Լրահոս

2025-06-07
  • Հասարակական
    Ի՞նչ են պատմում սյունեցի 17-ամյա տղաները. ադրբեջանցիների ձեռքը չե՞ն ընկել
    Ի՞նչ են պատմում սյունեցի 17-ամյա տղաները. ադրբեջանցիների ձեռքը չե՞ն ընկել
    13:07
    07.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Ի՞նչ են պատմում սյունեցի 17-ամյա տղաները. ադրբեջանցիների ձեռքը չե՞ն ընկել
    Ի՞նչ են պատմում սյունեցի 17-ամյա տղաները. ադրբեջանցիների ձեռքը չե՞ն ընկել
    13:07
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    3 զոհ, 21 վիրավոր․ Ռուսաստանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Խարկով քաղաքին
    Ռուսաստանը գիշերն անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքին, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 քաղաքացի, վիրավորվել 21 մարդ:  Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ վիրավորների թվում են 1.5 ամսական երեխա և 14-ամյա աղջիկ: Նախնական տվյալներով՝ վնասվել է 18 բնակելի շենք և 13 տուն։
    13:00
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին
    «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին գրել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին»,-գրել է Մամիջանյանը։
    12:53
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ»
    Բայց հարցը նույնիսկ դա չէ, քանի որ հազիվ թե հնարավոր է պատկերացնել պետական ամբողջ համակարգի աշխատավարձազրկում, դա լուրջ չէ: Խնդիրն այն է, թե Փաշինյանն ինչ էր խոստանում ժամանակին, և ինչ ունենք հիմա։ Ավելին, նա հավաստիացնում է, թե Հայաստանը գումարի խնդիր չունի, թե բյուջեի մուտքերը ավելացել են «աննախադեպ չափերով»: Այդ դեպքում, ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում, ինչո՞ւ է պետք դրա համար մեկ ամիս աշխատավարձ չվճարել պետական համակարգի աշխատողներին, և ընդհանրապես՝ ինչո՞ւ է նման անհեթեթ համեմատություն ծագում։
    12:45
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Հայաստանը ցնցած դրամայի նոր վարկած. սյունեցի 17-ամյա տղաները տանն են
    Հայլուր 12։30 Հայաստանը ցնցած դրամայի նոր վարկած. սյունեցի 17-ամյա տղաները տանն են
    12:30
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի  7-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
    12:15
    07.06.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 07.06.2025
    Մամուլի տեսություն 07.06.2025
    12:04
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ջրանցքից դուրս են բերել կնոջ դի
    Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի:
    12:00
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քննչականի նախագահը խայտառակ վիճակում հայտնվեց ԱԺ-ում․ «Ժողովուրդ»
    Հունիսի 5-ին Ազգային ժողովում տեղի ունեցած բյուջետային լսումների ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտնվեց բարդ իրավիճակում։ Հնչեցին մի շարք սուր հարցադրումներ, որոնց մեծ մասին ՔԿ ղեկավարը այդպես էլ չկարողացավ համարժեք պատասխաններ տալ։
    11:45
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում․ տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա
    Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հունիսի 1–ին Ժամը 02։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում տղամարդը հարձակվել է իր նախկին կնոջ տան վրա և ծեծի է ենթարկում նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Երևանի բնակիչ 39-ամյա Աշոտ Ա․-ն եկել է նախկին կնոջ տուն, վիճաբանության ժամանակ հրել է վերջինիս և իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոց արձակել նրա ուղղությամբ, որից հետո հնչեցրել է սպառնալիքներ և բազմաթիվ անգամ բռունցքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ևս երկու անգամ կրակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով նաև ֆիզիկական ցավ։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել։
    11:30
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն՝ «Օրանժ Գազ» ընկերության հեղուկ գազի պահոցում. մենեջերն այրվածքներ է ստացել
    Հունիսի 1–ին ժամը 10։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենից դեպի Զովունի գնացող ճանապարհին գտնվող գազալցակայանում հեղուկ գազ է այրվում, որի հետևանքով կա տուժած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում «Էլ Սիստի» ՍՊԸ-ի տարածքում գտնվող «Օրանժ Գազ» ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքը դադարեցնելու աշխատանքի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սերգեյ Մակունցը «ջերմային այրվածք բոցով, դեմքի, մեջքի, զույգ վերին վերջույթների և զույգ ստորին վերջույթների շրջանում առաջին, երկրորդ, երրորդ կարգի մոտ 22 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ, ինգալացիոն վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Վիրավորը նշված բենզա և գազալցակայանների ցանցի մենեջեր է։
    11:25
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կալանավորվել է դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին․ «Ժողովուրդ»
    Փաստաբանները հայտնել են, որ խուզարկության ժամանակ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել են, որ իրենք փաստաբաններ են, իրենց մոտ գտնվող փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները, ներառյալ՝ համակարգիչները, պարունակում են բազմաթիվ վստահորդների փաստաբանական գաղտնիքներ: Փաստաբանները պահանջել են դադարեցնել իրականացվող գործողությունները, սակայն նախաքննական մարմինը, անտեսելով փաստաբանների հայտարարությունները, շարունակել է գործողությունները՝ բացելով փաստաբանների աշխատասեղանների դարակները և թղթապանակները, ծանոթացել է փաստաթղթերին, առգրավել բոլոր չորս փաստաբանների համակարգիչները:
    11:20
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»
    «ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների 26 պատգամավոր, այն է՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, 2022 թ. հունվարին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Այս տարի ապրիլի 16-ին դատարանը հրապարակեց իր որոշումը։ Այն քննարկումների կիզակետում հայտնվեց։ Մի կողմից՝ նշվեց, որ դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել օրենքի համապատասխան դրույթները, բայց մյուս կողմից, երբ իրավաբանները «բացում» են որոշման բոլոր նրբությունները, չասենք այլ, բայց բավականին հետաքրքիր պատկեր ենք ունենում։ Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ զրույցում անդրադառնում ենք ՍԴ-ի արձանագրած կարևոր դիտարկումներին։ Նախ՝ նա ընդգծում է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը որևէ մի իրավիճակում չի վիճարկվել, այսինքն՝ ողջամիտ է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա լինի բռնագանձման։ «Այլ հարց է, որ նշվածը պետք է ունենա իրավական, օրինական բոլոր երաշխիքները։ Դրա մասին մեզ տարիներ առաջ հուշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Ի դեպ, այս ինստիտուտը հետխորհրդային երկրներից առաջիններից մեկը ներդրել է Վրաստանը, այնուհետև՝ Բուլղարիան և այլն։ Բոլորի վերաբերյալ ՄԻԵԴ-ը տվել է հստակ երաշխիքներ՝ թե՛ ընթացակարգային, թե՛ բովանդակային իմաստով, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ ապօրինի գույքի բռնագանձումը, ինչ դեպքերում այն չի կարող տեղի ունենալ և, առհասարակ, որո՞նք են նման վարույթ հարուցելու օրինական հիմքերը, ապացուցման բազան և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վարդևանյանը։
    11:15
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էջմիածինում հրաժարականներ են սպասվում. ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու ունի․ Armlur
    Կայքի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ է ու կարծես, թե արդեն գտել է: Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանի «սրտի» թեկնածուն Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանն է:
    11:12
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:09
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանն ավելի շատ վարկեր ունի, քան եկամուտ․ «Ժողովուրդ»
    Թեև Նարեկ Մկրտչյանը ծնվել է 1989 թվականին, սակայն, ըստ փաստաթղթերի, 1956 թվականից համատեղ սեփականությամբ ձեռք է բերել անհատական բնակելու տուն Արմավիրի Փարաքար համայնքում։
    11:05
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաղրամյան պողոտայում բախվել են «BMW 750Li»-ն և մարդատար «Գազել»-ը
    Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։55-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արման Փ․-ի վարած «BMW 750Li» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում է «Գազել»-ի վարորդի ինքնությունը։
    11:00
    07.06.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Սեքս սկանդալ՝ Ադրբեջանում. անչափահաս աղջիկների են անպատիժ բռնաբարում Ալիևի երկրում
    Սեքս սկանդալ՝ Ադրբեջանում. անչափահաս աղջիկների են անպատիժ բռնաբարում Ալիևի երկրում
    10:50
    07.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Գլխացավանք է դարձել Աշտարակից Երևան հասնելը. Գազելների սակագինը բարձրացնելու շշուկներ կան
    Գլխացավանք է դարձել Աշտարակից Երևան հասնելը. Գազելների սակագինը բարձրացնելու շշուկներ կան
    10:45
    07.06.25
    Ավելին