Լրահոս
2025-06-07
-
ՄիջազգայինՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբ«Խոսքը աննախադեպ գործընկերության մասին է. ավտոմեքենաներ արտադրող ֆրանսիական խոշոր ընկերությունը կսկսի համագործակցել պաշտպանական ոլորտում գործող ֆրանսիական փոքր ձեռնարկության հետ։ Նրանց խնդիրը կլինի ստեղծել արտադրական հզորություններ, որոնք թույլ կտան անօդաչու սարքեր արտադրել Ուկրաինայում»,-ասել է ֆրանսիացի նախարարը LCI հեռուստաալիքի եթերում։Ավելին22:3007.06.25 -
ՔաղաքականՀայ-վրացական սկանդալ՝ հայկական կոնյակի ու ծաղիկների արտահանման շուրջ. ի՞նչ են հասկացնում վրացիներըՀայ-վրացական սկանդալ՝ հայկական կոնյակի ու ծաղիկների արտահանման շուրջ. ի՞նչ են հասկացնում վրացիներըԱվելին22:1507.06.25 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին22:0007.06.25 -
ՔաղաքականՆախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշվում է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Շուշան Սվազյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-76 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շուշան Սվազյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշվում է հրամանագրում: Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել Անի Քամալյանին նշանակել վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի Քամալյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- նշվում է հրամանագրում:Ավելին21:4507.06.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ են ռուսներին նորից սիրում Փաշինյանն ու ընկերները. Մոսկվայի գիրկը նետվելու ժամանակըԻնչո՞ւ են ռուսներին նորից սիրում Փաշինյանն ու ընկերները. Մոսկվայի գիրկը նետվելու ժամանակըԱվելին21:3007.06.25 -
ՍպորտՍտեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Արավինդ ՉիտհամբարամըՋերմուկ քաղաքում ավարտին մոտեցավ Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են. 1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ 2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա 3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս 4-րդ տեղ՝ Սամուել ՍևյանԱվելին21:1507.06.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանի Չեխովի փողոցի տներից մեկում․ հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճանՀունիսի 7-ին՝ ժամը 19:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին։Ավելին21:0007.06.25 -
ՀասարակականՄետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներինԵրևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին20:4507.06.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Հայ-ռուսական սիրախաղ՝ «հիբրիդային պատերազմի» ֆոնին. Փաշինյանը փոխո՞ւմ է կոշիկներըՀայլուր 20։30 Հայ-ռուսական սիրախաղ՝ «հիբրիդային պատերազմի» ֆոնին. Փաշինյանը փոխո՞ւմ է կոշիկներըԱվելին20:3007.06.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրըԿուրբան Բայրամ տոնի առաջին օրը Թուրքիայում բժիշկներին են դիմել զոհաբերվող կենդանիներին մորթելիս վնասվածքներ ստացած շուրջ 14 հազար քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։Ավելին20:1507.06.25 -
Սպորտ«Նոա»-ն երկարաձգել է պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ«Նոա» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։Ավելին20:0007.06.25 -
ԻրավականԾեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյանը՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին«Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա:Ավելին19:4507.06.25 -
ՀայաստանՍյունեցի պատանիների առեղծվածը. ադբեջանական կողմում են հայտնվել, բայց չե՞ն առևանգվելՍյունեցի պատանիների առեղծվածը. ադբեջանական կողմում են հայտնվել, բայց չե՞ն առևանգվելԱվելին19:3007.06.25 -
ՔաղաքականՎերջում գիտեք, չէ՞, ով է նորից մեղավոր հռչակվելու. Երվանդ Վարոսյան«Լայն ծավալով ընթանում են 2026 թվականի ընտրությունների նախապատրաստությունները։ Կան ուժեր, որ դա չեն թաքցնում, կան ուժեր, որ իբր ուրիշ բանի են պատրաստվում, բայց իրականում ավելի բարձր ռեյտինգով ընդդիմադիր «հարևաններին» են դաշտից ուզում հանել, որ ազատ դաշտում էլի մի «ֆռիկ» մտածեն։Ավելին19:1507.06.25 -
ԱշխարհԼեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր։Ավելին19:0007.06.25 -
ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ ՀայրապետինԱյսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հայտնում են Մայր Աթոռից։Ավելին18:4807.06.25 -
ՔաղաքականԱղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին․ 24News«Քաղաքացիական պայմանագրից» դուրս եկած ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն պատրաստվում ձայն տալ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին: Այս մասին Աղազարյանն ասել է 24News-ի հետ զրույցում: «Մենք մեր առաջարկությունն արել ենք և մենք նույնպես սպասում ենք այս գործընթացի տրամաբանական ավարտին: Հետևաբար, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք՝ չենք միանալու «Հանրապետական» կուսակցությանը կամ «Հայաստան» դաշինքի որևէ թեկնածուին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Աղազարյանն ու Ասլանյանը ցանկանում են, որ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացում վարչապետի թեկնածու դառնա ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը մերժել էր այդ առաջարկը՝ նշելով, որ չի պատրաստվում «Նիկոլ Փաշինյանին փոխարինել Նիկոլ Փաշինյան-2-ով»: Նկատենք, որ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ հայտարարելու գործընթացը ԱԺ օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավոր: «Պատիվ ունեմ»-ն ունի 6 պատգամավոր, ևս 28-ն ունի «Հայաստան» դաշինքը, որը հայտարարել է, որ պատրաստ է միանալ այս գործընթացին 8 պատգամավորի ստորագրության դեպքում:Ավելին18:4507.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հերթական սպանությունը՝ Երևանում. տղամարդու դի է հայտնաբերվել հարսանյաց սրահի մոտՀայլուր 18։30 Հերթական սպանությունը՝ Երևանում. տղամարդու դի է հայտնաբերվել հարսանյաց սրահի մոտԱվելին18:3007.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Միքայել սրբազանը՝ քննչական կոմիտեում. մեծաքանակ ուժեր են կենտրոնացել այնտեղՀայլուր 18։30 Միքայել սրբազանը՝ քննչական կոմիտեում. մեծաքանակ ուժեր են կենտրոնացել այնտեղԱվելին18:3007.06.25 -
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Մակրոնը կայցելի ԳրենլանդիաՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, հայտնում է Reuters–ը: Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա:Ավելին18:1507.06.25