Լրահոս
Քաղաքական
19:45
02.05.25
174

Ազնիվ պայքա՞ր, թե՞ թակարդ «Հայաստան» խմբակցության դեմ. լուրջ կասկածներ՝ իրական նպատակների վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն այսօր տարածած հայտարարությամբ հստակեցրել է իր դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նորահայտ առաջարկի վերաբերյալ: Ինչպես գիտեք, երկուշաբթի «Արթուն ենք» նախաձեռնությունն էր վարչապետի իմպիչմենտի պահանջով նամակներ հասցեագրել խորհրդարանի բոլոր պատգամավորներին: «Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար մշտապես կողմ է արտահայտվել իմպիչմենթի գործիքը կիրառելուն և հիմա էլ պատրաստ է իր պատգամավորների ստորագրություններով միանալ գործընթացին: Սակայն ընդդիմադիր խմբակցությունը կասկածներ ունի՝ նախաձեռնության հեղինակների նպատակը իրոք Փաշինյանին հեռացնե՞լն է, թե՞ կեղծ թեզերով «Հայաստան» դաշինքի դեմ արշավ սկսելը: