Լրահոս
2025-06-19
-
Հասարակական«Արմենալ» ՓԲԸ-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդՕրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 34-ամյա Վազգեն Դ․-ն է, ում ընկերը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը Գրիբոյեդով փողոցի 25 հասցեում գտնվող «Արմենալ» ՓԲԸ-ի տարածքում բարձր լարման աղեղի ապամոնտաժում իրականանացնելու ժամանակ ինդիկատորի խափանման հետևանքով տեղի է ունեցել կարճ միացում, որի հետևանքով Վագզեն Դ․-ն ստացել է նշված մարմնական վնասվածքները Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։Ավելին22:4519.06.25 -
ՔաղաքականՀՀ-ն որդեգրել է խաղաղության, բարիդրացիության և համագործակցության ճանապարհով առաջ շարժվելու հստակ դիրքորոշում. ԽաչատուրյանՈղջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի խոսքով՝ կիսելով համընդհանուր այս արժեքները, մեր երկրները մեծ ներուժ ունեն խորացնելու համագործակցությունն այդ ուղղությամբ՝ նպաստելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղության հաստատմանը։Ավելին22:3019.06.25 -
ՔաղաքականԳույքի ազգայնացումը չպետք է շփոթել գայթակղիչ բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ. Գևորգ ԴանիելյանԻրականում խելամիտ կլիներ պետության սեփականությունը առաջնահերթ վերականգնել ընդերքի նկատմամբ, քանզի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, հատուցման առնչությամբ գումարներն անհամեմատ փոքր են, երաշխավորվում է պետբյուջեի հսկայական մուտքեր և, վերջապես, շահագործման կտրվածքով առանձնակի բարդություններ չկան»։Ավելին22:2519.06.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Իջևան քաղաքումՀունիսի 19-ին, ժամը 14:20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցում գտնվող տներից մեկին մոտակա մառանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել է մառանը՝ մոտ 30 քմ։Ավելին22:1519.06.25 -
ՀայաստանՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին․ հայտարարություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին: Տարիներ շարունակ աշխատելով նրա հետ՝ նրան ճանաչում ենք որպես մարդկային բարձր որակներով օժտված, մշտապես յուրաքանչյուրիս հոգսով ապրող, մեր կոլեկտիվի հուսալի ու վստահելի Ընկերոջ: Մարդ, որըմեր երկրի համար կարևոր ու ծանր օրերին առաջիններից է եղել, ով արձագանքել է բոլոր խնդիրներին, մեծաջակցություն ցուցաբերել մեր բազմաթիվ հայրենակիցներին, ինչպես նաև մեր աշխատակազմի յուրաքանչյուր անդամին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մշտապես արել և շարունակում է անել առավելագույնը իրեն տրված լիցենզիայի պայմաններին համապատասխանիրսպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար։ Բազմիցս ներկայացրել ենք մատուցվող ծառայությունների որակի, մասնավորապես՝ վթարայնության հետ կապված խնդիրները: Ուզում ենք հիշեցնել, որ 2015թ.-ին «Տաշիր» ընկերությունների խումբն ընդունել է սնանկության եզրին գտնվող, 80%-ից ավելի բարոյապես եւ ֆիզիկապես մաշվածություն ունեցող ընկերություն, որից հետո սկսվել է ֆիզիկական և ֆինանսական առողջացմանն ուղղված աշխատանքը, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով։ Ներդրումներն իրականացվել են ամբողջությամբ՝ ընդհանուր շուրջ 700 մլն դոլարի չափով: Արդյունքում, Ընկերությունում էլեկտրաէներգիայի կորուստների մակարդակը կտրուկ կրճատվել է ՝ հասնելով միջազգային ընդունելի, բացառապես տեխնիկական կորուստների մակարդակին: Հոսանքազրկումների ցուցանիշները նույնպես բարելավվել են, սակայն դեռևս շատ անելիք կա: Եվ մենք ամենօրյա ռեժիմում աշխատում ենք հոսանքազրկման ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ենք ներկայացրել բաշխիչ ցանցի արդիականացման և վերակառուցման առաջարկությունների փաթեթ՝ ուղղված մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սպասում ենք արձագանքի: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօրվա դրությամբ ֆինանսապես կայուն վիճակում է, Ընկերության վարկային վարկանիշը բարձր է ՀՀ սուվերեն վարկային վարկանիշից: Այս տարիների ընթացքում Ընկերությունը ներդրել է կառավարման միջազգային ստանդարտներ՝ մեծ կարևորություն տալով էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են: Վստահ ենք, որ Հայաստանում, որպես իրավական պետությունում, օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք, և ամենակարևորը՝ հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերն իրականացնելու գործին»,– ասվում է հայտարարության մեջ։Ավելին22:0019.06.25 -
ՄիջազգայինՍա Իրան-ԱՄՆ պատերազմ է, որ վարում է Իսրայելը. Իրանի կապիտուլյացիան հնարավո՞ր էՍա Իրան-ԱՄՆ պատերազմ է, որ վարում է Իսրայելը. Իրանի կապիտուլյացիան հնարավո՞ր էԱվելին21:4519.06.25 -
ՄիջազգայինԻրանը կշարունակի հարվածել Իսրայելին մինչև վերջինս չպատժվի ու չվճարի ռազմատուգանքԵրկու երկրների հակամարտությունը սրվել է հունիսի 13-ի գիշերը Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունից հետո:Ավելին21:3019.06.25 -
ՀասարակականՀոսանքը կթանկանա ՀԷՑ-ի պետականացումից հետո. քաղաքական վրեժի զոհ կդառնա՞ ռազմավարական հիմնարկըՀոսանքը կթանկանա ՀԷՑ-ի պետականացումից հետո. քաղաքական վրեժի զոհ կդառնա՞ ռազմավարական հիմնարկըԱվելին21:1519.06.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes»-ում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտա թիվ 39 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:0019.06.25 -
ՔաղաքականԱլիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան ԳեղամյանԹեև պաշտոնական առիթը 2023 թ. երկրաշարժից տուժածների համար ադրբեջանական ֆինանսներով բնակելի թաղամասի բացումն է, սակայն կողմերը քննարկելու են Հարավային Կովկասում ստեղծված պայթունավտանգ իրադրությունը:Ավելին20:4519.06.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Պատերազմից փախչող իրանցիների համար վրան է տեղադրել Կարմիր Խաչը՝ հայ-իրանական սահմանինՀայլուր 20։30 Պատերազմից փախչող իրանցիների համար վրան է տեղադրել Կարմիր Խաչը՝ հայ-իրանական սահմանինԱվելին20:3019.06.25 -
ՄիջազգայինԳերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆՆերկայումս ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում:Ավելին20:1519.06.25 -
ՀասարակականԲազում գյուղում բախվել են «Ford Fiesta»-ն և «Opel Zafira»-ն․ վերջինը կողաշրջվել է․ 4 վիրшվորներից 2-ը անչափահասներ ենԵրեկ՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 42-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Ford Fiesta» և 24-ամյա Դավիթ Գ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 37-ամյա Մարինե Ն․-ն, 15-ամյա Լ․ Մ․-ն, 12-ամյա Վ․ Մ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Նվարդ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին20:0019.06.25 -
ՔաղաքականԱլիևի սև ցուցակում հայտնված գործարարը՝ հայկական բանտում. փառավորվո՞ւմ է Փաշինյանի հոգինԱլիևի սև ցուցակում հայտնված գործարարը՝ հայկական բանտում. փառավորվո՞ւմ է Փաշինյանի հոգինԱվելին19:4519.06.25 -
Քաղաքական«Զվարթնոց»-ում ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ․ Լևոն ՔոչարյանՍրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում»,- գրել է նա:Ավելին19:3019.06.25 -
Արտաքին քաղաքականությունՍամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. ԶախարովաՀիշեցնենք, որ երեկ Նոր Նորք և Ավան վարչական շրջանների դատարանը բավարարեց ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։Ավելին19:1519.06.25 -
ԻրավականՎրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:0019.06.25 -
ՄիջազգայինՊեսկովը մեկնաբանել է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավման հնարավորությունըԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածությունը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության մեջ զգալի սրացում կլինի Մերձավոր Արևելքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելին18:4519.06.25 -
ՔաղաքականՐաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնել կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնել կալանքի տակ գտնվող բարերար Սամվել Կարապետյանին։ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունում նշված է․ «Հաջողած բարեգործի հանդեպ անհետաքրքիր մարդուկի վախվորած վճռով քաղաքական բանտարկյալներ «տնեվորելու»՝ Հանրապետության հարուստ-տխուր ավանդույթը ծաղկման շրջան է թևակոխում։ Ազատություն մեկին և բոլորին՝ նմանակող փոքրիկ Երևանում փակված լինեն, բուն բռնապետական Բաքվում, թե այլուր։ Այս մեկն էլ է առ ոչինչ, դրա հեղինակն ինքը՝ դատապարտված անցյալ կատարյալ մոռացության։ Զորակցում ենք»։Ավելին18:3719.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Դժոխքի դռները բաց են պահում Իրանն ու Իսրայելը. պատերազմի 7-րդ օրըՀայլուր 18։30 Դժոխքի դռները բաց են պահում Իրանն ու Իսրայելը. պատերազմի 7-րդ օրըԱվելին18:3019.06.25