Լրահոս

2025-05-01
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խոշոր անտառային հրդեհներ՝ Երուսաղեմում (տեսանյութ)
    Երուսաղեմում մոլեգնող խոշոր անտառային հրդեհները հասել են Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղի: Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ այս պահին այրվում են նաև իսրայելական առանցքային ռազմական օբյեկտների մոտ գտնվող տարածքները:
    11:05
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ:
    11:00
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
    Մայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    10:45
    01.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Քաղցկեղը հաղթահարելու համար կանանց կողքին է կանգնում Դալմա Գարդեն մոլը
    Դալմա Գարդեն մոլի նոր նախաձառնությունը կուրախացնի կանանց, և փոքր-ինչ կարող է տխրեցնել տղամարդկանց: Դալման որոշել է չսահմանափակվել մարտի 8-ից ապրիլի 7-ը ձգվող կանանց միամսյակով և նոր արշավ է սկսել:
    10:30
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նարեկ Զեյնալյանը հայտնվել է․ «Հրապարակ»
    Նրա հայտնությունը կոլեկտիվում տեղի է ունեցել երեկ, նա շրջել է բաժիններով: Մեզ ասացին՝ գույքագրում է ունեցած-չունեցածը, լսում կոլեկտիվի բարձրացրած հարցերը, ակնկալիքները: Հիվանդանոցում շարունակում է աշխատել նաեւ նախկին տնօրեն Արման Հովակիմյանի ընկերուհին՝ Երանուհի Սարգսյանը, բայց ոչ նախկին՝ գնումների ոլորտի պատասխանատուի կարգավիճակով։
    10:24
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել. «Ժողովուրդ»
    Դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։
    10:18
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:15
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քվորում չկա՝ ՔՊ-ն նիստեր չի անում․ «Հրապարակ»
    Ո՛չ նախորդ շաբաթ, ո՛չ նախօրեին վարչության նիստերի մասին ոչինչ չեն տարածել: ՔՊ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե, քվորումի խնդրով պայմանավորված, նիստեր չեն արվում, վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից, գործուղումների անվան տակ վոյաժների մեջ են:
    10:06
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    10:00
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրացնել իր ներուժը, ստանալ արդար վարձատրություն և աշխատել արժանապատիվ պայմաններում․ նախագահ
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը: Մեր ժողովուրդը դարեր շարունակ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծագործական մոտեցմամբ և նվիրվածությամբ: Մեր պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես ենք հաղթահարել դժվարությունները և ստեղծել նոր արժեքներ՝ շնորհիվ մեր քրտնաջան աշխատանքի: Այսօր էլ, մեր քաղաքացիները նվիրումով աշխատում են՝ իրենց ներդրումն ունենալով երկրի զարգացման գործում: Մայիսի 1-ը հարմար առիթ է նաև գնահատելու մեր ձեռքբերումները և ուրվագծելու ապագա զարգացման ուղիները: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրացնել իր ներուժը, ստանալ արդար վարձատրություն և աշխատել արժանապատիվ պայմաններում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աշխատավորներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են մեր երկրի զարգացմանը: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում նաև բոլոր այն մարդկանց, ովքեր դժվարին պայմաններում շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսմեկյան տոնի կապակցությամբ և մաղթում առողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ»:
    09:45
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով . «Ժողովուրդ»
    Հաշվետվության համաձայն՝ Հանձնաժողովն իրականացված վարույթի շրջանակում արձանագրել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունները, «Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերությունները բենզինի իրացման գները ընդհանուր առմամբ փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։ Ընկերությունների անուղղակի հակամրցակցային համաձայնության վարքագիծն առավել վառ դրսևորվել է 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
    09:38
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանական պատգամավորների ճամփորդությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
    Ազգային ժողովը «Քաղպայմանագիր» կուսակցության կցորդը դարձրած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ՔՊ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական պատգամավորների գործուղումների խրախճանքն ապահովել:
    09:34
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. ո՞րն է հրաժարականի պատճառը․ «Հրապարակ»
    Նա ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն այդ կառույցի ղեկավար դառնալու ցանկություն ուներ դեռեւս 2022 թվականից: Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է: ՍԱՏՄ-ում կարծում են, որ այս տանդեմն է «քանդել» նախորդ պետերի՝ Գեորգի Ավետիսյանի, Արմեն Հայրապետյանի ոտքի տակ եւ ամեն ինչ արել, որ Դանիելյանը նշանակվի։ ՍԱՏՄ խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Դանիելյանի ազատման պատճառների մասին ոչինչ ասել չի կարող:
    09:30
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց․ Factor
    Դատավորին կալանավորելու միջնորդությունը քննել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը: Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան՝ նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու:
    08:55
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք
    Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    08:30
    01.05.25
    Ավելին
2025-04-30