Լրահոս
2025-05-03
-
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազիՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին16:0003.05.25 -
ՔաղաքականԿարո՞ղ է մեր խելքը չի կտրել հայտարարել՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». Ռոբերտ ՔոչարյանԿարո՞ղ է մեր խելքը չի կտրել հայտարարել՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». Ռոբերտ ՔոչարյանԱվելին15:4503.05.25 -
ՀասարակականՆԳՆ ստորաբաժանումներն իրականացրել են արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ, խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։Ավելին15:3003.05.25 -
ՍպորտՊատանի ու երիտասարդ ծանրորդները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունումՀայաստանը ներկայացնող պատանի ու երիտասարդ ծանրորդները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում: Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտում զրո ստացավ` հրում վարժությունում ձախողելով երեք մոտեցումները: Պոկում վարժությունում Մկրտչյանը 4-րդ էր: Նա երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել էր 145 կգ, 149 կգ, 153կգ ծանրաձող: Ավելի վաղ Հայաստանի կանանց երիտասարդական հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:Ավելին15:1503.05.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք` Երևանում. «Կամազ»-ը հայտնվել է ասֆալտապատ հատվածի մեջ. խմելու ջուրն անխնա հոսում էԱյսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի խողովակաշար, ինչի հետևանքով էլ այն վնասվել է ու խմելու ջուրը արդեն մի քանի ժամ է՝ անխնա հոսում է: Դեպքի վայր են ժամանել նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ասում էին, որ վնասված ջրախողովակը իրենց հսկողության տակ չի գտնվում, երթևեկությունն էլ նշված հատվածում դադարեցվել է: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ջուրն էլ անխնա հոսելով հասնում է մինչև Հովսեփ Էմին փողոց:Ավելին15:0003.05.25 -
ՔաղաքականՍիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ Վարուժան ԳեղամյանՍիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Մինչ Հայաստանում թվացյալ հանդարտ միջօրե է, «դրուզ» անունով կրոնական համայնքին պաշտպանելու պատրվակով, առաջիկայում (հնարավոր է` առաջիկա օրերին) Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքներ ու ընդհուպ մոտենալ Դամասկոս մայրաքաղաքին: Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում: Սա հիշեք, որ առաջիկայում, երբ կապիտուլյանտները քարոզեն առանց բանակ խաղաղություն, միջազգայնորեն ճանաչված սահմաններ և «Կիրանցի ինքնիշխան պատ», այս օրինակն էլ բերեք»,-գրել է նա։Ավելին14:4503.05.25 -
ՏարածաշրջանԵրկրաշարժ է տեղի ունեցել Ստամբուլում4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ստամբուլում։Ավելին14:3003.05.25 -
ՀասարակականՑավոք, ՀՀ-ում մամուլի օրը նշվում է իշխանությունների կողմից անհանդուրժողականության մթնոլորտում. ՀԺՄՄամուլի ազատության միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցավոք, Հայաստանում նշվում է մամուլի ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության մթնոլորտում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը: «Քաղաքական դաշտի համակարգային խնդիրների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի ու նշանակության աղճատման պայմաններում ազատ մամուլը, իշխանությունների կողմից չվերահսկվող լրատվամիջոցները մնացել են իշխանությանը վերահսկող, հակակշռող գործնականում միակ համակարգը։ Առավելապես այդ պատճառով, ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ, որոնց դեմ պայքարում իշխանությունը՝ ինստիտուցիոնալ առումով, առանձին պաշտոնյաներ՝ անհատապես, միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ հաճախ անցնելով ոչ միայն պաշտոնեական, այլ նաև մարդկային ու բարոյական պարկեշտության սահմանագծերը։ Դրա վառ ապացույցն են բռնության դեպքերը, գրոհները լրագրողների նկատմամբ, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, լրատվամիջոցների դեմ ներկայացված տասնյակներով դատական հայցերը, ԶԼՄ-ների նկատմամբ ատելության և անվստահության խոսքի տարածումը... Պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունը իշխանությունները փորձում են փոխակերպել լրատվամիջոցների նկատմամբ անվստահության: Ավելին, օգտվելով սոցիալական մեդիայի դարաշրջանի առանձնահատկություններից, իշխանություններն իրենց հետ փոխկապակցված անձանց և կազմակերպությունների միջոցով ստեղծել են սունկ կայքեր, յութուբյան ալիքներ, որոնց միջոցով ապատեղեկատվություն են գեներացնում՝ մոլորեցնելով հասարակության և պատասխանատու և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների հետ դրանց նույն հարթությունում դնելով: Այս պայմաններում աշխատող լրատվամիջոցներն ու լրագրողները նույնպես, իրենց գործունեության ընթացքում, ցավոք, միշտ չէ, որ պահպանում են մասնագիտական բոլոր չափանիշները։ Ինչ խոսք, դժվար է տեսնել, գիտակցել սպասվող նորանոր աղետները, կորուստները, սեփական հայրենիքի կործանման վտանգները և էմոցիոնալ պոռթկումներ չունենալ, քաղաքացիական կեցվածք չդրսևորել: Թեև նման դեպքերը հաճախ անխուսափելի են և ունեն օբյեկտիվ պատճառներ, այդուհանդերձ, դա մեր մասնագիտական համայնքի համար ոչ թե արդարացման առիթ է, այլ մարտահրավեր՝ անգամ ամենասահմանային, ամենածանր պայմաններում պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու, իշխանությունների սադրանքներին չտրվելու իմաստով։ Հայաստանում մամուլի ազատության ու լրատվամիջոցների գործունեության վրա ազդող մեկ այլ կարևոր և հակասական իրողություն է այն, որ խոսքի ազատությունը, դրա իրական վիճակի գնահատականը դառնում է արտաքին քաղաքական կոնյունկտուրայի առարկա։ Խոսքի և մամուլի ազատության մակարդակը գնահատող մի շարք միջազգային կազմակերպություններ՝ առաջնորդվելով ոչ թե օբյեկտիվության, այլ պահի իշխանություններին աջակցելու դրդապատճառներով, երբեմն աղճատված, մանիպուլյատիվ գնահատականներ են ներկայացնում Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ՝ ակամա նպաստելով իշխանությունների կողմից մամուլի դեմ ուղղված գործողություններին։ Միևնույն ժամանակ, մի շարք միջազգային լրագրողական կազմակերպություններ, չտրվելով աշխարհաքաղաքական կոնյունկտուրային, հանդես են գալիս բացառապես մասնագիտական անաչառության դիրքերից և իրենց զեկույցներում արտացոլում են Հայաստանում մամուլի ոլորտում առկա իրավիճակը, ինչի համար շնորհակալ ենք մեր գործընկերներին։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին ու նրանց աշխատանքն ապահովող տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներին՝ մաղթելով առկա մարտահրավերներին ու ճնշումներին դիմակայելու անսասան կամք և անկախ բոլոր պատճառներից՝ մասնագիտական առաքելությանն ու չափանիշներին հավատարիմ մնալու հաստատակամություն»,- ասվում է միության ուղերձում:Ավելին14:1503.05.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Շահսուվարյան փ. 3-9, Կոմիտասի պող. 27-35Ա, 29/2-31, 34-38, 35/2, 37, 40-44, 41-43, 45/1-49, 46-68Ա, 52-54/1, 56, 59/6-61 շենքեր, Ադոնցի փ. 18/8 շենք, Վրացական փ. 4-8, 9, 10, 15-17 շենքեր, Գրիբոյեդովի փ. 1Ա, 1Բ, 1/1, 2-4/6, 5, 5Ա, 7-31 շենքեր, Զարյան փ. 1-2/1, 15-17, 19-21 շենքեր և 2-18 առանձնատներ, Հայրիկ Մուրադյան փ. 16-35 շենքեր, Գյուլբենկյան փ. 2-2/1 շենքեր, Հր.Քոչարի փ. 165-171 շենքեր, Ա․Խաչատրյան փ. 30-32, 31/1-33/1 շենքեր, Մամիկոնյանց փ. 35-39, 42-44, 50, 54-58Ա շենքեր, Ն․Տիգրանյան փ. 5-7 շենքեր, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ֆանարջյան փ. 1-91/3 առանձնատներ, Ուլնեցի փ. 139 շենք և 1-34/8 առանձնատներ, Հասրաթյան փ. 18/7 շենք, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Սասունցի Դավթի փողոց, Աճեմյան 2-րդ նրբանցք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երկաթուղայինների փողոցի առանձնատներ, Ռոստովյան փ. 17/1 շենք, «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 10:00-16:00 Արշակունյաց պող․ 30, 32 շենքեր, Լազոյի փ․ 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Գ․Հասրաթյան փ. 25/2, 25/4, 25/6 շենքեր, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Լուկաշին և Օտյան փողոցներ մասնակի և Ռ․Մելիքյան փողոց, Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝ 11:00-14:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ «Դինաստիա» ՍՊԸ, «Տաշիր Պիցցա» ՍՊԸ, «Մաքս» բենզալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝ 11:00-17:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ թաղ. 154, 202, 202/1, 208, 212/2, 225/5 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 133/1, 202, 202/6, 202/3, 225, 225/5 առանձնատներ, «Գոլդ Գլաս», «Բասնա» ՍՊԸ-ներ, թիվ 121 մսուր-մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11։00-17։00 Արշալույս գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Մուղնի թաղամաս, Ռյա Թազա, Միրաք, Մելիքգյուղ, Դերեկ, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար, Ջամշլու և Ալագյազ գյուղեր, Արարատի մարզ՝ 10։00-11։00 Դաշտավան, Դարբնիկ, Նիզամի գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10:00-12:00 Նոր Կյուրին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարմարաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-13:00 Վեդի քաղաք՝ Ա․ Խաչատրյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատ գյուղ, Լուսառատ և Բերքանուշ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիսավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-16։00 Զորակ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզ՝ 10:30-12:30 Վայք քաղաք՝ Ազատության, Երկրաբանների, Վ․ Համբարձումյան, Սիամանթոյի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 11։00-17։00 Մայակովսկի, Հատիս, Զովաշեն և Կապուտան գյուղեր, Ջրվեժ, Գառնի, Հացավան, Գեղադիր և Գողթ գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզ՝ 10:00-16:00 Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Աստղաձոր և Երանոս բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզ՝ 11:00-13:00 Այգեձոր, Չինարի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի, Պարզ Լիճ փողոց մասնակի, Թեղուտ գյուղ, Լոռու մարզ՝ 11:00-17:00 Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ և Գոգավան գյուղեր, Սյունիքի մարզ՝ 09:30-11:00 Վերին Գիրաթաղ գյուղ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գր․ Լուսավորչի փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Կոմիտասի պող. 60-64 շենքեր, Ա․ Տիգրանյան փ. 11-60 առանձնատներ, Վ. Փափազյան փ. 1-55 առանձնատներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Չոլակյան փ. 1-42 առանձնատներ, Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝ 10։00-16։00 Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. 54, 118, 153, 202/5, 219, 219/4, 227 առանձնատներ, Նորքի Այգիներ թաղ. 217, 219, 227 առանձնատներ, Ամառանոցային փ. 197, 219 առանձնատներ, «Լուչ», «Անահիտ» ՍՊԸ, «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝ 10։00-16։00 Մոլդովական փ. 29/1, 29/2, 29/3, 29/4,29/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10։00-16։00 Սիլիկյան թաղ. 2, 10 փողոցներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10։00-16։00 Տիչինայի 3-րդ նրբանցք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մ.Խորենացի 2-րդ նրբանցք, Խորենացի փ. 30 շենք, Տիգրան Մեծի պող. 18, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փող. 1, 1/1 շենքեր, Զավարյան փ. 6 շենք, թիվ 2 ավագ դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 10։00-16։00 Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Լազոյի, Կաշեգործների փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11։00-17։00 Արշալույս գյուղ, Արարատի մարզ՝ 10։00-11։00 Ոսկետափ գյուղ, Այգավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-11։30 Բերքանուշ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-12:00 Նոր Կյուրին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Ոսկետափ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սուրենավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-12։00 Արալեզ, Նոր Կյանք գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզ՝ 10։00-16։00 Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։30-12։30 Մոզրով գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։30-13։30 Ուղեձոր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 11:00-17:00 Ձորաղբյուր, Հացավան Ողջաբերդ և Գեղադիր գյուղեր մասնակի, Գեղաշեն, Զովք, Զովաշեն և Հատիս գյուղեր, «Կ․Հարությունյան», «Զալատոյե պոլյե», «Դայմոնդ» և «Ա․Օսիպյան» ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզ՝ 10:00-15:00 Քարաշամ և Թեղենիք համայնքներ, «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ», «Մարինե» այգեգործական ընկերություններ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Աղբերք և Շորժա գյուղեր, Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Շորժա, Ջիլ, Արտանիշ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս, 11:00-16:30 Երանոս բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզ՝ 12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Մխիթարյան, Հակոբջանյան, Մյասնիկյան և Ուսանողական փողոցներ մասնակի, Թախտա թաղամաս մասնակի, Թբիլիսյան խճուղին մասնակի, Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա և Սարագյուղ գյուղեր և Բավրայի մաքսակետ, Սյունիքի մարզ՝ 09:30-11:00 Լեռնաձոր գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին14:0003.05.25 -
ՀասարակականՄտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը․ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ․ «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի’ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում հատուկ ընդգծել եմ լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը։ Այդ առումով մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը։ Ընդգծում եմ, որ պետությունը պետք է հստակ և նպատակային քայլեր ձեռնարկի՝ լրատվամիջոցների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։ Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել և գործադրել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն լրատվամիջոցների ազատ և անվտանգ գործունեությունը, ինչպես նաև կկանխարգելեն լրագրողների իրավունքների խախտումները և կապահովեն պատասխանատվության անխուսափելիությունը նման դեպքերում։ Միևնույն ժամանակ, լրագրողական մասնագիտական գործունեությունը ևս պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին և պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ բացառելով ատելության խոսքն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներով։ Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հավաստիացնում եմ իմ պատրաստակամությունը` անելու առավելագույնը ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքի պաշտպանությունն ապահովելու համար։ Կրկին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ և մաղթում ձեզ արդյունավետ, ստեղծագործ և արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդման»:Ավելին13:4503.05.25 -
ՀասարակականԱնտառի խոհարարը. Հադրութից՝ Սիցիլիա կամ Հարություն Խաչատրյանի չտեսնված մենյունՀարություն Խաչատրյանը աննկարագրելի համերով մենյու է առաջարկում՝ բանակի պարզ ֆրիից մինչև միլանեզական հյութեղ միս՝ համեմված մեծ սիրով:Ավելին13:3003.05.25 -
ՀասարակականՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոնՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։ Ուսումնասիրվել են շենքային պայմանները, հաստատության կողմից մատուցվող ծառայությունները, բուժառուների նկատմամբ զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերը, ճաշացանկը, հարմարեցված և մատչելի միջավայրի ապահովումը, բուժառուների զբաղվածության հետ կապված վիճակը, անձնական հիգիենային վերաբերելի հարցեր, կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն։ Հարկ ենք համարում ընդգծել, որ նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ ստացել են դրական լուծում, մասնավորապես` կանանց բաժանմունքներից մեկում առանձնացվել է զսպման սենյակ, որոշ բաժանմունքների մուտքերը կահավորվել են թեքահարթակներով (չնայած շարունակում են պահպանվել մատչելիության հետ կապված խնդիրները), սանհանգույցներում տեղադրվել են միջնապատեր, թեև դեռևս կահավորված չեն դռներով, միջնապատով է կահավորվել նաև հաատատության լոգասենյակը: Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է պետության հանձնառությունը հոգեբուժական կազմակերպություններում առկա խնդիրները լուծելու և պատշաճ պայմաններ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, շարունակում են խնդիրներ առկա լինել հաստատության շենքային պայմանների, մատչելիության ապահովման և այլ հարցերի առնչությամբ: Շատ կարևոր է ապահովել նաև հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձի շարունակաբար բարելավումը: Նշենք, որ արձանագրված մի շարք խնդիրներ ունեն համակարգային բնույթ և լուծման առաջարկների հետ միասին ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի Կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի տարեկան զեկույցում։Ավելին13:1503.05.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը նոր որոշում ունի․ «Հրապարակ»Տեղեկացանք, որ որոշումն արդեն կայացվել է` Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, նրան գործուղել էր կառույց` իբրեւ իր աչք ու ականջ, Արմեն Դանիելյանի նշանակման պահից, որին անգամ Արայիկ Հարությունյանի հովանավորությունը չփրկեց։ 2020-2021թթ. Պետրոսյանը եղել է վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, դրանից առաջ աշխատել է ԱԱԾ-ում։Ավելին13:0003.05.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ:Ավելին12:4503.05.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Նոր լարվածություն՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև. Բաքուն մեծ կիբերհարձակման է ենթարկվելՀայլուր 12։30 Նոր լարվածություն՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև. Բաքուն մեծ կիբերհարձակման է ենթարկվելԱվելին12:3003.05.25 -
ՔաղաքականՎերահաստատում ենք լրատվամիջոցների ազատության նկատմամբ մեր ամուր հանձնառությունը․ ԱԳՆՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով վերահաստատել է լրատվամիջոցների ազատության նկատմամբ ամուր հանձնառությունը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով մենք վերահաստատում ենք լրատվամիջոցների ազատության նկատմամբ մեր ամուր հանձնառությունը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ։ Նույն տրամաբանությամբ մենք շարունակում ենք ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին և սրընթաց տեխնոլոգիական առաջընթացի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը»,–նշել է խոսնակը: ԱԳՆ-ից հիշեցրել են՝ Հայաստանը նշանակալի նվաճումներ է գրանցել, այդ թվում՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2025–ում 9 դիրքով առաջխաղացում գրանցելով ու 34-րդ հորիզոնականը զբաղեցնելով, որը ժողովրդավարական դիմադրողականության և բարեփոխումների ջանքերի պարզ վկայություն է։Ավելին12:1503.05.25 -
ՔաղաքականԼուրջ մտածում եք՝ Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ կարելի՞ է այդպես վարվել. Ռոբերտ ՔոչարյանԼուրջ մտածում եք՝ Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ կարելի՞ է այդպես վարվել. Ռոբերտ ՔոչարյանԱվելին12:0003.05.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 03.05.2025Մամուլի տեսություն 03.05.2025Ավելին11:4803.05.25 -
ՔաղաքականԱրձանագրենք, որ ընդամենը մեկ օրում կասկածները հաստատվեցին փաստերով․ Լևոն ՔոչարյանԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արձանագրենք, որ ընդամենը մեկ օրում կասկածները հաստատվեցին փաստերով:)) «…Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»»։Ավելին11:4503.05.25 -
ՍպորտԱրման Ծառուկյանը հաղթել է Մախաչևի թիմակցինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Դուբայում ընթացող Karate Combat 54 գրեփլինգի մրցաշարում պարտության մատնեց ռուս մարզիկ Մագոմեդ Զայնուկովին, փոխանցում է Armsport-ը։ Մենամարտը տեղի է ունեցել մինչև 79.4 կգ բանակցային քաշային կարգում։ Երկու հինգ րոպեանոց ռաունդ տևած մենամարտում Ծառուկյանը միաձայն որոշմամբ հաղթեց UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թիմակցին։ Մենամարտից հետո Արմանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար և նշեց, որ չի բացառում այս մրցաշարին կրկին մասնակցելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ UFC-ի մարտիկներին թույլատրվում է մասնակցել կազմակերպության սահմաններից դուրս գրեփլինգի մրցումներին։ «Ես մեկ տարի չէի մենամարտել, ուստի ուրախ էի ընդունել մարտահրավերը։ Նա դժվար մրցակից էր, մենք գիտենք, թե ինչ ուժեղ թիմից է նա։ Բայց ամբողջ տասը րոպեների ընթացքում ես փորձում էի հարձակվել, իսկ նա փորձում էր խուսափել ինձնից», – մենամարտից հետո ասաց Արման Ծառուկյանը։ Հիշեցնենք, որ հունվարին Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվեց Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից։Ավելին11:3003.05.25