Լրահոս
2025-06-29
-
ԻրավականԲերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն ՉախալյանըՀամացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են բերման ենթարկում ակտիվիստ Վահագն Չախալյանին։Ավելին11:0029.06.25 -
ՀասարակականԳյումրու «Յոթ Վերք» եկեղեցում տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Միքայել ՍրբազանիՇիրակի թեմի երիտասարդաց միությունը հրավիրում է բոլորին միասնական աղոթքի՝ ի աջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: «Հունիսի 29-ին՝ ժամը` 17:00-ին, երեկոյան ժամերգության ավարտից հետո Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում ( Յոթ Վերք) տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Սրբազան Հոր: Միասնաբար աղոթենք հանուն արդարության, մեր Սրբազան Հոր ազատության և բոլոր նրանց համար, ովքեր արդարության ձայնը գերադասում են լռությունից»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին10:3029.06.25 -
ՀասարակականՏներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՀունիսի 28-ին, ժամը 14։35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և փրփրապլաստե ջերմամեկուսիչ շերտը (մոտ 30 քմ)։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։Ավելին10:0029.06.25
2025-06-28
-
Արտաքին քաղաքականությունՌուս նախկին պատգամավորին արգելել են մուտք գործել ՀայաստանՌուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչին, որը մասնավոր այցով ժամանել էր Երևան, «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողության կետում փաստաթղթերը ստուգելուց հետո ասել են, որ նա պետք է վերադառնա Ռուսաստան։Ավելին23:5828.06.25 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ։Ավելին23:5028.06.25 -
ՔաղաքականԱնտարբերությունը մեծ մեղք է և ավելի մեծ հանցանք, քան դավաճանությունը. պատմաբանԿանչում էր, քանի որ հայը ոտք էր դրել է Մայր Տաճար ոչ թե աղոթքի, մտորումների, տեսողականության, հիացականության կամ մի այլ ու պարզ բանի համար, այլ` ոտնձգության, բռնության, կատարողական ցուցադրության դրսևորման համար։Ավելին23:4528.06.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում բախվել են «Nissan X-Trail»ն ու «VAZ 2104»-ը. 4 վիրավոր կաԱյսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «VAZ 2104» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին23:3028.06.25 -
ՔաղաքականԱյ ոչ մի բա՜ն, հա՛մ Վազգենին կրակեն, հա՛մ քե՞զ, շատ չի լինի՞ քեզ համար. Դավիթ ԱմալյանՑանկալի կլիներ իմ կենսագրության մեջ քեզ ընդհանրապես չճանաչել, սակայն ցավոք չստացվեց, ես քո նմանների հետ չեմ շփվում նույնիսկ կենցաղում, թեպետ էդտեղ էլ էս հաղթել, քանի որ քո նման չունես դու միակն էս, ումից նույնիսկ հայհոյանքներն են ամաչում…Ավելին23:1528.06.25 -
ՏարածաշրջանԱդրբեջանը մեղադրել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին սադրիչ հայտարարություններ անելու մեջԲաքուն Իրանից պահանջում է միջոցներ ձեռնարկել դիվանագետի նկատմամբ և դադարեցնել տարածաշրջանում կայունությանը սպառնացող հռետորաբանությունը:Ավելին23:0028.06.25 -
ՄիջազգայինՃապոնիայում 9 մարդու սպանած և մասնատած տղամարդը մահապատժի է ենթարկվելAssociated Press-ի հաղորդմամբ՝ զոհերի մեծամասնությունը ինքնասպանություն գործելու վերաբերյալ մտքեր էր հայտնել սոցիալական ցանցերում։ Սիրայշին նրանց հասցեագրված թվիթերյան գրառումներով հայտնել էր, որ պատրաստ է օգնել կյանքին վերջ տալու հարցում։ Զոհերին հրավիրելով իր բնակարան՝ նա բռնաբարել էր նրանց, ապա սպանել և մասնատել դիակները։ Սպանված միակ տղամարդը աղջիկներից մեկի ընկերն էր։Ավելին22:4528.06.25 -
ՀայաստանՉտեսնված խայտառակություն. օտար զավթիչի պես եկեղեցին պաշարած ուժայիններին էլ չեն ների քաղաքացիներըՉտեսնված խայտառակություն. օտար զավթիչի պես եկեղեցին պաշարած ուժայիններին էլ չեն ների քաղաքացիներըԱվելին22:3028.06.25 -
ՔաղաքականՓաշինյանը հայ հանրությանը վերաբերվում է այնպես, ինչպես բռնարարը կվերաբերվի իր զոհին․ ադրբեջանագետՀոգեբանական բռնության ժամանակավոր դադարը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Երեկվա Վեհարանի ասպատակման օպերացիան ցանկալի արդյունքը չտվեց, մարդիկ թույլ չտվեցին ուժով մտնել Վեհարան։ Եթե մտնեին, հաջորդ ասպատակումը լինելու էր Վեհափառի դեմ։ Դա նրան չհաջողվեց։ Դրա համար էլ երեկոյան հայհոյանքների տարափ էր ոմն մեկի էջում։ Դրանից հետո արդեն Ֆեյսբուքը սկսեց հեռացնել հայհոյանք պարունակող գրառումներից մեկը։ Դա ևս իր ազդեցությունն է ունեցել։Ավելին22:1528.06.25 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական անցակետեր՝ առևտրի համա՞ր. մեր երկիրը փորձում են վերածել տուր-ագենտստվայիՀայ-ադրբեջանական անցակետեր՝ առևտրի համա՞ր. մեր երկիրը փորձում են վերածել տուր-ագենտստվայիԱվելին22:0028.06.25 -
ՏարածաշրջանՎրաստանում երկու ընդդիմադիր քաղաքական գործիչ հացադուլ է հայտարարել«Այժմ, երբ ռեժիմը նոր հարձակում է սկսել և, ըստ էության, կալանավորել է բոլոր քաղաքական գործիչներին, ես ուզում եմ հայտարարել իմ պայքարի նոր ձևի մասին։ Այս ձևը ո՛չ զգացմունքային է, ո՛չ էլ անմտածված, սա հաղթանակի ուղղված պայքար է։ Ես հացադուլ եմ սկսում Ռուսթավելի պողոտայում։ Ես չեմ շարժվի այստեղից։ Այս հացադուլը ինքնազոհաբերության հուսահատ քայլ չէ։ Սա վճռական որոշում է»,- ասել է Խոշթարիան։Ավելին21:4528.06.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 3 վիրավորներից մեկը անչափահաս էԱյսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաներում «Opel» մակնիշի ավտոմեքենան Բարձրաշեն բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 3 ծառերի, ապա ճանապարհի եզրին տեղադրված բետոնե արգելապատնեշին և ամբողջությամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, տեղափոխվել են չափահասները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, անչափահասը՝ «Մուրացան մանկական հիվանդանոց»։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին21:3028.06.25 -
ՔաղաքականՀայաստան կժամանի Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին21:2728.06.25 -
ՏարածաշրջանԻրանը հողին է հանձնում իր զինվորականներին և համաձայն չէ խոսել ԱՄՆ-ի հետ՝ Թրամփի պայմաններովԻրանը հողին է հանձնում իր զինվորականներին և համաձայն չէ խոսել ԱՄՆ-ի հետ՝ Թրամփի պայմաններովԱվելին21:1528.06.25 -
ՔաղաքականՀայաստանն այսօր ավտորիտար պետություն է. Վարդան Օսկանյան«Հայաստանն այսօր ավտորիտար պետություն է, եկեք սա իսկապես բոլորս գիտակցենք, արձանագրենք, որպեսզի հետո ինչ տեղի ունենա, ոչ զարմանանք, ոչ ապշենք, ասենք՝ վայ, բա ոնց նման բան եղավ։ Այդպես է լինելու, քանի որ մենք ապրում ենք ավտորիտար իշխանության ներքո»,-նման համոզման է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նա ընդգծում է՝ փաստ է, որ այսօր Սահմանդրությունը, օրենքները իշխանության կողմից չեն հարգվում։ Օսկանյանը համոզված է, որ այս ամենի հիմքում Արցախի խնդիրն է։ «Տեսեք, Փաշինյանն Արցախը հանձնել է Ադրբեջանին։ 2018-ից Փաշինյանի սկզբնական մեղքը Ղարաբաղի հանձնում է՝ միանձնա, իր սխալների արդյունքում, մտածվա՞ծ, թե՞ չմտածված, էական չի։ Փաշինյանը ամենահայակական հողակատորը հանձնել է Ադրբեջանին, սա Փաշինյանի իշխանության սկզբանական մեղքն է, և սրա համար Փաշինյանը մկրտություն չունի, միակ մկրտությունը նրա՝ իշխանության մնալն է»,-ընդգծեց Օսկանյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ միջազգային հանրությունում Արցախի հարցը փակված չէ, և սա ամենևին էլ էմոցիոնալ հայտարարություն չէ։Ավելին21:0028.06.25 -
ՄիջազգայինԼեհաստանի նախագահը ժամանել է Կիև«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վոլոդիմիր Զելենսկու հետ»,-ասված է հեռուստաալիքի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։Ավելին20:5228.06.25 -
ՀասարակականՍևանում բախվել են «Mazda»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Հասմիկ Ս․-ի վարած «Mazda» մակնիշի և 29-ամյա Լյովա Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին20:4528.06.25