Լրահոս

2025-04-04
2025-04-03
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵԽ պատգամավորները Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նիստում դատապարտել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը
    Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։ Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև՝ ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքները։ «Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի վայրագությունների հետևանքով»,- նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։ «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից Յանիս Մանիատիսը հիշել էր իր ընտանիքի ողբերգական փորձը Օսմանյան կայսրությունում։ «Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են»,- ընդգծել է նա։ Մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլաս Բեյը, քննադատել է Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ նշելով, որ արդեն 110 տարի Թուրքիան փորձում է բռնակցել հայկական հողերը։ Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճանաչի իր անցյալի հանցագործությունները: «Կանաչների» ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան արձանագրել է, որ ԵՄ-ն չի կարող շարունակել աչք փակել այն ժամանակ, երբ դա իրեն հարմար է․ «Եկեք աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում վերջին ժողովրդավարությանը»,- հավելել է նա։ Եվրոպացի պատգամավորները խիստ քննադատել են նաև ԵՄ շարունակվող համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ հատկապես գազային մատակարարումների և Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համատեքստում։ «Ցեղասպանության ժխտումը չպետք է հանդուրժվի։ Դա ուղղակիորեն կապ ունի մեր օրերի անարդարությունների և բռնությունների հետ», – նշել է Մարի Տուսենը՝ ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է՝ այս անգամ այլ եղանակներով, սակայն նույն անպատժելիությամբ։ EAFJD կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել եվրոպացի այն պատգամավորներին, որոնք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և միաժամանակ բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը։ Կազմակերպության նախագահը ևս քննադատել է ԵՄ գործադիր իշխանությանը՝ «ցեղասպանություն» եզրը չկիրառելու և պատշաճ հարգանք չցուցաբերելու համար։ Նիստի ընթացքում եվրոպացի օրենսդիրները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են, և կոչ են արել ԵՄ-ին որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի տնտեսական շահերից։
    23:58
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող «Մակարով»
    Ապրիլի 2-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որ Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ 38-ամյա տղամարդը ապօրինի պահում և կրում է զենք-զինամթերք: Տվյալն իրացվեց Կենտրոնականի համայնքային ոստիկանների հետ համատեղ: Նույն օրը՝ ժամը 23:45-ին, տղամարդը հայտնաբերվեց Երևանի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ` «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայում: 38-ամյա տղամարդը, վարորդը և էլի մեկ ուղևոր զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվեցին և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կենտրոնական բաժին: 38-ամյա ավանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ և ծալովի դանակ: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը և ձերբակալված անձինք ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:45
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան, ապա՝ Հայաստան
    «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, իսկ ավելի ուշ՝ Հայաստան, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Ղավելաշվիլիի ծրագրած այցերի մասին տեղեկություն է հրապարակել նրա միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էխվաիան։ Նշենք, որ այս երկու երկրներ այցելել է նաև «Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձեն` 2024 թվականի ընտրություններից հետո։ Մարտի 20-ին ևս նա այցելել է Երևան և ներկա է եղել Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը։
    23:30
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հետևողականությունը տալիս է իր պտուղները. Գառնիկ Դանիելյանը՝ հեղուկ գազի շուկայի մասին
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Վերջին ամիսներին շարունակաբար ահազանգում էի հեղուկ գազի շուկայում տիրող անհասկանալի իրավիճակի մասին։ ՀՀ տարբեր բնակավայրերում ականատես էինք լինում տարբեր արժեքների։ Հեղուկ գազի արժեքը տատանվում էր 90-ից 200 դրամի միջակայքում։ Խնդրի կապակցությամբ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել Ազգային ժողովում, գրություններ ուղարկել պատկան մարմիններին։ Կապ էի հաստատել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ առաջարկելով, որպեսզի կատարվի ոլորտի ուսումնասիրություն, վերհանվեն հեղուկ գազի արժեքի տատանման ու տնտեսվարող սուբյեկտների կողմից տարվող տարբեր գնային քաղաքականության պատճառները։ Մեր հետևողականությունը, կարծես թե, տալիս է իր պտուղները։ Վերջին օրերի դիտարկումներից կարող եմ արձանագրել, որ հարցը կարգավորվել է։ Շարունակելու եմ ամենօրյա մոնիթորինգը՝ ուշադրության կենտրոնում պահելով խնդիրը»։
    23:15
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնն ի պատասխան մաքսատուրքերի կոչ է արել դադարեցնել ներդրումները ԱՄՆ-ում
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ներդրումները Միացյալ Նահանգների տնտեսության մեջ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Ելիսեյան պալատում՝ ամերիկյան նոր քաղաքականությունից տուժած ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական խոշոր ընկերությունները պետք է դադարեցնեն միլիարդավոր եվրոների ներդրումները ԱՄՆ-ում, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ մաքսային քաղաքականության հետ կապված իրավիճակը չի հստակեցվել։ «Ինչ իմաստ ունի, որ եվրոպական խոշոր խաղացողները միլիարդավոր եվրոներ ներդնեն ամերիկյան տնտեսության մեջ այն պարագայում, երբ ԱՄՆ-ն հարվածում է մեզ։ Անհրաժեշտ է ցուցաբերել հավաքական համերաշխություն»,-նշել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի մաքսային քայլերը կարող են լուրջ ցնցումներ առաջացնել միջազգային առևտրում։ Նա ընդգծել է Եվրոպայի միասնական արձագանքի կարևորությունը՝ կոչ անելով համակարգված գործողությունների։
    23:00
    03.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան սադրում է և խափանում ռուս-ամերիկյան երկխոսությունը. Զելենսկին ապավինում է փրփուրներին
    Ավելի են թեժանում մարտերը ռուս-ուկրաինական ճակատում: Չնայած պայմանավորվածություններին՝ Մոսկվան պնդում է, որ Կիևը ահաբեկչություն է անում՝ իրենց էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելով, հազարավոր մարդկանց առանց հոսանք թողնելով:
    22:45
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը կգործուղվի Բելգիայի Թագավորություն
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բելգիայի Թագավորություն պատվիրակություն գործուղելու մասին։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝ 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականներ Սևակ Ղահրամանյանին և Կոնստանտին Ղազարյանին 2025 թվականի ապրիլի 15-17-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)»,- ասված է որոշման մեջ։
    22:30
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանից և իր թիմից Արցախի և արցախցիների նկատմամբ որևէ դրական քայլ ակնկալելը անմտություն է. Մեսրոպ Առաքելյան
    «Ապրելու երկիր»,- կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախցիների սոցիալական խնդիրների նկատմամբ կառավարության խայտառակ դիրքորոշումը, ցավոք, տրամաբանական է։ Այս մարդիկ նույն անգործությունն են դրսևորել Արցախի շրջափակման ժամանակ, Արցախի վրա ռազմական ագրեսիայի, Արցախի հայաթափման ժամանակ։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանից և իր թիմից Արցախի և արցախցիների նկատմամբ որևէ դրական քայլ ակնկալելը անմտություն է և միակ լուծումը հայանպաստ իշխանությունների ձևավորումն է։
    22:15
    03.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կեղծ է Փաշինյանի վարորդական իրավունքը. հաղորդում՝ հանցագործության մասին
    Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն տարիներ առաջ առանց քննության վարորդական վկայական են նվիրել՝ այն ժամանակ հայտնի լրագրողի հետ գործ չունենալու համար: Սեփական օրինակը հպարտությամբ ներկայացնող Փաշինյանի վստահեցմամբ՝ վարորդների 95 տոկոսը նորմալ քշել չգիտի ու պետք է ատեստավորել նրանց: Հակառակ դեպքում՝ Փաշինյանը վստահեցնում է, որ կարելի է կավարիչ էլ լինել՝ առանց կառավարել իմանալու:
    22:00
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ կնախաձեռնվի. Արա Զոհրաբյան
    Վերաքննիչը Հակակոռուպցիոն դատարանին պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առնչվող դեպքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը: «Ինչպես հիշում եք, մի խումբ փաստաբաններով 04.12.2024թ. դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բ.Չիլինգարյանը 25.12.2024թ. հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել: ՀՀ գլխավոր դատախազությանը, իսկ այնուհետև ՀՀ հակակոռուպցիոն դատարանին (դատավոր Տ.Դավթյան) ներկայացված բողոքները համապատասխանաբար 07.01.2025թ. և 27.02.2025թ. որոշումներով մերժվել են: Այսօր՝ 2025թ. ապրիլի 3-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Կարեն Ամիրյան) բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի 27.02.2025թ. որոշումը և կայացրել է դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դրել է քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է, նշելով նաև հետևյալը՝ - «ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացվածի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը’ 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանը ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության’ Ալլա Ավոյանը եղել է «Կարիտաս»-ի տնօրենը ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին: - 2022թ. հունվարի 10-ին «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերություն: Ընդ որում, Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը 1.050.000 դոլարի չափով մնացել է: 2023 հայտարարագրում այդ բաժնետոմսերն «անհետանում են»: - Ընկերությունը վերակազմակերպելուց հետո դրա 100% սեփականատեր Ռուբիկ Արմենակի Կարապետյանը, որն ըստ երևույթին (հաստատապես չճշտված տվյալների համաձայն) Վահե Հովհաննիսյանի մորեղբայրն է:»: Այնուհետև ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նշել է Վահե Հովհաննիսյանի կողմից «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին տրամադրած 52.614.000 ՀՀ դրամի չափով փոխառության, ՀՀ կառավարության 09.11.2023թ. թիվ 1942-Ա որոշմամբ «Ջի Կոդեր» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված 1,5 միլիարդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության և այլ հանգամանքների մասին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ «.. սույն դեպքում ներկայացված հաղորդումը «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով բովանդակային առումով պարունակել է տեղեկություններ առերևույթ հանցանքի մասին, հետևաբար՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Բ.Չիլինգարյանի՝ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու վարույթային ակտով պատշաճ վերլուծության և իրավական գնահատման չի ենթարկել Արա Զոհրաբյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակությունը..»,- գրել է նա։
    21:45
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պարսից ծոցի երկրները հրաժարվում են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների հարթակ լինել
    Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Քուվեյթը թույլ չեն տա, որ իրենց տարածքներն, այդ թվում՝ օդային, օգտագործվեն ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից Իրանի վրա հարձակվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ Պարսից ծոցի երկրները նման հայտարարությամբ հանդես են եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը: Իր հերթին Middle East Eye-ը գրում է, որ Պարսից ծոցի երկրների այս դիրքորոշումը համարվում է հարված Թրամփի վարչակազմի ծրագրերին, որոնց նպատակն էր Եմենում հութիների վրա զանգվածային հարձակումների օրինակով Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ իր միջուկային ծրագրի վերաբերյալ։ «Եթե ​​Իրանը հասկանա, որ ԱՄՆ-ի՝ նավթով հարուստ արաբ դաշնակիցները չեն համաձայնում հարվածներ հասցնել, դա կարող է ամրապնդել նրանց բանակցային դիրքերը», - Middle East Eye-ի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների մեկը, որի անունը չի նշվում: Ավելի վաղ ԱՄՆ-ն B-2 ռազմավարական ռմբակոծիչներ էր տեղակայել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզում գտնվող ռազմաբազայում, որը նախկինում օգտագործվել էր Իրաքի վրա հարձակումների համար: Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ բազայում տեղակայված են առնվազն երեքից հինգ B-2 ռմբակոծիչներ: Ըստ իրանական Khabarfoori պարբերականի՝ ԱՄՆ-ի կողմից Դիեգո Գարսիայի ռազմաբազայի օգտագործումը թույլ կտա թիրախավորել Իրանն առանց արաբական երկրների օդային տարածքով անցնելու՝ միևնույն ժամանակ թույլ տալով այդ երկրներին զերծ մնալ ուղղակի հակամարտությունից։
    21:30
    03.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Իրանը պատրաստվում է դիմադրության. սպառնալիք ու տեղեկատվական տեռոր՝ Վաշինգտոնից
    Պաշտոնապես չեն հաստատվում լուրերը, որ Իրանը փակել է իր օդային տարածքն ու բանակը բերել մարտական պատրաստության վիճակի՝ Միացյալ Նահանգներից հնչող սպառնալիքներից հետո: Բայց վերլուծաբանները չեն բացառում, որ կարող է վտանգավոր պատերազմ պայթել Իրանում՝ Միացյալ Նահանգների ու Իսրայելի նախաձեռնությամբ, որոնք ուզում են հիմնահատակ ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը:
    21:15
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մասկը կշարունակի ծառայել Սպիտակ տանը որպես նախագահի խորհրդական. ԱՄՆ փոխնախագահ
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը կշարունակի ծառայել որպես խորհրդական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում՝ չնայած նրա պաշտոնական դերի ավարտին Կառավարության արդյունավետության դեպարտամենտում (DOGE): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Մասկը կմնա նախագահի և իր անձնական խորհրդականը՝ ընդգծելով նրա ներդրումը բյուրոկրատիայի կրճատման և կառավարության ծախսերի արդյունավետության բարձրացման գործում։ ​ Մասկի պաշտոնավարումը DOGE-ում սահմանափակված էր 130 աշխատանքային օրով, որը նախատեսվում է ավարտել մայիսի վերջին:
    21:00
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսն ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
    Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց կազմակերպության պատասխանատուներին Հայաստանում տասնամյակներ շարունակ Հայ Եկեղեցու թեմերի հետ գործակցությամբ իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի համար։ Հայր Մայքլ Թոմսենը, իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը մշտական քաջալերանքի և օրհնության համար, ներկայացրեց կազմակերպության գործունեության արդյունքում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև առկա մարտահրավերները։
    20:45
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Իրանի վրա հարձակման վտանգը մեծանո՞ւմ է. Վաշինգտոնի ուժգնացող ճնշումը
    Հայլուր 20։30 Իրանի վրա հարձակման վտանգը մեծանո՞ւմ է. Վաշինգտոնի ուժգնացող ճնշումը
    20:30
    03.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Խայտառակություն. մանկասայլակի վրա քշող վարորդին տուգանում են, ազդանշան տվողին՝ ասֆալտին փռում
    Վարորդին մեքենայից քաշելով հանելուց ու գետնին պառկեցնելուց հետո բերման ենթարկած պարեկները արդյոք նույն կայծակնային արագությամբ են արձագանքել նաև դրանից օրեր առաջ տեղի ունեցած մեկ այլ դեպքի: Տոյոտայի վարորդը Չարենցի փողոցում՝ ՔՊ գրասենյակի մոտ, հանդիպակաց է դուրս եկել երթևեկությանը, ինչի ընթացքում հրաշքով են փրկվել հետիոտները, որոնցից մեկը մանկասայլակով կին է եղել: Այդ տեսանյութը այսօր է հայտնվել համացանցում: Ներքին գործերի նախարարությունը «Հայլուր»-ին խոստացել է պարզաբանում ներկայացնել դեպքի վերաբերյալ, բայց այն դեռ չենք ստացել:
    20:20
    03.04.25
    Ավելին