Լրահոս
2025-05-30
-
ՀասարակականՇտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։Ավելին13:1430.05.25 -
ՏնտեսականՀունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքումՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո սոցիալական ծախսերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Այսինքն, փոխհատուցումից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հանդիսանա հայտարարատու ֆիզիկական անձը։Ավելին13:0030.05.25 -
ՔաղաքականՉի կարող կեղծիքից խոսել նա, ով պաչել է կուսակրոն քահանայի խաչը, իսկ հիմա Ադրբեջանի հայեցողությամբ ուզում է քանդել եկեղեցին․ ԻշխանյանԲայց այդ կեղծիքի մասին կարող են խոսել հավատացյալները, եկեղեցու հետևորդները կամ նրանք, ովքեր եկեղեցու դերը ըմբռնում են հայերի իրավունքների պաշտպանության գործում։Ավելին12:4330.05.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Դոմփադոմփ՝ եկեղեցու շուրջ. Փաշինյանը նորից վիրավորում է հոգևորականներինՀայլուր 12։30 Դոմփադոմփ՝ եկեղեցու շուրջ. Փաշինյանը նորից վիրավորում է հոգևորականներինԱվելին12:3030.05.25 -
ՀասարակականՀՀ վարչապետը իր ստորացուցիչ հայտարարությամբ էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում. Տիրատուր քահանա ՍարդարյանՀՀ վարչապետը իր ստորացուցիչ հայտարարությամբ էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում, այս մասին հայտարարել է Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը։Ավելին12:0730.05.25 -
ՀասարակականՀայ տղան, որ ցնցեց ֆրանսիական The Voice-ը. Լևոնի ֆենոմենըԱյս ռեպորտաժը ֆրանսիական «Վոյս» երաժշտական նախագծին հաղթած Լևոն Կոզյանի մասին է: Հայ տղան իր բացառիկ վոկալային տվյալներով հիացրել է աշխարհահռչակ երգիչների, գրավել Զազի սիրտը, մի բեմում երգել Լարա Ֆաբիանի հետ: Փարիզում Լևոն Կոզյանին ասել են, որ նա Ֆրանսիայի նոր Ազնավուրն է դառնալու:Ավելին11:5530.05.25 -
ՔաղաքականՄարդ եթե շեղված չլինի հոգով, սրտով ու ողջ էությամբ էդպիսի այլասերվածություններ ու պղծություններ երբեք չի գրի․ Թերեզա Մխիթարյան6 տարի առաջ կարդացել եմ նիկոլի գիրքը. մարդ եթե շեղված չլինի հոգով, սրտով ու ողջ էությամբ էդպիսի այլասերվածություններ ու պղծություններ երբեք չի գրի: Բայց խնդիրը նիկոլը չի, ասենք ամեն երկրում էլ լինում են սեռաշեղված, այլասերված, պիղծ արարածներ:Ավելին11:4930.05.25 -
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Հայաստանից հետո մեկնել է ԱդրբեջանԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Հայաստանից հետո մեկնել է Ադրբեջան։ Նրա հետ է Պետդեպարտամենտի եվրոպական հարցերով ավագ խորհրդական Ուայաթ Թելկեն: Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։Ավելին11:3330.05.25 -
ՀասարակականԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՄայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին11:1530.05.25 -
ՀասարակականՄեքենան գլորվել է ձորը․ պարզվում է վիրավորի ինքնությունըՄայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 65կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Մարտին Հ․-ն իր վարած «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում՝ բախվելով նաև քարերի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։Ավելին11:0030.05.25 -
ՔաղաքականԱմեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները․ Վարուժան Գեղամյան«Ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները։ Եկեղեցու վրա հարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ միակը»,-գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ արձագանքելով ՆԻկոլ Փաշինյանի ու նրա կնոջ գրառումներին։Ավելին10:4830.05.25 -
Մամուլի տեսությունԹշնամուց փող են ստացել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին մեղադրանք էր հարուցվել ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում` արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանի նկատմամբ, որին ազատել են աշխատանքից եւ տնային կալանք տվել։ Քննչական կոմիտեից միայն հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաեւ «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»` ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն):Ավելին10:2930.05.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաև ՔՊ-ական շերտերում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաեւ ՔՊ-ական շերտերում։ Այն ոչ միայն քննադատել են, այլեւ վտանգավոր զարգացումներ կանխատեսել, մասնավորապես՝ հայրենիքի մասին հատվածից․ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված, ի դեմս ՀՀ-ի, ի դեմս պետության։Ավելին10:2430.05.25 -
ՀասարակականՀիվանդանոց տեղափոխված 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Արմավիր քաղաքի տներից մեկից «սրտի կանգ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի, ով այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։Ավելին10:1730.05.25 -
Մամուլի տեսությունՀայաստանի մշտական բնակչությունն աճել է 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3,075,800 մարդ, ինչը 84,600-ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ։Ավելին10:0530.05.25 -
Մամուլի տեսություն«Շիշ բռնող»-ին ու Պապիկյանին մոտ 40 հարց են տվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ-ում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների 4 ժամ տեւած դռնփակ հանդիպումը բավականին թեժ է եղել:Ավելին10:0030.05.25 -
Մամուլի տեսությունՍասուն Միքայելյանն էլ է հայտնվել սև ցուցակում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից՝ մայիսի 9-ին Եռաբլուրում արած հայտարարության համար։ Վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ում էր ակնարկում՝ ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել, եւ լրագրողներին ուղղորդում էր հարցեր տալ «հանձնողներին»։Ավելին09:5330.05.25 -
Մամուլի տեսությունԴատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել դատական համակարգում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ դատարանները աղմկահարույց գործերով փորձում են ժամանակ ձգձգել, որպեսզի, վաղեմության ժամկետի հիմքով, գործերը, քրեական հետապնդումները դադարեցվեն:Ավելին09:4930.05.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4530.05.25 -
ԱշխարհՄիլանի «Լա Սկալա» թատրոնը աշխատանքից ազատել է հանդիսավոր միջոցառման ժամանակ «Ազատ Պաղեստին» բղաված աշխատակցինՄիլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնը աշխատանքից ազատել է իր դահլիճի տեսուչներից մեկին, որն ամսվա սկզբին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ գալա միջոցառման ժամանակ պաղեստինամետ կարգախոս է հնչեցրել:Ավելին09:3030.05.25