Լրահոս
2025-04-12
-
ՄիջազգայինԻրանը չպետք է միջուկային զենք ունենա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: «Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպումից ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը: Ըստ աղբյուրի՝ միևնույն ժամանակ Թրամփը նշել է՝ ցանկանում է՝ «Իրանը դառնա երջանիկ և մեծ երկիր»։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները վերաբերելու են միայն միջուկային դոսյեին:Ավելին16:3012.04.25 -
ՀայաստանԱդրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են․ ԲայրամովԱդրբեջանի արտգործնախարարն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի և Վրաստանի գործընկերների հետ քննարկմանը նորից կրկնել է նախապայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ «Նախորդ ամիս կողմերը վերջնական տեսքի բերեցին խաղաղության պայմանագրի տեքստը, ինչը մենք չափազան կարևոր զարգացում ենք համարում։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, որոնք անհրաժեշտ է կատարել այս գործընթացն ավարտելու և պայմանագիրը ստորագրելու համար, Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են։ Խոսքն առաջին հերթին անգործունակ Մինսկի խումբը լուծարելու մասին է, ինչպես նաև միաժամանակ անհրաժեշտ փոփոխություններ կատարել Հայաստնի Սահմանադրությունում՝ Ադրբեջանի նկատմամբ դրանում առկած հավակնություններին վերջ դնելու համար։ Մենք հավատացած ենք, որ այս անհրաժեշտ քայլերը կատարելու դեպքում լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի խաղաղության պայմանագրի ստորագրման, միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության համար»,- ասել է Բայրամովը։Ավելին16:1512.04.25 -
ՍպորտԱլեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: Հիշեցնենք՝ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել էր որպես 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։Ավելին16:0012.04.25 -
ՔաղաքականԱմբողջ գիշեր կրակել են, չենք քնել․ Խնածախի բնակիչ․ MediaHubԱնցած գիշեր ևս Խնածախի ուղղությամբ անկանոն կրակոցներ են եղել, ավելին, կրակոցների ձայնից կարելի է ենթադրել, որ նախորդ օրերի համեմատ էլ ավելի ակտիվացած են կրակում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչներից մեկը։ Նրա խոսքով՝ կրակոցների համար, կարծես, հատուկ ժամեր է սահմանել թշնամին։ «Ամբողջ գիշեր կրակում են, չենք քնում։ Էլ չգիտեմ՝ ինչպես պետք է էս մասին բարձրաձայնենք, մենք անընդհատ ասում ենք, որ մեզ լսեն, խնդիրը ինչ-որ ձևով լուծեն»,- նշեց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, որ երեկ Փաշինյանը Սյունիքում էր, ճիշտ է՝ այդ ուղղությամբ չէր գնացել, բայց արդյո՞ք չեն եղել գյուղացիներ, որ գնային և իրեն ներկայացնեին իրավիճակը, լուծումներ պահանջեին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ իբր ինչի՞ էր եկել։ «Եթե գալիս է, բայց ոչ այն կետեր, որոնք խնդրի առաջ են այս պահին կանգնած, իր գալն ի՞նչ իմաստ ունի։ Թող գար Խնածախ, կանգներ գյուղացիների դիմաց ու ասեր՝ ինչ է լինելու, մեզ լսեր, մեր դժգոհություններին ու բողոքին ծանոթանար։ Արդեն ոչ ոքի էլ չենք հավատում։ Ոնց որ առանձին կղզի լինենք, բոլորից կտրված, մեր խնդիրներով ենք ապրում»,- նշեց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, որ ՊՆ-ն իր հաղորդագրություններում նշում է, թե գյուղի ուղղությամբ չեն կրակում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ առաջ իրենք էլ էին հավատում։ «Բայց էլ չենք հավատում, երբ արդեն մեր գյուղապետի տան ուղղությամբ սկսեցին կրակել, Խոզնավարում մի տան տանիք վնասվեց։ Էլ ո՞նց հավատանք։ Լավ էլ թիրախավորված մեր ուղղությամբ են կրակում»,- նեղսրտեց նա։ Մեր զրուցակիցը նաև նկատեց՝ մեր կողմից ոչ մի կրակոց չի արձակվում, քանի որ մերոնք գիտեն՝ պատասխան հարվածից հետո կարող է էլ ավելի թեժանալ իրավիճակը։ «Բայց ախր մենակ մեր ուղղությամբ չեն կրակում, Խոզնավարի, Տեղի, Արավուսի ուղղությամբ էլ են կրակում։ Էլ չգիտենք` ինչ անենք, դուք էլ ասում եք, թե Նիկոլն էր եկել Սյունիք։ Հետո ինչ, որ եկել էր, մեկ ա՝ մենք մեր դարդի հետ մենակ ենք»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։Ավելին15:4512.04.25 -
ՄիջազգայինԻնքնաթիռ է ընկել ԱՄՆ Ֆլորիդա նահանգումԱՄն Ֆլորիդա նահանգում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Բոկա Ռատոն քաղաքում 20 րոպեից քիչ օդում մնալուց հետո ինքնաթիռն ընկել է: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:Ավելին15:3012.04.25 -
ՔաղաքականԲայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը` խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի«ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»,- Անթալիայում Բաքվի և Թբիլիսիի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն: «Ընդհակառակը` մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը՝ սույն համաձայնագիրը չկատարելն արդարացնելու համար»։ ՀՀ արտգործնախարարը հավելել է, որ բոլոր հարցերին պատասխանելու, բոլոր հնարավոր խոչընդոտներն ու մտահոգությունները հաղթահարելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է: Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը` խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի` լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխվի ՀՀ Սահմանադրությունը։Ավելին15:1512.04.25 -
ՀասարակականՍպասվում են տեղումներՔամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին15:0012.04.25 -
ՏարածաշրջանԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվելու է միայն միջուկային դոսյեն. Իրանի ԱԳՆՕմանում՝ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն անուղղակի բանակցություններում քննարկելու են միայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Բանակցություններն անուղղակի են և վերաբերելու են միայն միջուկային դոսյեին, իսկ հիմնական հարցերի մեծամասնությունը հստակեցվելու է խորհրդակցությունների ընթացքում»,- Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նշել է Արաղչին՝ հավելելով, որ իրանական պատվիրակության կազմում ընդգրկված են այդ թեմայով բանակցություններ վարելու փորձ ունեցող փորձագետներ։ Օմանում ընթանում է Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների խորհրդակցությունների առաջին փուլը։ Հիմնական բանակցողներն են Իրանի արտգործնախարարը և ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Իրանական կողմը հայտնել է, որ բանակցություններն անցկացվում են Օմանի միջնորդությամբ։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը նշել է, որ այս շփումները կարելի է որակել որպես հանդիպում, այլ ոչ թե բանակցություններ։Ավելին14:4512.04.25 -
ՔաղաքականՄեկնարկել է ՀՀ-ի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկումըՄեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը: Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: ԱՎելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։Ավելին14:3012.04.25 -
ՀայաստանԱՄՆ 36 կոնգրեսական կոչ է անում ուժեղացնել գերիների ազատման պահանջով ճնշումը Բաքվի վրաԱմերիկյան երեսունվեց կոնգրեսականներ՝ Դինա Տայթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ, ապրիլի 11-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար՝ ներառյալ ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանքների, բռնությունների և կեղծ դատավարությունների համար։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է կոնգրեսականների այս երկկուսակցական նամակը՝ որպես պատասխանատվությանը և արդարության վերականգմանն ուղղված կարևոր քայլ։ Այս նախաձեռնության առթիվ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երկկուսակցական նամակը, որը նախաձեռնել են Դինա Տայթուսն ու Քրիս Սմիթը, հզոր ուղերձ է առ այն, որ Ամերիկան պետք է կանգնի արդարության և պատասխանատվության կողմը։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են այս նամակը և անհապաղ պահանջում են «Մագնիցկու պատժամիջոցներ»՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են պատերազմական հանցագործությունների և հայ ռազմագերիների ու քաղաքական առաջնորդների անօրինական կալանքների մեջ։ Տարածաշրջանում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ազատել անօրինական կերպով պահվող բոլոր հայերին, ադրբեջանական զորքերը դուրս բերել հայկական տարածքներից և, իհարկե, պաշտպանել Արցախի հայ ժողովրդի իրավունքը՝ արժանապատվորեն ու ապահով վերադառնալու իրենց պատմական հայրենիք»։ Նամակում պետդեպարտամենտին կոչ է արվում «անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Գլոբալ Մագնիցկու ակտի»՝ մարդու իրավունքների հաշվետվողականության օրենքի համաձայն, Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի հանդեպ պատերազմական հանցագործությունների և կոպիտ իրավախախտումների համար Լեռնային Ղարաբաղում»։ Նամակը ստորագրողներն ընդգծում են, որ «մինչ օրս Ադրբեջանը անօրինական կերպով պահում է առնվազն 23 հայտնի հայ ռազմագերիներ, որոնք գերվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ և դրանից հետո», նախազգուշացնելով, որ «այս քաղաքական պատանդները ենթարկվում են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի»։ Նրանք ընդգծում են նաև ադրբեջանական անպատժելիության տարածաշրջանային հետևանքները՝ գրելով․ «Հայ բարձրաստիճան անձանց կեղծ դատավարությունները խաթարում են վստահության ձևավորման միջոցառումները, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության համար։ Քաղաքական կալանավորների և ռազմագերիների ազատ արձակումը կարևոր քայլ է արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»։ Նամակի ավարտին կոնգրեսականներն անհապաղ միջոցների ձեռնարկման կոչ են անում․ «Մենք հավատում ենք, որ «Մագնիցկու պատժամիջոցները» կարևոր գործիք են՝ ռազմագերիների ազատման համար ճնշում գործադրելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան կանխելու համար»։ Կոնգրեսական Դինա Տայթուսը եղել է ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում ԱՄՆ առաջնորդության կոչերի առաջամարտիկ, իսկ Քրիս Սմիթը, ով հանդիսանում է «Գլոբալ Մագնիցկու ակտի» հեղինակներից մեկը և Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, նույնպես շարունակաբար հանդես է եկել հայության պաշտպանության դիրքերից»։Ավելին14:1512.04.25 -
ՔաղաքականԱվինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը․ «Ազատություն»Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2023-ին 960 միլիոն դրամ է տրամադրել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար (փոխանցման տարեթվի դոլարի փոխարժեքով արտահայտած՝ մոտ 2.5 մլն դոլար)։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը երևանցի Դմիտրի Ալեկսեյենկոն է՝ Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի համադասարանցին։ Այն շրջանում, երբ ԱՆԻՖ-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը դեռ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Այս ներդրումը կատարվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի միջոցով, գրում է «Ազատություն»-ը։Ավելին14:0012.04.25 -
ՄիջազգայինԵս շարունակում եմ աշխատել Ռուսաստանի հետ, բայց Լավրովի հետ այս ֆորումի շրջանակում չեմ հանդիպի․ Գեյր ՊեդերսենՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը չի հանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում, սակայն շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ և չի բացառում Մոսկվա մեկնելը։ «Իհարկե ես շարունակում եմ աշխատել Ռուսաստանի հետ, բայց Սերգեյ Լավրովի հետ այս ֆորումի շրջանակում չեմ հանդիպի, ես անմիջապես մեկնում եմ օդանավակայան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիվանագետի խոսքերն է փոխանցում «Ռիա նովոստի» գործակալությունը: Հարցին, թե նախատեսում է Մոսկվա այցելություն, Պեդերսենը պատասխանել է՝ չի բացառվում:Ավելին13:4712.04.25 -
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն ԲայրամովըԱպրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։ Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։Ավելին13:3512.04.25 -
Զինված ուժերԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածելԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։Ավելին13:2712.04.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ:Ավելին13:2012.04.25 -
ՀասարակականԱնձրև և ամպրոպ է սպասվում Հայաստանում. ջերմաստիճանը կնվազիԱպրիլի 12-16-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Գիշերները լեռնային շրջաններում տեղումները ձյան տեսքով կլինեն։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։Ավելին13:1012.04.25 -
ՀասարակականՆոր Արեշում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. վիրավոր կաԱյսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի 32 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում և դրա դիմաց ավտոմեքենաներ են այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։շ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա հրշեջները մարել են այն։ Դրսում կայանված «Toyota»-ն ու ավտոտնակում կայանված «BMW»-ն դարձել են ոչ շահագործելի, իսկ մյուս ավտոտնկաում կայանված «Mercedes»-ն էլ ջերմահարվել է: Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ հրդեհի վարից 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:Ավելին13:0512.04.25 -
ՔաղաքականԱնթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումըԱնթալիայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:Ավելին12:5612.04.25 -
ՔաղաքականՍրանք տապալել են մեր ամբողջ անվտանգային համակարգը, ոչնչացրել նախկինում գործող ստատուս քվոն, փչացրել են հարաբերություններն Իրանի հետ«ՀայաՔվեն» գրառում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Վարչախումբն անցնող յոթ տարում վատթարացրել է Հայաստանի հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի հետ: Ժամանակը ցույց տվեց, որ առանց ԱՄՆ-ի աջակցության` ԵՄ-ն աշխարհաքաղաքական կենտրոն չէ, չունի այդ ազդեցությունը: ԵՄ-ին իբր անդամակցության հայտ ներկայացնելով` վարչախումբը հոսանքին հակառակ է գնում: Այս իշխանությունների արտաքին և անվտանգային քաղաքականությունը մի բառով կարելի է կոչել տապալում։ Սրանք տապալել են մեր ամբողջ անվտանգային համակարգը, ոչնչացրել նախկինում գործող ստատուս քվոն կամ տարածաշրջանային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը, փչացրել են հարաբերություններն Իրանի հետ: Այս ամենի ֆոնին` Հայաստանն իբր գնում է դեպի ԵՄ: Այդ կեղծ հայտարարության տակ, փաստորեն, երկիրը տանում են Թուրքիայի վերահսկողության ներքո: Թուրքիան է գործող վարչախմբի անվտանգության միակ երաշխավորը»:Ավելին12:4512.04.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ալիևին ցինիկ բռնապետ է անվանում ԵԽԽՎ նախագահը. վիրավորված Բաքվի արագ արձագանքըՀայլուր 12։30 Ալիևին ցինիկ բռնապետ է անվանում ԵԽԽՎ նախագահը. վիրավորված Բաքվի արագ արձագանքըԱվելին12:3012.04.25