Լրահոս

2025-04-03
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում անհնար է. պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ․ Գալուզին
    «Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու բազմակողմանի միավորումներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը», — ասել է նա:
    13:45
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի հատվածում մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածներից շուրջ 80 մարդ է զոհվել
    Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով մեկ օրվա ընթացքում շուրջ 80 մարդ է զոհվել, որոնցից 22-ը՝ Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ին պատկանող Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության կլինիկայի վրա հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։ Զոհերից 41-ը անկլավում գրանցվել է ապրիլի 3-ի լուսաբացից ի վեր։ Վաղ առավոտից իսրայելցի զինվորները ներխուժել են Արևմտյան ափի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Բեյթունիա և Նաբլուս բնակավայրեր, Ռամալլահի կենտրոնական շրջաններ, ինչպես նաև Սարրա գյուղի և Բեյթ Ֆուրիկ քաղաք, ձերբակալել մարդկանց և ավերել բնակելի տներ։ Միևնույն ժամանակ իսրայելական ուժերը հարձակվել են ալ-Խադեր քաղաքի վրա, և այնտեղ ռազմական դիրք տեղակայել։ Իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրային X հարթակի միջոցով Բեյթ Հանուն և Ջաբալիա քաղաքների մի շարք շրջանների բնակիչներին տարհանման հրաման է տվել՝ նշելով, որ «սա վերջին նախազգուշացումն է» նշված թաղամասերի և տարածքների վրա հարձակումից առաջ: Մարտի 18-ին Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր անկլավում առնվազն 1066 պաղեստինցի է զոհվել: Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից առնվազն 50 423 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 114 638 մարդ: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
    13:34
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ. Նուբարաշեն ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, արյունլվա ընկած են, իսկ բուժօգնություն չի ցուցաբերվում
    Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է. «Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն քրեկատարողական հիմնարկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ Ինձ ասում են, որ դատապարտյալներն արյունլվա ընկած են և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ինչ ենք արել, ինչի համար։ Սա ի՞նչ ջարդ է։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարկանց։ Տեղյակ է Արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում։ Թշնամին գրավել է երկիրը։ Բռնություն է շուրջ բոլորը»։
    13:25
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարորդի բախտը բերել է՝ բանուկ տեղում էր․ Մելիքյանը՝ բռնությամբ բերման ենթարկված վարորդի ու միջադեպի մասին․ ABC media
    ՆԳՆ պարզաբանումը ավելորդ անգամ հաստատում է այն, որ քաղաքական որոշակի բովանդակություն ունեցող գործերում ՆԳՆ դադարում է պետական կառույց լինելուց և վերածվում է Քաղաքացիական պայամանագրի զինված պահակախմբի գործառույթ իրականացնող մարմնի։ ABC media–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով վարորդին բերման ենթարկելու ՆԳՆ պարզաբանմանն ու միջադեպին։
    13:15
    03.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Քառօրյա պատերազմում ունեցել ենք ոչ թե 100-ից ավելի զոհ, այլ 75, կորցրել ոչ թե 800 հեկտար, այլ 460
    9 տարի առաջ Ադրբեջանը մոբիլիզացրել էր բոլոր զորամիավորումները՝ Արցախի վրա հարձակվելու, Ստեփանակերտի վրա վերահսկողություն ունենալու համար: Այսօր հրավիրած ասուլիսում խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հիշեցրել է նաև, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ, ստանալով ուժեղ հակազդեցություն, ադրբեջանական կողմն է դիմել Ռուսաստանին, որպեսզի հրադադար հաստատվի:
    13:06
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ
    Ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
    13:00
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը պահանջում է Իջևան համայնքի նախկին ղեկավարից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք և դրամական միջոցներ
    Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ - 5 անշարժ գույք Տավուշի մարզում. - 4 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն. - 181 միլիոն 770 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. - 108 միլիոն 883 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
    12:45
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ասֆալտին փռված վարորդը պնդում է, որ չի հայհոյել. նոր մանրամասներ՝ սկանդալային դեպքից
    Հայլուր 12։30 Ասֆալտին փռված վարորդը պնդում է, որ չի հայհոյել. նոր մանրամասներ՝ սկանդալային դեպքից
    12:30
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատապարտյալի բաճկոնի աստառի տակ հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ
    Ապրիլի 2-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված դատապարտյալ Ա․Զ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են Ա․Զ․-ի բաճկոնի աստառի տակ թաքցված փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 1,84 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն և դեղնավուն զանգվածներ։ Ա․Զ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն, դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա է, իսկ դեղնավունը՝ թութուն։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
    12:15
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինդատախազությունը 2024 թվականին պետությանն է վերադարձրել 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլար
    Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ): Հավելենք, որ 2024 թվականին Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 118 խախտում: Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով՝ պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու վերաբերյալ տրվել է 43 նախազգուշացում, ներկայացվել է 32 միջնորդագիր:
    12:00
    03.04.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 03.04.2025
    Մամուլի տեսություն 03.04.2025
    11:54
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ հայհnյանքի դեպքում նվաստացնի քաղաքացուն. Թաթոյան
    Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն, և ՆԳՆ պարզաբանումը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պարտավորություններն ու արդարացնում արգելված վերաբերմունքը: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Սա քաղաքական հովանավորության հետևանք է. տպավորություն է, խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու: Անպատժելիության, քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը և հեղինակազրկվում ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում։ Գյումրեցի 75-ամյա տիկնոջ վկայությունը (տեսանյութով) նույնպես իրավապահ մարմինների` օրենքով արգելված վերաբերմունքի մասին է»,- գրել է նա:
    11:45
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․59 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․71 դրամ։
    11:30
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չեմ հայհոյել. պարեկների կողմից բռնությամբ բերման ենթարկված վարորդը պատմել է, թե ինչ է կատարվել. ABC media
    Հիշեցնենք, որ երեկ միջադեպի մասին պարզաբանում էր տարածել նաև Ներքին գործերի նախարարությունը:
    11:15
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
    Ապրիլի 3-ին ժամը՝ 10։00-ի դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
    11:00
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ
    Ապրիլի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտափույթ կնքելու Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն և կայունություն: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին:
    10:45
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախցիները սպառնալիք են 2026 թվականի ընտրություններում. իշխանության պահանջը պատուհաս է դառնալու իր գլխին. «Ժողովուրդ»
    Հայաստանում արցախցիների յուրաքանչյուր գործարքի կամ գործունեության համար պահանջվում է ունենալ Հայաստանի Հանրապետության անձնագիր, սակայն այդ անձնագիրը պատուհաս է դառնալու հենց իշխանության գլխին։ Բանն այն է, որ իշխանությունները միայն հիմա՝ Արցախի հայաթափումից 2 տարի անց հասկացան, որ արցախցին սպառնալիք է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառը մեկն է՝ 70-80 հազար արցախցին կարող է պարզապես տապալել խորհրդարանական ընտրությունները։
    10:30
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որ մյուս անգամ չափները չանցնեն. «Փաստ»
    Ի վերջո, նախօրեին Վիլեն Գաբրիել յանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ ընդունելով, որ պատգամավորին անվայել պահվածք է դրսևորել:
    10:19
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախցիները անցնելու են կոնկրետ գործողությունների․ «Հրապարակ»
    Բայց քննարկվում է նաեւ գործազուրկներին ու մինչեւ 150 հազար եկամուտ ունեցողներին ընդգրկելու հարցը։ Սպասելու են արցախցիների գործողություններին, հասկանան՝ մարո՞ւմ է ալիքը, թե՞ բորբոքվում` խոստացված մեկ շաբաթում։ Բանն այն է, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում բազմամարդ հավաք անցկացրած արցախցիները մեկ շաբաթ ժամանակ են տվել իշխանությանը՝ իրենց սոցիալական հարցերի եւ հատկապես՝ Արցախ վերադարձի խնդրով զբաղվելու համար: Եվ պահանջում են, որ ՀՀ գործիչները չգործածեն «Արցախի էջը փակված է» արտահայտությունը, որը փակում է իրենց վերադարձի ճանապարհը։
    10:15
    03.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Արցախցիների պայքարին ի պատասխան՝ սոցապնախարարը հանրահավաքից մեկ օր անց պատասխանեց, որ 50 հազարների աջակցությունը չի շարունակվելու, եւ հորդորեց քաղաքացիություն ստանալ եւ աշխատել։
    10:05
    03.04.25
    Ավելին