
13.03.25
398

Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել

Img default alt hy

Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները մարել են հայ-թուրքական սահմանի, միջանկյալ գոտու խոտածածկ տարածքում առաջացած հրդեհը, ինչի հետևանքով այրվել է նաև այնտեղ կայանված «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։