Լրահոս
2025-06-09
-
Կրթություն և գիտությունՄեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։Ավելին10:0409.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին09:4509.06.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3009.06.25
2025-06-08
-
ՀասարակականԱյսօր Օվկիանոսների համաշխարհային օրն էՕվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարվա հունիսի 8-ին՝ ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Այս տարվա թեման է «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ », որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի վրա կյանքի պահպանման գործում։ Օվկիանոսների համաշխարհային օրվա առաջացումը Օվկիանոսների համաշխարհային օրն առաջին անգամ հայտարարվեց 1992 թ․ հունիսի 8-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ Գլոբալ ֆորումի ընթացքում։ Այդ միջոցառումը անցկացվում էր ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի (UNCED) շրջանակներում՝ որպես քաղաքացիական հասարակության արտահայտման հարթակ։ Օրը նախաձեռնել է Կանադայի Օվկիանոսների ինստիտուտը Կանադայի կառավարության աջակցությամբ՝ «Օվկիանոսների օրը Գլոբալ ֆորումում՝ Կապույտ մոլորակ» խորագրով միջոցառմամբ, որում մասնակցում էին միջազգային փորձագետներ, առաջնորդողներ և օվկիանոսների կարևորության մասին խոսելու իրավասություն ունեցող անձինք: Այս նախաձեռնության հիմքում կանգնած էր Ջուդիթ Սուանը։ ՄԱԿ-ի միջոցառումները և 2025 թվականի տոնակատարությունները Ամեն տարի ՄԱԿ-ը պաշտոնապես նշում է Օվկիանոսների համաշխարհային օրը հունիսի 8-ին՝ Օվկիանոսների հարցերով բաժնի և Ծովերի Իրավական հարցերով գրասենյակի (DOALOS) կողմից համակարգվող միջոցառումների միջոցով՝ համագործակցությամբ Oceanic Global կազմակերպության հետ։ Այս միջոցառումները նշում են օվկիանոսի գեղեցկությունը, բազմազանությունը և արժեքը՝ միաժամանակ խթանելով ծովային էկոհամակարգերի հետ կայուն փոխազդեցությունը։ Գլխավոր ուղերձները • Օվկիանոսները ծածկում են մեր մոլորակի ավելի քան 70%-ը և արտադրում մեր շնչած թթվածնի կեսից ավելին։ • Այն տունն է Երկրի կենսաբազմազանության մեծ մասի և ապահովում է միլիարդավոր մարդկանց կենսապահովման միջոցներ։ • Օվկիանոսների առողջությունը վտանգված է աղտոտումից, ձկների գերարդյունագործումից և կլիմայի փոփոխությունից։ • Անհրաժեշտ է կայուն կառավարում և համաշխարհային համագործակցություն՝ այս կենսական ռեսուրսը պահպանելու համար։ Ինչպե՞ս մասնակցել • Աջակցեք այն կազմակերպություններին ու քաղաքականություններին, որոնք նպաստում են օվկիանոսների պահպանմանը։ • Նվազեցրեք մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը և ընտրեք կայուն ծովամթերք։Ավելին23:5308.06.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1 քաղաքացի․ կա ևս 2 վիրավորԱյսօր՝ հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։Ավելին23:4208.06.25 -
ՔաղաքականԷդ մահաբեր շարասյունը ինչքա՞ն պիտի շարունակի ահաբեկել ժողովրդին. Էլիբեգովա«Սկզբից ՆԳՆ-ն պնդում ա, որ նիկոլի շարասյան հետ ավտովթարը կապ չունի։Ավելին23:3008.06.25 -
ՄիջազգայինԻսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է թույլ չտալ Գրետա Թունբերգին տեղափոխող նավի ժամանումը Գազայի ափերԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել է զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներին թույլ չտալ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգին և նրա համախոհներին տեղափոխող Madleen նավի մոտենալը Գազայի ափերին:Ավելին23:0008.06.25 -
ՀասարակականՊարզվել է Երևանում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ մահացած վիճակում հայտնաբերված տղամարդու ինքնությունըԵրեկ՝ հունիսի 7-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկի կողմից հրելու և բարձրությունից վայր ընկնելու հետևանքով գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացածի ինքնությունը պարզվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ 81-ամյա Մնացական Հ.-ն է, ում մարմինը հայտնաբերվել էր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ։ Պարզվել է, որ թե՛ վիճաբանության մասնակիցները, թե՛ մահացողը ոչ մի առնչություն չեն ունեցել «Լիզա» հարսանյաց սրահի հետ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 7-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին22:3608.06.25 -
ՀասարակականԲացահայտվել է կեղծ դոլարների իրացում. կասկածյալներն օտարերկրացիներ ենՆրանք նույնպես ներկայացվել են քննչական բաժին, ինչպես նաև կեղծ 400 ԱՄՆ դոլարը։Ավելին22:0508.06.25 -
ԻրավականՆԳՆ-ն հրապարակել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութըՏեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում է «Վազ» մեքենային, ապա ճանապարհի աջ եզրային մասում կայանված պարեկային ծառայության կարգախմբի ավտոմեքենային։ Այս վթար հետ կապված մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։Ավելին21:4008.06.25 -
ՄիջազգայինԻրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԻրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցները մի շարք իրանական և ոչ իրանական ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:Ավելին21:3008.06.25 -
ՀասարակականԱրարատի մարզում բախվել են «Ford Transit»-ը ու մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ոսկետափ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին20:5508.06.25 -
ԻրավականԻ՞նչ վթար է տեղի ունեցել Արմաշ գյուղի մոտակայքում․ ՆԳՆ-ն պարզաբանում է«Հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա' վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։Ավելին20:2508.06.25 -
ՔաղաքականՓաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել. Նազելի ԲաղդասարյանՏեղեկությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Ավելին20:1908.06.25 -
ՔաղաքականԻշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է. Ստեփան ԴանիելյանՀանրության մեջ փոխադարձ ատելություն ու քին տարածելով, նրանք եկան իշխանության։ Մինչև հիմա այդ ռեսուրսի հաշվին կարողացել են պահել իշխանեւթյունը։Ավելին20:0508.06.25 -
ՀասարակականՓաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել․ կան տուժածներ. «Հրապարակ»Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։Ավելին19:4608.06.25 -
ՀասարակականՉարիքի նման ծլում են. Հայաստան «եկող» 300 հազար ադրբեջանցիները դառնալու են 3 միլիոնՉարիքի նման ծլում են. Հայաստան «եկող» 300 հազար ադրբեջանցիները դառնալու են 3 միլիոնԱվելին19:0508.06.25 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի:Ավելին18:1008.06.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումԾրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։Ավելին17:4108.06.25 -
ՀասարակականԵնոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՀունիսի 8-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին17:1008.06.25