Լրահոս

2025-06-19
  • Img default alt hy
    Հայաստան
    Բոլորս ենք գերի էս ազգակործանի ու նրա մանկլավիկ կամակատարների ձեռքում. Նազենի Հովհաննիսյան
    Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում կիսվել է Ռուբեն Մելիքյանի գրառմամբ, որին հավելել է՝ «Բոլորս ենք գերի էս ազգակործանի ու նրա մանկլավիկ կամակատարների ձեռքում… բոլորս»։
    11:30
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե նույնիսկ բոլոր սրբազանները խախտած լինեն կուսակրոնության ուխտը, դա ոչինչ է այն հանցանքների առջև, որը Փաշինյանն ու իր թիմն իրականացրել են․ պատգամավոր
    Ըստ պատգամավորի՝ այս ամենը նաև իրականացվում է վախի ուղերձ փոխանցելու համար: «Նիկոլ Փաշինյանը մեզ ասում է՝ եթե ես աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի նկատմամբ, ուղղակի եկեղեցին պաշտպանելու իր հայտարարության համար կարող եմ իրականացնել նման ապօրինություն, դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ կպատահի ձեզ հետ, եթե դուք համարձակվեք քննադատել մեզ, համաձայն չլինել մեզ հետ: Այս վախի ուղերձն է փոխանցվում մեզ»,- ասաց նա:
    11:15
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար․ հայտարարություն
    Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում գտնվող իր քաղաքացիներին տեղեկացնելով Իրան-Հայաստան սահմանի «Նորդուզ»-«Ագարակ» սահմանային անցակետով ցամաքային ճանապարհորդության լրացուցիչ տարբերակները դիտարկելու մասին։
    11:00
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան
    Նա կորցնում է հանրային աջակցությունը (ամերիկացիների շուրջ 60%-ը դեմ է ԱՄՆ-ի ներքաշվելուն), և վերջապես՝ Թրամփը պարզապես չի ցանկանում վտանգել այն ամերիկացի զինվորականների կյանքը, որոնք տեղակայված են Իրանի հրթիռների համար հասանելի ռազմաբազաներում։ Բնականաբար, Թրամփը չի գնա ցամաքային գործողության։ Վերջիվերջո փորձը ցույց է տալիս, որ 21-րդ դարում ամերիկյան ռազմական գործողությունները Մեծ Մերձավոր Արևելքում առանձնապես դրական արդյունք չեն տվել՝ ոչ ամերիկացիներին, ոչ էլ տեղի բնակչությանը։ Լինի դա Իրաքը, Սիրիան, թե նույնիսկ Աֆղանստանն ու Լիբիան։ Եվ սա Թրամփի հիմնական քննադատությունն է եղել նախկին վարչակազմերի վերաբերյալ:
    10:45
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»
    Երկրորդը, որ չափազանց էական է. այս աղաղակող իրավական, քաղաքական ու ընդհանրապես՝ բարոյական բոլոր նորմերը ոտնահարող խայտառակությունը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կանչվելու անմիջապես նախօրեին: Փորձագիտական շրջանակներում կան տարբեր կարծիքներ, թե Թուրքիայում ինչեր կարող են լինել, այդ թվում՝ Փաշինյանի կողմից Հայաստանի համար խիստ վտանգավոր նոր «պայմանավորվածությունների» ձեռքբերման առումով: Եվ այդ սպառնալից «պայմանավորվածությունների» իրագործմանը խոչընդոտելու ունակ բոլոր հնարավոր միավորները՝ լինեն ազգային Եկեղեցին, ազգային շրջանակները, ազգային նկարագիր ու հենք ունեցող գործարարները, պետք է թիրախավորվեն: Տրամաբանությունը, կարծում ենք, չափազանց պարզ է՝ լրացուցիչ մեկնաբանելու համար:
    10:42
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի հարվածներից Իսրայելում հիվանդանոց է խոցվել, Իսրայելը հարվածել է իրանական 20-ից ավելի թիրախի
    Թեհրանի կենտրոնում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսրայելական 60 կործանիչ հարվածել են 20-ից ավելի ռազմական թիրախի, այդ թվում՝ միջուկային մշակումների հետ կապված օբյեկտների և հրթիռների արտադրության վայրերի։  
    10:38
    19.06.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Սահմռկեցուցիչ սկանդալ՝ Բաքվում. ոստիկանները ծեծել, աչքերը հանել ու շենքից նետել են 16-ամյա տղային
    Սահմռկեցուցիչ սկանդալ՝ Բաքվում. ոստիկանները ծեծել, աչքերը հանել ու շենքից նետել են 16-ամյա տղային
    10:30
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը
    Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցությունից տեղեկացնում են, որ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։
    10:25
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ի՞նչ ունեցվածք ունի Սամվել Կարապետյանի գործը քննող դատավորը. ArmLur
    ՀՀ նախագահի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
    10:21
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել
    Հունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ Հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ կանխվել է։
    10:15
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական պատգամավորները երեկ ողջ օրը կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»
    ՔՊ-ական ֆրակցիան, ըստ ամենայնի, հենց Փաշինյանի ցանկությամբ, թիկնազորի նման ուղեկցում էր նրան ամենուր՝ սրճարան գնալիս, բակում զբոսնելիս, անգամ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ թիկունքում շարվել էին եւ դեմքի լուրջ արտահայտությամբ լսում էին, թե ինչպես է Փաշինյանը սահմանադրական կարգը տապալում:
    10:07
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ»
    Նիկոլ Փաշինյանը պետք է իր քմահաճույքները բավարարելու համար շրջանցի ՀՀ Կառավարության եւ Կիպրոսի Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1998 թ. օգոստոսի 3-ին (https://www.irtek.am/views/act.aspx?aid=25094) վավերացված համաձայնագիրը։ Այս համաձայնագրով ՀՀ Կառավարությունը պայմանավորվել է Կիպրոսի հետ ամրապնդել փոխշահավետության եւ երկարաժամկետ հիմունքներով երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցությունը՝
    10:05
    19.06.25
    Ավելին
  • Հասարակական
    90-ամյա պապիկը՝ դպրոցական նստարանին. ՀՀ պատմության ամենատարեց քննություն հանձնողը
    90-ամյա պապիկը՝ դպրոցական նստարանին. ՀՀ պատմության ամենատարեց քննություն հանձնողը
    10:00
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»
    Չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնազերծել Թուրքիա կատարելիք այցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ՔՊ թիմում են սկսել խոսել, որ Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի կամ նախնական փաստաթուղթ ստորագրվի խաղաղության վերաբերյալ։
    09:54
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բևեռ են ուզում ձևավորել․ «Հրապարակ»
    ՔՊ-ից հեռացած եւ նոր կուսակցություն հիմնած Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բեւեռ են ուզում ձեւավորել, որը կլինի նախկին նախագահների ուղեծրից դուրս։ Երեկ նրանք առաջին հանդիպումն են ունեցել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ «Քննարկվեց ներքաղաքական զարգացումների կոնտեքստում ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա ապահովելու համար ճանապարհային քարտեզի նախագիծ։
    09:50
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    09:45
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ»
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ կարծես որոշել է կուսակցական կարիերա անել, ԱԺ-ում բյուջեի կատարողականի ելույթում հիշել էր մի քանի տարի առաջ ընդդիմադիր պատգամավորների՝ իր սենյակ մտնելը։ Հետո Ավանեսյանը «շշպռեց» ընդդիմությանը, հասցրեց կասկածի տակ դնել կաթողիկոսի կուսակրոնությունը պահպանելու հարցը։ Մի նախարար, որի ամուսինը, ըստ մամուլի, աղանդավորական կազմակերպության անդամ է։
    09:42
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը․ «Փաստ»
    Այն, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին պարբերաբար թե՛ անհեթեթ, թե՛ անօրինական հրամաններ է տվել, որևէ մեկի համար նորություն չէ: Դե, օրինակ՝ սկսյալ սատանաներ փնտրելու հրամանից: Սակայն Սամվել Կարապետյանի հետ կապված (չի բացառվում նաև եկեղեցականների հետ կապված), ամենայն հավանականությամբ, այն աստիճան ապօրինի, կարմիր գծեր հատող հրաման է տվել, որ նույնիսկ շատ այլ հրահանգներ սուսուփուս կատարած, շատ բաների վրա աչք փակած ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է հրաժարվել կատարել, ինչի արդյունքում ազատվել է աշխատանքից: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը երեկ փորձում էր պատճառ բերել «մի քիչ հանգստանալը»՝ «չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց» հավատ չներշնչող ձևակերպմամբ, բայց փաստը մնում է փաստ: Հանուն արդարության, պետք է նշել, որ կան տեղեկություններ, թե նրա հրաժարականը վաղուց էր նախատեսվում,
    09:38
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞վ կնշանակվի Արմեն Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»
    Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ չունի Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել, պարզապես հոգնած էր»,- ասաց նա։
    09:34
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    19.06.25
    Ավելին