Լրահոս

2025-04-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը
    Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած Mercedes մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած Toyota մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
    11:00
    13.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ավանդական արժեքների պահպանում՝ փոփոխվող աշխարհում. մեծ համաժողով՝ Մոսկվայում
    Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք դարակազմիկ երկընտրանքը ոչ թե միայն Հայաստանի, այլ գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքի առաջ է: Մոսկվայում «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային խոշոր համաժողովի հիմնական խնդիրներից մեկն է դա եղել: Եվրոպայի խոշորագույն փառատոններում մրցանակների արժանացած կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան չի հասկանում, ինչու է Հայաստանը ուզում փոխել արտաքին քաղաքական վեկտորը: Եվրոպական անունով հայտնի արժեքները, նրա կարծիքով, հայի արյունի մեջ են: Դրանց հետևից Եվրոպա գնալ պետք չէ:
    10:47
    13.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել
    Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել։ Այս մասին տեղեկացնում է «ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
    10:37
    13.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը
    Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
    10:18
    13.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավանում 68-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը
    Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ ինքը չի տուժել: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
    10:00
    13.04.25
    Ավելին
2025-04-12
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղրղզստանի նախկին նախագահը կձերբակալվի երկիր վերադառնալու դեպքում
    Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը կձերբակալվի այդ երկրի տարածքում հայտնվելուց անմիջապես հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը: Մեկնաբանելով երկրի Սահմանադրական դատարանի տարածած հայտարարությունն այն մասին, որ նախկին նախագահն իրավունք ունի մասնակցել իր նկատմամբ հարուցված գործերի վերանայմանը՝ Կամչիբեկ Տաշիևը նշել է, որ ՍԴ-ի վերջին որոշումը որևէ կերպ չի առնչվում գործող իշխանությանը, հետևաբար, Ղրղզստան վերադառնալու դեպքում Կուրմանբեկ Բակիևը կձերբակալվի սահմանը հատելուց անմիջապես հետո։ Հատուկ ծառայության ղեկավարը նշել է, որ Սահմանադրական դատարանը անկախ կառույց է, իսկ Բակիևի նկատմամբ Գերագույն դատարանի վճիռը մնում է ուժի մեջ։ Նախօրեին Ղրղզստանի Սահմանադրական դատարանը հայտարարություն էր տարածել՝ հնարավոր համարելով երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի նկատմամբ հարուցված գործերի վերանայումը՝ նրա անմիջական մասնակցությամբ։ Կուրմանբեկ Բակիևը Ղրղզստանի նախագահն է եղել 2005-2010 թվականներին՝ իշխանության գալով «Կակաչների հեղափոխության» արդյունքում։ 2010 թվականին պաշտոնանկ էր արվել և մեկնել Բելառուս։ 2014-ին Բիշքեկի կայազորային զինվորական դատարանը Բակիևին մեղավոր ճանաչելով Բիշքեկում 2010 թվականի ապրիլի 7-ին ցուցարարների գնդակահարությունը կազմակերպելու գործով՝ նրան հեռակա կարգով դատապարտել էր ցմահ ազատազրկման։ 2016 թվականին Ղրղզստանի Գերագույն դատարանը նախկին նախագահի ցմահ ազատազրկումը փոխարինել էր 30 տարվա ազատազրկմամբ։ 2023 թվականին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Բակիևին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման՝ Կումտորի ոսկու հանքի հետ կապված կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեղադրանքով։ Գերագույն դատարանի նախորդ վճռով նախատեսված պատժաչափի հետ մասնակի համադրմամբ՝ Բակիևը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Ձերբակալության դեպքում նա պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ գույքի բռնագրավմամբ։ Նա նաև երեք տարի ժամկետով զրկվել է պետական ​​պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
    23:58
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զվարթնոց տաճարի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
    Ապլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    23:45
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր: Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեի հետ ու գերազանցեց նրան 3:1 հաշվով: Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2022, 2023, 2024 թվականներին: Նա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է ու աշխարհի չեմպիոն:
    23:30
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ֆիդանը․ մանրամասներ
    Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարները քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
    23:15
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արցախցի երեխաներին թույլ չեն տվել մասնակցել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը․ ArmLur
    Ստացվում է, որ ՀՀ իշխանության ձեռքին է ամեն ինչ, եթե իրենք չդիմեին այդ խնդրով, որ 070 կոդով չպետք է թույլատրել, ապա որևէ խնդիր չէր լինի, քանի որ էլի եմ շեշտում այդ նույն երեխաներից շատերը նույն 070 կոդով գնացել-եկել են եվրոպական քաղաքներ»,- ասաց Արմեն Պետրոսյանը և հավելեց,- «մեր երեխաներին այդ ձև կոտրել են։ Ես էլ կոչ եմ արել ավելի շատ աշխատել, երբեք չկոտրվել, թևաթափ չլինել ու հոգեպես չկոտրվել։
    23:00
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում հայրը հայտնաբերել է իր 16-ամյա տղայի դին․ բժիշկները արձանագրել են մահը
    Այսօր՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նշված քաղաքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական բնակավայրերից մեկում երեխայի դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա տղա է, ում կախված վիճակում հայտնաբերել է հայրը։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    22:45
    12.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Ծանր զրույց Պուտինի հետ կամ ինտրիգներ՝ Սպիտակ տանը. Ուկրաինայի տարածքները՝ ԱՄՆ-ՌԴ սեղանին
    Միջազգային օրակարգի թոփ թեման ռուս-ամերիկյան բանակցությունների նոր ռաունդն է: Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ուիթքոֆը փակ դռների հետևում 4,5 ժամ, եթե Միացյալ Նահանգների հատուկ բանագնացը, ըստ ռուսական լրատվամիջոցների, եզրակացրել է, որ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն Ռուսաստանի մաս ճանաչելուն այլընտրանք չկա ու Սանկտ Պետերբուրգից հեռացել է Թրամփին այդ հարցում համոզելու վճռականությամբ: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը: Համենայն դեպս, Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարարը չի խորշել հստակ ցույց տալ, որ հենց այդպես էլ կա: Լավրովի խոսքով՝ Ուիթքոֆը խոստովանել է` Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է լուծել տարածքային հարցը։
    22:30
    12.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփի ասիական արշավանքը. ԱՄՆ-ն ճնշում է Իրանին, որ չեզոքացնի Չինաստանին
    Պուտինի ձեռքը սեղմելուց հետո Սանկտ Պետերբուրգից Օման է մեկնել Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը մի ուրիշ՝ ոչ պակաս պատասխանատու բանակցության՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր ու Ուիթքոֆի բանակցությունները կլինեն ոչ թե ուղիղ, ինչպես ԱՄՆ նախագահն է ասել, այլ՝ միջնորդավորված, բայց չի հստակեցրել՝ ինչ նկատի ունի միջնորդավորված ասելով: Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել էր՝ Իրանի շահերից է բխում, որ բանակցությունները հաջող ընթանան, այլապես լավ օր չի լինի Իրանի համար:
    22:15
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 14-ին կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները. ԿԸՀ
    Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները կազմակերպած թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ի նիստերում կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին, հայտնում են ԿԸՀ-ից: Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 3 669 քվե - 7 մանդատ «Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 6 508 քվե - 12 մանդատ «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900 քվե - 2 մանդատ «Կայունություն» կուսակցություն՝ 426 քվե - 0 մանդատ։ Գյումրի համայնքում կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե - 14 մանդատ Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե - 8 մանդատ «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1 695 քվե - 0 մանդատ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե - 2 մանդատ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 652 քվե - 0 մանդատ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 2 113 քվե - 0 մանդատ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 1 407 քվե - 0 մանդատ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե - 6 մանդատ «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե - 3 մանդատ։
    22:00
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է․ Թաթոյան
    ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է: Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համար և այն համապատասխանեցնի նրանց կարիքներին: Այս ամենը «խաղաղության պայմանագիր» հորջորջված փաստաթղթի նախապայման է, որ միակողմանիորեն պահանջվում է Հայաստանի իշխանությունից»:
    21:45
    12.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանցին պահանջում է, հայն արդարանում, վրացին՝ լսում. Միրզոյան-Բայրամով բանավեճ՝ Թուրքիայում
    Ստամբուլյան վերջին հանդիպումից գրեթե կես տարի հետո այսօր Անթալիայում են կողք-կողքի նստել Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: Մեկը՝ խաղաղության մասին հին երգով, մյուսը՝ նոր պահանջներով: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներից բացի պանելային քննարկմանը մասնակցել է նաև նրանց վրացի պաշտոնակից Մակա Բոճորիշվիլին, բայց քննարկման առաջին րոպեներն այնքան թեժ են եղել, որ Բոճորիշվիլիի մասին, ասես, մոռացել են: Միրզոյանն ու Բայրամովը բանավեճի են բռնվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի նախապայմանի մասին խոսելիս: Բայրամովն ուղիղ ասել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման խոչընդոտներն են Մինսկի խումբն ու Հայաստանի Սահմանադրությունը: Միրզոյանն այդքան կոպիտ չի եղել, ավելի շատ արդարացել է՝ Հայաստանի Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, նրա խոսքով, Երևանն էլ դեմ չէ:
    21:30
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    35-ամյա կինը նորածնի մահվան մեջ մեղադրում է բժշկին
    Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Շողեր Գրիգորյանը արդեն 2 տարի է՝ սպասում է, որ իր նորածին երեխայի՝ մահացած ծնվելու հետ կապված գործը ուղարկվի դատարան և մեղավորը կամ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը։ 2023 թվականի հունվարի 7-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ծննդաբերության ժամանակ մահացել է նրա նորածին մոտ 6 կգ քաշով պտուղը, ինչի միակ մեղավորը կինը համարում է բժիշկ Արսեն Սարգսյանին, ով որոշել է, որ պետք է բնական ճանապարհով լույս աշխարհ գա պտուղը, այլ ոչ կեսարյան հատումով։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կինը նշեց․ «Հղիության ընթացքում անցել եմ բոլոր ստուգումները և ոչ մի խնդիր չի եղել։ Երկրորդ հղիությունս էր, առաջինը լույս աշխարհ էր եկել բնական ճանապարհով, սակայն երկրորդի դեպքում ինձ հսկող գինեկոլոգը ասեց, որ պետք է կեսարյան հատում արվի, քանի որ պտուղը մեծ էր՝ մոտ 6 կգ։ Երբ արդեն տեղափոխվեցի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, չգիտես ինչու, որոշեցին, որ բնական ճանապարհով էլ կարող է լույս աշխարհ գալ, պարզաբանելով, որ ես գեր եմ ու կեսարյանից հետո կարերը չի կպնի։ Այդպես ինձ ողջ ծննդաբերության ժամանակ տանջեցին, վերջում էլ ասեցին, որ երեխան խեղդվել է։ Կեսարյանից հրաժարվելու որոշումը կայացրել էր Արսեն Սարգսյանը, ով էլ մեղավորներից մեկն է իմ երեխայի մահվան մեջ։ Դիմեցինք ոստիկանություն, գործը ուղարկեցին քննչական ու արդեն երկու տարի է «սայլը տեղից չի շարժվում»։ Վերջերս էլ իմացանք, որ քննիչին փոխել են։ Չգիտենք էլ ում դիմենք, որ վերջապես այս գործը ուղարկվի դատարան ու մեղավորը կամ մեղավորները իրենց արժանի պատիժը ստանան»։ Նշենք նաև, որ Շողերը այդ դեպքից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծննդաբերել է իր երրորդ երեխային կեսարյան հատումով և ոչ մի խնդիր չի առաջացել և նա միայն իր գոհունակությունն ու երախտագիտությունն էր հայտնում այնտեղի բժիշկներին։ Մանրամասները՝ տեսանյութում:
    21:15
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար
    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ընթացիկ Եվրոպայի առաջնությունում կմրցի բրոնզե մեդալի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովի հետ ու զիջեց 2:1 հաշվով: Մեդալային գոտեմարտը կկայանա ապրիլի 13-ին:
    21:00
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ
    Անթալիայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում:
    20:45
    12.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ալիևն Էրդողանին «լավ նորություններ» է խոստանում հայտնել. թեժ հանդիպումներ՝ Անթալիայում
    Հայլուր 20։30 Ալիևն Էրդողանին «լավ նորություններ» է խոստանում հայտնել. թեժ հանդիպումներ՝ Անթալիայում
    20:30
    12.04.25
    Ավելին