Լրահոս

2025-06-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
    Այսօր՝ հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի սեփականատերը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Ոստիկանները արձանագրել են դեպքը, պարզել, որ գողացել են «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թափարգելը, լույսերը և այլ կարևոր պահեստամասեր՝ տուժողին պատճառելով մոտ 1 մլն 500 հազար դրամի վնաս։
    16:30
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն իր փրկությունը տեսնում է Հայաստանի կործանման մեջ. Անդրանիկ Թևանյան
    Նիկոլի մոտ ոչ թե Էդիպի կոմպլեքս է, ոչ թե «հայրասպանության» ակտ է, ոչ թե տիեզերական անբարոյականության դրսևորում է, այլ սարսափելի վախ և նեկրոֆիլիայի սուր նոպա։
    16:00
    08.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Ծաղիկների տիկինը. Փարիզը զարդարող աշխարհահռչակ դիզայների հայկական գաղտնիքները
    Ծաղիկների տիկինը. Փարիզը զարդարող աշխարհահռչակ դիզայների հայկական գաղտնիքները
    15:30
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում
    Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում  ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
    15:00
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատմությունը, որը գրվելու է հանդարտ ժամանակներում, Ալենի կամ մեկ այլ ուսապարկի գնահատականների կարիքը դժվար ունենա․ Սևակ Հակոբյան
    Մի կողմ թողնելով Լևոն Տեր-Պետրոսյանին իմ անձնական վերաբերմունքը, նրան պարտությունների սիմվոլ չեմ կարող համարել ու հասկանում եմ էսպես. խմբակի անդամը պարտություն է համարում 1998-ին իշխանությունն անցնցում թողնելը: 
    14:30
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    14:00
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Land Rover»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել
    Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վթար հետևանքով գազի արտահոսք տեղի չի ունեցել։
    13:30
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:00
    08.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Ամերիկահայ տղան փրկում է հայկական գորգագործությունը. Հայաստանն աշխարհին կապող թելեր
    Ամերիկահայ տղան փրկում է հայկական գորգագործությունը. Հայաստանն աշխարհին կապող թելեր
    12:30
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշոցքում 79-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ 4-րդ հարկից ցած նետվելով
    Երեկ՝ հունիսի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 79-ամյա Ս․ Մ-Ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների ինքնասպանություն է գործել 4-րդ հարկից իրեն ցած նետելով։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    12:00
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր
    Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնում են դեսպանատնից։ «Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին»,- ասված է հաղորդագրությունում։
    11:30
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ (Գորիսի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հունիսի 11-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր բնակավայրերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՍԱԼ ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ի (ասֆալտի գործարան), «Էլոլա» ՓԲԸ-ի (կաթնամթերքի արտադրություն), «ՄԱՏ» ՍՊԸ-ի (հացամթերքի արտադրություն), նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    11:00
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորն ահազանգում է
    «Միևնույն ժամանակ՝ պետական կառույցները լուռ են։ Ոչ վերահսկողություն կա, ոչ լուրջ փոխհատուցում, ոչ պատասխանատվություն։
    10:30
    08.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    08.06.25
    Ավելին
2025-06-07
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար
    Ըստ լրատվամիջոցի՝ մեղադրյալը խոստովանել է, որ վրիժառության զգացումից ելնելով դանակով բազմաթիվ վերքեր է հասցրել շնաձկանը: 26-ամյա նավավար Զեյն Գարեթն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ գիշատիչը փախցրել է նրա որսի ավարը: Զայրացած երիտասարդը որոշել է «դաս տալ» շնաձկանը՝ հուսալով, որ դա կխրտնեցնի մոտակայքում հավաքված մյուս շնաձկներին:
    23:58
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
    Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա, Աբովյան, Տերյան, Թումանյան փողոցների հատվածում, արդեն մեկ տարուց ավելին, մի տղամարդ անընդհատ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների, ձեռքով հպվում է նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցնում է հայհոյանքներ, անում է անպարկեշտ առաջարկներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ «Ինքս անցնելիս երկու անգամ միջամտել եմ, երբ ահաբեկված ինձ են դիմել տուժողները, վերջին անգամ նրանց թվում նաև երկու անչափահաս աղջիկներ էին: Երկու դեպքում էլ այդ տղամարդը փախուստի դիմեց։ Ահազանգել եմ ոստիկանություն, տևական ժամանակ որևէ մեկը չի մոտեցել, ապա հեռախոսազանգով պնդել են, որ իբրև թե ժամանել են նշված վայր, սակայն հնարավոր չի եղել հայտնաբերել հանցագործին՝ այդքան տեսախցիկների առկայության պայմաններում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ինքս ներկայացել եմ, ցուցմունք տվել, նկարագրել տեսածս, բացատրել եմ, որ նմաններին պետք է բացահայտել, մեկուսացնել, քրեական պատասխանատվության ենթարկել։ Վարույթն իրականացնող մարմնում տեղեկացա, որ այլ ահազանգեր ևս կան, բայց կարծես ոչինչ չի փոխվել, քանի որ նույն տղամարդուն օրեր առաջ ավտոմեքենայի պատուհանից դարձյալ տեսա Մանթաշյան փողոցում՝ կանանց հետևից վազելիս։ Հ.Գ. Հանցավորության դեմ պայքարը վաղուց ձախողած ՀՀ ոստիկանությունից որևէ ակնկալիք իհարկե չկա, բայց քաղաքացիները նման դեպքերում իրենց վարքագծով պետք է ակտիվ լինեն»,– գրել է Ասլանյանը։
    23:45
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության շենքի վրա վարդագույն ներկ են ցողել
    Նշվում է, որ հունիսի 7-ի գիշերը ներկվել է նախարարության շենքի գլխավոր մուտքի հատվածը: Անվտանգության աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ դեռևս չհայտնաբերված տղամարդն ու կինը փախուստի են դիմել դեպքի վայրից: Հարուցվել է գործ՝ գույքին հատկապես լուրջ վնաս հասցնելու մեղադրանքով:
    23:30
    07.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Ամենախոշոր հարձակումը՝ Կիևի և Խարկովի վրա. Ուկրաինան մերժել է դիերի ու գերիների փոխանակումը
    Ամենախոշոր հարձակումը՝ Կիևի և Խարկովի վրա. Ուկրաինան մերժել է դիերի ու գերիների փոխանակումը
    23:15
    07.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Էդ մարդը թուրքից բեթար ա. Փաշինյանի Կուրբան Բայրամն են շնորհավորում հայերը
    Էդ մարդը թուրքից բեթար ա. Փաշինյանի Կուրբան Բայրամն են շնորհավորում հայերը
    23:00
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
    Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,– ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
    22:45
    07.06.25
    Ավելին