Լրահոս
2025-04-03
-
ՔաղաքականԽայտառակություն. մանկասայլակի վրա քշող վարորդին տուգանում են, ազդանշան տվողին՝ ասֆալտին փռումՎարորդին մեքենայից քաշելով հանելուց ու գետնին պառկեցնելուց հետո բերման ենթարկած պարեկները արդյոք նույն կայծակնային արագությամբ են արձագանքել նաև դրանից օրեր առաջ տեղի ունեցած մեկ այլ դեպքի: Տոյոտայի վարորդը Չարենցի փողոցում՝ ՔՊ գրասենյակի մոտ, հանդիպակաց է դուրս եկել երթևեկությանը, ինչի ընթացքում հրաշքով են փրկվել հետիոտները, որոնցից մեկը մանկասայլակով կին է եղել: Այդ տեսանյութը այսօր է հայտնվել համացանցում: Ներքին գործերի նախարարությունը «Հայլուր»-ին խոստացել է պարզաբանում ներկայացնել դեպքի վերաբերյալ, բայց այն դեռ չենք ստացել:Ավելին20:2003.04.25 -
ՔաղաքականՄիրզոյանը և Գրոնոն քննարկել են անհայտ կորած աձանց ճակատագրերի և հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի հարցի հասցեագրումըԱպրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է երկարատև բանակցություններից հետո համաձայնեցված՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև կարգավորման՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կոմպոնենտին, որի համատեքստում նախարար Միրզոյանը վկայակոչել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա կառուցված՝ ՀՀ կոնկրետ առաջարկները: Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են նաև հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի և հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի հարցի հասցեագրումը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ առկա գործիքակազմի առավելագույնս արդյունավետ իրացման միջոցով։Ավելին20:1503.04.25 -
Իրավական2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է առգրավված թմրամիջոցների քանակի էական՝ շուրջ 92 տոկոս աճՆԳ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչը հանրային անվտանգության և առողջության պահպանման կարևորագույն դրսևորում է։ Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարում շարունակաբար դրական արդյունքներ արձանագրելու համար առանցքային է հասարակություն-իրավապահ համակարգ սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկվող միջոցառումները: Արդյունավետ պայքարի համատեքստում տարեսկիզբը նշանավորվեց երկու խոշոր ու հասարակական հնչեղություն ստացած բացահայտումներով, ընդ որում՝ միայն դրանց արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվեց շուրջ 48 կիլոգրամ թմրանյութ։ Այս տարվա առաջին եռամսյակում գրանցված բացահայտումներով, ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ հայտնաբերվել և առգրավվել է․ 94 կգ 300 գրամ թմրանյութ, ինչը շուրջ 92 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ շուրջ 48 կգ թմրանյութ)․ 2263 միլիգրամ հեղուկ թմրամիջոց, ինչը 11․26 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 2034 միլիգրամ հեղուկ թմրամիջոց)․ 281 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, ինչը 9266․6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 3 հաբ)․ 775 հատ հոգեմետ դեղահաբ, ինչը 510 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 127 հոգեմետ դեղահաբ)․ 2025 թվականի առաջին եռամսյակում հայտնաբերվել և առգրավվել են նաև 83 կգ մարիխուանա, 4 կիլոգրամ 592 գրամ մեթամֆետամին, 45․69 գրամ սփայս, 63 գրամ կոկաին, 28․01 գրամ ալֆա ՊՎՊ, 860․21 գրամ հերոին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել էին 33 կիլոգրամ 570 գրամ մարիխուանա, 7․57 գրամ մեթամֆետամին, 15․3 գրամ սփայս, 3․47 գրամ կոկաին, 2․7գրամ ալֆա ՊՎՊ, 3 կիլոգրամ 595 գրամ հերոին։ Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ներկայացված արդյունքները գրանցվել են Ոստիկանության ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ։ Առանձնահատուկ կարևորվում են հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։ Տեսանյութում ներկայացված թվերը բացահայտումների և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի արդյունավետության շարունակական բարձրացման խոսուն օրինակ են։Ավելին20:0003.04.25 -
ՔաղաքականՄարտուն Գրիգորյանը չի խախտում լռությունը. Վարդան Ղուկասյանն ընդունել է Սրբազանի հրավերըԳյումրիում հետընտրական անորոշությունը կարող է հաղթահարվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի առաջարկած բանակցային հարթակում: Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիրներին իր միջնորդությունն առաջարկած արքեպիսկոպոսը արձագանք է ստացել Վարդան Ղուկասյանից: Լռությունը չի խախտում «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուն:Ավելին19:4503.04.25 -
ՔաղաքականՀայաստանը նույնպես պետք է պահանջի Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններ. ՕսկանյանՀայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլում Բաքուն Երևանից պահանջում է ընդունել նոր Սահմանադրություն, որում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ պահանջ չի լինի: Իրեն հարգող ՀՀ ցանկացած կառավարության համապատասխան արձագանքը պետք է պարզ և վճռական կլինի. «Դա ձեր գործը չէ»: Այս մասին «Երկու Սահմանադրությունների հեքիաթը» վերտառությամբ հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Ստորև ներկայացնում ենք Օսկանյանի հոդվածը. «Եվ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, պատրաստ է կատարել Բաքվի պահանջը, ապա փոխադարձության ոգով Հայաստանը նույնպես պետք է պնդի Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունները։ Ահա թե ինչու. Ադրբեջանի պահանջի տակ թաքնված է ակնհայտ հակասություն իր իսկ Սահմանադրության շրջանակում, որը պահանջում է մանրակրկիտ քննություն ոչ միայն իր իրավական անհամապատասխանության, այլև ապակայունացնող նախադեպի համար, որը կարող է ստեղծվել: Եթե Ադրբեջանն իսկապես հանձնառու է ներկայիս իրողությունների և փոխադարձ ճանաչման վրա հիմնված ապագայի կառուցմանը, ապա պետք է նաև առերեսվի իր իսկ հիմնարար իրավական տեքստերում ամրագրված խնդրահարույց ժառանգությանը: Պետության անկախության մասին Ադրբեջանի 1991 թվականի սահմանադրական ակտը դուրս է սոսկ ինքնիշխանության հռչակումից: Այն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը բացահայտորեն ներկայացնում է որպես 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ՝ մերժելով խորհրդային քաղաքական և իրավական կարգի ամբողջությունը։ Այն պնդում է, որ Խորհրդային Միության կողմից Բաքվում իշխանության պարտադրումն անօրինական բռնակցում էր և մերժում է բոլոր պայմանագրերն ու ներքին խորհրդային օրենքները, որոնք հաջորդել են դրան: Այսպես վարվելով՝ Ադրբեջանը խորհրդանշականորեն և իրավաբանորեն անջատվում է խորհրդային ժամանակաշրջանից, ներառյալ հենց խորհրդային իրավական ակտերից, որոնք Լեռնային Ղարաբաղը փոխանցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին 1921 թվականին…: Ադրբեջանի կառավարությունը բազմիցս վերահաստատել է այս հաջորդականությունը, հատկապես առաջին հանրապետության 90-ամյակի կապակցությամբ 2008-2009 թթ. ազգային տոնակատարությունների ժամանակ։ Ուղերձը պարզ էր. Ադրբեջանը սոսկ հետխորհրդային պետություն չէ, այլ Խորհրդային Միությունից առաջ գոյություն ունեցած պետության վերածնված մարմնավորումը: Այնուամենայնիվ, այս պատմական կեցվածքը զուգակցվում է մի անհարմար ճշմարտության հետ.1918-1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ չէին որոշվել։ Առաջին հանրապետությունները զինված հակամարտություններում էին մի քանի շրջանների, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս ժամանակահատվածում այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը կայուն չէր և հաճախ որոշվում էր ռազմական ուժի, դիվանագիտության կամ արտաքին միջամտության միջոցով: 1918-1920 թվականների հանրապետության ժառանգության վկայակոչմամբ այսօր Լեռնային Ղարաբաղին հավակնելը, հետևաբար, նշանակում է վերադառնալ վիճելի և ոչ միանշանակ տարածքային պայմանավորվածությունների դարաշրջանին: Բայց Ադրբեջանը չի կարող մերժել խորհրդային իրավական կարգը՝ հիմնվելով խորհրդային ժամանակների որոշումների վրա՝ արդարացնելու իր տարածքային պահանջները: Խորհրդային Կովկասյան բյուրոյի 1921 թվականի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը դրվեց Խորհրդային Ադրբեջանի իրավասության տակ, խորհրդային քաղաքական ակտ էր։ Ադրբեջանն անվավեր ճանաչելով խորհրդային բոլոր իրավական և վարչական որոշումները, անվավեր է համարում նաև այս փոխանցումը։ Իրավական տրամաբանությունը, որը նա կիրառում է ԽՍՀՄ կազմավորման օրինականությունը ժխտելու համար, պետք է նաև կիրառելի լինի ներքին սահմանների վերաբերյալ ԽՍՀՄ-ի կայացրած որոշումների նկատմամբ, եթե, իհարկե, Ադրբեջանը որոշի հանուն իր շահի խորհրդային օրենքներն ընտրողաբար «վերակենդանացնել»՝ խաթարելով իր սահմանադրական կարգի բուն համահունչությունը: Այս անհամապատասխանությունն ավելի ցայտուն է դառնում Բաքվի՝ Հայաստանի սահմանադրական դրույթները վերանայելու և տարածքային ամբողջականության սկզբունքին համապատասխանեցնելու պահանջների համատեքստում: Եթե Հայաստանից ակնկալվում է վերացնել որևէ երկիմաստություն՝ կապված Ադրբեջանի սահմանների ճանաչման հետ, ապա Ադրբեջանը պետք է հավասարապես պատրաստակամություն դրսևորի՝ ապահովելու, որ իր Սահմանադրությունն այլևս հիմնված չլինի այդ նույն սահմաններին նախորդող և հակասող իրավական ինքնության վրա։ Սահմանադրական կարգը, որը միաժամանակ հիմնվում է անորոշ սահմաններով հանրապետության ժառանգության վրա և ժխտում ժամանակակից սահմանները հաստատող իրավական կառուցվածքը, չի կարող է պահանջել հստակություն և վերջնականություն իր հարևաններից: Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է շրջել մեկդարյա հակամարտությունների էջը և կառուցել կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է նախ ինքն իրեն նայի և ապահովի, որ իր սահմանադրական խոսույթը չի հավերժացնում իրրեդենտիստկան երկիմաստությունը: Սա կպահանջի վերականգնել Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումը, վերադարձնել օկուպացված հայկական տարածքները և պաշտոնապես հրաժարվել Հայաստանի դեմ տարածքային պահանջներից։ Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել թաղել անցյալը՝ մինևնույն ժամանակ ինքը կառչած մնալով պատմության այն տարբերակից, որը խաթարում է ժամանակակից միջազգային իրավունքի շրջանակը։ Ի վերջո, խաղաղությունը կառուցված է ոչ միայն սահմանադրությունների և պայմանագրերի, այլ նաև մտավոր և իրավական ազնվության վրա, մի բան, որը պետք է սկսել հենց քո երկրից»:Ավելին19:3003.04.25 -
ԻրավականԴատախազությունը 2024 թ. վերականգնել է շուրջ 7,6 միլիոն ԱՄՆ դոլարի գույքԳլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ոլորտի ուսումնասիրությունը և հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն (2023 թվականին՝ 383), հայտնաբերել է 328 իրավախախտում (2023 թվականին՝ 447): Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները: Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ (շուրջ 7 միլիոն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք:Ավելին19:1503.04.25 -
ՀասարակականՍտեփանավանում գողացել են ոստիկանությանը պատկանող տեսախցիկըՄարտի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի 39Ա հասցեում տեղադրված տեսախցիկը չի գործում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները պարզում են, որ մարտի 28-ին՝ ժամը 03։15-ի սահմաններում, ինքնությունը չպարզված 2 անձինք պոկում և հափշտակում են Ռումինական փողոցի 39Ա հասցեում տեղադրված, ոստիկանությանը պատկանող տեսախցիկը: Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանաի քննչական բաժին:Ավելին19:0003.04.25 -
ԻրավականԿառավարության հաշվեկշռում հաշվառված մեքենայի վարորդը տուգանվել է․ ՀԺՄամուլում տեսանյութ է շրջանառվում, որում, ըստ հրապարակումների, ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով հետիոտների համար: Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ նշված մեքենայի վարորդը տուգանվել է կարմիր լույսի տակով անցնելու և հանդիպակաց երթևեկելու համար։Ավելին18:5403.04.25 -
ՔաղաքականՊատահական չէ, որ հորս ձերբակալությունը 2023 թվականի սեպտեմբերին հատուկ տեսանկարահանվել է. դա նրանց ռազմավարության մի մասն է․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցըԲաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Spectacle du Monde պարբերականին: Մեդիամաքսը ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով: – Ի՞նչ պայմաններում է պահվում Ձեր հայրը Ադրբեջանում։ – Դա հարց է, որը միաժամանակ եւ՛ պարզ է, եւ՛ բարդ։ Բաքվում իրավիճակը ամբողջովին զուրկ է թափանցիկությունից: Մենք իրականում հստակ չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեկ տարի առաջ՝ 2024 թվականի ապրիլին, երբ հայրս հացադուլի մեջ էր՝ ի նշան բողոքի կալանքի դեմ, երկու շաբաթ լուր չունեինք նրանից։ Եթե ինձ հարցնեք երեկվա կամ այսօրվա մասին, մենք տեղեկություն չունենք։ Տեսականորեն մենք ամեն շաբաթ հեռախոսով առնվազն մեկ անգամ հաղորդակցվելու հնարավորություն ենք ստանում։ – Ինչպե՞ս եք հաղորդակցվում նրա հետ՝ փոստով, հեռախոսով, փաստաբանի միջոցով։ – Առաջին միջոցը Կարմիր Խաչն է: Բայց դա ամենահեշտ բանը չէ: Կազմակերպության սահմանած կանոնները շատ են: Շփումների թիվը սահմանափակ է, բայց ակնհայտ է, որ դա ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալը: Մյուս հնարավորությունը հեռախոսային մի քանի րոպեներն են, որոնցից կարող ենք օգտվել ամեն շաբաթ: Բայց մենք երբեք չգիտենք՝ արդյո՞ք հաջորդ շաբաթ հեռախոսազանգ կլինի, թե ոչ: Դա թողնված է Ադրբեջանի կամքին։ Կարող ենք նաեւ նամակներ փոխանակել, բայց դա իրականում ավելի դժվար է։ Մի անգամ ինն ամիս ուշացումով նամակ ստացա… Ամեն դեպքում, այս հարցն արդեն օրակարգից դուրս է, քանի որ Բաքուն պատրաստվում է արգելել Կարմիր Խաչի գործունեությունը։ Տեղում կա փաստաբան, բայց նրա վրա զգալի ճնշում է գործադրվում: Մենք ունենք նաեւ միջազգային իրավապաշտպան, որը գործին հետեւում է ԱՄՆ-ից։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մեզ համար անհնար է այցելել հորս։ -Ի՞նչ եք կարծում, ինչ ծրագիր է իրականացնում Բաքուն՝ ձերբակալելով Ձեր հորը։ Արդյո՞ք այդ ծրագրի հիմքում ընկած է նրա խիզախությունը, նրա վճռականությունը կոտրելու ցանկությունը: Եվ այդպիսով, փորձել հոգեբանորեն կոտրել համայն հայությանը… – Դուք իրավացի եք: Պատահական չէ, որ հորս ձերբակալությունը 2023 թվականի սեպտեմբերին հատուկ տեսանկարահանվել է. դա նրանց ռազմավարության մի մասն է։ Նրանք ցանկանում են աշխարհասփյուռ հայերին ցույց տալ, թե ինչ կարող են անել մեզ հետ։ Բաքուն օգտագործում է հորս կերպարն ու հեղինակությունը՝ համայն աշխարհին ուղերձ հղելու համար: Դժբախտաբար, կարելի է ասել, որ դա նրանց ինչ-որ առումով հաջողվում է։ Ադրբեջանը հայերին դիմում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ եւ էլ ավելի հեռուն գնալու ցանկությամբ։ Վաղը նրանք կարող են Երեւանի բնակիչներին ասել՝ «Ուզո՞ւմ եք անվտանգ ապրել: Դե ուրեմն, հիմա, երբ Արցախն արդեն մերն է, մենք Սյունիքի մարզն ենք ուզում, հետո միգուցե խաղաղություն հաստատվի»։ Ադրբեջանը չի թաքցնում այդ փաստը, քանի որ ներկայում ամբողջ Հայաստանի տարածքը համարում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Այս հռետորաբանությունը, ըստ իս, շատ մտահոգիչ է Հայաստանի համար։ – Ի՞նչ կարելի է ասել բուն դատավարության, ինչպես նաեւ ներկայացված փաստաթղթերի ոչ թափանցիկ լինելու մասին, որոնք հասանելի չեն պաշտպանական կողմին։ -Սա աբսուրդի թատրոն է։ Հորս առաջադրված է 44 մեղադրանք, որոնք բոլորն էլ ակնհայտորեն անհիմն են։ Մինչ օրս մեղադրող կողմը իրեղեն որեւէ ապացույց չի ներկայացրել։ Մեր փաստաբանը չի կարողացել ձեռք բերել վարույթում գտնվող փաստաթղթերը։ Խոսքն ավելի քան 25 000 էջանոց գործի մասին է, որն ամբողջությամբ ներկայացված է ադրբեջաներենով։ Հետեւաբար, առանց գործին մանրամասներին ծանոթանալու, մեր փաստաբանների համար անհնար է դառնում պատրաստել հորս պաշտպանությունը։ Ադրբեջանի կառավարությունն անընդհատ կրկնում է, որ դատավարությունը բաց է լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների համար։ Սակայն դատական վերջին լսումների ժամանակ Reuters-ի եւ այլ գործակալությունների լրագրողներին արգելվել է մուտք գործել դատարան: Amnesty International-ը արդեն իսկ դատապարտել է այս դատավարության աչառու ընթացքը։ -Ի՞նչը կարող է նպաստել Ձեր հոր եւ նրա քսաներկու բախտակիցների ազատ արձակմանը: -Շատ կարեւոր է նշել, որ մենք հորս գործը չենք առանձնացնում մյուս հայ բանտարկյալներից: Նրանցից յոթը Արցախի առաջնորդներ են։ Որպեսզի Բաքուն հաջողության հասնի, նրան անհրաժեշտ է, որ բոլորը լռեն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության մասին, Բաքուն ցանկանում է, որ աշխարհը շարունակի այլ կողմ նայել: Ուստի ամենակարեւոր բանը դրա մասին խոսելն է, գրելը։ Սոցիալական ցանցերում, ռադիոյով, ամենուր: Ես գիտեմ, որ Ֆրանսիայի կառավարությունը շատ բաներ է ասում հայերին աջակցելու համար։ Պետք է խոսել Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների հետ։ Եվ բնականաբար, պետք է հարցնել եվրոպացիներին գազի մասին։ – Նույնիսկ հաշվի առնելով, որ տիկին ֆոն դեր Լայենը պնդում էր, որ Ադրբեջանը վստահելի գործընկե՞ր է։ -Անհավատալի է, այնպես չէ՞: Ինչպե՞ս կարելի է վստահելի լինել, երբ անընդհատ խոսում են մարդու իրավունքների մասին եւ միաժամանակ գործ են բռնում Ալիեւի հետ։ Խոսքը վերաբերում է նաեւ Մեծ Բրիտանիային: Ալիեւների ընտանիքը մեծաթիվ սեփականություն ունի Լոնդոնում։ Ինչո՞ւ ճնշում չգործադրել նրա վրա: Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչ է ռեալ պոլիտիկը, սակայն կան նաեւ կարմիր գծեր։ – Իսկ դատավարության այս ծաղրը գրավե՞լ է արդյոք ամերիկյան նոր վարչակազմի ուշադրությունը: Դոնալդ Թրամփի շրջապատի կողմից Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում կլինի՞։ – Սա կարեւորագույն կետերից մեկն է: Շատ հայեր բավականին հոռետեսորեն են տրամադրված Հանրապետականների նոր վարչակազմի նկատմամբ։ Բայց եթե անկեղծ խոսենք, ի՞նչ է արել Բայդենի վարչակազմը մեզ համար: Պարզապես խոսքեր: Իրականում, ես հիշում եմ, որ Դոնալդ Թրամփը քրիստոնյաների ինքնությունն ու իրավունքները պաշտպանելու հաստատակամություն էր հայտնել։ Կարծում եմ՝ դա նրա համար իսկապես կարեւոր թեմա է: Բացի դրանից, դա մի հարց է, որը բարձրացվում է նաեւ նրա թիմի ներսում: Այնպիսի անհատների մակարդակով, ինչպիսիք են նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կամ Մայքլ Ուոլցը: Առաջնային է, որ Հայաստանի կառավարությունը նոր վարչակազմին ցույց տա, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք՝ մեր մշակույթով եւ իրավունքներով։ Սա պատմական հնարավորություն է՝ փոխելու ամերիկյան կառավարության դիրքորոշումը։ – ԱՄՆ-ում, մասնավորապես, Կալիֆորնիայում գործում է հայկական ազդեցիկ լոբբի։ Արդյո՞ք այն բավականաչափ մոբիլիզացված է: – Իհարկե, Սփյուռքը մեզ շատ է աջակցում։ Բայց խնդիրը Սփյուռքի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ տարբերություններն են։ Համակարգված քաղաքական գործողություններ դժվար է իրականացնել: Հասկանալի է, որ երբ ռազմագերիներ ունես, իշխանությունն է, որ պետք է կարգավորի իրավիճակը։ – Դա հարցեր է առաջացնում Փաշինյանի կառավարության հաստատակամության մասին, որն առաջ էր տանում այն թեզը, որ Արցախը պետք է հանձնվի։ Դա մի դիրքորոշում է, որը Ռուբեն Վարդանյանը միշտ դատապարտել է՝ համարելով, որ Արցախի զիջումը վտանգի տակ կդնի ամբողջ Հայաստանը։ – Գերիների հարցը կենսական նշանակություն ունի։ Փաշինյանն ասում է, որ խնդիրը կարեւոր է: Կան բաներ, որ փոքր երկիրը կարող է անել իրեն պաշտպանելու համար, օրինակ՝ ապահովել իր գերիների ազատ արձակումը: Այս պահին հույս ունենք, որ իրավիճակը կփոխվի: Պետք է խոսել այս իրավիճակի մասին, եւ դուք՝ լրագրողներդ, կարող եք լուսաբանել այս իրավիճակը, որպեսզի մեր գերիները մոռացության չմատնվեն։Ավելին18:4503.04.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հազիվ է փրկվել մանկասայլակով կինը. կառավարական մեքենայի սկանդալային արկածներըՀայլուր 18։30 Հազիվ է փրկվել մանկասայլակով կինը. կառավարական մեքենայի սկանդալային արկածներըԱվելին18:3003.04.25 -
ՔաղաքականԱկնհայտ է՝ նման պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին, սակայն այդպիսի պատերազմի շահառու կա. Վարդան Ոսկանյան«Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր պատերազմի վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվական հոսքերի հսկայական աղմուկի հորձանուտում առայժմ լայնածավալ պատերազմի մասին խոսելն անժամանակ է։Ավելին18:1503.04.25 -
ՔաղաքականՔաշքշում են առևտրականներին, խլում և առգրավում վերջիններիս գույքը. Գառնիկ Դանիելյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երևանի կենտրոնական փողոցներում դրոշներ, փուչիկներ, խաղալիքներ վաճառող առևտրականներն ահազանգում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկաններն իրենց հանդեպ չափազանց կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում։ Շատ հաճախ քաշքշում են առևտրականներին, խլում և առգրավում վերջիններիս գույքը։ Ի դեպ, անհասկանալի է նաև առգրավված գույքի ճակատագիրը։ Յուրացվու՞մ է, պահվու՞մ է որևէ վայրում․ պարզ չէ։ Նշեմ, որ առևտրականների շարքերում կան չունևոր, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, որոնց համար սա ապրուստի միակ միջոցն է։ Եվ քաղաքային իշխանություններն արգելելուց ու տուգանելուց առաջ պետք է այլ հնարավորություններ ստեղծեն այս մարդկանց համար։ Մեր քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը անթույլատրելի է։ Քաղաքային իշխանություններին կոչ եմ անում վերանայել այսպիսի մոտեցումը, իսկ ոստիկաններին՝ ցուցաբերել պատշաճ վերաբերմունք»։Ավելին18:0003.04.25 -
ՔաղաքականՖրանսիայի Մեյզիոյի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՖրանսիայի Մեյզիո քաղաքի քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցների և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։ Մեյզիոյի քաղաքապետ Քրիստոֆ Քինյուն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին17:4503.04.25 -
ԻրավականՈստիկանները մրգաշատցի տղամարդու գոմում խոշոր չափերի թմրանյութ են հայտնաբերելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է թմրանյութ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու տանը։ Գոմում հայտնաբերվել են ապակյա տարա և թղթյա փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր խոշոր չափերի։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, կանեփն ինքն է մշակել և պատրաստել թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:3003.04.25 -
ԻրավականՎիճաբանություն՝ հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների հետ. 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԱպրիլի 2-ին՝ ժամը 12.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների միջև, հայտնում են ՆԳՆ-ից: Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնել է բուժհաստատություն: Իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը տեսակցության ժամ չլինելու պահին փորձել է մտնել հիվանդասենյակ, սակայն անվտանգության աշխատակիցը չի թույլատրել: Չենթարկվելով անվտանգության աշխատակցի պահանջին` լճաշենցին, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցույց տալով հասարակության նկատմամբ, խախտել է հասարական կարգը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:Ավելին17:1503.04.25 -
ՀասարակականԱհազանգ․ այս տարի Կիրանցի հողերում գարնանացան չի արվել․ բնակիչներն իրենց անվտանգ չեն զգումՏավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգել է․ «Կիրանցում գարնանացան չի արվել, աշնանացանն էլ ընդամենը 6 հեկտար է։ 2024թ․-ին սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024-ին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 6 հեկտար աշնանացան ցորեն ու գարի է ցանվել։ Հարց է, թե ամռանը սահմանագոտում ինչպե՞ս է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի՞ խանգարելու դրան։ Այս տարի Կիրանցի հողերում, բացառությամբ տնամերձերի, ընդհանրապես գարնանացան չի արվել։ Կիրանցի բնակիչները իրենց անվտանգ չեն զգում, որ գյուղի հողերում գարնանացան անեն։ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը Կիրանցի դպրոցում հայտարարեց, «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»»։Ավելին17:0003.04.25 -
ՀասարակականԱհազանգ Նուբարաշեն ՔԿՀ-ից. դիմակավոր մարդիկ արյունլվա ծեծել ու հատակին են թողել կալանավորներին«Հայլուր»-ի խմբագրությունը ահազանգ է ստացել, որ Նուբարաշեն քրեկատարողական հիմնարկի 5-րդ հարկում ցմահ դատապարտյալների են ծեծի ենթարկել: Ըստ մեզ ահազանգած քաղաքացու՝ մի խումբ դիմակավորված մարդիկ, առանց որևէ բան ասելու, ծեծ ու ջարդ են սկսել:Ավելին16:5003.04.25 -
ՀասարակականԵրևանում «Lexus»-ը կոտրել է ճանապարհային երթևեկության ցուցանակը, «Իդրամ»-ի վճարային տերմինալը և հայտնվել մայթինԱյսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան Նժդեհի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածը, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու տեղադրված «Իդրամ» վճարային տերմինալը և հայտնվել մայթին՝ դեղատան աստիճանների մոտ, հայտնում է Shamshyan.com -ը: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր են ժամանել նաև «Իդրամ»-ի աշխատակիցները, ովքեր մեծ դժվարությամբ կարողացան վճարային տերմինալի պահոցից անվտանգ դուրս բերել գումարների համար նախատեսված տուփը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ 54-ամյա Աննա Հայրապետյանի անվամբ:Ավելին16:4503.04.25 -
ԻրավականՏուժող կողմը պահանջում է խստացնել Ջալալ Հարությունյանի պատիժը. «Փաստինֆո»ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել։ Պաշտպանության կողմն արդարացում է ակնկալում, տուժող կողմը՝ պատժի խստացում։Ավելին16:4503.04.25 -
ՄիջազգայինՌուբիոն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահեցրել է դաշնակիցներին, որ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ին դեմ չէ, և որ ԱՄՆ-ն կմնա դաշինքում, բայց նա նաև խնդրել է իր գործընկերներին զոհաբերություններ անել և պաշտպանական ծախսերը հասցնել 5%-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։ Մարկո Ռուբիոն՝ որպես ԱՄՆ պետքարտուղար Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ իր առաջին հանդիպմանը վստահեցրել է ԱՄՆ-ի հավատարմությունը ռազմական անդրատլանտյան դաշինքին՝ հիշեցնելով Դոնալդ Թրամփի ուղերձը, որ եվրոպական երկրները և Կանադան պետք է էլ ավելի մեծացնեն պաշտպանական ծախսերը: «Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հստակ նշել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին, մենք մտադիր ենք մնալ ՆԱՏՕ-ում», - Բրյուսելում լրագրողների հետ զրույցում նշել է Ռուբիոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղ լինի ցանկացած հնարավոր սպառնալիքի դեմ։ «Միակ ճանապարհը, որով ՆԱՏՕ-ն կարող է դառնալ ավելի ուժեղ և ավելի կենսունակ, այն է, որ մեր գործընկերները, պետությունները, որոնք այս կարևոր դաշինքի կազմում են, ունենան ավելի մեծ կարողություններ», - ավելացրել է նա: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ ակնկալում է, որ մինչև իր հեռանալը Բրյուսելից դաշնակիցները պարտավորություն կստանձնեն իրենց ՀՆԱ-ի 5%-ը տրամադրելու պաշտպանությանը. ներկայում պաշտպանական ծախսերը կազմում են 2%, սակայն որոշ եվրոպական երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Իտալիան և Իսպանիան, դեռևս չեն կարողանում հասնել այդ շեմին: ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ Եվրոպայի սրտում լայնածավալ պատերազմը վկայում է այն մասին, որ «կոշտ ուժը դեռևս անհրաժեշտ է որպես զսպման միջոց»: Ռուբիոն ընդգծել է, որ պաշտպանական ծախսերը 5%-ի հասցնելը չի կարող կատարվել «մեկ-երկու տարում», սակայն ԱՄՆ-ն այժմ իր դաշնակիցներից պահանջում է իրական առաջխաղացում՝ կառուցելու ավելի ուժեղ ՆԱՏՕ, որը կարող է պաշտպանել իր տարածքները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները վերջերս պարտավորվել են ապահովել պաշտպանական ծախսերի ամենամեծ աճը Սառը պատերազմի ավարտից ի վեր, թեև նա համաձայն է ԱՄՆ-ի հետ, որ պետք է ավելին անել: Նա նաև զգուշացրել է, որ Դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգության սպառնալիքներն ավելի ու ավելի են փոխկապակցված, և որ ռուսական սպառնալիքը կպահպանվի երկար տարիներ։Ավելին16:3003.04.25