Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
14.03.25
112

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Բաքուն ածանցյալ պահանջներ է առաջ քաշել: Խոսքը Սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնել է, այլ 350 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի միջանցքի եւ Հայաստանի «ռազմական հանցագործներին» Բաքվին հանձնելու:  

«Իրավունք»

ՔՊ-ական՝ միջինից բարձր շրջանակներում վախեցած են, որ Նիկոլի հեռանալու դեպքում ողջ «կուժն ու կուլան հենց իրենց գլխին է ջարդվելու»:

«Հրապարակ»

Գյումրիում տեղական իշխանությունները, օգտագործելով վարչական լծակները, տեռոր են անում համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարների նկատմամբ՝ պահանջելով ցուցակներ:

«Հրապարակ»

Բագրատ սրբազանի` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցով Փաշինյանի շահերը պաշտպանում է արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին պատկանող «AM» իրավաբանական գրասենյակը:  

«Հրապարակ»

Այսօր խորհրդարանին հաշվետու կլինի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով անցած տարի կատարված աշխատանքները։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ: