Լրահոս
2025-06-30
-
ՀասարակականԵրկրաշարժ` Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 01:51-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 29-ին, ժամը 21։51-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։Ավելին02:1730.06.25
2025-06-29
-
ՀասարակականԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հեսու Շ.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Վ. Վաղարշյան փողոցում՝ «Պարտեզ» ֆուդկորտի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։Ավելին23:5829.06.25 -
ՔաղաքականՄակրոնի աջակցությունը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու․ ԱսլանյանՄիաժամանակ Ֆրանսիան կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյա հայության ապագա զանգվածային արտագաղթը դիտարկվում է որպես պոտենցիալ ռեսուրս՝ այնտեղ, իսկ այստեղ՝ պետականությունն ու ինքնությունը կազմաքանդող գործոն։ Եկեղեցին թիրախավորել, Արցախից հրաժարվել, արժեքները վերացնել ` թրքացնելով տարածաշրջանը,և հայությանը կրկին ստիպել բռնելու գաղթի ճամփան։Ավելին23:4929.06.25 -
ՍփյուռքԲելգիայի հայ համայնքը դատապարտում է ՀՀ իշխանության հարձակումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա«Իրապես աներևակայելի, մտահոգիչ և նույնիսկ կասկածելի դրդապատճառներով է, որ վերջին շրջանում շղթայազերծվել է պախարակման արշավ ՀՀ վարչապետի և նրա շրջապատի կողմից՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա սպասավորների դեմ, հաճախ նաև վարչապետի պաշտոնին անհարիր և անպատշաճ արտահայտություններով։ Անշուշտ, պոպուլիստական ելույթներում կասեն, թե իրենք դեմ չեն Հայ Եկեղեցուն և կրոնին, այլ միայն որոշ եկեղեցականների, սակայն հայ ժողովուրդն այդքան միամիտ չէ, որ չհասկանա՝ իրենց իրական նպատակը հենց Եկեղեցին է՝ իր հավատացյալներով։Ավելին23:3029.06.25 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ` Արին Բերդի փողոցումՀունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ 200 քմ տարածքում այրվում են կենցաղային իրեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։07-ին։Ավելին23:0029.06.25 -
ԱրցախԱրցախի թեմի առաջնորդի ձեռամբ Մայր Աթոռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարԹող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին. ամեն:Ավելին22:3029.06.25 -
ԻրավականՓաշինյանը վաղուց երազում է Մայր Աթոռում «կոտորած» կազմակերպել և այդ նպատակը չի էլ թաքցնում. Միքայել Սրբազանի փաստաբանՆախ՝ Միքայել Սրբազանն իմաստուն և քաջ մարդ է, և ի տարբերություն էժանագին թեմաներով դիվիդենտներ շահելու փորձ անող քաղաքական ուժերի և անձանց, հստակ գիտակցելով, որ իր չգնալը կարող է հարյուրավոր մարդկանց համար ճակատագրական լինել և Աստված մի արասցե, ողբերգական վերջանալ, որոշեց, հակառակ իր աջակիցների կամքի, գնալ քննչական կոմիտե:Ավելին22:1429.06.25 -
ՀասարակականԵ՞րբ կմեկնարկի հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըՀիշեցնենք՝ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են:Ավելին22:0029.06.25 -
ՔաղաքականՄակրոնի նման դիրքորոշումը խորացնում է մեր ժողովրդի անվստահությունը ժողովրդավարության հանդեպ, ստվերում՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները. ՍուրենյանցՀայաստանում քաղաքական հետապնդումների դեպքերը, անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, դատարանների նկատմամբ ճնշումները, Եկեղեցու դեմ պետական հակաքարոզչությունը սպանում են ժողովրդավարությունը, որի պաշտպանությունը բարձրաձայնում է Մակրոնը։ Այս մասին հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ «Մակրոնի հերթական սայթաքումը. ո՞վ է վտանգում հայ- ֆրանսիական հարաբերությունները: ՌԴ-ն չի ցանկանում որևէ կերպ միջամտել Հայաստանի ներքին գործերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին։ «Դա Հայաստանի ներքին գործն է»,- հավելել է նա։ Հայաստանում ծավալվող ներքաղաքական դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ սա է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ինչն, ի դեպ, բխում է միջազգային իրավունքից: Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանի տոտալիտար նկրտումների թիրախներից մեկը Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանն է: Նրա ապօրինի կալանքի հետևանքները վերացնելու ուղղությամբ Մոսկվան, անշուշտ, ջանքեր գործադրում է, բայց, ըստ ամենայնի, դա անում է դիվանագիտական խողովակներով՝ ներքաղաքական միջամտության առիթ չտալու համար: «Շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետի հետ»,- գրել է Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում, ապա հավելել է. «Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ»։ Միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, պետությունները պարտավոր են չմիջամտել այլ ինքնիշխան պետությունների ներքին գործերին։ «Միջամտություն» (intervention) հասկացությունը վերաբերում է սովորաբար ուժի կիրառման սպառնալիքին կամ իրական կիրառմանը, ինչպես նաև ուղղակի գործողություններին՝ ընտրությունների արդյունքների թելադրում, կառավարությունների փոփոխություն և կամ կառավարություն ցուցադրական աջակցություն։ Ուղղակի գործողություն Մակրոնը չի արել: Բայց երբ Մակրոնն ոչ թե աջակցում է ինստիտուցիոնալ ժողովրդավարությանը, այլ բացահայտ իր համերաշխությունն է հայտնում իշխանությունների ավտորիտար քաղաքականությանը՝ դա այլևս չեզոք դիրքորոշում չէ։ Դա համարժեք է Հայաստանի ներքին քաղաքական կյանքում դիրքավորմանը: Հայաստանում քաղաքական հետապնդումների դեպքերը, անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, դատարանների նկատմամբ ճնշումները, Եկեղեցու դեմ պետական հակաքարոզչությունը սպանում են ժողովրդավարությունը, որի պաշտպանությունը բարձրաձայնում է Մակրոնը։ Մակրոնի հայտարարությունը վտանգավոր է նաև միջազգային էթիկայի տեսանկյունից։ Դժվար է չնկատել, որ այն փաստացիորեն լեգիտիմացնում է իշխանության վարած հակաժողովրդավարական քաղաքականությունը՝ ճանապարհ բացելով նոր ռեպրեսիաների համար: Մակրոնի նման դիրքորոշումը, մի կողմից, խորացնում է մեր ժողովրդի անվստահությունը ժողովրդավարության հանդեպ, մյուս կողմից՝ ստվերում է հայ- ֆրանսիական հարաբերությունները: Նման պնդում անելու հավելյալ պատճառներ ունեմ: Մակրոնն իր տեքստում այլ մանրամասներ է նշել իր ու Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ զրույցի ընթացքում նաև վերահաստատել է աջակցությունը Փաշինյանի «քաջարի ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար»։ «Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրանից այն կողմ»,-ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։ «Խաղաղության ու բաց սահմանների» ի՞նչ պարամետրերի մասին է ակնարկում Մակրոնը ու արդյո՞ք Փաշինյանի «քաջարի ջանքերի» մասին հիշատակումը չի հուշում, որ Մակրոնը հերթական անգամ Հայաստանից ակնկալում է նշաձողի իջեցում հայ- ադրբեջանական բանակցություններում: Բայց արդյո՞ք դա բերելու է իրական խաղաղության, որին ձգտում ենք բոլորս, թե՞ նոր ազգային աղետի հայերիս համար՝ ինչպես դա տեղի ունեցավ 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում, երբ Փաշինյանը, նույն Մակրոնի ու Միշելի հորդորով, իջեցրեց նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում՝ ճանապարհ հարթելով Արցախի կործանման համար: Իսկ գուցե գլոբալիստական Արևմուտքը, Ֆրանսիան հենց նրա համա՞ր են աջակցում Փաշինյանի բոլոր ներքաղաքական այլանդակությունները, որպեսզի նրան հակեն զիջումների՝ Ադրբեջանի հետ բանակցություններում: Մակրոնը, թերևս, Փաշինյանից գործնական քայլեր է ակնկալում, մանավանդ, որ Երևանում է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասը»,-գրել է նա։Ավելին21:3029.06.25 -
ՀասարակականՀայաստանյան բոլոր եկեղեցիներում հնչել է աղոթք Սրբազանների ու Սամվել Կարապետյանի համարՀունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի թեմական եկեղեցիներում ու վանքերում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի հորդոր ուղղվեց հավատացյալներին «Տէր ողորմեա»-ի երգեցողության ընթացքին իրենց անհատական աղոթը բարձրացնել առ Աստված հայրենի երկրի խաղաղության, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների՝ մասնավորաբար Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի համար։Ավելին21:0029.06.25 -
ՀասարակականԱրթիկի քաղաքապետի որդին «Toyota Camry»-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել․ անչափահաս վիրավորը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արթուր Ոսկանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը Արթիկի քաղաքապետ Անանիկ Ոսկանյանի որդին է։Ավելին20:3029.06.25 -
Արտաքին քաղաքականությունԻրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին. «Ալիք» օրաթերթԻրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր՝ կիրակի առավոտյան, այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքն, որը տուժել ու վիրավորում է ստացել Իսրայելի ռմբակոծության հետևանքով։ Այս մասին գրում է «Ալիք» օրաթերթը։ Այցի ընթացքում Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանին և նրան փոխանցել նախագահ Փեզեշքյանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան: Հայ ընտանիքի մյուս երեք անդամները մասամաբ թեթև վերքերով հիվանդանոցից դուրս էին գրվել դեպքի երկրորդ օրը:Ավելին20:1929.06.25 -
ՀասարակականԱյսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան ԱվինյանՆրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»,- գրել է Երևանի քաղաքապետը՝ կից հրապարակելով լուսանկարներ:Ավելին20:0029.06.25 -
ՀասարակականԵրևանում պայթյուն-հրդեհ է բռնկվել «Kia»-ում. վիրավոր կաԱյսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Ալիխանյան եղբայրներ փողոցում՝ ժողովրդին հայտնի ֆիզիկայի ինստիտուտի «գարադոկում», դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է առաջացել «Kia» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, իսկ ավտոմեքենան էլ պայթյունի վայրից մոտ 25 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարերի վրայով և հայտնվել կանաչ գազոնում։ Վարորդը այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։Ավելին19:3029.06.25 -
ՔաղաքականՀարգելի Մակրոն, Ձեր «աջակցությունը» Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում․ Իշխան ՍաղաթելյանՎերջին տարիներին, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և Դուք խրախուսել եք Հայաստանի իշխանություններին, այսպես կոչված, «խիզախ քայլերի» համար, դա մեր ազգի համար ավարտվել է աղետով։Ավելին19:1629.06.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը մեկնում է ԻսպանիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։Ավելին19:0029.06.25 -
ՀասարակականԶոլաքարում 65-ամյա վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Զոլաքար բնակավայրի 5 փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սամվել Վ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 7-ամյա Ա․ Մ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վրաերթի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին18:3029.06.25 -
ՀասարակականՓրկարարները Սեբաստիայի փողոցում հրդեհված շենքից տարհանել են 10 քաղաքացու․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել էՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 29-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:Ավելին18:0029.06.25 -
Արտաքին քաղաքականությունԶգուշացե՛ք Հայաստանում նրանցից, ովքեր հարձակվում են Հայ Առաքելական եկեղեցու վրա. ֆրանսիական հեղինակավոր պարբերականի անդրադարձըՍա տեղի է ունենում Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև շաբաթներ շարունակ լարվածությանը զուգահեռ, երբ եկեղեցին քննադատում է Փաշինյանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական մերձեցման համար»,- գրում է պարբերականը։Ավելին17:3929.06.25 -
ՀայաստանԻնչո՞ւ Միքայել Սրբազանը հանձնվեց, կամ ովքեր խորհուրդ տվեցին նրան․ Արա Զոհրաբյանը պարզաբանում էՄիքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանումներ է տարածել Սրբազան Հոր ձերբակալության ու հայտարարության վերաբերյալ։ «Նախ, համառոտ կներկայացնեմ՝ ինչ է տեղի ունեցել: 2025թ. հունիսի 27-ին Մայր Աթոռում հրավիրվել էր քահանաների ժողով, որի աշխատանքները համակարգելու էր Միքայել սրբազանը: Այդ ժողովի կազմակերպչական աշխատանքները սկսվել էին մոտ մեկ ամիս առաջ: Քրեական վարույթը նախաձեռնել են 2025թ. հունիսի 17-ին, սակայն ընտրել են հունիսի 27-ը Միքայել սրբազանին ձերբակալելու համար: Առավոտյան վաղ, երբ ԱԱԾ աշխատակիցները այցելել են Մայր Աթոռ, իրենց տեղեկացրել ենք, որ 200-ից ավել քահանա է մասնակցում ժողովին և սխալ է դիտվելու, որպեսզի բոլորի աչքի առջև դուք իրենց հոգևոր հորը կամ եղբորը ձերբակալեք: Առաջարկվել է ժողովից հետո Միքայել սրբազանը կամովին կներկայանա, քանի որ խուսափելու մտադրություն չի ունեցել: ԱԱԾ աշխատակիցները չեն համաձայնվել, և ասել են, որ պետք է հիմա կատարեն քննիչի որոշումը: Երբ լուրը Միքայել սրբազանի հետ ասեցինք քահանաներին, դա առաջացրեց իրենց արդար զայրույթը: Ներկա քահանաները դա համարեցին Եկեղեցու և հոգևոր դասի դեմ ուղղված քայլ: Այդ ընթացքում Մայր Աթոռի տարածք ներխուժեցին դիմակավորված ԱԱԾ հատուկ ջոկատի ծառայողները և ոստիկանները: Ընթացքում նաև քաղաքացիներ էին ներս մտնում: Իմ կարծիքով՝ իշխանությունները հատուկ սրեցին վիճակը, բայց այն դուրս եկավ իրենց վերահսկողությունից, քանի որ ներկայացող քաղաքացիներն իրենց գիտակցության մեջ Մայր Աթոռը պաշտպանում էին ապօրինի ներխուժումից: ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մի քանի գրոհի փորձերը ձախողվեցին, ինչից ելնելով՝ նրանք նահանջեցին: Ի դեպ, չեմ կարող չնշել, որ ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մի մասի սրտով չէր այդ գործընթացը: Այդ ընթացքում Միքայել սրբազանը 2 անգամ փորձ է կատարել նստել մեքենան և գնալ քննչական կոմիտե, բայց օբյեկտիվորեն չի կարողացել: Հետագայում, երբ ոստիկանության և ԱԱԾ ծառայողները հեռացել էին, Միքայել սրբազանն իր պաշտպանների ուղեկցությամբ կամովին ներկայացավ քննչական կոմիտե: Հիմա անդրադառնամ տեսակետներին. Տեսակետ 1. Ինչու Միքայել սրբազանը հանձնվեց, կամ ովքեր խորհուրդ տվեցին նրան. Նախ, ձերբակալվելը չի կարող համարվել հանձնվել: Որոշումը կայացրել է Միքայել սրբազանը: Ոչ կաթողիկոսը, ոչ էլ ներկա եպիսկոպոսները չեն ազդել Միքայել սրբազանի որոշման վրա: Սրբազանը ասում էր՝ ես չեմ վախենում և թաքցնելու բան չունեմ, ինքս եմ գնում: Միքայել սրբազանի հոգևոր եղբայրներն ասել են, որ ինչ որոշում կայացնի, իր կողքին են: Եթե Միքայել սրբազանին ճանաչեիք, ապա նման հարց չէր առաջանա, որ իրեն կարող են ցուցում տալ կամ ազդել իր վրա անելու մի բան, որը չի ուզում անել: Ես ինքս էլ, որպես փաստաբան, կարծիք եմ հայտնել, որ ճիշտ է կամովին գնալը, քանի որ հակառակ դեպքում դա կմեկնաբանեն որպես քննությունից խուսափում: Այսպես ասեմ, կար 2 տարբերակ՝ կամովին գնալ կամ հարկադրաբար: Երրորդ տարբերակ չկար, որքան էլ որ զգացմունքային ֆոնի տակ ասենք, որ թող չգնար՝ մենք կպաշտպանեինք: Ցերեկը չստացվեր, գիշերը կգային: Գիշերը չստացվեր, Գյումրի մեկնելիս կձերբակալեին: Իշխանությունը եկեղեցու մասով հատել է բոլոր կարմիր գծերը, և պատրաստ էր ուժ կիրառելով և սրբազանին նվաստացնելով ձերբակալել: Դա չստացվեց միայն հոգևորականների և եկեղեցու զավակների ջանքերի շնորհիվ: Ի դեպ, նշեմ, որ Արման Թաթոյանը ուշ է եկել Մայր Աթոռ, երբ վաղուց սրբազանի կողմից որոշումը կայացված էր: Այնպես որ՝ նա էլ չի ազդել սրբազանի վրա: Տեսակետ 2. Ինչու Միքայել սրբազանը հայտարարություն տվեց վարչապետի թեկնածուի հետ կապված հարցով Քննչական կոմիտեի ճանապարհին լրագրողների կողմից այդ հարցը բարձրացվեց, իսկ հետագայում արդեն ամբողջ համացանցում պտտվում էր Էդմոն Մարուքյանի առաջարկած այն տարբերակը, որ պետք է Միքայել սրբազանը լինի ընդդիմության վարչապետի թեկնածուն: Ես հասկանում եմ, որ թե բարի ցանկություններից, թե քաղաքական հաշվարկներից ելնելով՝ կարող են նման առաջարկներ լինել և տարածվել, սակայն եկեք այդ իրավիճակին նայենք Միքայել սրբազանի շահերի տեսակետից: Միքայել սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Միքայել սրբազանն ասում է՝ ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել: Եվ այս գործընթացին զուգահեռ՝ Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել և իր համաձայնությունը ստանալ: Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցրած պատասխաններն արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն: Իշխանությունը, ինչպես Եկեղեցուն, այնպես էլ Միքայել սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ, տեսեք, եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ սրբազանի «կոչը» այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել: Եթե հիշեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ապա կտեսնեք, որ այդ կապն են փորձում արհեստականորեն ստեղծել: Մի քանի օր առաջ Բագրատ սրբազանի գործի հետ կապված ձայնագրություններ էր տեղադրում Նիկոլ Փաշինյանը և զուգահեռ մեկնաբանություններ էր կատարում՝ փորձելով դա կապել Մայր Աթոռի հետ: Բագրատ սրբազանը Մայր Աթոռի արքեպիսկոպոս է, բայց այդ քաղաքական գործընթացի մեջ նա մտել է իր անձնական պատասխանատվությամբ, ինչի առնչությամբ նրա՝ Տավուշի թեմի առաջնորդի լիազորությունները կասեցված են: Այս նկատառումներից ելնելով է, որ Միքայել սրբազանը հստակ հայտարարություն է կատարել: Այդ հայտարարությունը կազմվել է 5 պաշտպանների ներկայությամբ: Որևէ մեկի հետ այդ մասին չի քննարկվել, դրսից զանգ չի եղել, ներսից զանգ չի եղել: Այդ որոշումը կայացրել է Միքայել սրբազանը: Մենք՝ 5 պաշտպաններս, համակարծիք ենք եղել սրբազանի հետ»,- հայտարարել է Զոհրաբյանը։Ավելին17:3029.06.25