Լրահոս
Միջազգային
23:15
13.03.25
195

ՌԴ-ի սրտով չէ Ուկրաինայում 30 օրով հրադադար հաստատելու ամերիկյան առաջարկը.ԱՄՆ բանագնացը Մոսկվայում է

ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից երկու օր անց Մոսկվայում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: Ըստ լուրերի՝ նա ուզում է իր հետ Վաշինգտոն տանել Վլադիմիր Պուտինի՝ 30-օրյա հրադադարին տված գրավոր համաձայնությունը: 

Բայց մամուլում եղած լուրերից կարելի է ենթադրել, որ ամերիկյան առաջարկն այնքան էլ Մոսկվայի սրտով չէ: Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը երկարաժամկետ կարգավորում է ուզում: