Լրահոս
2025-04-03
-
ԱշխարհԵրկրին սպառնացող YR4 աստերոիդի՝ Լուսնի հետ բախման հավանականությունը մեծացել է. NASAԼուսնի հետ 2024 YR4 աստերոիդի բախման հավանականությունը փոքր-ինչ մեծացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 2-ին հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA): «Գործակալության փորձագետները…. նորացրել են 2032 թվականի դեկտեմբերի 22-ին Լուսնի հետ 2024 YR4-ի բախման հավանականությունը 1,7%-ից (հաշվարկված փետրվարի վերջի դրությամբ) մինչև 3,8%՝ հիմնվելով Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի և վերերկրյա աստղադիտակների դիտարկումների տվյալների վրա: Հավանականությունը, որ աստերոիդը կթռչի-կանցնի Լուսնի մոտով, կազմում է 96,2%», - ասված է հաղորդագրության մեջ: 2024 YR4 աստերոիդը հայտնաբերվել է 2024 թ. դեկտեմբերի վերջին Չիլիում գործող Atlas ցանցի աստղադիտակներից մեկի կողմից։ Աստղագետների հաշվարկներով՝ այն կարող է մոտենալ Երկրին 2032 թվականի դեկտեմբերի 22-ին: Աստերոիդի չափը գնահատվում է 53-67 մետր՝ 10-հարկանի շենքի չափ։Ավելին16:0003.04.25 -
ԻրավականՆորագավիթում կյանքից զրկված 26-ամյա Մհերի գործի վերաբերյալ նոր հանգամանքներ են պարզվել. ArmLurՀիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 13-ին Նորագավիթի նույնանուն՝ Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մհեր Խաչատրյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր զինված են եղել ատրճանակով և ինքնաձիգով, իսկ դեպքի վայրում գտնված և ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձինք՝ կացնով և մահակներով։ Ակնհայտ է, որ այս սպանությունը ունեցել է նախապատմություն, սակայն իրավապահները չեն կարողացել ժամանակին տիրապետել օպերատիվ իրավիճակին, կանխել ու նախականխել հնարավոր հանցանքը:Ավելին15:4503.04.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Արյունլվա ծեծել են ցմահ ազատազրկվածներին. սարսափելի դեպք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ումՀայլուր 15։30 Արյունլվա ծեծել են ցմահ ազատազրկվածներին. սարսափելի դեպք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ումԱվելին15:3003.04.25 -
ՍպորտԱրմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ Գործկոմի անդամՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկը ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ քառամյա պաշտոնավարման ժամկետով:Ավելին15:1903.04.25 -
ՄիջազգայինՄարդկային կյանքեր են փրկում շները Մյանմայում ողբերգական երկրաշարժից հետո3085-ի է հասել Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը: Երկրի Պետական վարչական խորհուրդն է հայտնել թարմ տվյալը: Վիրավորները 4715-ն են, 341 մարդ անհետ կորած է:Ավելին15:1503.04.25 -
Իրավական«Նուբարաշեն» ՔԿՀ-ում բունտ է. վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները. նոր մանրամասներՔրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ, այս մասին հայտարարել են ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից։ «Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։ Հետևաբար, Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։ Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել»,- ասվում է հայտարարությունում։Ավելին15:1003.04.25 -
ՀասարակականԵրևանում կառավարական համարանիշներով ջիպը երթևեկել է հանդիպակաց, անցել կարմիրի լույսի տակով. մայրն ու մանկասայլակով երեխան հրաշքով են փրկվելShamshyan.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 13-ին ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «տոյոտա լանդ կռուիզեռ պրադո» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով ու հետիոտնային անցման վրա հրաշքով են փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխայի հետ: Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակետ էր հայտնել, որ պետք է վարորդները ատեստավորվեն: «Լավ կլինի, որպեսզի այդ ամենը սկսվի նախարարներին սպասարկող ավտոմեքենաների վարորդներից, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, որ հենց կառավարական ավտոմեքենաներն են, որ կոպիտ կերպով խախտել են երթևեկության կանոնները»,- գրել է կայքը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին15:0003.04.25 -
ՄիջազգայինԱրյունոտ խաղալիքներ՝ Գազայում. հրեաների նոր, մահաբեր մարտավարությունըԻսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման մասին։ Թել Ավիվն ուզում է Գազայի զգալի մասը «անվտանգության գոտու» վերածել: Գազայի հատվածի քաղաքների բնակիչները մարտական գործողություններից առաջ թռուցիկներ են ստացել՝ իրենց տները լքելու համար: Շատերը չեն հասցրել: Հյուսիսից-հարավ տեղահանված մարդիկ ոչ մի տեղ խաղաղություն չեն գտնում:Ավելին14:5003.04.25 -
ՔաղաքականՀայաստանը Թրամփի առևտրային պատերազմից անմասն չմնաց. ի՞նչ է սա նշանակում. Սուրեն ՍարգսյանՔաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառանալով Հայաստանի համար ևս 10% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ որոշմանը, գրում է. «Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա Հայաստանը Թրամփի առևտրային պատերազմից անմասն չմնաց. գրեթե բոլոր պետություններն ընդգրկվել են նոր մաքսատուրքերի ցուցակում։ Այնուամենայնիվ, որոշ բացառություններ կան, օրինակ՝ Ռուսաստանը։ Թրամփը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։ Թրամփը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր (Reciprocal Tariffs), այսինքն մեխանիզմ, որի միջոցով ԱՄՆ-ն մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։ Սա, իհարկե, նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի արտահանումը։ Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը 2024 թվականին 2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ընդհանուր ապրանքային առևտրի ծավալը գնահատվել է 282.4 միլիոն դոլար։ • ԱՄՆ-ի ապրանքային արտահանումը Հայաստան – 160.8 միլիոն դոլար, ինչը 14.8%-ով (27.9 միլիոն դոլարով) պակաս է 2023-ի ցուցանիշից։ • ԱՄՆ-ի ապրանքային ներմուծումը Հայաստանից – 121.6 միլիոն դոլար, որը 8.4%-ով (11.1 միլիոն դոլարով) նվազել է 2023-ի համեմատ։ • ԱՄՆ-ի ապրանքային առևտրային ավելցուկը Հայաստանի հետ – 39.2 միլիոն դոլար, ինչը 2023-ի համեմատ 29.9%-ով (16.7 միլիոն դոլարով) կրճատվել է»։Ավելին14:4503.04.25 -
ԻրավականՏղամարդը ձերբակալվեց 37-րդ բնակարանը թալանելիսՄայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվեց։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ: Մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան ևս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ գործողություն: Մարտի 12-ին ստացված տեղեկության համաձայն՝ կասկածյալը պատրաստվում էր թալանել հերթական բնակարանը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում։ Օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել է բնակարանային գողություն կատարող տղամարդուն։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային վարչություն։ Երևանի 39-ամյա բնակիչը խոստովանել է, որ մայրաքաղաքում և տարբեր մարզերում կատարել է ևս 36 բնակարանային գողություն։ Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են նախաքննական մարմին: Հ.Գ. Հանցագործութունների բացահայտման ուղղությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև յուրաքանչյուրիս հանրային պատասխանատվությունից։ Ոստիկանությունը հորդորում է` հնարավորության սահմաններում բնակարանի լուսամուտներին տեղադրել ճաղավանդակներ, անվտանգության համակարգեր, մուտքը հսկող տեսախցիկներ։Ավելին14:3003.04.25 -
ՔաղաքականՎիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՎիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար տիկին Լե Թու Հայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Լե Թու Հայը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:Ավելին14:1503.04.25 -
ՔաղաքականԿարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա. Միրզոյանը՝ ԼավրովինՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ; ՀՀ ԱԳ նախարարի՝ ՌԴ գործընկերոջը հասցեագրված ուղերձում նշված է․ «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ: Այս՝ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։ Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։ Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։Ավելին14:0503.04.25 -
Արտաքին քաղաքականությունԹրամփի «զոհը» նաև Հայաստանն է. առևտրային պատերազմից տուժածները«Առևտրային պատերազմ» անունն է ստացել Թրամփի վերջին որոշումը: Միացյալ նահանգների նախագահը որոշել է աշխարհի գրեթե բոլոր պետությունների վրա նոր մաքսատուրքեր սահմանել: Ըստ այդ որոշման՝ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրք է ներդրվում: Որոշումն ուժի մեջ կմտնի ապրլի 5-ին: Հայաստանը նույնպես նոր մաքստուրքով ապրանքներ կարտահանի ԱՄՆ:Ավելին14:0003.04.25 -
ԻրավականԴատապարտյալներին ծեծելու ահազանգի հիման վրա «Նուբարաշեն» է մեկնել ՄԻՊ արագ արձագանքման խումբԱպրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: «Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ բարձրացված խնդիրների մանրամասներին տեղում ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին13:5503.04.25 -
Արտաքին քաղաքականությունՄիաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում անհնար է. պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ․ Գալուզին«Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու բազմակողմանի միավորումներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը», — ասել է նա:Ավելին13:4503.04.25 -
ՄիջազգայինԳազայի հատվածում մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածներից շուրջ 80 մարդ է զոհվելԳազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով մեկ օրվա ընթացքում շուրջ 80 մարդ է զոհվել, որոնցից 22-ը՝ Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ին պատկանող Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության կլինիկայի վրա հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։ Զոհերից 41-ը անկլավում գրանցվել է ապրիլի 3-ի լուսաբացից ի վեր։ Վաղ առավոտից իսրայելցի զինվորները ներխուժել են Արևմտյան ափի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Բեյթունիա և Նաբլուս բնակավայրեր, Ռամալլահի կենտրոնական շրջաններ, ինչպես նաև Սարրա գյուղի և Բեյթ Ֆուրիկ քաղաք, ձերբակալել մարդկանց և ավերել բնակելի տներ։ Միևնույն ժամանակ իսրայելական ուժերը հարձակվել են ալ-Խադեր քաղաքի վրա, և այնտեղ ռազմական դիրք տեղակայել։ Իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրային X հարթակի միջոցով Բեյթ Հանուն և Ջաբալիա քաղաքների մի շարք շրջանների բնակիչներին տարհանման հրաման է տվել՝ նշելով, որ «սա վերջին նախազգուշացումն է» նշված թաղամասերի և տարածքների վրա հարձակումից առաջ: Մարտի 18-ին Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր անկլավում առնվազն 1066 պաղեստինցի է զոհվել: Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից առնվազն 50 423 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 114 638 մարդ: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։Ավելին13:3403.04.25 -
ՀասարակականԱհազանգ. Նուբարաշեն ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, արյունլվա ընկած են, իսկ բուժօգնություն չի ցուցաբերվումԻրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է. «Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն քրեկատարողական հիմնարկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ Ինձ ասում են, որ դատապարտյալներն արյունլվա ընկած են և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ինչ ենք արել, ինչի համար։ Սա ի՞նչ ջարդ է։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարկանց։ Տեղյակ է Արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում։ Թշնամին գրավել է երկիրը։ Բռնություն է շուրջ բոլորը»։Ավելին13:2503.04.25 -
ԻրավականՎարորդի բախտը բերել է՝ բանուկ տեղում էր․ Մելիքյանը՝ բռնությամբ բերման ենթարկված վարորդի ու միջադեպի մասին․ ABC mediaՆԳՆ պարզաբանումը ավելորդ անգամ հաստատում է այն, որ քաղաքական որոշակի բովանդակություն ունեցող գործերում ՆԳՆ դադարում է պետական կառույց լինելուց և վերածվում է Քաղաքացիական պայամանագրի զինված պահակախմբի գործառույթ իրականացնող մարմնի։ ABC media–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով վարորդին բերման ենթարկելու ՆԳՆ պարզաբանմանն ու միջադեպին։Ավելին13:1503.04.25 -
ՔաղաքականՔառօրյա պատերազմում ունեցել ենք ոչ թե 100-ից ավելի զոհ, այլ 75, կորցրել ոչ թե 800 հեկտար, այլ 4609 տարի առաջ Ադրբեջանը մոբիլիզացրել էր բոլոր զորամիավորումները՝ Արցախի վրա հարձակվելու, Ստեփանակերտի վրա վերահսկողություն ունենալու համար: Այսօր հրավիրած ասուլիսում խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հիշեցրել է նաև, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ, ստանալով ուժեղ հակազդեցություն, ադրբեջանական կողմն է դիմել Ռուսաստանին, որպեսզի հրադադար հաստատվի:Ավելին13:0603.04.25 -
ՀասարակականՈւշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։Ավելին13:0003.04.25