Լրահոս
2025-05-29
-
ՄիջազգայինԹրամփը ցանկանում է մեկընդմիշտ չեզոքացնել ԻՊ-ին Սիրիայում. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեկընդմիշտ վերջ դնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը Սիրիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը: «Թրամփը ցանկանում է մեկընդմիշտ վերջ դնել ԻՊ-ին Սիրիայում», - ասել է նա: Բարաքի խոսքով՝ «ԱՄՆ բանակը 99 տոկոսով կատարել է ԻՊ-ի դեմ պայքարի իր առաքելությունը»: Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ներկայացուցչին Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել են անցումային ժամանակաշրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և արտգործնախարար Ասադ աշ-Շեյբանին: Թոմ Բարաքը, որը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է, նախագահ Թրամփի կողմից նշանակվել է նաև Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։Ավելին20:2529.05.25 -
ՀասարակականԵրևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերըԲժշկուհին իր նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին:Ավելին20:1529.05.25 -
Իրավական43-ամյա իջևանցու տանը հայտնաբերվել է թմրաբույսերի լաբորատորիա (տեսանյութ)Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը առանձնատանն ունի հատուկ պայմաններում պատրաստված լաբորատորիա, որտեղ աճեցնում է կանեփ, ինչպես նաև պահում է մարիխուանա տեսակի թմրանյութ։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը: Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ իջևանցի տղամարդու տանը հայտնաբերվել է արհեստական լուսային և հովացման համակարգերով պատրաստված լաբորատորիա, որտեղ պլաստմասե տարաների մեջ աճեցրել էր կանեփի բույսեր: Հայտնաբերվել է նաև մարիխուանա տեսակի թմրանյութ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին20:0029.05.25 -
ՀասարակականԵրևանում ոչ սթափ վիճակում գտնվող կայանատեղիի հսկիչը իրեն վստահված «Nissan Tiida»-ով բախվել է «Opel»-ին, ապա հաստաբուն ծառին և երկաթե ճաղավանդակինԱյսօր՝ մայիսի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում Երևանի բնակիչ 41-ամյա Աշոտ Ն․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային, արմատախիլ արել ծառը և բախվել երկաթե ճաղավանդակին, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին19:4529.05.25 -
ՀասարակականԶոհեր և ծայրահեղ ծանր վիրավորներ՝ Քուչակում. խոշոր վթարից սարսափած են ականատեսներըԶոհեր և ծայրահեղ ծանր վիրավորներ՝ Քուչակում. խոշոր վթարից սարսափած են ականատեսներըԱվելին19:3029.05.25 -
ԻրավականԳյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Գյումրու Մանուշյան փողոցում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են առանց գործարանային համարի մեկփողանի որսորդական հրացան, երկու ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, պայթուցիչով նռնակ և 161 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։Ավելին19:1529.05.25 -
ԱրցախՔարվաճառում ադրբեջանցի զինծառայող է մահացելԱդրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ավելին19:0029.05.25 -
ԻրավականՁերբակալվել է Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ ԳրիգորյանըՁերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը: Այս մասին tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։Ավելին18:5129.05.25 -
ՔաղաքականԳրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներըՄայիսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:Ավելին18:4529.05.25 -
ՔաղաքականԱնգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը. Արշակ ՍրբազանԳնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը: Այս մասին գրել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:Ավելին18:3529.05.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Շիրակը՝ տորնադոյի սարսափից հետո. 6-7 ընտանիք մնացել է առանց տանիքիՀայլուր 18։30 Շիրակը՝ տորնադոյի սարսափից հետո. 6-7 ընտանիք մնացել է առանց տանիքիԱվելին18:3029.05.25 -
ՄիջազգայինՈւկրաինայում կարգավորման ճանապարհը երկխոսության միջոցով է․ անհրաժեշտ է մարել այս հրդեհը․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման ճանապարհը մեծ դիվանագիտության և մեծ երկխոսության միջոցով է, «անհրաժեշտ է մարել այս հրդեհը», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ուկրաինայի հակամարտության լուծման ուղին ավելի մեծ երկխոսության, ավելի մեծ դիվանագիտության միջոցով է։ Մենք օգտագործում ենք մեր ողջ դիվանագիտական ուժն ու ներուժը խաղաղության հասնելու համար։ Մեր տարածաշրջանում այս մեծ հրդեհի մարումը, թե՛ մարդասիրական պարտք է, թե՛ բխում է մեր երկրի շահերից: Հուսով եմ, որ մեր խաղաղ ջանքերի արդյունքում մենք կհասնենք ցանկալի փոխզիջման։ Վերջին չորս տարիների ընթացքում ամբողջ աշխարհը հասկացավ, որ այս պատերազմը արմատապես փոխել է Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը և հատկապես նրա էներգետիկ քաղաքականությունը: Եվրամիության կողմից Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նոր ուղիների որոնումը մեծացրել է էներգակիրների տարանցիկ երկրների աշխարհաքաղաքական արժեքը, ինչպիսին է Թուրքիան»,-ասել է թուրք առաջնորդը լրագրողներին ինքնաթիռում՝ Ադրբեջանից վերադառնալուց: Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկվող բանակցությունների նպատակն է վերացնել հակամարտության արմատական պատճառները և ապահովել Ռուսաստանի շահերը։ Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել մայիսի 15-ին, սակայն երկու երկրների ներկայացուցիչների միջեւ շփումներ չեն եղել։ Հանդիպումը կայացել է հաջորդ օրը և տեւել է գրեթե երկու ժամ։ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը, ասել է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են ներկայացնել իրենց տեսլականը հնարավոր ապագա զինադադարի վերաբերյալ։ Մեդինսկին հայտարարել է նաև Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։ Լավրովը չորեքշաբթի ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Թուրքիայում հունիսի 2-ին, և Ռուսաստանն այնտեղ Ուկրաինային կներկայացնի իր հուշագիրը։Ավելին18:1529.05.25 -
ՔաղաքականՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերըԶրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:Ավելին18:0029.05.25 -
Իրավական44-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվելՄայիսի 26-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Եղիշե Թադևոսյան փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել 44-ամյա երկու տղամարդու՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդկանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 մգ մեթադոնի նմանվող լուծույթով ներարկիչ: Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: «Մերսեդեսը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:4529.05.25 -
ՀասարակականԵրկրի գլխավոր ցավագարը հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա․ Գուգարաց թեմի առաջնորդԱյսօր կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան»: Այս մասին գրել է ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: «Չենք ուզում մանրամասն անդրադառնալ այս հերթական խայտառակությանը, որն արդեն առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը՝ արտահայտում գտնելով մեկնաբանությունների, ֆեյսբուքյան գրառումների տեսքով: Միայն ցանկանում ենք տանել զուգահեռ և նշել, որ հենց այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ նախաձեռնությամբ և գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի: Վերոնշյալ համաժողովում քննարկվում է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությունը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ապրելու իրավունքի վերականգնումը, ինչպես նաև գերիների անհապաղ ազատ արձակումը: Բնականաբար միջազգային մասշտաբներ ընդգրկող սույն համաժողը մեծ դժգոհություններ, վրդովմունք ու անհանգստություններ է առաջ բերել թշնամի երկրում՝ Ադրբեջանում, և նույն ժամանակամիջոցում երկրի գլխավոր դավաճանը հավանաբար ևս վրդովմունք ապրելով՝ նմանօրինակ հարձակում սկսեց եկեղեցու դեմ»,- գրել է նա:Ավելին17:3029.05.25 -
ԱշխարհՍառցադաշտի զանգվածային փլուզում՝ Շվեյցարական Ալպերում․ Բլատեն գյուղի որոշ հատվածներ թաղվել են սառույցի տակՍառցադաշտի զանգվածային փլուզում՝ Շվեյցարական Ալպերում։ Ինչի հետևանքով Բլատեն գյուղի որոշ հատվածներ թաղվել են սառույցի, ցեխի և ապարների տակ: Այդ մասին տեսանյութ է տարածել Storm-HQ YouTube-յան ալիքը։Ավելին17:1529.05.25 -
ՀասարակականՀամբարձման տոնի առթիվ Մայր Տաճարում մատուցվեց պատարագՄայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Օրվա խորհրդի առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Սուրբ Պատարագի իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին անդադար քարոզել Աստծո խոսքը, տարածել իր ուսմունքը և դարձի բերել մոլորվածներին։ Պատարագիչ Սրբազանը խոսեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակության մասին՝ փաստելով, որ ճիշտ էին արևելյան վարդապետները, երբ որոշում կայացրեցին Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը, Հայոց Կաթողիկոսության նստավայրը վերադարձնել դեպի իր աստվածօրհնյալ բնօրրանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ «Սիրելի հավատացյալներ, Մայր Աթոռն այն ամուր հիմնաքարն է, որին, եթե հայ ժողովուրդը հավատարիմ մնա, ինչքան էլ հեռու լինի նրանից, ինչքան էլ տառապանքներ լինեն, միևնույնն է այս Աթոռից բխող լույսը հոգևոր ուժ պիտի տա մեր ազգի զավակներին դիմագրավելու ամեն տեսակ դժվարության, առաջ շարժվելու Տիրոջ հարության ու համբարձման խորհրդով՝ հավատալով, որ լույսը միշտ հաղթական պիտի լինի խավարի դեմ»,- ասաց Հայկազուն Սրբազանը՝ մաղթելով, որ վերանորոգյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակի լինել հայ ժողովրդի համար հոգևոր սնուցման աղբյուր և առաջնորդի հայորդիներին դեպի փրկության մինչև մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Սուրբ Պատարագի ավարտից հետո, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար։Ավելին17:0029.05.25 -
Քաղաքական«Չուլան»-ը հայերեն խորդանոցն է, թող սովորի․ Միքայել Սրբազանը կրթում է Փաշինյանին. Oragir.News«Վերջերս մի քանի եկեղեցի, տաճար այցելելուց հետո հարց եմ տալիս ԿԳՄՍ նախարարին, ասում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, որը կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՈԱԿ-ը, մենք խնդիր դնո՞ւմ ենք էդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին16:4529.05.25 -
ՔաղաքականՀանրային հեռարձակողի խորհուրդը նոր անդամներ ունիՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։ «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Քրիստինե Մելքոնյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»։ «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Արա Շիրինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ։Ավելին16:3029.05.25 -
ՄիջազգայինՓեզեշքիանի այցի ընթացքում Իրանը և Օմանը վերահաստատել են երկկողմ կապերն ընդլայնելու վճռականությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Օման կատարած պետական այցի ընթացքում երկու երկրներն ընդգծել են տնտեսական գործընկերության նոր ուղիներ բացելու, առևտուրը և ներդրումներն ավելացնելու հարցում մասնավոր հատվածին աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համակարգումը պահպանելու իրենց հանձնառությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Tasnim գործակալությունից, այս մասին նշվել է այցի ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ։Ավելին16:1529.05.25