Լրահոս
2025-05-02
-
ՔաղաքականՔՊ-ն ու Ավինյան Տիգրանը ամբողջ «աստղաբույլով» գերի են «Հանրապետություն» կուսակցության ձեռքերում․ Գևորգ ՍտեփանյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի «քաղաքապետի» աթոռը՝ առևտրի միակ միջոց։ ՔՊ-ն ու Ավինյան Տիգրանը ամբողջ «աստղաբույլով» գերի են Հանրապետություն կուսակցության ձեռքերում։ Մայրաքաղաքի կառավարումը ձախողած կոալիցիայի «տունը» կռիվ է ընկել, Ավինյանին քաղաքապետ դարձրած հանրապետությունը մատ է թափ տալիս ու զգուշացնում, չփորձե՛ս մեր «կադրին» թաղապետին, մոտենալ ու մտքովդ չանցնի աշխատանքից ազատել։ Ասե՛լ եք, քվերակե՛ք դարձրեք քաղաքապետ, հիմա մենք ենք ասում, խելոք նստե՛ք տեղներդ։ Աչքերներդ փակե՛ք, մեր «կադրերի» պահվածքի վրա, թաղապետարանի շենքում մի քանի օր ու հանրությունը կմոռանա։ Հակառակ պարագայում «առևտուրը» չեղյալ կանենք ու Երևան քաղաքում կառավարման «խոր» ճգնաժամը մեկ ակընթարթում կլուծվի, կլինեն նոր ընտրություններ։ ՔՊ-ի վախերը տեղի են տվել ու հնազանդ «հարսի» պես ենթարկվել են, որ հանկարծ սաբոտաժ տեղի չունենա։ Ոչ լեգետիմ ու 9% քվե ստանալու արդյունքը, ոնց ուզում են հետդ վարվում են։ Միակ լուծումը՝ սրանցից Երևանը ազատելու, դա նոր ընտրություններն են ու վերջ»։Ավելին23:1502.05.25 -
ՀայաստանՄահացել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկըՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից ազատ ժամանակ։ «Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա նրա ազատ ժամանակն էր։ Նա մահացել է բնական պատճառներով»,- ասացին ԵՄ առաքելությունից։ ԵՄ դիտորդական առաքելությունն իր ցավակցությունն է հայտնում դիտորդի ընտանիքի անդամներին և հարազատներին։Ավելին23:0002.05.25 -
Իրավական14-ամյա երեխայի անհետացման հանգամանքներով վարույթ է հարուցվել. ArmLurԱպրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։Ավելին22:4502.05.25 -
ՔաղաքականԵվ սա արվում է բացարձակ լկտիության դրսևորմամբ. Հովհաննես ԱվետիսյանՀանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի ու նրա թիմակիցների կողմից՝ հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելուն ու դրան հետևած հայտարարություններին, արձագանքներին, գրում է. «Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի հաջորդ կանսլերը, երեկ հայտարարեց, որ Եվրոպայի ազատությունը և ժողովրդավարությունը պաշտպանելու համար ռազմական արդյունաբերության ծավալները բազմապատկելու են: Հայաստանի եվրոպամետ կեղծ ժողովրդավարները, ժողովրդավարությունը պաշտպանում են հարկ վճարողի փողերով աշխատող պաշտոնյայի կողմից այդ նույն դժգոհ հարկ վճարողին ծեծելը: Եվ սա արվում է բացարձակ լկտիության դրսևորմամբ: Ուրախ եմ, որ Արամ Սարգսյանի կուսակիցները այս անգամ ձևեր չթափեցին և ցույց տվեցին իրենց իրական դեմքը՝ ասել է թե սատարեցին ակնհայտ խուլիգանական արարք դրսևորած պաշտոնյային: Երնեկ այն օրը, երբ Հայաստանը կունենա իրական հայկական իշխանություն՝ ով ժողովրդավարությունը կպաշտպանի ոչ թե դժգոհ հարկ վճարող քաղաքացուն ծեծելով, այլ գիտություն, տնտեսություն և ռազմական արդյունաբերություն զարգացնելով: Հ.գ. Ուշադիր հետևեք, թե ովքեր լղոզեցին, արդարացրին և կամ կույր և խուլ եղան (բայց իբր մարդու իրավունքների պաշտպանությամբ կզբաղվեն), այս բոլորը հենց այն անձինք են որոնք աշխատում են Հայաստանի դեմ՝ դրսի ուժերի ուղղորդմամբ և ֆինանսավորմամբ»։Ավելին22:3002.05.25 -
ՔաղաքականՔաղաքացուն ծեծած թաղապետը մնում է պաշտոնին, «Հանրապետությունն» էլ՝ ՔՊ-ի կողքին. ի՞նչ կորոշի ԱվինյանըՆոր Նորքի համայնքապետարանում քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքները բացահայտող բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքից 3 օր անց «Հանրապետություն» կուսակցությունը խոսեց բռունցքներին ազատություն տված թիմակցի հնարավոր հեռացման մասին: Կուսակցության հիմանդիր Արամ Զավենի Սարգսյանի խոսքով՝ եթե անգամ հեռացվի Տիգրան Տեր-Մարգարյանը, իրենք ՔՊ-ի հետ կոալիցիայից դուրս չեն գալու: Իսկ ի՞նչ է մտածում ՔՊ-ն: Երեք օր անց Տիգրան Ավինյանի աշխատակազմից որևէ արձագանք չկա իր նշանակած թաղապետի խուլիգանական պահվածքի վերաբերյալ:Ավելին22:1502.05.25 -
ՔաղաքականՊատերազմը հրահրվեց հայկական իշխանությունների կողմից. Ռոբերտ ՔոչարյանՊատերազմը հրահրվեց հայկական իշխանությունների կողմից. Ռոբերտ ՔոչարյանԱվելին22:0002.05.25 -
ՔաղաքականՓաշինյանը՝ թուրքերից հետո. ո՞վ է ներկայացնում հայերի շահերն՝ ԱՄՆ-ումՀայաստանի կառավարությունը չի պարզաբանում, թե արդյոք Հայաստանի PR-ը կազմակերպելու համար իշխանությունը դիմել է ամերիկյան ընկերությանը, որը 44-օրյա պատերազմի օրերին թուրքական լոբբինգն է արել: Մեր հարցմանը չի պատասխանել Նիկոլ Փաշինյանի խոսնակը: Ըստ տարածվող լուրերի՝ 50 հազար դոլար է վճարել Հայաստանը կառավարությունների PR-ով զբաղվող «Մերկուրի» ընկերությանը: Մեծ սփյուռք ունեցող երկրի ղեկավարությունը չի՞ վստահում հայկական լոբբիստական կազմակերպություններին: Տասնամյակներ շարունակ Հայ դատի գարսենյակներն են աշխարհում մշտապես Հայաստանի լոբբին արել:Ավելին21:4502.05.25 -
ՄիջազգայինՈւկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, այս մասին Վենսը ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ հակամարտությունը մոլեգնում է արդեն ավելի քան երեք տարի։ Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի առջև կանգնած հիմնական հարցը ներկայումս այն է, թե ինչպես կարելի է աջակցել Ռուսաստանին և Ուկրաինային՝ գտնելու ոսկե միջինը և վերջ դնելու հակամարտությանը։ «Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն Ռուսաստանն ու Ուկրաինան։ Միայն իրենք կարող են համաձայնության գալ և դադարեցնել այս դաժան, դաժան պատերազմը», – ընդգծել է նա։ Փոխնախագահի այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը և Կիևը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողմից հազվագյուտ մետաղների արդյունահանումից ստացված շահույթի բաժին կստանա՝ անվտանգության ոլորտում ապագա աջակցության դիմաց։ Հարցազրույցի ընթացքում Վենսը պաշտպանել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը Ուկրաինայի հարցում։ «Այո, իհարկե, ուկրաինացիները արդարացիորեն վրդովված են իրենց տարածքի նկատմամբ կատարված ներխուժման պատճառով։ Բայց արդյոք մենք շարունակելու ենք հազարավոր զինվորների կյանք կորցնել՝ մի քանի մղոն տարածքի համար այս կամ այն ուղղությամբ»,- նշել է Վենսը։Ավելին21:4002.05.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վախենում Արամ Սարգսյանից․ Անդրանիկ Թևանյան«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է Նոր Նորքի թաղապետի և բլոգեր Արթուր Չախոյանի միջև տեղի ունեցած միջադեպին, «Հանրապետություն» կուսակցության և նրա անդամների արձագանքներին։ Նա ընդգծել է, որ «Հանրապետություն»-ը շանտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանին, որ եթե հեռացնեն իրենց կուսակցության պաշտոնյային, ապա իրենք կոալիցիայից դուրս կգան, այն կփլուզվի, ՔՊ-ն էլ կզրկվի այն իշխանությունից, որը զոռով էր ձեռք բերել։ «ՔՊ-ն իրեն կցել է «Հանրապետություն» կուսակցությանը, դիմացը խոստացել են թալանի իրավունք։ Արամ Սարգսյանը հենց այդ թալանի իրավունքն է պաշտպանում՝ աշխարհաքաղաքական ձևակերպումների ներքո։ Հետո ՔՊ-ն տեսել է, որ այդ կցորդը դեռևս բավարար չէ իրենց աթոռը պահելու համար, գործարքի է գնացել, ստվերային պրոցեսների մեջ է մտել «Հանրային ձայն» խմբակցության հետ և պաշտպանել է իրենց թալանելու իրավունքն՝ արդեն կոլեկտիվ ձևով։ Հիմա Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասում է՝ եթե դուք իմ թալանի իրավունքը չպաշտպանեք, ես այնպես կանեմ, որ ճգնաժան առաջանա Երևանում, և դուք ստիպված գնաք արտահերթ ընտրությունների, ինչից Փաշինյանը սարսափում է։ Այս շանտաժի լեզվով խոսելով՝ Արամ Սարգսյանը ցույց է տալիս, որ արդեն ոչ թե ինքն է Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կցորդը, այլ Նիկոլ Փաշինյանն է իր կոալիցիոն կցորդը Երևան քաղաքում։ Հիմա գնդակը Նիկոլ Փաշինյան-Տիգրան Ավինյան զույգի դաշտում է, և եթե նրանք պաշտոնանկ չեն անում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, ուրեմն ընդունում են, որ իրենք բացառապես զրո են»,- ասել է Թևանյանը։Ավելին21:3002.05.25 -
Քաղաքական«Անհանգիստ վիճակ է, մարդիկ լավ բան չեն սպասում»․ Տավուշում բացասական տրամադրություններ են․ «Առավոտ»Տավուշի մարզի բնակիչներն անորոշության մեջ են ու անհանգիստ, քանի որ չգիտեն, թե ինչ է սպասվում այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը։Ավելին21:1502.05.25 -
ԻրավականԲաքվում շարունակում են ահաբեկիչ անվանել հայ գերիներին. Թրամփին է դիմում Ռուբեն Վարդանյանի որդինՈրքան մոտենում է Շուշիի ազատագրման օրը, այնքան աբսուրդային մեղադրանքներ է Ադրբեջանի դատախազությունը ներկայացնում հայ ռազմագերիներին և հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին: Հայ իրավապաշտպանները ահազանգում են. Ալիևը փորձ է անում ինքնորոշման համար մղված պայքարը ներկայացնել իբրև ահաբեկչական գործողոթյուն:Ավելին21:0002.05.25 -
ՔաղաքականՀաղորդմանս հիմքով քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Xosnak.am-ի դեմ․ Լիլիթ ԳալստյանԱհա, ստացել եմ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պատասխանը՝ տվյալ լրատվականի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։Ավելին20:5502.05.25 -
ՀասարակականԱվտոմեքենա է ընկել Դեբեդ գետը. մեկ հոգու փրկել են, մյուսին որոնում ենԼոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 2-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով: Նշվում է, որ փրկարարներն իրականացնում են երկրորդ քաղաքացու որոնողական աշխատանքները:Ավելին20:4502.05.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սկանդալ. Փաշինյանը թուրքական շահերը սպասարկած ընկերությո՞ւն է վարձել ԱՄՆ-ումՀայլուր 20։30 Սկանդալ. Փաշինյանը թուրքական շահերը սպասարկած ընկերությո՞ւն է վարձել ԱՄՆ-ումԱվելին20:3002.05.25 -
ՀասարակականԼրիվ հերն անիծվել էր. ուժգին պայթյունից հետո մի քանի ժամ գազի խեղդող հոտ է տարածվել Սարյան փողոցումԵրևանի Սարյան փողոցում հինգշաբթի մեքենայի գազի բալոնի պայթյունի հետքերը դեռ թարմ են: Փողոցը լցված է ապակու և ավտոմասերի կտորներով: Ականատեսները «Հայլուր»-ին պատմել են, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ իրենց թվացել է, թե ռմբակոծում են մայրաքաղաքը:Ավելին20:1502.05.25 -
ԻրավականԴատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը: Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 142,95 գրամ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։Ավելին20:0002.05.25 -
ՔաղաքականԱզնիվ պայքա՞ր, թե՞ թակարդ «Հայաստան» խմբակցության դեմ. լուրջ կասկածներ՝ իրական նպատակների վերաբերյալԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն այսօր տարածած հայտարարությամբ հստակեցրել է իր դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նորահայտ առաջարկի վերաբերյալ: Ինչպես գիտեք, երկուշաբթի «Արթուն ենք» նախաձեռնությունն էր վարչապետի իմպիչմենտի պահանջով նամակներ հասցեագրել խորհրդարանի բոլոր պատգամավորներին: «Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար մշտապես կողմ է արտահայտվել իմպիչմենթի գործիքը կիրառելուն և հիմա էլ պատրաստ է իր պատգամավորների ստորագրություններով միանալ գործընթացին: Սակայն ընդդիմադիր խմբակցությունը կասկածներ ունի՝ նախաձեռնության հեղինակների նպատակը իրոք Փաշինյանին հեռացնե՞լն է, թե՞ կեղծ թեզերով «Հայաստան» դաշինքի դեմ արշավ սկսելը:Ավելին19:4502.05.25 -
ՄիջազգայինԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ՀԱՄԱՍ-ին զգուշացրել է զերծ մնալ տարածաշրջանի իրադրությունն ապակայունացնելու փորձերիցԼիբանանի նախագահ գեներալ Ջոզեֆ Աունը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն զգուշացրել է զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանի իրադրության ապակայունացմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը։ «Մենք ՀԱՄԱՍ-ին զգուշացնում ենք զերծ մնալ Լիբանանի տարածքն արտագրոհների համար օգտագործելուց, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը, - նշել է նա հանրապետության Պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստում։ - Լիբանանը չպետք է հարթակ ծառայի տարածաշրջանի կայունության խաթարման համար»։ Աունի խոսքով՝ Լիբանանի իշխանությունները «չեն հանդուրժի այն գործողությունները, որոնք երկիրը ներքաշում են պատերազմների մեջ»։ Պաշտպանության բարձրագույն խորհուրդն իր հայտարարության մեջ պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր անձանց, որոնք ներգրավված են Լիբանանի տարածքից հրթիռների արձակման մեջ։ Խորհուրդը վերահաստատել է իշխանությունների պահանջը բոլոր խմբավորումներից՝ հանձնել իրենց ձեռքում գտնվող անօրինական զենքը։ Ապրիլին Լիբանանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 13 հոգուց բաղկացած խումբ, որոնց կասկածում են մարտի 22-ին և 28-ին Իսրայելի Մեթուլա և Քիրյաթ Շմոնա քաղաքների վրա հրթիռների արձակմանը մասնակցելու մեջ: Ձերբակալվել են ՀԱՄԱՍ-ի ակտիվիստներ երկրի հարավում և հյուսիսում պաղեստինցի փախստականների ճամբարներում: Լիբանանյան բանակը նաև Արքուբի սահմանային շրջանում ոչնչացրել է «Քուվաթ ալ Ֆաջր» կազմավորումների բազան, որը սուննիների «Ալ Ջամաա ալ Իսլամիա» կազմակերպության զինված թևն է և ՀԱՄԱՍ-ի ու շիա «Հեզբոլլահ» շարժման դաշնակիցը:Ավելին19:3002.05.25 -
ԻրավականՎազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն արդարացվել ենՓաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շնորհավորում եմ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին: Դատարանը, Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, նրանց վերաբերյալ կայացրեց արդարացման վերդիկտ»: Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։Ավելին19:1502.05.25 -
ՔաղաքականԿիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինԿիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը մայիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։Ավելին19:0102.05.25