Լրահոս
Հասարակական
20:45
02.05.25
247

Ավտոմեքենա է ընկել Դեբեդ գետը. մեկ հոգու փրկել են, մյուսին որոնում են

Img default alt hy

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 2-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ:

Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով:

Նշվում է, որ փրկարարներն իրականացնում են երկրորդ քաղաքացու որոնողական աշխատանքները: