Լրահոս

2025-06-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոչ թե չի ստացվում, այլ Ադրբեջանը թույլ չի տալիս․ Վահագն Սարոյան
    Ուրեմն այսպես՝ հեռախոսազրույց է տեղի ունենում Նիկոլի ու Էրդողանի միջև։ Որքան էլ առիթը քծնողական շնորհավորանքն է, սակայն զրուցակիցներն, ըստ հաղորդագրության, «քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը»։ Ի դեպ, Թուրքիայի հետաքրքրությունը տարածաշրջանային հարցերում Հայաստանի հետ անթաքույց կերպով շարունակում են մնալ Սյունիքի նկատմամբ ունեցած միջանցքային նկրտումները։
    18:00
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հայտարարել է, որ Գազայից դուրս են բերել թաիլանդցի պատանդի մարմինը
    Իսրայելը հայտարարել է, որ վերադարձրել է 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ պատանդ վերցված Թաիլանդի քաղաքացու մարմինը:
    17:45
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպանություն՝ Երևանում․ հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
    17:30
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք հիմա կանգնած ենք Հայոց պետականության գոյության եզրագծին. Մետաքսե Հակոբյան
    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․ «ՀՀ խոտանած իշխանությունը, հայատյաց տրամաբանությամբ գործող վարչախումբը գործում է համակարգված ու փուլային գործողությունների ծրագրով։ Հայակործան իշխանությունը 2018-ից ի վեր ոչ թե սոսկ ձախողումներ է ունեցել, այլ հետևողականորեն քանդել է հայոց պետականությունն ու ինքնությունը․ Փաշինյանի սադրիչ, պառակտող և իրականությունը խեղաթյուրող քաղաքականությունը հանգեցրեց 2020-ի պատերազմին, որն առ այսօր կանգ չի առել։ Նա հրապարակավ համոզում էր, որ ինքն է այն «փրկիչը», որը «հաղթելու է», այնինչ պատերազմը սկսվել էր նախապես հայտնի և կանխատեսելի սցենարով։ Արդյունքը՝ հազարավոր զոհեր, գերիներ, Արցախի ռազմական ու քաղաքական կազմաքանդում։ 2022-ին նա Պրահայում հրապարակային ճանաչեց Արցախի պատկանելությունը Ադրբեջանին՝ նպաստելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, այնուհետ հայաթափմանը։ 2023-ի սեպտեմբերին՝ Ալիևի ագրեսիայի պահին, Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չձեռնարկեց, չհայտարարեց վտանգ կամ դիմադրություն։ Դա ոչ թե սխալ էր, այլ գիտակցված չեզոքացում, որի արդյունքում Արցախը հայաթափվեց։ Անհայտ սկզբունքներով քարտեզների շուրջ բանակցությունների արդյունքում Սյունիքի տարբեր համայնքների տարածքներ փոխանցվում են Ադրբեջանին՝ առանց խորհրդարանական քննարկման, հանրաքվեի կամ որևէ ժողովրդավարական մեխանիզմի։ Նորագույն դեպքն է երկու անչափահասների հայտնվելը թշնամու վերահսկողության տակ՝ բաց սահմանների և պետական վերահսկողության բացակայության հետևանքով։ Այդ ամենին զուգահեռ՝ գրոհ է սկսում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ փորձելով վարկաբեկել Վեհափառին անձնական մեղադրանքներով։ Սա պետականազրկված հանրույթում վերջին հենասյան՝ եկեղեցու հեղինակության դեմ մարտ է։ Մինչ երեխաներ են գերեվարվում, նա խոսում է կաթողիկոսի կուսակրոնության ուխտից և շնորհավորում Ադրբեջանին բայրամի կապակցությամբ։ Փաշինյանն իր թիմի միջոցով ակտիվ քարոզ է իրականացնում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դեմ՝ նրանց ներկայացնելով որպես ծույլ, պահանջատեր՝ «գողացված Հայաստան» տերմինով խեղաթյուրելով պատմական արդարությունը։ Ցանկացած քաղաքական ուժ, մտավորական, հոգևոր, հասարակական շերտ պետք է ընդունի՝ հայկական պետականությունը գտնվում է կազմաքանդման ծրագրի վերջին փուլում։ Մեր առաջնահերթ քաղաքական օրակարգը պետք է լինի՝ արժեհամակարգային քաղաքական վերաիմաստավորում՝ Արցախով, Սյունիքով, Հայ եկեղեցով ու պետական սահմաններով։ Արժեքները չեն կարող երկրորդական լինել, երբ պետականությունը հարձակման տակ է։ Պետականության վերականգնում՝ խորհրդարանական, համաժողովրդական ընդվզման ճանապարհով իշխանության փոփոխության միջոցով։ Պետք է ձևավորվի ազգային դիմադրության քաղաքական բևեռ, որում գերակշռում է ոչ թե ընդդիմադիրությունը Փաշինյանին, այլ ազգային օրակարգին հավատարմությունը։ Միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման իրավունքի վերակենդանացում։ Չնայած պարտադրանքներին՝ սա իրավական, ոչ թե ընդամենը ուժային խնդիր է։ Քաղաքական կամքով սա կարող է վերադառնալ օրակարգ։ Սյունիքի սահմանազերծման գործընթացի արգելակումը՝ հանրային ճնշման, իրավական վերլուծությունների, փաստահավաք աշխատանքի միջոցով։ Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա։ Հայ եկեղեցու հեղինակության պաշտպանություն՝ որպես պատմական ինքնության հենասյուն։ Քաղաքական դաշտը պարտավոր է ուղիղ պաշտպանել Վեհափառին՝ ոչ անձի, այլ ինստիտուտի պաշտպանության համատեքստում։ Արցախցիների իրավունքների պաշտպանություն՝ ներսում և դրսում։ Բռնի տեղահանված արցախահայության հարցը պետք է լինի ներքաղաքական ու միջազգային քաղաքական օրակարգի մշտական մաս։ Դա նաև վերադարձի իրավունքի կենսունակության հիմքն է։ Այս պահին մեր պայքարը իշխանության դեմ չէ միայն։ Սա քարոզչական, քաղաքական և հոգևոր դիմադրության անհրաժեշտություն է՝ պետականության փրկության համար։ Պետք չէ սպասել սցենարի ավարտին։ Մենք հիմա կանգնած ենք Հայոց պետականության գոյության եզրագծին։ Ճանաչել դա՝ նշանակում է սկսել ճիշտ գործել»։
    17:15
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են հայերի կոտորածը կազմակերպած թշնամու տոնը. Րաֆֆի Ասլանյան
    «Ցույց տվեք աշխարհում մի երկիր, որի ղեկավար կարող էր դառնալ Նիկոլ Փաշինյանի նման մեկը, ԱԺ նախագահ՝ Ալեն Սիմոնյանի նման մեկը և այդպես շարունակ։
    17:00
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում. կան վիրավորներ
    Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մինաս Մ.-ն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 41-ամյա Ա. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: 
    16:45
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան
    ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնացել է ուղիղ մեկ տարի։  «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է ...»,- գրել է Սիմոնյանը:
    16:30
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակ կատարելիս հայտնաբերվել է մարդու գանգ
    Այսօր՝ հունիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկույթուններ են ստացվել, որ մի խումբ կամավորականների կողմից «Գլենդել հիլզ»-ում մաքրման աշխատանքներ (շաբաթօրյակ) անելու ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
    16:15
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    16:00
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞ւմ մոտ են կասկածներ մնացել, որ ներկայիս հայկական իշխանությունն իր էությամբ թուրքամետ իշխանություն է․ Արման Աբովյան
    Հայաստանի ղեկավարը շնորհավորանքներ է հղում ադրբեջանին, այսինքն ՝ Հայաստանի տարածքները բռնազավթած մի երկրին, որը հայերին համարում է տիեզերական չարիք, խրախուսում է հայերի սպանությունները, ոչնչացնում է հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը, մերժում է հայերի՝ սեփական հողում ապրելու իրավունքը, պարբերաբար սպառնում է Հայաստանին նոր պատերազմով, առաջ է տանում Հայաստանի ապամոնտաժման թեման, ծաղրում է հայ ժողովրդին, վարում է Հայաստանի վրա քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական ճնշման համակարգային քաղաքականություն, հայերին անվանում է շներ և կենդանիներ:
    15:45
    07.06.25
    Ավելին
  • Մշակույթ
    Ստրկուհի Իզաուրան հայերի հետ սիրով է աշխատում. համաշխարհային աստղերը՝ «Եվրասիա-կինոֆեսթ» փառատոնում
    Ստրկուհի Իզաուրան հայերի հետ սիրով է աշխատում. համաշխարհային աստղերը՝ «Եվրասիա-կինոֆեսթ» փառատոնում
    15:30
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում. կեղտաջուրը հասնում է մինչև Արաբկիրի եկեղեցի ու Լամբադա կամուրջ
    «3 օր է՝ դիտահորերից կեղտաջուրը դուրս է թափվում, հասնում մինչև Կոմիտասի պողոտա, Լամբադա կամուրջ, անգամ Արաբկիրի եկեղեցու դիմաց, իսկ պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի խնդիրը լուծեն:
    15:15
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան քննադատել է իրանցիների մուտքն ԱՄՆ արգելելու վերաբերյալ Թրամփի որոշումը
    Իրանի արտաքին գործերի նախարարության՝ իրանցի արտագաղթողների հարցերով գլխավոր տնօրեն Ալիռեզա Հաշեմի-Ռաջան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի քանի երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների նկատմամբ սահմանված մուտքի արգելքը:
    15:00
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր․ MediaHub
    Խելոք, համեստ, աննկարագրելի լավ երեխա էր։ Այսպես են բնութագրում երեկ կայծակնահարության հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Մարգարյանին։
    14:45
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ
    Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
    14:30
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ Վարդան Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Մինչ Բաքվի բարբարոսկան վարչախումբը նունիսկ պաշտոնական բարբաջանքներում Հայաստանը կոչում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան» շինծու անվանումով, փաստն այն է, որ ներկայիս արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ դրա ներկայիս, այսպես կոչված, տիտղոսային ազգի ներկայացուցիչների նախնիները իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին։ Մասնավորապես, արհեստածին Ադրբեջանում «ազգային էպոս» հռչակված «Ղորղուդ պապիս գրքի»՝ 16-րդ դարում գրված և Դրեզդենում պահվող ձեռագրի հեղինակն իր իսկ երկի լեզուն բառացիորեն կոչում է «օղուզների ցեղի լեզու», ինչից պետք է եզրակացնել, որ դրանով խոսող էթնիկական միավորին համարում է ոչ թե ադրբեջանցի, այլ օղուզ։ Պատմության և սեփական նախնիների հիշատակի առջև չմեղանչելու համար Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան» կամ, եթե «-ստան» հնդեվրոպական ծագման իրանական ածանցը հակասում է թուրանական «գաղափարախոսությանը», կառաջարկեի մաքուր թյուրքական «Օղուզ Յուրդու» տարբերակը»։
    14:15
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ռումինիայում բենզին տեղափոխող գնացք է վթարի ենթարկվել
    Դեպքը տեղի է ունեցել գիշերը. վթարվել է շոգեքարշը և երկու բաք, որոնցից մեկից եղել է վառելիքի արտահոսք: Վթարի վայրը բնակելի թաղամասից ընդամենը 1.5 կիլոմետր հեռավորության վրա է։ Տեղում աշխատում է երկու հրշեջ ջոկատ, վթարների հետևանքների վերացմամբ զբաղվող հատուկ ծառայությունները և  քիմիական պաշտպանության ստորաբաժանում։ Տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը և էլեկտրամատակարարումը դադարեցված են:
    14:00
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միլիոններ՝ կրիպտոաշխարհից, միլիոններ՝ սկեսրայր-հայրիկից․ ինչ են հայտարարագրել Ավինյանն ու կինը. Factor
    Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54․6 մլն դրամ եկամուտ ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։ Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս գումարից 27․3 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, ևս 3 մլն նա այլ եկամուտ է ստացել քաղաքապետարանից, գրում է Factor.am-ը:
    13:45
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փակվեց «Գոյ» թատրոնը և մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության․ չենք լռելու․ հայտարարություն
    Մենք՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներս, դիմեցինք դատարան՝ վիճարկելու «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման գործընթացը։ Մեր պահանջը՝ ճանաչել վերակազմակերպման պետական գրանցումը անվավեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գոյ» թատրոնը։ «Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել, հետևաբար չունենք իրավական շահագրգռվածություն այս գործընթացը վիճարկելու համար։ Սակայն մենք համոզված ենք, որ այս որոշումը անտեսում է մշակույթի ոլորտում ստեղծագործողների իրավունքները։ Այս որոշման հետևանքով փակվեց ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ և մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության։ Սա ոչ միայն անարդար է, այլև հակասում է ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին։ Մենք չենք լռելու։ Մեր պայքարը շարունակվում է՝ հանուն մշակույթի ոլորտի արդարության վերականգնման»,-ասված է հայտարարության մեջ։
    13:30
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    13:15
    07.06.25
    Ավելին