Լրահոս
2025-04-12
-
ՀասարակականԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում Արմավիրի բանտի աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկ են դրել. իրավապահները վնասազերծում են այնՇենգավիթ վարչական շրջանի շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է սարքած պայթուցիկի:Ավելին20:1512.04.25 -
ՀասարակականՌուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը հայտնաբերվել է ԳյումրիումԱպրիլի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Բաբկեն Մ․-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Արարատյան փողոցի 76 հասցեի մոտից գողացել են իրեն պատկանող ռուսական համարանիշներով «Գազել» մակնիշի ավտոքարշակը, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ինքը չի տեսել ով, կամ ովքեր են գողացել, դեպքի փաստով էլ Շենգավիթի քննչական բաժնում «գողություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը հարազատների ու ընկերների հետ 2 օր փորձել է իր կապերով գտնել ավտոմեքենան, մի քանի անգամ այցելել է Էրեբունի վարչական շրջանում հայտնի ավտոշուկա, իսկ Շենգավիթի ոստիկաններն էլ 2 օր իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տեղեկություն են ստանում, որ ավտոմեքենան գողացել է Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Ս․-ն։ Տեղում Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնում են Գյումրի և պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում հայտնաբերում են նշված ավտոմեքենան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վլադիմիր Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի հայտնաբերման փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։Ավելին20:0012.04.25 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներԱպրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում, և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձ փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում գործած անձինք եղել են դիմակավորված ու հափշտակել են շուրջ 9․200․000 ՀՀ դրամ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով ավազակության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանները, համագործակցելով Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների հետ, պարզել են, որ կատարվածը, այսպես ասած՝ առանձնապես ծանր հանցագործության բեմականացում է, մասնավորապես՝ ոստիկանություն ահազանգած անձի և նրա մտերիմ Մասիսի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի պայմանավորվածության արդյունք։ Վերջինս ապրիլի 10-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Մասիսից մայրաքաղաքի Չարբախ թաղամաս տանող ճանապարհին, որտեղ տեսախցիկներ չկան, հարվածել է ոստիկանություն ահազանգած անձի դեմքին ու վերցրել նրա մոտ եղած, նախնական տվյալներով՝ 9․000․000 ՀՀ դրամը։ Մասիսի բնակիչ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Նախաքննական մարմին ներկայացվել է նաև ոստիկանություն ահազանգած և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած անձը։ Երկուսն էլ ձերբակալվել են։ Հետագա քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գումարի մեծ մասը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Ավելին19:4512.04.25 -
ՔաղաքականՃիպոտն Ալիևի ձեռն ա, երբ ուզում ա` խփում ա. ահուդողով է ապրում ԽնածախըՎերջին 30 օրում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 24 անգամ մեղադրել է հայկական կողմին հրադադարը խախտելու համար: Ընդ որում՝ բոլոր հաղորդագրություններում հայկական տեղանունների փոխարեն Ադրբեջանն օգտագործել է՝ հորինված ադրբեջաներեն տարբերակներ, օրինակ, Վարդենիսի փոխարեն գրել են՝ Բասարքեչար: Պաշտոնական Երևանը բացարձակապես չի արձագանքել տեղանունների այս այլափոխմանը: Ու չնայած Բաքվի 6 հաղորդագրություններում գրված է, թե ադրբեջանական կողմը դիմել է համարժեք գործողությունների՝ մեր պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, թե ադրբեջանցիների կրակոցները անկանոն են՝ ոչ թիրախային: Այս գիշեր էլ են ադրբեջանական այդ անկանոն կրակոցների ձայներից անհանգիստ քնել Սյունիքի Խնածախ գյուղում:Ավելին19:3012.04.25 -
ՄիջազգայինԻ՞նչ են քննարկել Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը Անթալիայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են միջազգային օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ից ստացած տեղեկատվությունը։ «Քննարկվել են Սև ծովում նավարկության անվտանգությանը և ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելուն ուղղված ջանքերին առնչվող հարցեր»,- փոխանցել է լրատվամիջոցի աղբյուրը։ Նշվում է, որ նախարարները գնահատել են երկու երկրների հարաբերությունները, քննարկել էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և Գազայի հատվածում վերջին զարգացումներին։Ավելին19:1512.04.25 -
ՀասարակականՏավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը. վիրավոր կաԱյսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ծաղկավան բնակավայրում բախվել են «Mercedes Viano» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին19:0012.04.25 -
ՔաղաքականՀայաստանը դեսպաններ է նշանակել Մոլդովայում և ԿամբոջայումՏիգրան Գալստյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան, Սուրեն Բաղդասարյանը՝ Կամբոջայում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանին, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ): Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանին, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)»։Ավելին18:4512.04.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Թեժ բանավիճել են Միրզոյանն ու Բայրամովը. լարվածություն և ինտրիգներ՝ ԱնթալիայումՀայլուր 18։30 Թեժ բանավիճել են Միրզոյանն ու Բայրամովը. լարվածություն և ինտրիգներ՝ ԱնթալիայումԱվելին18:3012.04.25 -
ՔաղաքականՓաշինյանն ուզում է մեկընդմիշտ փակել արցախյան հարցը, հանել մեր հիշողությունից. ՕսկանյանՓաշինյանն իր քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսանակության արդյունքում ստեղծել է այս վիճակը: Տասնյակ հազար հայ երիտասարդներ են զոհվել, կորցրել ենք Ղարաբաղը, դատարկվել է ղարաբաղը։ Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և հիմա արդեն մի նոր փուլ է մտել, ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել և նաև հանել մեր հիշողությունից։ Այս մասին տեսաուղերձում ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահանջով Փաշինյանի առաջ չորս խնդիր է դրվել, առաջինը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը , որի արդյունքում որևէ հղում, Ղարաբաղի նկատմամբ իսպառ հանվում են։ «Երկրորդ, միջազգային դատական ատյաններից կանչել բոլոր հայցերը, բայց հիմնական թիրախը այնտեղ նոյեմբեր 17 2023 թվականի արդարադատության միջազգային դատարանի որոշումն է: Երրորդ խնդիրը, որ Փաշինյանի առաջ դրվել է և պատրաստ է դա անել, դա Մինսկի խմբի չեղարկումն է, դրանով, ուրեմն, ամբողջությամբ փաստորեն հանվում է բանակցային գործընթացը: Եվ այս բոլորը մեր աչքի առաջ օրը ցերեկով արվում է և սա չի թաքցվում»- նշել է Օսկանյանը:Ավելին18:1512.04.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Էրեբունու փողոցում տեղի ունեցած ավտոմեքենաների այրման դեպքիցԱպրիլի 12-ին՝ ժամը 10:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։43-ին, մարվել՝ 11։05-ին։ Այրվել են «Toyota», «BMW» (մասամբ) մակնիշների ավտոմեքենաները և ջերմահարվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ քաղաքացի Գ․ Մ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին18:0012.04.25 -
ԻրավականՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը կհանձնվի Հայաստանի իրավասու մարմիններին․ ՀԺՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է, գրում է «Հայկական ժամանակ»-ը։ Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է ՔՕ 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Թաթուլ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել է կուսակցությունից, երբ նիստի ժամանակ նաև կարգապահական բնույթի հարցեր էին քննարկվել: Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։ 2024-ի սեպտեմբերին վերջինը ՌԴ-ում կալանավորվել էր:Ավելին17:4512.04.25 -
ՄիջազգայինՈւկրաինան 60 անգամ խախտել է Պուտին-Թրամփ պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆԿիևը 60 անգամ խախտել է էներգետիկ օբյեկտներին չհարվածելու պայմանավորվածությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Էներգետիկ ենթակառուցվածքները 30 օր չթիրախավորելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցի ժամանակ:Ավելին17:3012.04.25 -
ՔաղաքականՆԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանինԱպրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, որ ձեռնարկվել և ձեռնարկվում են գործնական քայլեր նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։ Նախարարն անդրադարձել է համագործակցության ընդլայնման մի շարք թիրախային ուղղությունների՝ առանձնացնելով հատկապես կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարը։ Այս համատեքստում Արփինե Սարգսյանը մատնանշել է ապօրինի թմրաշրջանառության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում իրավապահ կառույցների փոխլրացնող գործողությունները, ինչը բխում է երկու բարեկամ երկրների բնակչության առողջության պահպանման շահերից։ Մեհդի Սոբհանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ։ Դեսպանը մատնանշել է հանցավորության արդի մարտահրավերներին, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառությանը համատեղ հակազդելու առաջնահերթությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցառումների իրականացմանը նաև Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններ այցերի կազմակերպման միջոցով։ Հայաստանի և Իրանի ոստիկանական համակարգերի ամենօրյա սերտ համագործակցությանն անդրադարձ է կատարել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև աղետների ռիսկի կառավարման և միգրացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման ու ամենօրյա տարաբնույթ աշխատանքներին վերաբերող հարցեր։Ավելին17:1512.04.25 -
ԻրավականՔրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պшյթուցիկի նմանվող կասկածելի իր. ժամանել են սակրավորներըԱյսօր՝ ապրիլի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված, հայտնում է Shamshyan.com-ը:Ավելին17:0012.04.25 -
ԻրավականԶենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք երիտասարդ է ձերբակալվելԿոտայքի մարզի պարեկները ապրիլի 10-ի գիշերը՝ ժամը 1:20-ի սահմաններում, Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ նկատել են երեք երիտասարդի, որոնք կասկածելի վարքագիծ են դրսևորել, իսկ նրանցից մեկը զենքի նմանվող առարկա է դրել մոտակա ցանկապատին։ Երիտասարդները զենք-զինամթերք ապօրինի պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։Ավելին16:4512.04.25 -
ՄիջազգայինԻրանը չպետք է միջուկային զենք ունենա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: «Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպումից ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը: Ըստ աղբյուրի՝ միևնույն ժամանակ Թրամփը նշել է՝ ցանկանում է՝ «Իրանը դառնա երջանիկ և մեծ երկիր»։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները վերաբերելու են միայն միջուկային դոսյեին:Ավելին16:3012.04.25 -
ՀայաստանԱդրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են․ ԲայրամովԱդրբեջանի արտգործնախարարն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի և Վրաստանի գործընկերների հետ քննարկմանը նորից կրկնել է նախապայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ «Նախորդ ամիս կողմերը վերջնական տեսքի բերեցին խաղաղության պայմանագրի տեքստը, ինչը մենք չափազան կարևոր զարգացում ենք համարում։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, որոնք անհրաժեշտ է կատարել այս գործընթացն ավարտելու և պայմանագիրը ստորագրելու համար, Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են։ Խոսքն առաջին հերթին անգործունակ Մինսկի խումբը լուծարելու մասին է, ինչպես նաև միաժամանակ անհրաժեշտ փոփոխություններ կատարել Հայաստնի Սահմանադրությունում՝ Ադրբեջանի նկատմամբ դրանում առկած հավակնություններին վերջ դնելու համար։ Մենք հավատացած ենք, որ այս անհրաժեշտ քայլերը կատարելու դեպքում լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի խաղաղության պայմանագրի ստորագրման, միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության համար»,- ասել է Բայրամովը։Ավելին16:1512.04.25 -
ՍպորտԱլեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: Հիշեցնենք՝ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել էր որպես 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։Ավելին16:0012.04.25 -
ՔաղաքականԱմբողջ գիշեր կրակել են, չենք քնել․ Խնածախի բնակիչ․ MediaHubԱնցած գիշեր ևս Խնածախի ուղղությամբ անկանոն կրակոցներ են եղել, ավելին, կրակոցների ձայնից կարելի է ենթադրել, որ նախորդ օրերի համեմատ էլ ավելի ակտիվացած են կրակում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչներից մեկը։ Նրա խոսքով՝ կրակոցների համար, կարծես, հատուկ ժամեր է սահմանել թշնամին։ «Ամբողջ գիշեր կրակում են, չենք քնում։ Էլ չգիտեմ՝ ինչպես պետք է էս մասին բարձրաձայնենք, մենք անընդհատ ասում ենք, որ մեզ լսեն, խնդիրը ինչ-որ ձևով լուծեն»,- նշեց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, որ երեկ Փաշինյանը Սյունիքում էր, ճիշտ է՝ այդ ուղղությամբ չէր գնացել, բայց արդյո՞ք չեն եղել գյուղացիներ, որ գնային և իրեն ներկայացնեին իրավիճակը, լուծումներ պահանջեին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ իբր ինչի՞ էր եկել։ «Եթե գալիս է, բայց ոչ այն կետեր, որոնք խնդրի առաջ են այս պահին կանգնած, իր գալն ի՞նչ իմաստ ունի։ Թող գար Խնածախ, կանգներ գյուղացիների դիմաց ու ասեր՝ ինչ է լինելու, մեզ լսեր, մեր դժգոհություններին ու բողոքին ծանոթանար։ Արդեն ոչ ոքի էլ չենք հավատում։ Ոնց որ առանձին կղզի լինենք, բոլորից կտրված, մեր խնդիրներով ենք ապրում»,- նշեց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, որ ՊՆ-ն իր հաղորդագրություններում նշում է, թե գյուղի ուղղությամբ չեն կրակում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ առաջ իրենք էլ էին հավատում։ «Բայց էլ չենք հավատում, երբ արդեն մեր գյուղապետի տան ուղղությամբ սկսեցին կրակել, Խոզնավարում մի տան տանիք վնասվեց։ Էլ ո՞նց հավատանք։ Լավ էլ թիրախավորված մեր ուղղությամբ են կրակում»,- նեղսրտեց նա։ Մեր զրուցակիցը նաև նկատեց՝ մեր կողմից ոչ մի կրակոց չի արձակվում, քանի որ մերոնք գիտեն՝ պատասխան հարվածից հետո կարող է էլ ավելի թեժանալ իրավիճակը։ «Բայց ախր մենակ մեր ուղղությամբ չեն կրակում, Խոզնավարի, Տեղի, Արավուսի ուղղությամբ էլ են կրակում։ Էլ չգիտենք` ինչ անենք, դուք էլ ասում եք, թե Նիկոլն էր եկել Սյունիք։ Հետո ինչ, որ եկել էր, մեկ ա՝ մենք մեր դարդի հետ մենակ ենք»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։Ավելին15:4512.04.25 -
ՄիջազգայինԻնքնաթիռ է ընկել ԱՄՆ Ֆլորիդա նահանգումԱՄն Ֆլորիդա նահանգում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Բոկա Ռատոն քաղաքում 20 րոպեից քիչ օդում մնալուց հետո ինքնաթիռն ընկել է: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:Ավելին15:3012.04.25