Լրահոս
2025-06-07
-
Մամուլի տեսությունՄատվիենկոն միջանցքներում նկարվել չի սիրում․ «Հրապարակ»Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության՝ Ազգային ժողովում գտնվելու ընթացքում երեկ խորհրդարանում ուժեղացված հսկողություն է իրականացվել, անվտանգության տասնյակ աշխատակիցներ՝ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմից:Ավելին10:3507.06.25 -
Մամուլի տեսությունԲանկային գաղտնիքի տրամադրումն իրավապահ մարմիններին կիրականացվի նաև էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով. «Փաստ»Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում, «Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում։ Նախագիծը մշակել է Կենտրոնական բանկը։ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին և Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:Ավելին10:2507.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանն ԱԺ-ում ելույթ կունենա․ «Ժողովուրդ»Երկուշաբթի օրը՝ հունիսի 9-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը ԱԺ է գալու պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը պետք է ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:Ավելին10:1707.06.25 -
Մամուլի տեսությունԱնցած տարի Փաշինյանն ազատել է, այս տարի՝ պաշտոն տվել․ «Հրապարակ»Անցած տարվա այս օրերին Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ՔՊ Կապանի տարածքային կառույցից հեռացված Նարեկ Դավթյանը նշանակվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Դավթյանին հեռացրեց Սյունիք կատարած այցից եւ կառույցում տիրող անտեր վիճակին ծանոթանալուց հետո: Ավելին, նրան անգամ կուսակցությունից հեռացնելու մտադրություն ուներ։Ավելին10:0807.06.25 -
Մամուլի տեսությունՀնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ»Մեր ունեցած տեղեկություններով, ներկայում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել շինարարության, վերանորոգման ու կահույքագործության նյութերի ներմուծման և վաճառքի ոլորտում: Բանն այն է, որ հիմնական առաջատար ընկերությունները կանգնած են լուրջ դժվարությունների առջև, իսկ պատճառն անբարեխիղճ մրցակցությունն է:Ավելին10:0007.06.25 -
ԻրավականԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին տեղեկատվությունըԻ լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։Ավելին09:5307.06.25 -
Մամուլի տեսությունՎլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել. «Հրապարակ»Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մրցակից, 2021 թվականին ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցն այն մարդկանցից է, որի կյանքի որակը 2018-ի իշխանափոխությունից հետո կտրուկ փոխվել է: Մինչեւ 2018-ը նա Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը հասարակ մաքսավոր էր աշխատում` բեռների զննման մաքսային տեսուչ էր, թեեւ մաքսային համակարգում է 98-ից, բայց ամենաբարձրը եղել է մաքսատան բացթողնման բաժնի պետի պաշտոնը:Ավելին09:4807.06.25 -
Մամուլի տեսությունՏնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին․ «Փաստ»Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, կապված սեզոնի հետ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Վերջին օրերին ՍԱՏՄ-ն երկու հաղորդագրություն է տարածել, որոնք վերաբերում են տարբեր ընկերությունների արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Որոշ դեպքերում արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, որոշ դեպքերում սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ, իսկ որոշ դեպքերում խախտումներ պարունակող «արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր»: Այստեղ ուշագրավ է «կտրվեն» բառը: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, պաղպաղակ արտադրող ձեռնարկությունները ՍԱՏՄ մամուլի հաղորդագրությունից են տեղեկացել, որ իրենց մոտ հայտնաբերվել են խախտումներ, և որ իրենց գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, կամ որոշակի արտադրանք պետք է շուկայից հետ կանչեն: Այսինքն, որևէ կարգադրագիր, որևէ գրություն չեն ստացել:Ավելին09:4307.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին․ «Հրապարակ»Վերջին շրջանում ընդդիմության, եկեղեցու, լրագրողների, առհասարակ՝ իրենց քննադատողների նկատմամբ ագրեսիվ տրամադրված իշխանությունը որոշել է իշխանափոխության ցանկացած քայլ խեղդել օրորոցում։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել իրավական ձեւակերպում եւ կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին՝ օրերս արված մի հայտարարության համար։Ավելին09:3807.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ»Այսինքն՝ Փաշինյանը հստակ նշել է, որ իր թիմը պետք է այս հարցում վճռական լինի՝ նահանջ չի լինելու:Ավելին09:3407.06.25 -
ՀասարակականԱվտովթար` շտապօգնության մեքենայի մասնակցությամբԱյսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Opel»-ի ուղևորին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Փրկարարները հոսանքազրկել են «Opel»-ը, փակել գազաբալոնի փականը ու տեղում իրականացրել հերթապահություն։ Պարզվում է վարորդների ինքնությունը։ Նրանք ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Toyota»-ն հաշվառված է եղել Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում։Ավելին09:3007.06.25 -
ՄշակույթԱրամ Խաչատրյանի երաժշտության կախարդանքով 18 դիրիժոր է Երևան եկել 12 երկրից. միջազգային մրցույթԱրամ Խաչատրյանի երաժշտության կախարդանքով 18 դիրիժոր է Երևան եկել 12 երկրից. միջազգային մրցույթԱվելին09:2007.06.25
2025-06-06
-
ՀասարակականՍիսիանի դիրքերից մեկում այսօր մահացած ժամկետային զինծառայողը Տաշիրից էր, մեկ ամսից զորացրվելու էր. News.amՍիսիանի դիրքերից մեկում այսօր մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։Ավելին23:4706.06.25 -
ՄիջազգայինՌուսաստանը հուժկու գրոհներ է սկսել օդում, ջրում ու ցամաքում. Թրամփը չի ուզում օգնել ՈւկրաինայինԼուսաբացին ռուսական զինուժը հրթիռակոծել է Կիևը: 4 մարդ է զոհվել: Ռուսական տարածքներն էլ են ռմբակոծվել: Ու գրեթե նույն ժամին Գերմանիայի կանցլերը Վաշինգտոնում Ուկրաինայի համար զենք է խնդրել Թրամփից ու մերժում ստացել: ԱՄՆ նախագահը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել է այգում երեխաների կռվի հետ: Նրա կարծիքով՝ պետք է թողնել որ, Թրամփի բառերով, իրար ատող Պուտինն ու Զելենսկին մի քիչ կռվեն, հետո նոր իրենք կմիջամտեն, կբաժանեն:Ավելին23:2606.06.25 -
ՀասարակականՏեղ համայնքի՝ ՀՀ վերադարձած անչափահաս բնակիչների առողջական վիճակը լավ է․ համայնքապետարանՏեղի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ համայնքի անչափահաս բնակիչները՝ Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը, ովքեր մոլորվել էին, գտնվում են Տեղ համայնքում։Ավելին23:1706.06.25 -
ՔաղաքականՈրտե՞ղ է 250 միլիոն դոլարի կոկաինը. առգրավված թմրանյութը ցույց չի տալիս Քննչական կոմիտենՔննչական կոմիտեից գողացված իրեղեն ապացույց 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել: Բայց դա որևէ կերպ ստվեր չի գցում ՔԿ նախագահի հպարտության վրա: Արթուր Պողոսյանը հպարտ է, որ իր «քթի տակից» կատարված հափշտակությունը հենց իրենք էլ բացահայտել են: Բայց, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում: Այսօր խորհրդարանում բյուջե 2024-ի կատարողականի ներկայացման ժամանակ ընդդիմությունը Պողոսյանին հարցրել է իրեղեն ապացույց 1 տոննա կոկաինի մասին: Արդյո՞ք այն դեռ իր տեղում է: Դա այն թմրանյութն է, որը 2 տարի առաջ բանանի արկղերով Էկվադորից հասել էր Հայաստան:Ավելին23:0006.06.25 -
ՔաղաքականՀՀԿ-ն «Պատիվ ունեմ»-ին առաջարկում է ՀՀԿ Խորհրդի անդամներից առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածուՀայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է հետևյալը՝Ավելին22:5106.06.25 -
ՔաղաքականԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik ԱրմենիաԱդրբեջանի տարածքում հայտնված երկու պատանիների հարցով Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին դիմումներ դեռ չեն ներկայացվել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։Ավելին22:3006.06.25 -
ԻրավականԼույս է ընծայվել «Ապացուցման միջոցները և ապացուցումը ՀՀ քրեական դատավարությունում» գիտաուսումնական ձեռնարկըԻրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ ի.գ.թ, դոցենտ Արտակ Հովհաննիսյանի հետ համահեղինակությամբ, 2025 թվականին լույս է ընծայել «Ապացուցման միջոցները և ապացուցումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում» գիտաուսումնական ձեռնարկը:Ավելին22:1706.06.25 -
ԻրավականԱԱԾ-ն հաստատեց. Ադրբեջանի տարածքում հայտնված երկու անչափահասները հայտնաբերվել են և այժմ Հայաստանում են«Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ:Ավելին22:0906.06.25