Լրահոս

2025-05-30
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Oրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ:
    09:25
    30.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
    00:02
    30.05.25
    Ավելին
2025-05-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
    23:58
    29.05.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Նոր սպառնալիք և Հայաստանի նկատմամբ բացառիկ ճնշումներ. թուրքական ամպեր՝ Զանգեզուրի գլխին
    Նոր սպառնալիք և Հայաստանի նկատմամբ բացառիկ ճնշումներ. թուրքական ամպեր՝ Զանգեզուրի գլխին
    23:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետական պաշտոնյան պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր․ Տեր Ասողիկ
    Հոգևորականները շարունակում են արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «մեր եկեղեցիները չուլանացված են»։ Մասնավորապես, Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է. «Հայրենիքը շենացնել պարտավոր է ամեն ոք՝ բարոյապես և նյութապես: Իսկ այդպիսի գիտակցություն ձևավորվում ու զարգացվում է ընտանիքում, բայց մանավանդ՝ դպրոցում: Հայրենիքի ժառանգության ամենամեծ մասն են կազմում հայ հավատքի կոթողները՝ սուրբ տաճարներն ու եկեղեցիները, որոնց ճանաչելիության և պահպանության սուրբ գործն էր նաև կյանքի կոչում հայոց դպրոցներում ավանդվող «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան… Այսօր, երբ տկարացած է և տկարացվում է Ազգային ինքնություն և Հայրենիք ունենալու և պահպանելու, շենացնելու գիտակցությունն ու պատասխանատվությունը, ցավոք, տեսանելի ու լսելի կլինեն նման երևույթներ ու խոսքեր՝ ամենապարզ անձից մինչև ամենավերին պաշտոնյան: Հայրենական կյանքի խնդիրներին որևէ անդրադարձ կարիք չունի նվաստ բնորոշումների և կրոնական զգացումներ վիրավորող արտահայտչաձևերի: Պետք է գիտակցել, որ Խորհրդային Հայաստանի ավարտից հետո, տասնյակ տարիներ և այսօր, եկեղեցիներն ու վանքերը վերանորոգվում կամ կառուցվում, բարեզարդվում ու պայծառանում են բացառապես Հայոց Եկեղեցու և հոգևորականության հայթայթած միջոցներով (որևէ պետական հոգածության մասին խոսք չկա, ի բաց առյալ այն եկեղեցիները, որոնք չեն վերադարձվել Հայոց Եկեղեցուն՝ մնալով պետական խնամքի ներքո): Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք Եկեղեցին տակավին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է՝ ի շինություն Հայրենի երկրի և ի զորացումն ազգային կյանքի»:
    23:40
    29.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքիան՝ բանակցությունների հարթակ և հակամարտության կողմ. Էրդողանի երկերեսանի քաղաքականությունը
    Թուրքիան՝ բանակցությունների հարթակ և հակամարտության կողմ. Էրդողանի երկերեսանի քաղաքականությունը
    23:30
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները համադասարանցիներ են
    Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։
    23:25
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես կարող է «կրթության դրոշակը» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել. Տեր Փառեն
    Տեր Փառեն Առաքելյանը անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական սրբավայրերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին․ «Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչպես կարող է «կրթության դրոշակը» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել, այսքան իմքնակառավարումը կորցրած լինել։ Այն, որ այսօրվա պաշտոնյաները շատ սահմաններ են անցել, նորություն չէ, ուստի իրենց խոսք և հորդոր ուղղել անիմաստ է։ Հետևաբար խոսքը պարզ հավատացյալին ուղղելով` ասում ենք. սիրելի՛ հավատացյալներ, հանգիստ եղեք, մեր սրբությունները սրբությամբ պահվում են և օր օրի ծաղկում` բոլորիս համատեղ և միասիրտ աղոթքներով և ջանքերով։ Իսկ թե ի՞նչն է «չուլանացված» (կներեք գործածածս բառի համար ), կիմանան «չուլանացված» հոգի և տուն տեղ ունեցողները (այս վերջիններն էլ Եկեղեցի գալով՝ կարող են ծնկի գալ և ներողություն խնդրել)։ Շնորհավոր Սուրբ Համբարձում։ Աստված օրհնի բոլորիդ»։
    23:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է հաճախակի դարձնել մեր փոխայցելությունները և քննարկումները տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։ Դեսպան Բեննոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ Իռլանդիան նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ և տարբեր ուղղություններով երկխոսության խորացմամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իռլանդական հարաբերությունների ներկա վիճակին և դրանց զարգացման հնարավորություններին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղիները։ Նշվել է, որ այդ ուղղությամբ փոխգործակցության ներուժը կարող է իրացնել նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով՝ խթանելով նորարարությունը և տնտեսության դինամիկ զարգացումը։ Կողմերը շեշտել են նաև զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ այդ ոլորտները դիտարկելով որպես ժողովուրդների մերձեցման և փոխընմբռնման ամրապնդման հիմնասյուներ։ Կարևորվել է նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը և ժողովրդավարության ինստիտուտների կայացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրումը՝ որպես երկկողմ համագործակցության ամուր հիմք։ Զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների համատեքստում իռլանդական հաջողված փորձի կիրառումը:
    23:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գերագույն դավաճանը ստում է. նա փորձում է լռեցնել մեր եկեղեցու արդար ձայնը. Ռուբեն Մելիքյան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես հաստատ ավելի շատ եմ Հայ Առաքելական դավանանքի տարբեր եկեղեցիներում լինում, քան գերագույն դավաճանը, բայց երբևէ ոչ մի եկեղեցում որևէ «չուլանային» (մեղայ Աստծո) վիճակ չեմ տեսել։ Հետևապես՝ գերագույն դավաճանը ստում է։ Ինչու՞:
    22:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    15-ամյա աղջկան վրաերթի էր ենթարկել ու դիմել փախուստի
    Մայիսի 25-ին՝ ժամը 22․08-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա աղջիկ։ Նրան նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, Այգավան գյուղում վրաերթի են ենթարկել ու ավտոմեքենայով հանդերձ դիմել փախուստի։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզվել են, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա վարորդը: Նա հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:30
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը կտա պատասխանը․ նախարարությունը՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան դեպքի մասին
    ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5-ամյա փոքրիկի մահվան դեպքին։ «Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Ցավոք, չի հաջողվել։ Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար: Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը: Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան»,- հայտնում են ԱՆ-ից:
    22:25
    29.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Էս դաժան բան ա, թշնամուս չեմ ցանկանա. Նորատուսում գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարներին
    Էս դաժան բան ա, թշնամուս չեմ ցանկանա. Նորատուսում գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարներին
    22:15
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ
    Աթենքում կայացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը․ «Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Հունաստանի վարչապետը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում քննարկել են նաև Հայաստանին վերաբերող հարցեր։ Մայիս 2025-ի կէսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ժամանեց Յունաստանի մայրաքաղաք Աթէնք։ Ժամանումէն անմիջապէս ետք, առաջին հերթին, Նորին Սրբութիւնը հանդիպում ունեցաւ վարչապետ Քիրիաքոս Միթսոթաքիսի փոխանցեց Լիբանանի Հանրապետութեան նախագահ զօրավար Ժոզէֆ Աունի եւ վարչապետ Նաուաֆ Սալամի ողջոյնները եւ անոնց կողմէ կատարուած կարգ մը առաջարկները: Ապա, Հայրապետն ու վարչապետը ընդհանուր քննարկման առարկայ դարձուցին Միջին Արեւելքի պարզած աշխարհաքաղաքական կացութիւնը եւ այդ ծիրէն ներս յատկապէս անդրադարձան Հայաստանի, Լիբանանի ու Սուրիոյ: Նշենք, որ Արամ Ա. Կաթողիկոս մօտէն ծանօթ է Յունաստանի վարչապետին, որուն հետ նախապէս հանդիպումներ ունեցած է: Հանդիպման սկզբնաւորութեան, Նորին Սուրբ Օծութիւնը վարչապետին ներկայացուց Յունաստանի Հայոց Թեմի նորընտիր առաջնորդ Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեանը, ինչպէս նաեւ իրեն ընկերացող պատուիրակութեան անդամները՝ Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Լիմասոլի հոգեւոր հովիւ Գերպ. Տ. Յովհաննէս Ծ. Վրդ. Սաղտճեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ միջ-կրօնական յարաբերութեանց պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Իր պատուիրակութեան ներկայութեան, Վեհափառ Հայրապետը վարչապետին յանձնեց Բարձր Բերդի Աւետարանի կրկնօրինակը: Ապա, Նորին Սրբութիւնն ու վարչապետը առանձնանալով՝ առանձին զրոյց ունեցան վարչապետի գրասենեակին մէջ: Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Աթէնքի օդակայանին մէջ պաշտօնապէս դիմաւորուեցաւ Յունաստանի կառավարութեան ներկայացուցիչին, Յունաստանի եկեղեցւոյ պետ Երոնիմոս Բ.ի ներկայացուցիչներուն, Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդին, Կաթողիկոսարանի Կեդրոնական Վարչութեան անդամ տոքթոր Արմէն Տէրեանի եւ թեմի ազգային վարչութեան ատենապետ Թագւոր Յովակիմեանի կողմէ»,- նշված է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության մաուլի ծառայությունից։
    22:00
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրարամերժ հայտարարություններ՝ 1.5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. «Հետք»
    ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» հիմնադրամը 1.5 միլիարդ դրամի ներդրում է կատարել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Ընկերության տնօրենը՝ Կարինե Անդրեասյանը, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, իսկ բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Դելավերում՝ օֆշորային գոտում, գրանցված երկու ընկերության, գրում է «Հետք»-ը։
    21:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Էդիկ Պ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ղ․-ին։
    21:30
    29.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Եկեղեցին «չուլան» է, իսկ համալիրը՝ հարսանյաց սրահ. Փաշինյանը քայլ արեց դեպի «խելագարություն»
    Եկեղեցին «չուլան» է, իսկ համալիրը՝ հարսանյաց սրահ. Փաշինյանը քայլ արեց դեպի «խելագարություն»
    21:15
    29.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Թշնամու կրակած փամփուշտը հանել են անկողնուց. Խոզնավարը՝ ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ
    Թշնամու կրակած փամփուշտը հանել են անկողնուց. Խոզնավարը՝ ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ
    21:00
    29.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Տունը կերթար-գուկար. տորնադոյի ու կարկուտի սարսափից հետո վնասը դժվար է չափել Շիրակում
    Տունը կերթար-գուկար. տորնադոյի ու կարկուտի սարսափից հետո վնասը դժվար է չափել Շիրակում
    20:45
    29.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Եկեղեցին «չուլան» է հիշեցնում Փաշինյանին, իսկ թշնամու կրակոցները՝ խաղաղության ազդակներ
    Հայլուր 20։30 Եկեղեցին «չուլան» է հիշեցնում Փաշինյանին, իսկ թշնամու կրակոցները՝ խաղաղության ազդակներ
    20:30
    29.05.25
    Ավելին