Լրահոս
2025-03-13
-
ՀայլուրՀայլուր 20։30 Չի հաջողվել ունենալ իդեալական ձևակերպումներ. նոր զիջումներ է արել ՀայաստանըՀայլուր 20։30 Չի հաջողվել ունենալ իդեալական ձևակերպումներ. նոր զիջումներ է արել ՀայաստանըԱվելին20:3013.03.25 -
ՔաղաքականԿարելի է որպես փաստ արձանագրել՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին․ ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Դե ինչ, այլևս կարելի է որպես փաստ արձանագրել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին, որն իշխանությունը ստանձնել է 2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։Ավելին20:1513.03.25 -
ՔաղաքականՄիջազգային ատյաններից հետ ենք կանչելու Ադրբեջանի դեմ հայցերը․ Նիկոլ ՓաշինյանԽաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների ու տեղի մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարևոր իրադարձություն է։ Բաքվի երկու առաջարկներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը` հայցերը միջազգային հարթակներից հետ վերցնելուն ու իրար նկատմամբ քայլեր չանելուն»։ Նա նշել է, որ տեքստի հրապարակման հետ կապված պրակտիկաներին պետք է նայել, թե ինչպիսին է: «Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և, ըստ էության, հոդված-հոդված առանձին, այսպես, թե այնպես հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ»,- ասել է նա։Ավելին20:0013.03.25 -
ՀասարակականՓրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը․ զոհ կաՄարտի 13-ին` ժամը 13:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկույթ և տան տանիք․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Անտառային փողոցի մոտակա ձորակում այրվում է տան տանիք և խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:18-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 գմ), խոտածածկույթ, եղեգներ և ծառեր։ Փրկարարները տանը հարակից խոտածածկույթում հայտնաբերել են քաղաքացու այրված դի։Ավելին19:4513.03.25 -
ՔաղաքականԱդրբեջանին «ծառայող» հայերը. ինչո՞ւ է Բաքուն վերադարձել հին մեթոդինԱյսօր ադրբեջանական ջրաղացին ջուր են լցնում Արցախում մնացած հայերը՝ ցուցմունք տալով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ: Բաքուն նրանց օգտագործում է իր սրտի ուզած ցուցմունքները կորզելու համար: Երկու օր առաջ Արցախում մնացած երկու հայ ցուցմունք տվեցին Ռուբեն Վարդանյանի դեմ՝ պնդելով, թե նա զինված ջոկատ է ֆինանսավորել:Ավելին19:3013.03.25 -
ՔաղաքականԵթե գերիների հարցը չի լուծվել, նշանակում է՝ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում է, որ ՀՀ-ն չի բարձրացնում հարցը․ ՓաշինյանՀայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում է, որ ՀՀ–ն չի բարձրացնում հարցը»,–ասաց Փաշինյանը:Ավելին19:2613.03.25 -
ՔաղաքականԱյո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք․ ՓաշինյանԱյո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Այս մասին ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ որեւէ փուլում Մեղրիով ճանապարհ, միջանցք կամ որեւէ տարածք եք տրամադրելու Ադրբեջանին: «Հայաստանի մոտեցումը «խաղաղության խաչմերուկ» նախագիծն է եւ այն, ինչը տեղավորվում է այդ նախագծի մեջ, մենք պատրաստ ենք իրագործել։ Իսկ թե ինչպես ենք ճանապարհ տալու, իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված ու ձեւակերպված է: Սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, եւ երբ մեր առաջարկին այդ պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանին պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»,-նշեց Փաշինյանը:Ավելին19:2013.03.25 -
ՔաղաքականԵրկու բառով՝ դիվանագիտական կապիտուլյացիա․ Սուրեն ՍարգսյանՔաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով ԱԳՆ-ի հայտարարությանը՝ Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, գրում է․ «Երկու բառով՝ դիվանագիտական կապիտուլյացիա»։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին՝ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիրը» պատրաստ է ստորագրման, ՀՀ պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։Ավելին19:1513.03.25 -
ՔաղաքականՆախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել են ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին։ Հանդիպման մեկնարկին դեսպան Այազովը Հանրապետության նախագահին է փոխանցել թուրքմեն ժողովրդի առաջնորդ, Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերը՝ մասնակցելու Աշգաբաթում ընթացիկ տարվա դեկտեմբերին նշվող՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարի» խորագրով համաժողովին՝ նվիրված Թուրքմենստանի մշտական չեզոքության վերաբերյալ ՄԱԿ ԳԱ բանաձևի 30-ամյակին: Այնուհետև դեսպանն անդրադարձ է կատարել երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային համագործակցության և տնտեսական կապերի ընդլայնման հարցերին, ընդգծել այս ամիս Երևանում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի կարևորությունը՝ երկկողմ օրակարգի առաջ մղման գործում: Հանրապետության նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական և կառուցողական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, հավելել, որ Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը ու կարևորել երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը։Ավելին19:0013.03.25 -
ՄիջազգայինԹրամփը սպառնացել է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ԵՄ-ի ալկոհոլային խմիչքների համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ԵՄ–ի բոլոր գինիների և ալկոհոլային այլ խմիչքների համար, եթե Եվրամիությունը չչեղարկի ամերիկյան վիսկիի համար նախատեսված մաքսատուրքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում: Թրամփը նշել է, որ ԵՄ–ն նոր է սահմանել այդ մաքսատուրքը: «Եթե այդ մաքսատուրքը անհապաղ չհանվի, ԱՄՆ-ն շուտով 200 տոկոս մաքսատուրք կսահմանի Ֆրանսիայից և ԵՄ այլ երկրներից դուրս եկած բոլոր գինիների, շամպայնների և ալկոհոլային ապրանքների համար: Սա հիանալի կլինի ԱՄՆ-ում գինու և շամպայնի բիզնեսի համար»,–գրել է ԱՄՆ նախագահը:Ավելին18:4513.03.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանը հաստատում է Բաքվի լուրըՀայլուր 18։30 Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պատրաստ է. Երևանը հաստատում է Բաքվի լուրըԱվելին18:3013.03.25 -
Իրավական5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համարԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2025 թվականի փետրվարի 21-ի դատավճռով Նորայր Շախվերդյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Հայտնում են Դատախազությունից: Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 23:50-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին այն մասին, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել անչափահասը: 2023 թվականի օգոստոսի 2-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ, մեկ օր անց՝ 2023 թվականի օգոստոսի 3-ին, դատախազը Նորայր Շախվերդյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով և 2024 թվականի հոկտեմբերի 30-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի հետ հանձնել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1513.03.25 -
ՄիջազգայինԻսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք ԴամասկոսինԻսրայելական օդուժը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դումար շրջանի բնակելի շենքի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ին։ Տեղեկություններ կան ավիահարվածի հետևանքով վիրավորների մասին, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հրատարակության տվյալներով՝ իսրայելական գրոհի թիրախ է դարձել Դամասկոսի արվարձանում գտնվող պաղեստինցիներից մեկը։ Չնայած սիրիական կողմը հաղորդում է բնակելի շենքի վրա իրականացված հարվածի մասին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը հարձակում է իրականացրել Դամասկոսում գտնվող «Իսլամական ջիհադ» շարժման հրամանատարական կենտրոնի վրա։ «Հրամանատարական կենտրոնն օգտագործվում էր պաղեստինյան Իսլամական ջիհադի կողմից Իսրայել պետության դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և ուղղորդելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։ Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Դամասկոսի վրա հարձակումը՝ նշելով. «Մենք թույլ չենք տա, որ Սիրիան սպառնալիք դառնա մեզ համար»։ Palestine Today հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ «Իսլամական ջիհադ» խմբավորման խոսնակ Մուհամմեդ ալ-Հաջ Մուսան հայտարարել է, որ Դամասկոսի վրա իսրայելական հարձակման թիրախ է դարձել դատարկ տունը, ոչ թե շարժման շտաբը, ինչպես պնդում է Իսրայելը։Ավելին18:0013.03.25 -
ԻրավականՇարուրի 36/1 հասցեում ապամոնտաժվել են նավթամթերքի պահեստարանները. ՔՏՀԱ ՏՄՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա դեռևս 2024 թվականին Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Շարուրի 36/1 հասցեում՝ «Ստանդարտ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների՝ նավթամթերքի պահեստարանների նկատմամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ամբողջությամբ դադարեցվել են նավթամթերքի պահեստարանների շահագործումը։ Միևնույն ժամանակ տնտեսավարողը Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ ծանուցվել է պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու անհրաժեշտության մասին։ Հարկ է նշել, որ Տեսչական մարմնի կողմից պահանջ է նաև ներկայացվել ապամոնտաժել նավթամթերքի պահեստարանների տարողությունները, ինչը տնտեսավարողի կողմից իրականացվել է։ Հերթական վերահսկողական շրջայցի ընթացքում՝ 2025 թվականի մարտի 11-ին, Տեսչական մարմնի մասնագետների կողմից արձանագրվել է, որ տնտեսավարողի կողմից իրականացվել է որոշման պահանջները և ամբողջությամբ ապամոնտաժվել են նավթամթերքի պահեստարանները։Ավելին17:4713.03.25 -
ՔաղաքականԽաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆՀայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին17:4013.03.25 -
ՔաղաքականՓաշինյանն ընդունել է նաև Բաքվի 2 պահանջները՝ միջազգային հայցերի ետ քաշման և երրորդ երկրների զորքերի չտեղակայման վերաբերյալ. պատգամավոր«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ պայմանագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են, Փաշինյանն ընդունել է նաև Բաքվի երկու պահանջները՝ միջազգային հայցերի ետ քաշման և երրորդ երկրների զորքերի չտեղակայման վերաբերյալ։ Հայաստանում Փաշինյանից ու իր թիմից բացի, ոչ մեկն այդպես էլ չիմացավ՝ ինչ են բանակցել ու պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը»։Ավելին17:3013.03.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Տանձուտ գյուղումՄարտի 13-ին, ժամը 13:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում անասնակեր է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:56: Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր։Ավելին17:1513.03.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները. ԲայրամովԱդրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: «Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ: Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր Սահմանադրության մեջ»,- նշել է Բայրամովը:Ավելին17:0013.03.25 -
Քաղաքական4․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար. «Հետք»Բելգիայում ՀՀ դեսպանությունը ցանկանում է նոր շենք ձեռք բերել Rue d'Arlon 92 1040 Bruxelles հասցեում։ Նոր շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որտեղ մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ կան։ Ըստ գործադիրի, այն ունի նաև քաղաքական և խորհրդանշական առավելություն, գրում է «Հետք»-ը: Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը, ըստ Արտգործնախարարության, բարդություններ են առաջացնում: Բացի այդ, դեսպանության շենքը պետության հսկողության տակ է, որի հետևանքով շենքի ներսում և դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։ Փոփոխությունների հնարավորության դեպքում էլ պահպանման ոչ ողջամիտ ծախսեր են առաջանում։ Իսկ նոր շինությունը, որը նախատեսում են ձեռք բերել, կառուցվել է 1866-1870 թվականներին, նախկինում եղել է Բրյուսելի Գործարարների միության շենքը։ Այն ավելի մեծ է, քան ներկայիս շենքը, ունի չորս հարկ, 20 և ավելի աշխատակիցների համար գրասենյակներ և մինչև 21 ավտոմեքենայի կայանատեղի։ Շինությունն ունի հանդիպումների սենյակներ, փոքր ու միջին ընդունելությունների և միջոցառումների համար նախատեսված դահլիճներ։ Այն, ըստ Արտգործնախարարության, հնարավորություն կտա խուսափել տարբեր տարածքներ վարձակալելու անհրաժեշտությունից։ Նոր շինության ձեռք բերումը համարվում է շահավետ և երկարաժամկետ ներդրում։ Շենքի ձեռք բերման համար կհատկացվի 4․3 մլն եվրոյին համարժեք դրամ։Ավելին16:4513.03.25 -
Արտաքին քաղաքականությունԱլիևի իրական դեմքն են բացահայտում Եվրախորհրդարանում. թեժ քննարկումներ և կոշտ բանաձևԵվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Հրատապ ընթացակարգով էր Եվրախորհրդարանում քվեարկության դրվել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը: Եվրոպացիները նույնպես «շինծու» են անվանում դատավարությունները, նաև պնդում՝ հայ գերիներն անմարդկային պայմաններում են պահվում:Ավելին16:3013.03.25