Լրահոս
Քաղաքական
20:55
02.05.25
401

Հաղորդմանս հիմքով քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Xosnak.am-ի դեմ․ Լիլիթ Գալստյան

Img default alt hy

Աժ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Հաղորդմանս հիմքով քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Xosnak.am-ի դեմ

Xosnak.am լրատվականի կողմից արցախահայության դեմ ատելության խոսք տարածելու, բռնության կոչեր հնչեցնելու և հանրության շրջանում թշնամանքի մթնոլորտ ձևավորելու համար օրերս ՀՀ գլխավոր դատախազ Տկն․ Աննա Վարդապետյանին էի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։

Ահա, ստացել եմ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պատասխանը՝ տվյալ լրատվականի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։

Վարույթի հիմքում նաև Նաիրի Հոխիկյանի և Մեսրոպ Առաքելյանի նույնաբովանդակ դիմումներն են»։

Возможно, это изображение отрывной талон и текст

Возможно, это изображение текст