Լրահոս
Իրավական
15:27
01.05.25
311

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել

Img default alt hy

Ակտիվիստ Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք՝ երեկ Չախոյանը գնացել էր Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան` ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից պատասխան պահանջելու` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար։

Նշենք, որ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։

Դրանից հետո նրան հրավիրել են ոստիկանություն, այնուհետև Չախոյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց: