Լրահոս
2025-06-06
-
ՄշակույթՀարգանքի տուրք՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակինԱյսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:Ավելին17:3006.06.25 -
ՔաղաքականՈչ մի արտաքին հանգամանք չի կարող քանդել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հիմքը․ Օհանյան«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անունից թույլ տվեք ողջունել ձեզ ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ 80 տարի առաջ Խորհրդային Միության ժողովուրդները ուս ուսի տված ջախջախեցին 20-րդ դարի ամենաանմարդկային գաղափարախոսությունը՝ նացիզմը։ Այս հաղթանակը ոչ միայն ռազմական էր, այլև բարոյական՝ արդարության, ճշմարտության և մարդկային արժանապատվության հաղթանակ։ Այն հնարավոր դարձավ մեր միլիոնավոր նախնիների նվիրվածության շնորհիվ, ովքեր զոհվեցին ապագա սերունդների ազատության համար։ Մեծ հաղթանակի 80-ամյակը ոչ միայն հարգանքի և հիշողության տուրք է, այլև, առաջին հերթին, պատասխանատվություն։ Ներկայիս սերունդները պարտավոր են պաշտպանել այն կեղծիքից և աղավաղումից։ Ցավոք, Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտությունը պղծվում է նաև Հայաստանում, և հանրային հեռուստատեսության պաշտոնյաների կողմից։ Մենք դատապարտում ենք այս ամոթալի գործողությունները և վստահ ենք, որ դրանք դատապարտված են ձախողման։Ավելին17:0006.06.25 -
ՄիջազգայինԹրամփի հետ կոնֆլիկտը Մասկին 34 միլիարդ դոլար է արժեցել. BloombergԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտությունն ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին մեկ օրում 34 միլիարդ դոլար է արժեցել։ Այս մասին են վկայում Bloomberg Billionaire Index-ի թարմացված տվյալները։Ավելին16:4506.06.25 -
Քաղաքական«Իրական» Հայաստանի ազգակործան պատուհասները հենց դուրս գան եկեղեցականների անկողնուց, տեղեկացրեք, որ ևս 2 հայ երիտասարդի են գերեվարել ադրբեջանցիները. Թանդիլյան«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է. «Մի երկրում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործից, գերիների թիվը ոչ թե նվազում է, այլ` ավելանում։Ավելին16:3006.06.25 -
ՔաղաքականՌուսաստանը շահագրգռված է զարգացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը․ Վալենտինա ՄատվիենկոՌուսաստանի Դաշնությունը ուրախ է վերսկսել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Երևանում կայացած Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։Ավելին16:1406.06.25 -
ՔաղաքականՔաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել․ Վարդան ՕսկանյանՎերջերս քննարկվող հարցերից մեկը այն է, որ Փաշինյանը օրակարգ է թելադրում, բոլոր ելույթ ունեցողները ընդդիմությունից լինի, թե ընդհանրապես հակաիշխանական ճամբարից, ցավով հայտնում են, որ Փաշինյանը թելադրում է օրակարգ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։Ավելին15:5806.06.25 -
ՀասարակականԵրկիրը բզկտել են, հիմա էլ ժողովրդին են մաս-մաս անում. Մեղրիի քաղցր այգու դառնացած տերը«Խաղաղության պայմանագիր» կոչված թուղթը ինչ է տալու օր օրի անվտանգային խնդիրներով ծանրաբեռնվող սյունեցիներին: Նրանցից մեղրեցի Ժորան, Marz News-ի տեսախցիկին նայելով, Աստված է կանչում, որ չկորցնի Սյունիքը:Ավելին15:4406.06.25 -
ՀասարակականԳյուղում երկու քոռ են, մի քաչալ, մանկապարտեզն ինչի՞ ես սարքել․ մեղրեցի կինը՝ կոռուպցիայի մասին (Տեսանյութ)Երկիրն առանց հոր ընտանիքի հետ է համեմատում մեղրեցի կինը, որը ցանկանում է անանուն մնալ։ Marz News-ի թղթակցի հետ զրույցում նա համոզմունք է հայտնում, որ «կոռուպցիան Հայաստանում ավելանում է»։ Օրինակ է բերում մանկապարտեզի կառուցումը մի գյուղում, որտեղ մեր զրուցակցի բառերով՝ երկու քոռ, մի քաչալ են ապրում, մանկապարտեզն ի՞նչ են անում։ Գյուղի երիտասարդները հիմնականում մոտակա քաղաքներ կամ մայրաքաղաք են տեղափոխվում։ Կնոջ խոսքով՝ Մեղրիում շատացել են բնակարանային գողությունները, իր բնակարանից էլ են երկու անգամ գողություն արել, որոնք այդպես էլ չեն բացահայտվել։ Նա ոստիկաններին է մեղադրում։Ավելին15:3106.06.25 -
ՀասարակականԲախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հունիսի 6–ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։Ավելին15:1506.06.25 -
ՔաղաքականԿրակոցներ, գերեվարված քաղաքացիներ․ այսպիսին է սրանց բերած «Խաղաղության դարաշրջանը»․ Գառնիկ ԴանիելյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․Ավելին15:0006.06.25 -
ՀասարակականԵրևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո «Զվարթնոցում» ձերբակալվել է Իրաքի իրավապահների կողմից հետախուզվողՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 4-ի գիշերը՝ ժամը 4․20-ին, Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և բաժին են տարել օտարերկրացի 35-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:Ավելին14:4606.06.25 -
ՀասարակականԼարվել է իրավիճակը խորհրդարանի մոտ. Վալենտինա Մատվիենկոն է Ազգային ժողովումԱյսօր Երևանում սկսվել է Հայաստանի Ազգային ժողով-Ռուսաստանի Դաշնային խորհուրդ համագործակցության միջխորհրդարանական նիստը: Այն նվիրված է ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին: «Միասնություն ապագա սերունդների համար՝ պատմական հիշողության պաշտպանության գործում». կազմակերպիչները այսպես են ձևակերպել նիստի թեման:Ավելին14:3906.06.25 -
ՔաղաքականԱրդյո՞ք Փաշինյանը չի երդվել ծառայել ՀՀ ինքնիշխանությանը, անվտանգությանը և բարեկեցությանը․ ԿոչուբաևՈրպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ՝ ես հավատում եմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ոչ միայն հոգևոր առաջնորդ է, այլև հավատի և ճշմարտության անխախտ հենասյուն, ով կրում է մեր պատմության, մեր սրբազան ավանդույթի և մեր ազգային ինքնության պատասխանատվությունը։Ավելին14:1906.06.25 -
ՀասարակականՈւժեղ կարկուտ՝ Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.Ավելին14:0506.06.25 -
ՀասարակականԱդրբեջանական կողմում հայտնված տղաներից մեկը նախկին գյուղապետի եղբորորդին էԱրավուս գյուղի բնակիչները «ABC media»-ին պատմել են, որ ադրբեջանական կողմում հայտնված անչափահաս տղաներից մեկը նախկին գյուղապետ Արթուր Ջհանգիրյանի եղբորորդին է։Ավելին13:5106.06.25 -
ՀասարակականԵրևանի քաղաքապետարանը հերքում է վճարովի կայանման կարգի ուժը կորցնելու մասին տեղեկությունները«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ, հանդես են եկել հայտարարություններով և հրապարակումներով, որոնք կարող են քաղաքացիներին մոլորության մեջ գցել՝ տպավորություն ստեղծելով, թե քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը այլևս ուժը կորցրել է և կարելի կայանման համար չվճարել։ Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Ավելին13:4006.06.25 -
ՔաղաքականԱհա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ-ի ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը. ԹաթոյանԱդրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ. գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։Ավելին13:2406.06.25 -
ՀասարակականՍուգ ա, բա ի՞նչ ա. 17-ամյա սյունեցիներին ադրբեջանցիները բռնել են, երբ ձիու հետևից են գնացել նրանքՏեղ գյուղի 17-ամյա երկու բնակիչ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Կարեն Արմենի Ջհանգիրյանը և Անդրեյ Արմենի Գյագունցը մոլորվել են Արավուսի մոտակայքում, գիշերը 1:20-ի սահմանում: ԱԱԾ-ն վստահեցնում է, որ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները երիտասարդների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու համար։ «Հայլուր»-ը զրուցել է Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի հետ՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում են մոլորվել տղաները:Ավելին13:0506.06.25 -
ՀասարակականԱրևմտամետների բողոքի ակցիան՝ ընդդեմ Մատվիենկոյի այցիԽորհրդարանի դիմաց հակառուսական պաստառներով արևմտամետ ուժերը ակցիա են իրականացնում ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի այցի, պահանջում են, որ նա հեռանա Հայաստանից, քանի որ, ըստ նրանց, Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին:Ավելին12:4206.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սյունիքում 2 անչափահասներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանում. ՀՀ ԱԱԾՀայլուր 12։30 Սյունիքում 2 անչափահասներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանում. ՀՀ ԱԱԾԱվելին12:3006.06.25