Լրահոս
Տարածաշրջան
12:45
01.05.25
603

Երկրաշարժ՝ Իրանում․ կան տուժածներ

Img default alt hy

Այսօր Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ տուժել է 19 մարդ։

Ռազավի Խորասանի նահանգապետը Mehr-ին տված հարցազրույցում նշել էր, որ երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։

Այն տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։

Երկրաշարժը զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։