Լրահոս

2025-06-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
    Թեկնածուի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 
    15:41
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը խրոնիկ սուտասան է․ անհետ կորած զինծառայողի հորեղբայր
    Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում, նա խրոնիկ սուտասան է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
    15:37
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Աղետալի հետևանք կունենա ՀԷՑ-ի պետականացումը. նոր պարտքեր են սպառնում Հայաստանին.
    Հայլուր 15։30 Աղետալի հետևանք կունենա ՀԷՑ-ի պետականացումը. նոր պարտքեր են սպառնում Հայաստանին.
    15:30
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Աբբաս Արաղչին կմեկնի Թուրքիա
    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կմասնակցի հունիսի 21-22-ը Ստամբուլում կայանալիք «Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների 51-րդ հատուկ նիստին:   Թուրքական Cumhuriyet-ը հայտնում է, որ նիստի օրակարգի հիմնական թեման կլինի Իսրայելի կողմից Իրանի վրա վերջին շրջանում իրականացվող հարձակումները։  Տեղեկության համաձայն՝ նիստի ընթացքում բացման ելույթ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ իսլամական աշխարհին կոչ անելով միավորվել տարածաշրջանը անկայունացնող գործողությունների դեմ։   Նիստի ընթացքում ելույթ կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 
    15:25
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան
    Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել էր, որ վարչապետի այցը Թուրքիա պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու:
    15:18
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ի դեմս Հայ Եկեղեցու պատերազմ է մղվում հայ ժողովրդի դեմ, որի առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է. Հայր Հովհաննես Թորգոմյան
    Հայր Հովհաննես Թորգոմյանը գրել է․ «Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել իր հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին` ակնհայտ փարիսեցիությամբ փորձելով արդարացնել իր բացահայտ հակաեկեղեցական ընթացքը իբրև թե բարեպաշտությամբ, որը չի հանդուրժում կեղծիք և սուտ։ Իրականում պատկերը ավելի քան պարզ է. 1. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ի դեմս Հայ Եկեղեցու պատերազմ է մղվում հայ ժողովրդի դեմ, որի առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, որը կասկածի տակ է առնում Հայոց Ցեղասպանությունը, ժխտում Արցախի հայկականությունը, խեղում մեր պատմությունը, խորհդանիշերը ու ինքնությունը։ 2. Պետությունը իր անձի հետ նույնացրած սուբյեկտը` պետականությունը դարձրել է սեփական բարդույթները քողարկելու միջոցի և իր ձախող կառավարման հետևանքով առաջացած աղետալի վիճակի ցանկացած քննադատություն որակում է հակապետական գործունեություն: Մինչդեռ իրականություն այն է, որ հայոց պետությանը ամենամեծ վնաս հասցրած անձը հենց ինքն է: Պետությունը պետք է պաշտպանվի հենց իրենից ու իր նմաններից: Եվ վերջում մի հարց. մի մարդ, որ գրել է իբրև թե գիրք՝ «երկրի հակառակ կողմը», ուր ուղղակի այլասերության խրախճանք է, դեռ իրավունք ունի խոսել բարոյականությունի՞ց: Այստեղ են ասել «բժիշկ բժշկիր անձդ» (Ղուկ. 4:23) Այս մարդկանց շատ գեղեցիկ կերպով բնորոշել է Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս.«Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար եք, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել…»(Մատթ.12:34)»։
    15:10
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    23 համարի ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքից
    Իսակովի պողոտայում առավոտյան ՃՏՊ է տեղի ունեցել թիվ 23 ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ, գրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
    15:06
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանում ձերբակալել են իսրայելցի 6 կին գործակալի և Իսրայելի համար ԱԹՍ-ներ նախագծողների
    Իր հերթին, Mehr գործակալությունը նշում է, որ Իրանի արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում ձերբակալվել է Իսրայելի համար աշխատող անօդաչու թռչող սարքերի առնվազն 18 նախագծող։ Նրանք, գաղտնի աշխատելով Իսրայելի համար, նախագծել են լրտեսական և մարտական ​​անօդաչու թռչող սարքեր։
    15:00
    19.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Հրթիռակոծվել են հիվանդանոցներ. Իրան-Իսրայել օդային դաժան բախումներից տասնյակ զոհեր ու վիրավորներ կան
    Հրթիռակոծվել են հիվանդանոցներ. Իրան-Իսրայել օդային դաժան բախումներից տասնյակ զոհեր ու վիրավորներ կան
    14:45
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Անընդունելի եմ համարում ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները. Արցախի ԱԺ նախագահ
    Վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները, որոնք մեծ մտահոգություն են առաջացնում յուրաքանչուր հայի մոտ, ով առաջնորդվում է ազգային գաղափարներով և իր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ պատասխանատվության զգացումով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը: «Սամվել Կարապետյանը մշտապես եղել է Արցախի կողքին՝ թե՛ պատերազմական օրերին, թե՛ պետականաշինության դժվարին փուլերում՝ կիսելով արցախցիների հոգսերը, կանգնելով մեր ժողովրդի կողքին։ Արցախի յուրաքանչյուր բնակիչ անձամբ է զգացել մեծ բարերարի հոգատարությունն ու հպարտացել նրա հայրենանվեր գործունեությամբ։ Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են այն համակարգված քաղաքականության, որով թիրախավորվում են մեր ազգային արժեքները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ձեռք բերված փառապանծ հաղթանակները։ Անընդունելի եմ համարում ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին, ուժ և համբերություն մաղթելով նրանց՝ խորապես հավատալով, որ ի վերջո կհաղթի արդարությունն ու ճշմարտությունը։ Առաջ Աստված»,- ասված է հայտարարության մեջ:
    14:40
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:
    14:30
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    14:15
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
    «Բնականաբար, մենք անցանք երկկողմ օրակարգի հարցերին: Երկուստեք ընդգծվեց, որ ՉԺՀ-ի նախագահի Մոսկվա կատարած մայիսյան այցի ընթացքում նոր կարևոր ուղենիշներ են սահմանվել կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների հետագա աշխատանքի համար՝ ամրապնդելու ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերությունը»,-ասաց նա լրագրողներին:
    14:07
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պատրա՞ստ եք էլեկտրաէներգիայի սակագնի աճին․ Հրայր Կամենդատյան
    ՀԷՑ-ի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) ազգայնացումը ինքնին պարտադիր չի նշանակում սակագների բարձրացում, բայց այն կարող է հանգեցնել այդպիսի հետևանքի՝ կախված մի քանի կարևոր գործոններից։
    14:00
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները. պատգամավոր
    Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»,- գրել է նա:
    13:48
    19.06.25
    Ավելին
  • Իրավական
    Աբսուրդի գագաթնակետն է. Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
    Աբսուրդի գագաթնակետն է. Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
    13:45
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ․ անհետ կորածների ծնողերը փակեցին ճանապարհը
    Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների հարազատները փակեցին Հերացի փողոցը։ Ոստիկանները թույլ չէին տալիս նրանց դուրս գալ փողոց։ Իրավիճակը լարվեց։ Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանին փողոցից ուժով դուրս բերեցին։ Անհետ կորածների մայրերը նստեցին փողոցի կենտրոնում, սակայն ոստիկանները կարողացան մասնակի բացել փողոցը։
    13:30
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել է
    ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների հետ, խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Շ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿՀ-ից: Վերջինիս մոտ առկա ծխախոտի տուփից հայտնաբերվել է ապակյա ինքնաշեն ծխամորճ՝ կասկածելի հետքերով և լցված սև զանգվածով: Տարված բացատրական աշխատանքների արդյունքում Գ․Շ․-ն ներքնազգեստի միջից ներկայացրել է նաև փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 11,1 գրամ քաշով, տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ և դեղահաբեր։ Քաղաքացի Գ․Շ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։
    13:15
    19.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան. անհետ կորած զինվորների հարազատների ակցիան շարունակվում է
    Երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան. անհետ կորած զինվորների հարազատների ակցիան շարունակվում է
    13:06
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի 1 պայթյուն. ՊՆ
    Այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է հաղորդագրությունում։
    13:00
    19.06.25
    Ավելին