Լրահոս
2025-06-19
-
Արտաքին քաղաքականությունՍամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. ԶախարովաՀիշեցնենք, որ երեկ Նոր Նորք և Ավան վարչական շրջանների դատարանը բավարարեց ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։Ավելին19:1519.06.25 -
ԻրավականՎրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:0019.06.25 -
ՄիջազգայինՊեսկովը մեկնաբանել է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավման հնարավորությունըԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածությունը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության մեջ զգալի սրացում կլինի Մերձավոր Արևելքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելին18:4519.06.25 -
ՔաղաքականՐաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնել կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնել կալանքի տակ գտնվող բարերար Սամվել Կարապետյանին։ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունում նշված է․ «Հաջողած բարեգործի հանդեպ անհետաքրքիր մարդուկի վախվորած վճռով քաղաքական բանտարկյալներ «տնեվորելու»՝ Հանրապետության հարուստ-տխուր ավանդույթը ծաղկման շրջան է թևակոխում։ Ազատություն մեկին և բոլորին՝ նմանակող փոքրիկ Երևանում փակված լինեն, բուն բռնապետական Բաքվում, թե այլուր։ Այս մեկն էլ է առ ոչինչ, դրա հեղինակն ինքը՝ դատապարտված անցյալ կատարյալ մոռացության։ Զորակցում ենք»։Ավելին18:3719.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Դժոխքի դռները բաց են պահում Իրանն ու Իսրայելը. պատերազմի 7-րդ օրըՀայլուր 18։30 Դժոխքի դռները բաց են պահում Իրանն ու Իսրայելը. պատերազմի 7-րդ օրըԱվելին18:3019.06.25 -
ՔաղաքականԱյս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ ՔոչարյանՍամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։ Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին18:2719.06.25 -
ՔաղաքականԱրտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորԱվելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։Ավելին18:2419.06.25 -
ՀասարակականՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սամվել ԿարապետյանինՍ. Կարապետյանին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում՝ փաստաբանների կողմից բարձրացված, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի (ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելու և մի շարք տրանսպորտային միջոցներ Ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ) Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ հունիսի 18-ին սկսել է քննակման ընթացակարգ:Ավելին18:2019.06.25 -
ՀասարակականԵրևանում լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինենՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, հունիսի 19-ից կկատարվեն լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում:Ավելին18:1519.06.25 -
ԻրավականՉարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների (տեսանյութ)Թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ: Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ: Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին Չարենցավանի բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր ավելի քան 22 գրամ բյուրեղանման դեղին զանգվածներով 5 անոթ և կարմիր ու կապույտ ժապավեններով 12 փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով: Եղվարդցու խուզարկությամբ հայտնաբերվեց երկու հաբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Հունիսի 17-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է կարմիր և կապույտ ժապավեններով 9 փաթեթ և բյուրեղանման դեղին զանգվածով մեկ անոթ: Նշանակվել է փորձաքննություն: Երկուսն էլ ձերբակալված են, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին18:0019.06.25 -
ՀասարակականՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՀունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև սրբազան մասունքները Նորին Սրբությունը փոխանցեց Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանին: Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ: Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը։ Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Շողակաթ վանքի բակում Արտակ եպիսկոպոսի նախագահությամբ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանով կատարվեց հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:Ավելին17:5019.06.25 -
ՏարածաշրջանՉինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է ՀայաստանԻրանում Չինաստանի դեսպանատունը հունիսի 17-ին կոչ էր արել Չինաստանի քաղաքացիներին հեռանալ երկրից։ Դիվանագիտական առաքելությունը նշում էր, որ կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները։ Ծանուցման մեջ թվարկվել էին Հայաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը՝ որպես Իրանից հեռանալու ուղիներ։Ավելին17:4519.06.25 -
Քաղաքական2021-ի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025-ի նույն օրը նա կալանավորվեցԳործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ներկայացրել է, թե ինչպես են սինքրոն աշխատում Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանն իրար հետ։ «2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ Հայաստանին աջակցելու համար։ 2025 թվականի նույն օրը՝ հունիսի 18-ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը...»,- Facebook-ում գրել է Կարապետյանը։Ավելին17:3019.06.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր ՍողոմոնյանՔաղաքական գիտությունների դոկտոր, ՄՄՀԻ պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորմանը: «Սամվել Կարապետյանն, առանց որևէ չափազանցության, մեր օրերի ամենահայտնի ու նշանավոր հայերից մեկն է։ Դժվար էր պատկերացնել ավելի վատ ուղերձ, որ կարող էր ստանալ աշխարհը մեր ժամանակակից պետության մակարդակի մասին, քան Երևանում՝ անվանի բարերարի ու ականավոր գործարարի կալանավորումը՝ մեկ ելույթի պատճառով։ Ազգային ինստիտուտների, իրապես նշանավոր և պատմական առաքելություն կատարած մարդկանց փուչ գործերով հետապնդելու իմաստով Փաշինյանը խայտառակվելու չտրորած գիծ թերևս չի թողել։ Ով գիտե՝ ինչպիսին կլիներ Քըրք Քըրքորյանի կամ Շառլ Ազնավուրի ճակատագիրը, եթե հրաշքով ողջ լինեին ու հանդգնեին իշխանության կոպիտ հարձակումից պաշտպանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է։ Ջանք խնայելու իրավունք չունենք»,- նշել է Սողոմոնյանը։Ավելին17:1519.06.25 -
ՀայաստանԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հունիսին տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատված են Ադրբեջանի կողմից։Ավելին17:0019.06.25 -
ՔաղաքականՔննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանին և Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետ Դավիթ Ղազախեցյանին: ՔԿ-ից տեղեկացնում են, որ նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով գլխավոր վարչության պետի տեղակալին և երեք վարչության պետերին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջիններիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, համակարգում անցած երկարամյա ճանապարհը և վստահություն հայտնել, որ նրանք պատշաճ կիրականացնեն ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված խնդիրները: Նորանշանակ պետերը շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և պետությանը ծառայելուն ընձեռված հնարավորության համար: Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել նաև Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության նախկին պետ Ռոբերտ Ադիլխանյանին՝ երկարամյա ծառայության և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կայացման գործում ունեցած դերակատարության համար:Ավելին16:4519.06.25 -
ՄիջազգայինՄերցի կառավարությունը թույլատրել է գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանումն ԻսրայելՄայիսի 7-ից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակաշրջանում թույլատրվել են ընդհանուր առմամբ 3,986 միլիոն եվրոյի զենքի մատակարարումներ հրեական պետությանը: Այսպիսով, Գերմանիայի կառավարությունը վերջին ժամանակներս առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է Իսրայել զենքի արտահանման ծավալների մասին: Ավելի վաղ նախարարների կաբինետը վկայակոչել էր զենքի արտահանման վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:Ավելին16:3019.06.25 -
ՏարածաշրջանԳնում ենք հրթիռների դեմ կանգնելու. իրանցիները ոչ միայն փախչում են պատերազմից, այլև վերադառնում տունԳնում ենք «հրթիռների դեմ կանգնելու». իրանցիները ոչ միայն փախչում են պատերազմից, այլև վերադառնում տունԱվելին16:1519.06.25 -
ԻրավականՆիկոլ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ու՞ր են անհետացել քեզ ուղեկցող մեքենաների ռադիոկապի ձայնագրությունները. փաստաբանԲարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները ինձ հիմք ու իրավունք են տալիս վերջինիս հրապարակայնորեն մի հարց ուղղել: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ «Նիկո’լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ու՞ր են անհետացել քեզ ուղեկցող ավտոշարասյան մեքենաների մեջ դեպքի պահին եղած ռադիոկապի ձայնագրությունները, ինչու՞ ես թաքցրել դրանք, ի՞նչ մեղսակցություն ունես այդ վրաերթին»,– ընդգծել է նա։Ավելին16:0019.06.25 -
ՀասարակականՊայթյուն՝ հրդեհի բռնկումով. կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրիցԱյսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի մոտ ավտոմեքենա է պայթել, ապա պայթյունին հաջորդել է հրդեհը: Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ շենքի բակում կայնաված «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենաների սեփականատերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի պատճառը՝ պարզում է, պարզվում է նաև ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:Ավելին15:4519.06.25