Լրահոս
Քաղաքական
09:30
14.03.25
388

Ռուբեն Վարդանյանի ուղերձը հույս է, որից սնվում է թշնամուն հաղթելու կամքը. իրանագետ

Img default alt hy

Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող դատական ֆարսին․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղերձը շատ հուզիչ էր։

Բայց ամեն ինչից զատ, այն հույս էր՝ հույս, որից սնվում է դիմադրելու և, ի վերջո, թշնամուն հաղթելու կամքը, քանզի, եթե այդ սարսափելի պայմաններում չի կոտրվել նրա կամքը, ապա մեզանից և ոչ մեկն իրավունք չունի թուլամորթորեն հանձնվելու։

Ռւոբենն ուղերձի վերջում իրեն համեստորեն կոչում է «շարքային հայ», սակայն նա շարքային մարդ չէ, այլ այս պահին հայկական անկոտրում կամքի խորհրդանիշը, որը բարձր է պահում մեր համազգային պատիվն ու արժանապատվությունը»,- նշել է նա։