Լրահոս

2025-05-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ․ «Մուրացան» հիվանդանոցի պարզաբանումը՝ 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին
    Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։
    16:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
    15:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Զոհեր, տասնյակ վիրավորներ. ողբերգական ավտովթարներ՝ Արագածոտնում և Լոռիում
    Հայլուր 15։30 Զոհեր, տասնյակ վիրավորներ. ողբերգական ավտովթարներ՝ Արագածոտնում և Լոռիում
    15:30
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար․ խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական
    Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
    15:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրը պնդում է, որ իր 1,7 տարեկան տղան մահացել է բժշկի անփութության հետևանքով
    Այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վեդի քաղաքի բնակչուհու 1,7 տարեկան տղա երեխայի ինքնազգացողությունը վատանում է, ինչից հետո մայրը երեխային տեղափոխում է Երևան՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, երեխայի տատիկն ու մյուս ազգականներն ասել են. «Տղաս 1,7 տարեկան է, տանը ինքնազգացողությունը վատացավ, սկսեց փսխել, զանգագարեցի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մեզ ծանոթ բժշկին, ով ասաց, թե ինքը աշխտանքի չէ, բայց կարող են հանգիստ երեխային բերել հիվանդանոց: Ես էլ տաքսիով երեխայիս հասցրի էստեղ, հույսով, որ երեխայիս կբուժեն: Բուժքույրը, չգտես ինչու, մի քանի ներարկում կատարեց ու արդեն, երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգացի, որ նա մահացավ, գոռացի՝ էս ինչ արեցիր բժշկուհի, պատասխանեց, որ ոչինչ էլ չի արել, մինչդեռ իմ ներկայությամբ է այդ 4 ներարկումները կատարել: Հիմա մտածում եմ՝ ավելի լավ էր երեխես մնար իմ տանը, տան պայմաններում բուժեինք, քան թե բերեինք էստեղ, դիակը տվեցին: Ճիշտ է՝ ես իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պահանջում եմ հիվանդանոցի տնօրինությունից, Առողջապահության նախարարից, որպեսզի հետևողական լինեն ու էս հարցին մատերի արանքով չմոտենան: Նման բժիշկներն իրավունք չունեն զբաղվելու առողջապահությամբ ու մեղավորը պետք է պատասխան տա, որպեսզի հետագայում մյուս բժիշկների համար դաս լինի: Մենք արդեն կատարվածի մասին ահազանգել ենք 1-02, էրեբունու ոստիկանությունից են եկել, մեզ լսել են, ու հիմա սպասում ենք, թե քննիչը երբ կկանչի մեզ: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի երեխայի դիահերձմանը հարազատերից 2 հոգի պարտադիր ներկա լինի, քանի որ վստահ ենք, որ երեխան չէր մահանա, եթե բժշկուհին իրար վրա մի քանի ներարկում չաներ»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունում էլ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի անձանց կողմից հարձակման է ենթարկվել բժշկուհին, ինչն արձանգրվել է հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների կողմից, մինչդեռ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարձակում կատարողը եղել է երեխայի տատը, «ով, լսելով թոռան մահվան մասին, այլ բան չէր էլ կարող անել, քանի որ նրա ու թոռան կապն ամենօրյա է եղել»:
    15:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան
    Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ, քանի որ երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը միմյանց հետ կապի մեջ են և բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում առաջ շարժվելու ուղղությամբ։
    14:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ստամբուլը դառնում է Ուկրաինայի հարցով բանակցությունների հիմնական հարթակը․ Շոյգու
    Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հիմնական հարթակը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ստամբուլի հարթակը դառնում է հիմնական հարթակը բոլոր ոլորտներում բանակցություններ վարելու համար՝ կապված Սև ծովի, սևծովյան գործարքի, հացահատիկի գործարքի և այժմ ռուս-ուկրաինական բանակցությունների հետ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիսի հետ հանդիպմանը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը ռուս-ուկրաինական բանակցություններ վարելու համար Ստամբուլի հարթակը տրամադրելու համար։ «Մենք գիտենք, որ Անկարան զգալի ջանքեր է գործադրել, այդ թվում՝ անվտանգության ապահովման առումով, պատվիրակությունների աշխատանքի համար օպտիմալ պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Շոյգուն։ Նա շնորհակալություն է հայտնել Մեմիշին՝ անվտանգության հարցերով զբաղվող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը մասնակցելու համար՝ մանրամասնելով, որ սա նրա առաջին այցն է Մոսկվա։ Շոյգուի խոսքով՝ «ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ոլորտներում»։ «Մենք Անկարայի հետ կապված ենք առևտրի, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի հաջող իրականացմամբ»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ըստ նրա՝ երկկողմ համագործակցության արդյունավետությունը «մեծապես պայմանավորված է երկու երկրների ղեկավարների միջև վստահության երկխոսության ինտենսիվությամբ. նախագահներ (ՌԴ) Պուտինը և (Թուրքիայի Ռեջեփ Թայիփ) Էրդողանը կանոնավոր կերպով շփվում են հեռախոսով։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ «առաջնորդների միջև ևս մեկ մանրամասն խոսակցություն տեղի է ունեցել մայիսի 11-ին»։
    14:30
    29.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Ամեն գիշեր կարող է վերջինը լինել. Գազայի սպանդի մասին ՄԱԿ-ում խոսում են արցունքներով
    Ամեն գիշեր կարող է վերջինը լինել. Գազայի սպանդի մասին ՄԱԿ-ում խոսում են արցունքներով
    14:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք․ Արմեն Գրիգորյան
    Հայաստանը դիվանագիտական ​​խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական ​​խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»,-հայտնել է Գիրգորյանը։  Նա նաև խոսել է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը ներկայացնում է ստորագրման խոչընդոտների շուրջ իր մոտեցումները, իսկ հայկական կողմը ներկայացնում է իր մոտեցումները։   Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանը ներկայացրել է նախապայմաններ, որոնցից մեկը վերաբերում է Մինսկի խումը լուծարելուն, իսկ մյուսը՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն։  Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ու  ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումը ստորագրել միաժամանակ, հայտնի է նաև Հայաստանի Սահմանադրության հարցում Երևանի դիրքորոշումը։  Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ արձակվող կրակոցների վերաբերյալ դիտարկմանը՝ Գրիգորյանը հղում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածվող հաղորդագրություններին, ինչպես նաև հիշեցրել է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների մասին Հայաստանից արված առաջարկների մասին։  Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ ռազմական էսկալացիա չլինի։ 
    14:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նկարից պարզ երևում է, որ ծառը բեմին էր խանգարում. Քրիստինա Վարդանյան
    Թումոյի այգում օրերս հատվեց հասուն ծառ։ Փոխքաղաքապետն ասեց, թե վթարային էր, բայց ծառահատման տոմսը այդպես էլ ստանալ չհաջողվեց։ Նկարից պարզ երևում է, որ բեմին էր խանգարում։ Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել։ «Հուսանք, որ ծառահատման տոմսն առկա էր, ծառն էլ «խիստ վթարային» և հատման ենթակա։ Պաշտոնական դիմել եմ քաղաքապետին»,– հավելել է նա։
    13:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հարավային Կորեայում պարեկային ինքնաթիռ է կործանվել
    Հարավային Կորեայում Ռազմածովային ուժերի պարեկային ինքնաթիռը, որում գտնվում էր չորս մարդ, մայիսի 29-ին վթարի է ենթարկվել հարավ-արևելյան Պոհանգ քաղաքում գտնվող լեռան վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է կորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
    13:30
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի կրակոցներից Խոզնավարում վնասված բնակելի տունը 94-ամյա կնոջ է պատկանում․ նա միայնակ է ապրում․ News.am
    Այս գիշեր Սյունիքի Խոզնավար բնակավայրում ադրբեջանական զինուժի կրակոցից վնասված բնակելի տունը 94-ամյա կնոջ է պատկանում, ով միայնակ է բնակվում։ Նա, բարեբախտաբար չի տուժել, թեեւ քնում է հյուրասենյակում, որի պատուհաններից մեկը վնասվել է ադրբեջանական կրակոցից։ Գյուղում զարմացած են, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել թիրախավորել կնոջ տունը, քանի որ ադրբեջանական դիրքերից այն տեսանելի չէ։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը NEWS.am–ի մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղում խուճապ չկա։ Խոզնավարը Սյունիքի այն սահմանամերձ գյուղերից է, որտեղ շուրջ 3 ամիս է՝ գրեթե ամեն գիշերն անցնում է ադրբեջանական կրակոցների լսվող ձայների ուղեկցությամբ։ Գյուղացիներից մեկը մեզ պատմեց, որ այս գիշեր նույնպես կրակոցներ են եղել, ընդ որում կրկին տարբեր, մի քանի ժամերի։ Կրակոցները եղել են պակաս ինտենսիվ քան նախկինում, ամեն անգամ լսել են 7-ից 8 կրակոց։ Միաժամանակ, սակայն, ադրբեջանցիներն այս գիշեր կրակել են նաեւ վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, երբ գյուղացիներից շատերն արդեն սկսել էին գյուղական իրենց առօրյան։ Սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական կրակոցներից Խոզնավարում եւ Խնածախում վնասներ են լինում։ Խոզնավարում բնակելի տունը ադրբեջանական կրակոցից վնասվել էր նաեւ ապրիլի 23-ին։ Իսկ մայիսի 9-ին եւ 7-ին Խնածախում էր բնակելի տուն վնասվել ադրբեջանական կրակոցներից։ Խնածախում ադրբեջանցիները ավելի վաղ ՝ապրիլի 13-ին թիրախավորել էին գյուղի մշակույթի տունը։ Հայկական կողմը ադրբեջանական կրակոցների մասին տեղեկատվութունը դիվանագիտական ճանապարհով փոխանցել է Ադրբեջանին շուրջ մեկ ամիս առաջ։ Միաժամանակ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել Հայաստանի զինված ուժերի ենթադրյալ կրակոցների մասին տեղեկատվություն, որը, ինչպես նշել էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայկական կողմը հետաքննել է ու պարզել, որ խախտում չկա։ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել էր, որ հայկական կողմը Հայաստանի զինված ուժերի ենթադրյալ կրակոցների մասին Բաքվի փոխանցած տեղեկատվությունը ուսումնասիրել է եւ պարզել, որ խախտում չկա։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կրակոցից այս գիշեր Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար գյուղում վնասվել է տներից մեկի պատուհանի ապակին։ Տեղեկությունը հայտնել է պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ բնակել տունը ադրբեջանցիների կողմից թիրախավորվել է 1-ից 1 անց 15-ն ընկած ժամանակահատվածում։ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
    13:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զարմացա, որ աղմուկ բարձրացավ, թե Մարզահամերգային համալիրում հարսանիք է տեղի ունեցել. Փաշինյան
    Զարմացա, որ աղմուկ բարձրացավ, թե Մարզահամերգային համալիրում հարսանիք է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Տարիներով Մարզահամերգային համալիրը քանդվում էր, ու մենք միլիարդներ ենք դնում, բայց չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, ասենք Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա, հակառակը պետք է քաջալերել»,- ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքում հարյուրավոր ընտանիքներ չեն գնա Դուբայում հարսանիք անեն։ Փաշինյանը անդրադարձավ նաև եկեղեցիներին՝ հայտարարելով, որ այնտեղ անմխիթար վիճակ է։ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չու-լա-նաց-ված։ Ով որտեղ ինչ-որ ոչ պետկական ապրանք ունի, գնում ես տեսնում ես ինչ-որ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին-ժանգոտ կտորներ»,-նշեց նա։
    13:10
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Սանասարյանն արդարացվեց. Factor
    Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի,  քիչ առաջ հրապարակեց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատավճիռը՝ ճանաչելով ու հռչակելով Սանասարյանի անմեղությունը: Գործով ավելի քան հինգուկես տարվա քննությունից հետո դատարանը երկու օր առաջ՝ մայիսի 27-ին հեռացել էր խորհրդակացական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, հայտնում է Factor.am-ը։
    13:05
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ
    Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։ Խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և բրիգադի հրամանատարը: Շնորհակալություն հայտնելով գնդապետ Համլետ Լևոնյանին ու շնորհավորելով ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Ռուբեն Պապյանին:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում ՀՀ խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաև ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող ՀՀ բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով՝ արժանանալով վերադաս ղեկավարության ու արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։ Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով: Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ։
    13:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայում իսրայելական հարվածները 37 մարդու կյանք են խլել, զոհված լրագրողների թիվը հասել է 221-ի
    Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա մայիսի 29-ի վաղ առավոտյան Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 37 պաղեստինցի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։
    12:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Թշնամին 15 րոպե կրակել է Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն
    Հայլուր 12։30 Թշնամին 15 րոպե կրակել է Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն
    12:30
    29.05.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 29.05.2025
    Մամուլի տեսություն 29.05.2025
    12:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. «Փաստ»
    2010 թվականից ի վեր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում գրանցվող տրանսպորտային միջոցների չափանիշները պարբերաբար վերանայվել են: Վերանայված որոշման ցանկով սահմանվել է, որ գրանցման ենթակա են նաև այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են մոպեդները, տրիցիկլները, էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները և այլն: Սա նկատի ունենալով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել օրենքում:
    12:04
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արևմուտքը բացահայտել է Զելենսկու նենգ ծրագիրը
    Վլադիմիր Զելենսկին ցանկանում է եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ իր իշխանությունը օրինականացնելու համար, սոցցանցում հայտնել է կիպրացի լրագրող Ալեքս Քրիստոֆորուն։ «Հնարավոր պատճառներից մեկն այն է, որ դա Զելենսկին տալիս է իրական լեգիտիմություն: Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ այս ձևաչափով, Թրամփի ներկայությամբ, նշանակում է, որ Ռուսաստանը ճանաչում է Զելենսկու նախագահությունը: Զելենսկին ցանկանում է այդ հանդիպումը օգտագործել որպես հստակ ապացույց, որ նա լավագույն տարբերակն է Ուկրաինան ղեկավարելու համար՝ ընտրություններով կամ առանց ընտրությունների»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է նա: Լրագրողը նաեւ նշել է, որ այս կերպ Կիեւի ռեժիմի ղեկավարն ամրապնդում է իր իշխանությունը եւ ապահովում ապագայում իր անվտանգությունը։ «Ուկրաինայի քաղաքական մրցակիցները և ազդեցիկ ուժերը չեն պնդի պաշտոնանկ անել կամ հեղաշրջում կատարել՝ Զելենսկիին Թրամփի և Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ տեսնելուց հետո», - եզրափակել է Քրիստոֆորուն։ Չորեքշաբթի օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ առաջնորդի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է, բայց դա պետք է լինի ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք։ Սպիտակ տան ղեկավարն իր հերթին ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է համատեղ հանդիպում անցկացնել Կիևի ռեժիմի ղեկավարի և Պուտինի հետ։ Զելենսկու նախագահական ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկվել են անցյալ տարի՝ ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն այժմ ժամանակավրեպ են։ Պուտինը նշել է, որ, նախնական գնահատմամբ, Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունը խորհրդարանն է և Գերագույն ռադայի խոսնակը:
    12:00
    29.05.25
    Ավելին