Լրահոս
2025-06-29
-
ՀասարակականՄեկ գիշերում հինգ մեքենա են թալանել Սարյան 4 շենքի բակում. տեսախցիկները ֆիքսել են գողության հեղինակինՄեկ գիշերում հինգ մեքենա են թալանել Սարյան 4 շենքի բակում. տեսախցիկները ֆիքսել են գողության հեղինակինԱվելին17:0029.06.25 -
ՀայաստանՄիքայել Աջապահյանի հետապնդումը քաղաքական հաշվեհարդարի և վրեժխնդրության դասական դեպք է․ հայտարարությունԱրքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի հետապնդումը քաղաքական հաշվեհարդարի և վրեժխնդրության դասական դեպք է։ Նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Ասվում է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Ավելին16:3029.06.25 -
ՀասարակականՀրդեհ` վագոն-տնակներումՀունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: Այրվել են երկու վագոն-տնակ (մոտ 8 և 21 քմ) և ջերմահարվել՝ հարակից վագոն-տնակից մոտ 2 քմ հատված։Ավելին16:0029.06.25 -
ՔաղաքականՔննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցերՀայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։Ավելին15:3029.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին15:0029.06.25 -
ՀասարակականԳազ չի լինելուԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին14:3029.06.25 -
ՏարածաշրջանԱլեքսեյ Օվերչուկի այցն Ադրբեջան չեղարկվել էՆշենք, որ հունիսի 27-ին ՌԴ ԱԴԾ -ն Եկատերինբուրգում խուզարկություններ է անցկացրել ադրբեջանցիների շրջանում, գործողության ժամանակ երկու ադրբեջանցի է մահացել, մեկ տասնյակից ավելին էլ՝ ձերբակալվել։Ավելին14:0029.06.25 -
ՀասարակականԿոտայքում ոչ սթափ անչափահասը «Opel Zafira»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԱյսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի - Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող շինության ալյումինե պարսպին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին13:3029.06.25 -
ՔաղաքականԿարևորում ենք ՀՀ-ԵՄ համագործակցությունը և շահագրգռված ենք Ձեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում․ Կալասը՝ Խաչատուրյանին (տեսանյութ)Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ավելին13:1729.06.25 -
ՀասարակականԵրեխային ստիպում են սեռական գործողություն անել տեսախցիկի առաջ. սարսափելի ծուղակներ՝ համացանցումԵրեխային ստիպում են սեռական գործողություն անել տեսախցիկի առաջ. սարսափելի ծուղակներ՝ համացանցումԱվելին13:0029.06.25 -
ՀայաստանՎերադարձել ենք 1937 թ., նույնաբնույթ նկարագիր ունեցող իշխանության էությունն է, որի վшխճանը անխուսափելի է, ինչպես խորհրդային բռնшպետներինը․ Բագրատ Սրբազանի նամակըԻնձ ձեռնադրեց և օծեց Բագրատ անունով ի հիշատակ Բագրատ արքեպիկսոպոս Վարդազարյանի և պատվիրեց հավատարիմ լինել նրա անցած ճանապարհին և շարունակել նրա ավանդը։ Շուրջ 30 տարի ես փորձում եմ պատվով և երախտիքով կրել նահատակ Սրբազանի անունը, ով իր ողջ կյանքն անցկացրել է պայքարի բովում ի պաշտպանություն և հանուն հայոց ինքնության, արժեքների, Մայր Եկեղեցու և Հայրենիքի։Ավելին12:4129.06.25 -
ՀայաստանԶորակցական հավաք Բրբանքի հայկական եկեղեցու բակում՝ ի աջակցություն կալանավորված հոգևորականների և Սամվել Կարապետյանի«Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ դարերով ձգտել են մեր թշնամիները։ Հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների և ինքնության դեմ պատերազմի հստակ արտահայտություն են։ Պահն օրհասական է։ Վերահաստատում եմ իմ անվերապահ աջակցությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։Ավելին12:3029.06.25 -
ՀասարակականՓեսա ու աներ վիճել են, անցորդները փորձել են հանդարտեցնել, սակայն, իրենք են դանակահարվելԵրեկ՝ հունիսի 28-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու կարճ ժամանակ անց Մարալիկի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Անիի բաժին, որ դանակահարված վիճակում Մարալիկ քաղաքից իրենք Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 2 դանակահարված քաղաքացու։ Արդեն դեպքի վայրում Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում պարեկները հայտնաբերում են բջջային հեռախոս, հողաթափ և արծաթափայլ դանակ։ Իսկ քրեական ու համայնքային ոստիկաններն էլ պարզում են, որ դանակահարությունը տեղի է ունեցել նշված վայրում։ Դեպքի փաստով Վ. Լորեցյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են ընտանեկան հարցի շուրջ, որը տեղի է ունեցել աներոջ տանը, ապա շարունակվել Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Քննիչը հեռախոսն ու դանակը առգրավել է։Ավելին12:0029.06.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:3029.06.25 -
ԻրավականԲերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն ՉախալյանըՀամացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են բերման ենթարկում ակտիվիստ Վահագն Չախալյանին։Ավելին11:0029.06.25 -
ՀասարակականԳյումրու «Յոթ Վերք» եկեղեցում տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Միքայել ՍրբազանիՇիրակի թեմի երիտասարդաց միությունը հրավիրում է բոլորին միասնական աղոթքի՝ ի աջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: «Հունիսի 29-ին՝ ժամը` 17:00-ին, երեկոյան ժամերգության ավարտից հետո Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում ( Յոթ Վերք) տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Սրբազան Հոր: Միասնաբար աղոթենք հանուն արդարության, մեր Սրբազան Հոր ազատության և բոլոր նրանց համար, ովքեր արդարության ձայնը գերադասում են լռությունից»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին10:3029.06.25 -
ՀասարակականՏներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՀունիսի 28-ին, ժամը 14։35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և փրփրապլաստե ջերմամեկուսիչ շերտը (մոտ 30 քմ)։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։Ավելին10:0029.06.25
2025-06-28
-
Արտաքին քաղաքականությունՌուս նախկին պատգամավորին արգելել են մուտք գործել ՀայաստանՌուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչին, որը մասնավոր այցով ժամանել էր Երևան, «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողության կետում փաստաթղթերը ստուգելուց հետո ասել են, որ նա պետք է վերադառնա Ռուսաստան։Ավելին23:5828.06.25 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ։Ավելին23:5028.06.25 -
ՔաղաքականԱնտարբերությունը մեծ մեղք է և ավելի մեծ հանցանք, քան դավաճանությունը. պատմաբանԿանչում էր, քանի որ հայը ոտք էր դրել է Մայր Տաճար ոչ թե աղոթքի, մտորումների, տեսողականության, հիացականության կամ մի այլ ու պարզ բանի համար, այլ` ոտնձգության, բռնության, կատարողական ցուցադրության դրսևորման համար։Ավելին23:4528.06.25