Լրահոս
2025-05-03
-
Մամուլի տեսություն7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է. «Ժողովուրդ»Այս մասին երեկ իր ասուլիսում հայտնել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Ավելին11:1503.05.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին11:0003.05.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:4503.05.25 -
ՔաղաքականՓինաչիություն կամ թքած-կպցրած դպրոց-մանկապարտեզներ. ձախողել է ծրագիրը Փաշինյանի թիմը«Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները». Լոռու մարզ այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավորները փաստերով են հակադարձում. Փաշինյանն ուղղակի «պտիչկաներ» է դնում, ուզում է տպավորություն ստեղծել, թե աշխատում են: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը կառավարություն արած հարցումներից հետո հայտարարում է՝ Փաշինյանի կաբինետը ձախողել է մինչև 2026 թվականը 300 դպրոց, 500 մանկապարտեզ նորոգելու, վերակառուցելու ու կառուցելու ծրագիրը: Բացի այդ, չկա երաշխիք, որ կառուցածն էլ ապահով տանիք է սաների, դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցների համար:Ավելին10:3503.05.25 -
Մամուլի տեսությունՔաղաքական «կատակներ»՝ ճշմարտության սարսափելի բաժնով. «Փաստ»Շատ հետաքրքիր է, թե ովքեր են իրականում այն երեք հարյուր հազար մարդիկ, որոնք, ըստ Ալիևի, արդեն իսկ ցանկություն են հայտնել «վերադառնալ տուն»։ Չնայած «Հայեցակարգում» հայտարարված տեղահանված անձանց գտնելու լայնածավալ տեղեկատվական արշավին, անհավանական է թվում այդքան կարճ ժամանակահատվածում գտնել նույնիսկ տասնյակ անգամ ավելի քիչ թվով մարդկանց, որոնք պատրաստ են հանկարծ թողնել ամեն ինչ և տեղափոխվել մի երկիր, որը յուրաքանչյուր ադրբեջանցու համար ընկալվում է որպես ծայրահեղ թշնամական։ Պետք է ենթադրել, որ այս երեք հարյուր հազար «էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները» չեն լինի Ստալինի օրոք Հայաստանի Հանրապետությունից տեղահանված ծերունիներ։ Դա, ամենայն հավանականությամբ, կլինի բոլորովին այլ մասսա՝ ֆիզիկապես և բարոյապես ուժեղ, լավ մարզված և, ըստ էության, բանակի նման կազմավորված։Ավելին10:3003.05.25 -
Մամուլի տեսությունԱԺ լիագումար նստաշրջանը թեժ կլինի․ «Ժողովուրդ»Մայիսի 6-ից մեկնարկելիք ԱԺ լիագումար նստաշրջանը խոստանում է թեժ լինել:Ավելին10:2303.05.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. շարքերում գժված են. «Հրապարակ»Պատմում են, որ անգամ Հակոբ Արշակյանն է մտել Փաշինյանի մոտ եւ, իբրեւ թիմի բանագնաց, փոխանցել այս տրամադրությունները, սակայն որեւէ հստակ բան նրան չեն պատասխանել:Ավելին10:1503.05.25 -
Մամուլի տեսությունԺամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37. «Ժողովուրդ»Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ․ սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:Ավելին10:0803.05.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՔՊ-ականները Խոզնավարում գառ են մորթել, քեֆ արել:Ավելին10:0403.05.25 -
Մամուլի տեսությունՀասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»Դժվար է կանխագուշակել, թե ինչ կլինի կամ ինչն ինչպես կլինի առաջիկայում, բայց արդեն եղածի վերաբերյալ ամփոփ արձանագրումներ արժե անել: Առաջինը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը նախ ցույց տվեց, որ մեր երկրի հասարակությունը այդքան էլ «քնած» չէ, այդքան էլ «միևնույնության» պատիճի մեջ չէ, որքան դա կցանկանային կամ ինչպես ցանկանում էին ներշնչել օրվա իշխանություններն ու իրենց քարոզիչները:Ավելին10:0003.05.25 -
ՀասարակականԳազ չի լինելու. հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին09:4503.05.25 -
Մամուլի տեսություն«Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»․ «Փաստ»Ճիշտ է, հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետին դեռ վեց ամիս կա, բայց չորս ամսվա տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ քաղաքացիները շարունակում են բոյկոտել այս գործընթացի իրականացումը: Առավել ևս, ակնհայտ է, որ նշյալ 33 հազարի մեծ մասն ակնհայտորեն պետական պաշտոնյաներ են, որոնք միշտ էլ ներկայացրել են հայտարարագիր:Ավելին09:4203.05.25 -
Մամուլի տեսությունՍպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան․ «Փաստ»Նախ՝ սա հետևանքն է այն ամեն ինչի, ինչը տարիներ շարունակ ցանում էր Նիկոլ Փաշինյանը: Ասված է, չէ՞, քամի ցանես՝ փոթորիկ կհնձես: Այն թույնն ու չարությունը, այն ատելությունը, այն թշնամանքը, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ցանում, հրահրում ու սերմանում էին ( և՝ են) հասարակության մեջ, անխուսափելիորեն պետք է բերեր լուրջ խնդիրների: Ու բերեց: Ու, ցավոք, դեռ բերելու է:Ավելին09:3803.05.25 -
Մամուլի տեսություն«Արտավազդ 2-րդ» ֆիլմը մեծ արձագանք է ստացել․ «Հրապարակ»Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմի նկատմամբ այս հետաքրքրությունը փաստում է, որ հասարակության շրջանում մեծ պահանջարկ կա հայկական պատմական ժառանգության պահպանման, ազգային հաղթանակները վերհիշելու եւ հայկական պետականության երբեմնի հզորության մասին հիշելու հանդեպ։ Ֆիլմի պրոդյուսերական թիմից մեզ տեղեկացրին, որ մոտ ապագայում նախատեսվում է սկսել առավել մասշտաբային եւ ավելի բարձրորակ նոր ֆիլմի նկարահանումները, որը նվիրված կլինի Տիգրան Մեծի փառահեղ դարաշրջանին։Ավելին09:3403.05.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականները Խոզնավարում գառ են մորթել, քեֆ արել. «Հրապարակ»Երեկ, մեր հրապարակումից հետո, մեզ զանգահարեց Խոզնավարի մի բնակիչ եւ ասաց, որ ոչ միայն յուրային մի քանի հոգու հետ են միայն հանդիպել՝ արհամարհելով գյուղի մյուս բնակիչներին, այլեւ կարծես ծաղրելու համար էին գյուղ եկել․ «Եկել՝ 2 րոպե 2 հոգու հետ զրուցել են, նկարվել, բայց ամբողջ գիշեր քեֆ-ուրախություն են արել, գառ մորթել, մինչեւ լուսաբաց քեֆ արել»։Ավելին09:3003.05.25
2025-05-02
-
ՄիջազգայինՄիջուկային տերությունների բախման վտանգը մեծանում է. Հնդկաստան-Պակիստան աղետալի պատերա՞զմԱսիայի հարավում պայթյունավտանգ իրավիճակը սրվում է: Միջուկային զենք ունեցող Հնդկաստանի և Պակիստանի բախման վտանգը մեծանում է: Ըստ մեզ հասնող լուրերի՝ առաջիկա ժամերին Նյու Դելին պատրաստըվում է հարձակվել: Հնդկական ռազմական ռեսուրսը 5 անգամ մեծ է Պակիստանի ռեսուրսից, բայց Իսլամաբադը չի ընկճվում. մարտական ոգին բարձր է:Ավելին23:5802.05.25 -
ԻրավականԱթենքից Երևան ժամանած 52-ամյա տղամարդու ուղեբեռում 200 մլն դրամից ավելի արժեքով թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Մայիսի 1-ին թմրամիջոցների մաքսանենգության դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտե՝ համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկաններն, օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս, համագործակցեցին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման ենթարկվեց 52-ամյա տղամարդու ուղեբեռը։ Հայտնաբերվեցին ընդհանուր 4000-ից ավելի «էքստզի» տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկաին, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիճ։ Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին23:5302.05.25 -
ՄիջազգայինԻրանին վախեցնելու ամերիկյան փորձեր. Թրամփը կպատժի նրանց, ովքեր Թեհրանից նավթ կգնենՄեկ ամսից էլ քիչ տևեց Միացյալ Նահանգների և Իրանի հաշտեցումը: Արդեն պարզ է, որ Իրանի նավթային 7 ընկերության նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներից հետո բանակցությունների 4-րդ ռաունդը բախվել է անելանելիության պատին: Վաղվա հանդիպումը չեղարկվել է: Թրամփն ավելի է խորացրել իրավիճակը, փորձում է տնտեսական նոր կոլապսի առաջ կանգնեցնել Իրանին. ԱՄՆ նախագահը սանկցիաներով է սպառնում նաև այն երկրներին ու անհատներին, որոնք նավթ կգնեն Իրանից:Ավելին23:4502.05.25 -
ՀասարակականՍփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության հարցում. Արման ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ․ «Քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերում են են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին, ներկայացրեցի Սյունիքի գյուղերում ապրիլի 12-13-ի մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները, հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային ատյաններում համագործակցությունը: Քննարկեցինք նաև արցախցիների իրավունքների խնդիրները և լուծումների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների հետ կապված հարցեր։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության և միջազգային հարթակներում համախմբված հանդես գալու հարցում»,- հայտնել է Թաթոյանը։Ավելին23:3502.05.25 -
ՔաղաքականԳյումրիում քաղաքապետի նոր ընտրություն էլ չի պահանջում ՔՊ-ն. փոխքաղաքապետեր են ընտրվելԳյումրիում այսօր ավագանու հերթական նիստն է եղել: Նախորդ երկու նիստերը բոյկոտած ՔՊ-ն այս անգամ մասնակցել է նիստին: Փոխքաղաքապետեր են ընտրվել: ՔՊ-ն դեմ չի եղել:Ավելին23:3002.05.25